16:29 04.11.2022
Նոյեմբերի 4-ին Երևանում կայացել է Տնտեսական համագործակցության հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարար Դանիյար Ամանգելդիևի համանախագահությամբ։ Նիստի բացմանը նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանի և Ղրղզստանի միջև տնտեսական համագործակցությունը դեռևս գտնվում է սկզբնական փուլում, սակայն առկա է փոխգործակցության մեծ ներուժ, այդ թվում՝ գյուղատնտեսության […]
16:07 04.11.2022
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինի հետ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Քննարկվել է երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
15:38 04.11.2022
Ֆրանսիայում ազգությամբ երկու վրացի է ձերբակալվել սուպերմարկետից էլեկտրական ատամի խոզանակ գողանալու մեղադրանքով, փոխանցում է France Bleu-ն։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ իրավապահները ձերբակալվածների մեքենայում հայտնաբերել են 65 տուփ ատամի խոզանակ։ 50 և 53 տարեկան ձերբակալվածների ինքնությունը պարզվել է տեսագրության միջոցով։ Ֆրանսիական լրատվամիջոցները ենթադրում են, որ գողացված ապրանքը նախատեսվում էր վերավաճառել Վրաստանում։ Նշվում է, որ զանազան փոքր իրեր, այդ […]
15:30 04.11.2022
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները շարունակում են անզիջում պայքարը քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, թմրամիջոցների շրջանառության, ինչպես նաև թղթախաղերի դեպքերի բացառման ուղղությամբ: Հավատարիմ մնալով Կառավարության կողմից որդեգրած թափանցիկ և հաշվետու կառավարման քաղաքականությանը՝ Արդարադատության նախարարությունը ներկայացնում է հոկտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույցը: […]
15:25 04.11.2022
Նոյեմբերի 1-4-ը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին անդրադարձ կատարվեց Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ծանր իրավիճակին։ Քննարկումների արդյունքում Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ։ «Խորը մտահոգություն ենք արտահայտում Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի՝ մասնավորաբար 2020թ․ 44-օրյա և 2022թ․ սեպտեմբերի 13-ին […]
15:03 04.11.2022
«Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի տարածքում ապամոնտաժման աշխատանքներ կիրականացվեն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ «Հարգելի՛ քաղաքացիներ, նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ից 15։30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ տարածքում իրականացվելու են ցորենի պահեստարանների ապամոնտաժման աշխատանքներ: Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրության մեջ:
14:51 04.11.2022
Տեսագրությունում պատկերված տղամարդը որոնվում է: ՀՀ ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել։
14:37 04.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Ազատության հրապարակում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի հարակից տարածքում, ներկա են գտնվել անվանի դիրիժոր, կոմպոզիտոր Օհան Դուրյանի արձան-հուշակոթողի հանդիսավոր բացման արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել են նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Օհան Դուրյանի տիկինը՝ […]
14:15 04.11.2022
Թուրքիայի նախագահի խոսնակ, ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը CNN Türk-ի եթերում խոսել է հայ-թուրքական, հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացներից։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին՝ Քալընը նշել է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցնելու և սահմանը փակելու հիմնական պատճառը եղել է «Ղարաբաղի բռնազավթումը»։ Իսկ հիմա, երբ «բռնազավթումն ավարտվել է», արդեն վերացել է իրենց կայացրած այդ որոշման պատճառը։ Այնուհետև […]
14:08 04.11.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին կառավարության անդամներին ու պետնախարարի աշխատակազմի աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ պետական նախարար Ռուբեն Վարդանյանին: Իր խոսքում երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արտակ Բեգլարյանին կատարած անձնվեր աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ նա ապագայում ևս իր ողջ ներուժը, գիտելիքներն ու փորձը ծառայեցնելու է Արցախի զարգացմանն ու մեր ժողովրդի բարօրությանը: Ներկայացնելով […]
13:49 04.11.2022
Նոյեմբերի 4-ին` ժամը 3:59-ին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, Ասկերանի շրջանի Դահրավ գյուղի բնակելի տներից մեկում բռնկված հրդեհի մասին: Շիջման աշխատանքներ կատարելու և հրդեհային վտանգը կանխելու նպատակով ժամը 4:00-ին Ասկերանի հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ անմիջապես մեկնել է կանչի վայր: Հրշեջ փրկարարները տեխնիկական ու ձեռքի միջոցներով, տեղացիների մասնակցությամբ իրականացրել […]
13:44 04.11.2022
Իրանն արդեն ազատագրվել է մի քանի տասնամյակ առաջ։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Իրանն «ազատագրելու» մտադրության մասին խոսքերի, փոխանցում է IRNA-ն նոյեմբերի 4-ին։ «Իրանն ազատագրվել է 43 տարի առաջ և վճռական է կրկին ձեր գերության մեջ չմտնելու հարցում»,- հայտարարել է Ռայիսին 1979 թվականին Թեհրանում Իսլամական հեղափոխության […]
13:29 04.11.2022
Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի […]
13:20 04.11.2022
Wizz Air ավիաընկերությունը 2023 թ. հունվարի 12-ից մեկնարկելու է Վենետիկ – Երևան- Վենետիկ երթուղով կանոնավոր չվերթերը: Ինչպես հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայանից՝ չվերթները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին:
13:17 04.11.2022
2022 թվականի 9 ամիսների ընթացքում Արցախում տպագրվել է 12445 անձնագիր, որից 3397-ը տրվել է առաջին անգամ անձնագրավորվող քաղաքացիներին: Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից կազմակերպվել, իրականացվել և վերահսկվել է Արցախի Հանրապետության անձնագրային համակարգի գործունեությունը, տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Հսկողություն է իրականացվել Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու, Արցախի Հանրապետության տարածքում գտնվելու, Արցախի Հանրապետության […]
13:13 04.11.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ նոր պայմանավորվածության հասնելու մասին։ Երկու երկրների ղեկավարները համաձայնության են եկել կարիքավոր երկրներին հացահատիկի անվճար մատակարարման շուրջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Էրդողանը հավելել է, որ ծրագրում է բարձրացնել Աֆրիկայի երկրներին սնունդ մատակարարելու հարցը G20-ի գագաթնաժողովում, որը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերի 15-16-ը Ինդոնեզիայում: Բացի այդ, […]
13:07 04.11.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։ Նախագահը, ողջունելով հյուրին, շնորհավորել է դեսպանին Մեծ Բրիտանիայի վարչապետի ընտրության կապակցությամբ և հույս հայտնել, որ կառավարության ձևավորումը կնպաստի Միացյալ Թագավորության ներքաղաքական կյանքում կայունության հաստատմանը: Դեսպան Գալագերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ պատիվ […]
12:57 04.11.2022
Նոյեմբերի 4-ին, ժամը 10:20-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորապատ գյուղի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Գ․ Ս․) և «Opel» (վարորդ՝ Ա․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները․ […]
12:52 04.11.2022
Նոյեմբերի 3-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Տաթևիկ Մատինյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, ըստ որի պայմանավորել են իրականացնել «Ատելության խոսքի դեմ պայքար` հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Նիդերլանդների Թագավորության կառավարության կողմից։ Հուշագրի ստորագրմանը ներկա է եղել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսը: […]
12:49 04.11.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ –ի՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի, տարածքում տեղի ունեցած ողբերգության հետևանքների վերացման աշխատանքներին ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողությունը: ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով նրանց հանձնվել են շնորհակալագրեր և պատվոգրեր: Արարողությունն անցկացվել է Արտակարգ իրավիճակների նախարարությունում, պարգևները հանձնել են ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը […]
12:41 04.11.2022
Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների կոնգրեսը, ի նշան Հայաստանի հետ համերաշխության, նոյեմբերի 3-ին չի հաստատել Ադրբեջանի հետ կնքված միջազգային համաձայնագիրը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն հայտնեց, որ Մադրիդում 2021 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագիրը ենթադրում էր Ադրբեջանի հետ գաղտնի տեղեկատվության փոխանակում և այդ տեղեկատվության պաշտպանություն։ Պատգամավորների քվեարկության արդյունքում համաձայնագիրը 174 դեմ և 132 […]
12:36 04.11.2022
Արմավիրի մարզում երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Արմավիրի բժշկական կենտրոնում գտնվող 5 տուժածներն ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: «Երևան տեղափոխված 2 տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը գնահատվում է ծանր: Մյուսը նյարդավիրաբուժական բաժանմունքում է: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են կայուն»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
12:29 04.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Արմավիրի մարզում տեղի ունեցած՝ 4 անձի մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 18.50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից դեպի Արմավիր քաղաք տանող […]
12:24 04.11.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր Արտակ Արտյոմի Բեգլարյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին: Պետական նախարար է նշանակվել Ռուբեն Կառլենի Վարդանյանը: Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝ 1) […]
21:54 03.11.2022
Հանրապետության տարածքում նոյեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 4-7-ն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ արևմտյան` 3-6 մ/վ, նոյեմբերի 3-ին, 5-6-ն առանձին հատվածներում սպասվում է նաև քամու ուժգնացում` 15-18 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում նոյեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
21:49 03.11.2022
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 18։51-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1976 թ․): Պատահարի […]
21:40 03.11.2022
ՀՀ ԱԳ նախարարի պատասխանել է ԱԺ պատգամավորների հարցերին` արտաքին հարաբերությունների և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ։ Հարց. Պարոն նախարար շնորհակալություն ներկայացման համար, և ուրախ եմ Ձեզ ևս մեկ անգամ տեսնելու ԱԺ-ում: Մենք հիմա ունենում ենք բյուջեի քննարկումներ բոլոր նախարարությունների հետ, և ես հերթական անգամ, բայց թերևս ապարդյուն, տարակուսում եմ, թե որտեղ […]