TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Հրապարակվել են Մոսկվայի կենտրոնում միգրանտների զանգվածային ծեծկռտուքի կադրերը

21:30 03.11.2022

Միգրանտների բազմությունը ծեծկռտուք է սարքել Մոսկվայի կենտրոնում՝ Դուբինինսկի փողոցում։ Ծեծկռտուքի վայրից տեսանյութը հրապարակել է Mash Telegram ալիքը։ Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են մի խումբ անձինք դուրս գալիս տրամվայից։ Նրանք բռունցքներով հարձակվում են մայթին գտնվող միգրանտների վրա։ Որոշ ժամանակ անց ծեծկռտուքի բոլոր մասնակիցները ցրվում են։ Տեղի ունեցածի պատճառով մայրաքաղաքի ոստիկանությունից պաշտոնական մեկնաբանություններ չեն ստացվել։

̰
ԱՆ-ն՝ Արմավիրի մարզում ողբերգական վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին

21:23 03.11.2022

Արմավիրի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, նրանցից երկուսը, որոնք ստացել էին գանգուղեղային տրավմա, տեղափոխել են Երևան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «5 տուժած այս պահին դեռ հետազոտվում է Արմավիրի ԲԿ-ում, նախնական ախտորոշմամբ նրանք ունեն վերջույթների սալջարդ։ Վթարի հետևանքով 4 մարդ զոհվել է»,- ասված է նախարարության […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել

21:15 03.11.2022

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր նոյեմբերի 3-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:

̰
Հնդկաստանում 8-ամյա երեխան կծելով սատկացրել է իր վրա հարձակված օձին

21:08 03.11.2022

Հնդկաստանի Ջայպուր շրջանի Չաթիսգարխ նահանգի մի տղա կծելով սատկացրել է իր վրա հարձակված կոբրային, որին չի կարողացել ձեռքից հեռացնել: Այս մասին հայտնում է The Siasat Daily-ն։ Ութամյա Դիպակը պատմել է, որ թունավոր օձը հարձակվել է իր վրա և կծել, երբ նա խաղում էր իր տան բակում։ Սողունը շրջվել է երեխայի ձեռքի շուրջը, իսկ նա փորձել […]

̰
Պայմանագրային զինծառայողների ատեստավորման համակարգի հավելյալ աշխատավարձային ֆոնդը կկազմի 66 միլիարդ դրամ

16:00 03.11.2022

Պայմանագրային զինծառայողների կամավոր ատեստավորման համակարգի հավելյալ աշխատավարձային ֆոնդը կկազմի 66 միլիարդ դրամ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը: «Ամբողջ բարեփոխման համար սահմանել ենք 3 տարի ժամկետ, որը Կառավարության համար կարժենա 66 միլիարդ դրամ հավելյալ աշխատավարձային ֆոնդ: Բնականաբար, Կառավարությունից […]

̰
Քննարկվել են եվրոպական ինտեգրման հարցերին վերաբերող եկամուտներն ու ծախսերը

15:59 03.11.2022

Երկու ֆինանսական հաստատություն՝ «Եվրոպական ներդրումային բանկը» եւ «Եվրոպական զարգացման եւ վերակառուցման բանկը» Հայաստանում 2023 թ. ընթացքում պետք է ֆինանսավորեն 55 մլրդ 747 մլն դրամ հանրագումարային արժեքով ծրագրեր: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է Ֆինանսների նախարար Տիգրան […]

̰
Հրաձգարանում հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք

15:57 03.11.2022

Ոստիկանության և ԱԱԾ սերտ համագործակցությունը հերթական արդյունքն է տվել հոկտեմբերի 30-ին։ Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, այցելել են Արարատի մարզի հրաձգարաններից մեկը։ Ըստ տեղեկությունների՝ հասարակական կազմակերպություններից մեկը հրաձգության վարժանք էր անցկացնելու և, օրինական զենքերից բացի, ունեն նաև ապօրինի զենք-զինամթերք: «Տեղեկությունները հավաստի էին։ Օրինական որսորդական հրացաններից զատ, […]

̰
ՀՀ-ում առաջին անգամ կատարվել է ենթաստամոքսային գեղձի գոյացության հեռացում՝ լապարասկոպիկ եղանակով

15:54 03.11.2022

Հայաստանում առաջին անգամ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կատարվել է ենթաստամոքսային գեղձի գոյացության հեռացում լապարասկոպիկ եղանակով: Ինչպես տեղեկացնում են ԲԿ-ից, նման վիրահատությունը համարվում է որովայնի խոռոչի ամենածավալուն միջամտությունը, որ դարձնում է պրոցեսը բարդ ու դժվարամատչելի: Լապարասկոպիկ եղանակով ենթաստամոքսային գեղձի գոյացության հեռացումը նույնիսկ արտերկրում ու եվրոպական մի շարք երկրներում կատարվում է միայն մասնագիտացված բուժկենտրոններում: «Մինչև հիմա […]

̰
Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում կհանդիպի Բլինքենի և Բայրամովի հետ

15:51 03.11.2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին հայտնել է, որ մի քանի օրից Վաշինգտոնում հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։  

̰
Վարչապետն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Արին Կարապետին

15:30 03.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Արին Կարապետին, ով Երևան է ժամանել՝ մասնակցելու Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին: Վարչապետը ողջունել է պարոն Կարապետի այցը Հայաստան և Հայրենիքի հետ մշտական կապի պահպանումը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-շվեդական միջխորհրդարանական և միջկառավարական հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ տնտեսության, Հայաստանի՝ ժողովրդավարական օրակարգի առաջմղման և […]

̰
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 2 անգամ

15:23 03.11.2022

Գովելի է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի հեղինակության բարձրացման հանգամանքը: Այս բոլոր ձեռքբերումներն ուղղակի դրական ազդեցություն են ունենում ՀՀ տնտեսության վրա: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը: Նոյեմբերի 3-ին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վաղարշակ Հակոբյանի […]

̰
Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ պատրաստ է առավելագույնս աջակցել պետական նախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի գործունեությանը

15:16 03.11.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 3-ին հանդես է եկել պետական նախարարի պաշտոնում իր գործունեությունն ամփոփող մամուլի ասուլիսով: Արտակ Բեգլարյանը մի շարք ուղղություններով ներկայացրել է հաշվետու ժամանակաշրջանում իրականացված համակարգային ձեռքբերումները, անդրադարձել առանձին խնդիրների ու բացթողումների՝ ճգնաժամային իրավիճակում առանձին ոլորտների կենսունակության ու հասարակության վարքագծի դիտանկյուններից: Հետպատերազմյան իրավիճակում ստանձնելով պատասխանատվությունը՝ Արտակ Բեգլարյանը առանձնացրել է հատկապես սոցիալական, […]

̰
Մեկնարկել է «Ֆինտեխ360» միջազգային կոնֆերանսը

15:08 03.11.2022

Երևանում նոյեմբերի 3-ին մեկնարկել է «Ֆինտեխ360»(Fintech360) միջազգային կոնֆերանսը։ Միջոցառման մասնակիցներին և հյուրերին ողջունել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Կենտրոնական բանկի նախագահ Հովհաննես Խաչատրյանը, «Յունիբանկ»-ի խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը։ Դավիթ Սահակյանն իր խոսքում անդրադարձել է միջոցառման կարևորությանը, նշել, որ բացի շատ հետաքրքիր և ուսանելի դասախոսություններից, այն նաև հնարավորություն է նոր ծանոթությունների հաստատման, […]

̰
SHANTNEWS

14:55 03.11.2022

̰
ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումն օրակարգի առաջնային հարց է. ԱԳ փոխնախարար

14:46 03.11.2022

Հայաստանի համար օրակարգի առաջնային հարցերի շարքում են շարունակում մնալ Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի տարաբնույթ հետևանքների վերացումը, ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումը ՀՀ տարածքից, հակամարտության վերջնական կարգավորումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը: […]

̰
Հայտնաբերվել են վարորդական իրավունքի կեղծ վկայականներ. ոստիկանության բացահայտումը

14:38 03.11.2022

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացվել էին տեղեկություններ կեղծ վարորդական վկայականներ տրամադրելու վերաբերյալ, որոնց հիման վրա Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հետագա համատեղ գործողությունների արդյունքում ձեռք բերվեցին փաստական տվյալներ, որ մի խումբ անձինք չարաշահել են չորս քաղաքացու վստահությունը և հափշտակել խոշոր չափերով գումար՝ խարդախության հետևյալ […]

̰
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԽ քարտուղարների 10-րդ հանդիպումը

14:33 03.11.2022

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։

̰
Սիդնեյում ընտանիքը վերադարձել է արձակուրդից և հեռուստացույցի առջև բազմոցին հայտնաբերել անծանոթ կնոջ

14:20 03.11.2022

Ավստրալիայի Սիդնեյ նահանգի Նոր Հարավային Ուելս արվարձանում գտնվող ընտանիքը վերադարձել է արձակուրդից և պարզել, որ իրենց բացակայության ժամանակ իրենց պատկանող տանն անծանոթ մարդ է հաստատվել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Անկոչ հյուրը նստած էր բազմոցին և հեռուստացույց էր դիտում տան տիրուհուն պատկանող հագուստով։ Տան ապշած տերերը ոստիկանություն են կանչել, և օպերատիվ կերպով դեպքի վայր […]

̰
Յոթ ամիս կոմայի մեջ գտնվող կինն առողջ երեխա է լույս աշխարհ բերել

13:51 03.11.2022

Հնդկաստանի Բուլանդշահր քաղաքի 23-ամյա հղի բնակչուհին վթարի է ենթարկվել և առողջ երեխա է լույս աշխարհ բերել յոթ ամիս անց ՝ կոմայի մեջ գտնվելու ընթացքում: Այս մասին հայտնում է The Times of India-ն։ Կինը հղիության վեցերորդ շաբաթում էր, երբ ամուսնու հետ մոտոցիկլետ էր վարել և վթարի ենթարկվել։ Նա առանց սաղավարտի էր և գլխի բազմաթիվ վնասվածքներ էր […]

̰
Ուսման հրավեր Մոսկվայի ավտոմոբիլաճանապարհային պետական տեխնիկական համալսարանում սովորելու համար

13:35 03.11.2022

Մոսկվայի ավտոմոբիլաճանապարհային պետական տեխնիկական համալսարանը հայտարարել է միջազգային ինտելեկտուալ մրցույթ՝ «Все дороги ведут в МАДИ-2023»: Մրցույթի հաղթողները հնարավորություն կունենան ստանալու անվճար կրթություն: Գրանցման և դիմումների ընդունման ժամկետներն են՝ բակալավրի և դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրերով ուսանելու համար՝ մինչև 2023թ. հունվարի 27-ը, մագիստրատուրա և ասպիրանտուրա ընդունելության համար՝ մինչև 2023 թվականի հունվարի 17-ը: Առցանց թեստավորումը կանցկացվի 2023 թվականի […]

̰
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

13:28 03.11.2022

Նոյեմբերի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության՝ Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի տեղական ավտոմեքենայի՝ «Թոգգի» զանգվածային արտադրության մեկնարկի կապակցությամբ և նշել, որ դա թուրքական արդյունաբերության նոր հաջողությունն է։ Еrmenihaber-ի փոխանցմամբ՝ նրանք բանակցել են Ալիևի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ […]

̰
Սրճարանում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել էր մարմնական վնասվածքով

13:20 03.11.2022

Նոյեմբերի 2-ին` ժամը 04.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-պատռած վերքով բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սիսիանցի երիտասարդը մարմնական վնասվածքը ստացել է Տերյան փողոցի սրճարաններից մեկում. անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ նրան բաժակով խփել էր […]

̰
Անպտղության մակարդակը Հայաստանում շարունակում է մնալ բարձր և գրեթե հավասար է սահմանված 15% ճգնաժամային մակարդակին

13:12 03.11.2022

Ծնելիության վրա ազդող առողջապահական գործոններում առաջնահերթ նշանակություն ունի անպտղությունը, որի հաղթահարմանն ուղղված ռազմավարությունների համար անհրաժեշտ են անպտղության տարածվածության և պատճառագիտության վերաբերյալ փաստահեն տվյալներ: Այս մասին հոդված է հրապարակել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: «Հերացի» վերլուծականը շարունակում է ժողովրդագրական վիճակի և վերջինի վրա ազդող գործոնների ուսումնասիրությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անպտղությունը սահմանում է, որպես տղամարդու […]

̰
Ըստ Ադրբեջանի՝ ԼՂ-ում դարեր շարունակ ապրող հայերը պետք է կա՛մ այնտեղ մնան Ադրբեջանի պայմաններով, կա՛մ հեռանան երրորդ երկիր. Մարուքյան

13:04 03.11.2022

Ադրբեջանը առաջ է քաշում այն վարկածը, որ Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ ապրող հայերը պետք է կա՛մ մնան ադրբեջանական պայմաններով, կա՛մ գնան երրորդ երկիր։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի Հանրապետության հատուկ հանձարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Ադրբեջանն առաջ է քաշում այն վարկածը, որ Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ ապրող հայերը պետք է կա՛մ մնան […]

̰
ԿԺԴՀ-ն հերթական բալիստիկ հրթիռն է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

12:46 03.11.2022

ԿԺԴՀ-ն հերթական բալիստիկ հրթիռն է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս գործարկման պատճառով Ճապոնիայում տագնապ է հայտարարվել։ «Հյուսիսային Կորեան նոյեմբերի 3-ին չպարզված բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ», – հաղորդում է «Ռենհապ» գործակալությունը: Նշվում է, որ դա միջին կամ մեծ հեռահարության հրթիռ է ։

̰
Արմավիրի մարզում ոստիկանության զորքերի 31-ամյա ծառայողը VAZ 21013-ով կողարջվել է․ կան վիրավորներ

12:41 03.11.2022

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Վլադիկ Հ․-ն իր վարած VAZ 21013 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով Բամբակաշատ գյուղի սկբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով Վլադիկ Հ․-ն, նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Ծաղիկ Ս․-ն մարմնական […]

̰
ԱՊՀ-ի ԱԽ քարտուղարները կքննարկեն միջուկային անվտանգությունը

12:26 03.11.2022

ԱՊՀ-ի երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարները Մոսկվայի հանդիպմանը կքննարկեն միջուկային անվտանգության ապահովման և միջուկային զենքի չտարածման հարցերը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ «Կլսենք միջուկային անվտանգության ապահովման եւ միջուկային զենքի չտարածման հարցերի շուրջ տեղեկատվություն»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Պատրուշևը:

̰
48-ամյա տղամարդը ձերբակալվել է

12:21 03.11.2022

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 2-ին Արզնի գյուղի տարածքում շրջագայության ժամանակ լսել են կրակոցի ձայներ և շարժվելով այդ ուղղությամբ՝ Արզնու խճուղու հարակից դաշտամիջյան հատվածում նկատել են, որ մի տղամարդ կրակում է: Նրա մոտ «Սայգա ՄԿ» տիպի ակոսափող հրացաններ էին, որոնց վերաբերյալ առկա էր համապատասխան թույլտվություն, և մարտական ինքնաձիգի փամփուշտներ: Առինջ գյուղում հաշվառված 48-ամյա տղամարդը […]

̰
Ավարտվել են Դալարիկ բնակավայրի Շահումյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները

12:07 03.11.2022

Ավարտվել են Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի Շահումյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 14.6 մլն դրամ, որի 60%-ը համաֆինանսավորվել է համայնքի, իսկ 40%-ը՝ պետության կողմից: 314գծ.մ երկարությամբ՝ 1625քմ ընդհանուր մակերեսով փողոցի ասֆալտապատման աշխատանքներն իրականացվել են «Սամի» ՍՊԸ կապալառու կազմակերպության կողմից, իսկ տեխնիկական հսկողությունն իրականացրել է՝ «Վահրամ Կնյազյան» ԱՁ-ն:

̰
SHANTNEWS

11:55 03.11.2022

̰
BACK_TO_TOP