TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

ԱՄՀ-ն նախատեսում է ավելի քան 165 միլիոն դոլար տրամադրել Հայաստանի կառավարության տնտեսական ծրագրին աջակցելու համար

11:44 03.11.2022

Արժույթի միջազգային հիմնադրամը կաջակցի Հայաստանի կառավարության տնտեսական ծրագրին, որպեսզի երկիրը կարողանա ներդրումների, արտահանման վրա հիմնված տնտեսական աճ արձանագրել՝ միաժամանակ պահպանելով մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ֆինանսական կայունությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Հայաստանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել 3-ամյա համաձայնագիր կնքելու վերաբերյալ, որը դեռևս ենթակա է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի հաստատմանը. […]

̰
Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի հաղթողները

11:35 03.11.2022

Փարաքար-Էջմիածին մայրուղում հոկտեմբերի 25-ին կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին մասնակցել է շուրջ 1400 հոգի՝ տղամարդկանց և կանանց 2 տարիքային, դպրոցականների և առանձին գործող աթլետ մարզիկների խմբերում: Մրցաշարին մասնակցել են նաև օտարերկրյա քաղաքացիներ: Կին աթլետների խմբում հաղթել է Էլլադա Ալավերդյանը, երկրորդ տեղում է Ալեքսանդրա Գալինսկին, եռյակը եզրափակել է Լիանա Մարտիրոսյանը: Աթլետների տղամարդկանց […]

̰
Ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ պետի տեղակալը ապօրինի կաշառք է ստացել․ Դատախազություն

11:27 03.11.2022

Ոստիկանության Արմավիրի բաժնի պարեկապահակային ծառայության պետի տեղակալ Ա.Ս.-ն, տեղեկացված լինելով «Ընկերներ տրանս» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից մի շարք վարորդների միջոցով Արմավիր քաղաքի ավտոկայանի հարակից տարածքից դեպի Երևանի կենտրոնական ավտոկայան և հակառակ ուղղությամբ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) ապօրինի ուղևորափոխադրումներ իրականացնելու մասին, այդ աշխատանքները համակարգող, կարգավարի գործառույթներն իրականացնող Գառնիկ Երանոսյանից և Սիփան Հակոբյանից 2021 թվականի դեկտեմբերից մինչև […]

̰
Վահե Շահվերդյանի մահն անդառնալի կորուստ է հայ թատրոնի և արվեստի համար. Փաշինյան

11:21 03.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձ է հղել Վահե Շահվերդյանի մահվան կապակցությամբ․ «ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի մահն անդառնալի կորուստ է հայ թատրոնի և արվեստի համար: Պարոն Շահվերդյանի ներդրումը Մայր թատրոնի և Վանաձորի թատրոնի շարունակական զարգացման գործում անգնահատելի է: Նա Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի ղեկը ստանձնեց ծանր ժամանակաշրջանում և չնայած դժվարություններին՝ Մայր […]

̰
SHANTNEWS

21:55 02.11.2022

̰
Սերբիայում անհայտ անօդաչու սարք են խոցել

21:51 02.11.2022

Սերբիայի զինված ուժերը երկրի տարածքում անհայտ անօդաչու սարք են խոցել։ Այս մասին նոյեմբերի 2-ին հայտնել է Blic թերթը։ Դրոնը խոցվել է Ռաշկա քաղաքում տեղակայված բանակային զորանոցների վրա։ Պարբերականի տվյալներով՝ սարքը հսկողություն և հետախուզություն է իրականացրել։ Նախօրեին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրահանգել էր ոչնչացնել թշնամու բոլոր անօդաչու սարքերը, որոնք կթռչեն Կենտրոնական Սերբիայի վրայով։ Դա տեղի է […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

21:46 02.11.2022

Նոյմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում սպասվում է մինչև -2 աստիճան ցուրտ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի  3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 4-7-ն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 5-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում նոյեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
«Նա անգիտակից էր». ինչպես է Յարմոլնիկը փրկել Ադաբաշյանին

21:40 02.11.2022

Սցենարիստ, նկարիչ և դերասան Ալեքսանդր Ադաբաշյանն իր կյանքի ընթացքում երեք անգամ մահից է փրկվել, բայց ամեն անգամ ճակատագիրը նրան ուղարկում էր այն մարդուն, ով փրկում էր։ Այդպիսի պահապան հրեշտակ է մի անգամ նրա համար դարձել Լեոնիդ Յարմոլնիկը։ «Россия 1» հեռուստաալիքի «Մարդու ճակատագիրը Բորիս Կորչևնիկովի հետ» հաղորդման ժամանակ դերասան Ալեքսանդր Ադաբաշյանը հիշել է մի քանի իրավիճակ, […]

̰
Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կա տուժած

21:27 02.11.2022

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 19:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 72-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 73-րդ կմ-ին «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Կ․, ծնված 1999 […]

̰
Բացահայտվել է առողջության համար տեֆլոնային տապակների վտանգը

21:14 02.11.2022

Նյուքասլի համալսարանի և Ֆլինդերսի համալսարանի գիտնականները հայտնաբերել են առողջության համար տեֆլոնային տապակների  վտանգը: Лента.ru-ի փոխանցմամբ՝ համաձայն Science of the Total Environment ամսագրում հրապարակված աշխատանքի տվյալների՝ վնասվելու դեպքում նման արտադրանքներից միկրոպլաստիկ է արտազատվում։ Տեֆլոնային սպասքի վտանգներն ուսումնասիրելու համար հետազոտողները կիրառել են մոլեկուլային սպեկտրալ վերլուծություն, ինչպես նաև ստեղծել համակարգչային մոդել: Արդյունքները ցույց են տվել, որ ծածկույթի նույնիսկ մեկ […]

̰
Բելառուսի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանին Լուկաշենկոյի հայտարարություններին արձագանքելուց հետո

21:00 02.11.2022

Մինսկի խումբը մշտապես հետևողականորեն հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, հայտարարել են Բելառուսի ԱԳՆ-ում: Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ Մինսկի դիրքորոշումն այս հարցում դաշնակցային չէ ։ «Գիտեք, Հայաստանի ԱԳՆ-ն բավական ինքնատիպ դիրքորոշում է որդեգրել։ […]

̰
Հայաստանը միակողմանի ամբողջությամբ լուծել է հորդանանյան ընկերության հետ զենքի մատակարարման պայմանագիրը

20:44 02.11.2022

ՀՀ պաշտպանության նախարարությունը 2022-ի հոկտեմբերի 10-ին Jadara Equipment and Defense Systems ընկերության հետ միակողմանի խզել է զենքի մատակարարման պայմանագիրը և պահանջել է տուգանք վճարել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան փաստաթուղթը, որը ստորագրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը, հրապարակված է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում: Փաստաթղթի մեջ ասվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և «Ջադարա էքուիփմենթ ընդ Դիֆենս […]

̰
Հայաստանում հաստատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսի հարուցիչ

20:38 02.11.2022

Հայաստանում դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսի հարուցիչ՝ հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության հետագա բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։ Նշենք, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաները/ամբուլատորիաները և շարժական պատվաստումային կետն ապահովված են սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութով, և […]

̰
Նկուղային հարկում հայտնաբերվել են «Մակարով» և շագանակագույն զանգվածով փաթեթ․ կան ձերբակալվածներ

20:35 02.11.2022

Նոյեմբերի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Մուրացանի փողոցի թիվ 109 շենքի նկուղներից մեկում մի խումբ անձինք պահում են ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ: Տվյալներն իրացվեցին նույն օրը՝ երեկոյան, Էրեբունու բաժնի հատուկ նշանակության գումարտակի ծառայողների հետ։ Նկուղային հարկում հայտնաբերվեց ու ձերբակալվեց 9 անձ, ինն էլ Երևանի բնակիչ տղամարդիկ։ Նոր […]

̰
Երևանում և մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

20:26 02.11.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Շիրազի փ. 34, 38, 44, 46, 48, 52, 50 շենքերի բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Խաղաղ Դոնի փ. 1, 1/1, 1/2 շենքեր և 7-125 առանձնատներ, 11:00-17:00 Ա.Արմենակյան փ. 1-67 առանձնատներ, Նորքի Այգիներ փ. 301-305 […]

̰
Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում վթարային ջրանջատում կլինի

20:15 02.11.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 3-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը: Հյուսիսային ճառագայթ, Արաբկիրի 33-51, Բաբայան, Վ.Դավթյան, Վերին Անտառային, Ներքին Անտառային, Գ.Էմին, Սարմեն, Զարոբյան, Դեմիրճյան, Ալիխանյան, Ազգալդյան, Ֆրիկի, Կոնդի փողոցների, Սարյան 2, 14, 20/1, 22, 24, 24/1, 26, […]

̰
ՀՀ ԱԳՆ-ը՝ Բելառուսի նախագահի հայտարարությունների մասին

17:00 02.11.2022

Հայաստանի ԱԳՆ-ն տեղին չի համարում մեկնաբանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված և ամենևին ոչ դաշնակցային-գործընկերային հայտարարությունները, որոնք հարցականի տակ են դնում ՀԱՊԿ շրջանակներում իր իսկ ստորագրած պարտավորությունները: Այս մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահն արդարացրել էր Արցախի դեմ Ադրբեջանի 2020 թ. սանձազերծած ագրեսիան, Հայաստանի […]

̰
Վանաձորում հայտնաբերվել է թոշակառուի դի՝ դաստակները վնասված․ թոռը ձերբակալվել է․ մանրամասներ

16:56 02.11.2022

Նոյեմբերի 1-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության Բազումի բաժին Վանաձորի մի բնակչից ահազանգ է ստացվել, որ բնակարանում հայտնաբերել է 82-ամյա մոր դիակը՝ երակները կտրած վիճակում: Տղամարդը նաև հայտնել էր, որ մայրը ինքնասպան է եղել: Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ 82-ամյա կնոջը սպանել է 18-ամյա թոռը: Ժամը 16.00-ին Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում 18-ամյա […]

̰
Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը. Մարիա Զախարովան շտկեց թուրք լրագրողի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցը

16:50 02.11.2022

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի հարցին, հստակեցրել է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանին կապող հնարավոր ճանապարհի դեպքում իրենք օգտագործում են ոչ թե «միջանցք», այլ «երթուղի» տերմինը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ «Անադոլու» գործակալության լրագրողը Մարիա Զախարովային հարցրել է, թե ինչպե՞ս է ՌԴ-ն գնահատում ջանքերը «Զանգեզուրի միջանցքի» […]

̰
Հիմա ժամանակն է բացել Թուրքիա-Հայաստան սահմանը. Փայլան

16:40 02.11.2022

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ հիմա ժամանակն է բացել Թուրքիա-Հայաստան սահմանը, մնայուն խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ «Արարատի միւս կողմէն կ՚անցնիմ այս կողմ։ Հիմա ժամանակն է բանալու Թուրքիա-Հայաստան սահմանը, մնայուն խաղաղութիւն հաստատելու Հայաստանի ու Ատրպէյճանի միջև… Պատերազմներով պարտուեցանք բոլորս։ Մնայուն խաղաղութեան համար բոլորս պատասխանատուութիւն առնենք, յաղթենք բոլորս …»,- ասված […]

̰
«Հացահատիկային միջանցքով փոխադրումները կշարունակվեն նախկինի պես». Էրդողան

16:37 02.11.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այսօր ժամը 12-ից սկսած ուկրաինական հացահատիկի փոխադրումները Սև ծովով կշարունակվեն նույն կերպ, ինչպես նախկինում, փոխանցում է Ermenihaber-ը։ Էրդողանն այսօր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբակցության նիստին ունեցած ելույթի ժամանակ մասնավորապես ասել է. «Երեկ հեռախոսազրույց ունեցա նախագահ Պուտինի հետ, այսօր Զելենսկու հետ եմ խոսելու։ Պարոն Շոյգուն […]

̰
Հաղթանակից հետո ես կմեկնեմ Ղրիմ․ Զելենսկի

16:27 02.11.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 30 տարվա ընթացքում ուկրաինական քաղաքականության ամենամեծ սխալն է համարում այն, որ անվտանգության ուժեղ համակարգ չի կառուցվել։ «Մենք Ուկրաինայում 30 տարի անվտանգության ուժեղ համակարգ չենք կառուցել, քանի որ նրանցից այդքան ագրեսիվ քայլեր չէինք սպասում։ Դա մեր երկրի, ուկրաինական քաղաքականության ամենամեծ սխալն էր», – ասել է նա չեխական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել […]

̰
Հարկ վճարողներն անձնական գրասենյակի միջոցով կարող են ներկայացնել նախագծերի վերաբերյալ առարկություններ. ՊԵԿ

16:13 02.11.2022

Հարկային ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ փաստաթղթերն, ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի որոշումները հոկտեմբերի 1-ից հարկ վճարողներին ծանուցվում են էլեկտրոնային եղանակով և համարվում են պատշաճ ծանուցված՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու օրվանից, որը հավաստում է համակարգի կողմից: Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, նշելով, որ գործընթացն ավելի […]

̰
Ռուսաստանը վերադառնում է «հացահատիկային գործարքին»

16:08 02.11.2022

Ռուսաստանը վերսկսում է մասնակցությունը ստամբուլյան հացահատիկային գործարքին, քանի որ Ուկրաինայից բավարար երաշխիքներ է ստացել, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ «Մասնավորապես, ուկրաինական կողմը պաշտոնապես հավաստիացրել է, որ «ծովային հումանիտար միջանցքը կօգտագործվի միայն Սևծովյան նախաձեռնության» դրույթներին համապատասխան»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ: Կիևը ՄԱԿ-ի և Թուրքիայի աջակցությամբ նոյեմբերի 1-ին գրավոր երաշխիքներ է ուղարկել Համատեղ համակարգող կենտրոն, որ Սև […]

̰

15:57 02.11.2022

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ. սեպտեմբերի 13-ին անհայտ անձի կողմից ԱՀ Ասկերանի շրջանի Խաչմաչ համայնքի վարչական տարածքում տեղակայված Ա. Ս.-ին պատկանող անասնագոմը հրկիզելու և վերջինիս առանձնապես խոշոր չափերի հասնող 14.000․000 ՀՀ դրամի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով […]

̰
Բրազիլուհին իմացել է իր հղիության մասին ծննդաբերության ժամանակ

15:49 02.11.2022

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի բնակչուհին, ով չգիտեր իր հղիության մասին, որովայնի ցավի գանգատներով եկել է բժշկի և հանկարծակի ծննդաբերել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ 25-ամյա Ջուլիանա Բրազիլերոն ամուսնու և ընկերների հետ գնացել է կինո, սակայն ժամանցը փչացրել է որովայնի ցավը։ Կինը ենթադրել է, որ ցավն առաջացել է աղեստամոքսային համակարգի հետ կապված խնդիրների պատճառով, […]

̰
Զելենսկին կոչ է արել չվախենալ միջուկային պատերազմից և անվանել Ուկրաինայի հիմնական սխալը

15:37 02.11.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ պետք չէ վախենալ միջուկային պատերազմի հնարավորությունից։ Զելենսկին նշել է, որ չի ցանկանում գնահատական ​​տալ։ Միաժամանակ նա կարծում է, որ և՛ միջուկային պատերազմից, և՛ Ռուսաստանից պետք չէ վախենալ։ Ուկրաինայի նախագահը նշել է նաև երկրի գլխավոր քաղաքական սխալը. բանն այն է, որ անկախության վերջին 30 տարիների ընթացքում պետությունը չի կառուցել […]

̰
Ով է Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության ամենահավանական թեկնածուն

15:19 02.11.2022

Թուրքիայում 2023-ի հունիսին սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ժամկետները մոտենալուն զուգահեռ ավելի հաճախակի են այդ թեմայով սոցհարցումներ անցկացվում: Ի տարբերություն ընդդիմության, որը չի հայտարարել իր թեկնածուի անունը՝ իշխանություններն արդեն հայտարարել են, որ ընտրություններում նախագահի իրենց թեկնածուն ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանն է լինելու, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքական «ASAL» սոցիոլոգիական կազմակերպությունը հոկտեմբերի 5-14-ին հարցում են կազմակերպել Թուրքիայի […]

̰
ԱԻՆ ջոկատները մարտական հենակետերում ծառայություն են իրականացնելու. առաջին խումբը մեկնել է վարժական հավաքի

15:10 02.11.2022

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ծառայողներից կազամավորվել են ջոկատներ, որոնք պետական սահմանի երկու մարտական հենակետերում իրականացնելու են պահպանության և պաշտպանության գործառույթներ: Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԻՆ շարահրապարակից վարժական հավաքների է մեկնել Երևանի փրկարարական վարչության անձնակազմից բաղկացած 25 ծառայող: Վարժական 25-օրյա հավաքներն անցկացվելու են ՊՆ հաստատված պլանի համաձայն N զորամիավորման զորամասերից մեկում: […]

̰
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Հայաստանի այսօրվա իշխանությունն ամենապրոռուսականներից մեկն է

15:01 02.11.2022

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի շատ ավելի սերտ հարաբերություններ, քան նախորդ իշխանության ժամանակ է եղել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ «Ռուսաստանի մեր գործընկերների հետ շփման ժամանակ հանգիստ ու վստահ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում այսօրվա իշխանությունը, թերևս, ամենապրոռուսականներից մեկն է։ Նրանք դրա […]

̰
BACK_TO_TOP