16:15 26.10.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ տեղի ունեցած ավազակության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալների համաձայն՝ 2022թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ավագ Պետրոսյան փողոցում […]
16:00 26.10.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Օշական-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022 թվականի հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, Օշական գյուղի 16-ամյա բնակիչը, վարելով «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան, Օշական-Աշտարակ ավտոճանապարհին […]
15:52 26.10.2022
Դիլիջանում հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել «Ներուժ 3.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի պաշտոնական փակման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը: Ռոբերտ Խաչատրյանը ողջունել և շնորհավորել է հաղթողներին, ծրագրի բոլոր մասնակիցներին, ովքեր կարևոր են համարել դիմել և այս ծրագրի շրջանակներում ներկայացնել նախագծեր, […]
15:43 26.10.2022
Պուտինի ղեկավարությամբ փետրվարի 19-ին անցկացվել են ռազմավարական զսպման ուժերի զորավարժություններ ՝ բալիստիկ հրթիռների արձակմամբ։ Ռուսաստանի ղեկավարի գլխավորությամբ տեղի են ունեցել բալիստիկ և թևավոր հրթիռների գործնական արձակումներ։ «Ռազմավարական զսպման ուժերի ուսուցման ընթացքում նախատեսված առաջադրանքները կատարվել են ամբողջությամբ, բոլոր հրթիռները հասել են իրենց թիրախներին՝ հաստատելով նշված բնութագրերը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրությունում։
15:34 26.10.2022
Հոկտեմբերի 25-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Օշական-Աշտարակ ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով մեքենայում առաջացել է հրդեհ: 16-ամյա վարորդ Էդուարդ Գրիգորյանը և ուղևորները՝ 16-ամյա Միհրան Միրիջանյանն ու 17-ամյա Նարեկ Պողոսյանը, մահացել են, իսկ 16-ամյա ուղևոր Ալբերտ Ներսիսյանը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։
15:25 26.10.2022
Հայ-ռուսական հարաբերություններում ծագող հարցերը «անշրջելի» չեն, դրանց լուծմանն ուղղված է տարբեր մակարդակներով հանդիպումների եւ կոնֆերանսների անցկացումը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։ Հիշեցնենք՝ իր հրապարակային հարցազրույցներում Զատուլինը բազմիցս մեղադրել է ՀՀ իշխանությանը 44-օրյա պատերազմի պարտության համար: […]
15:13 26.10.2022
2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի համար խնամքի նպաստ կստանան նաև չաշխատող քաղաքաբնակ (կամ խնամքի արձակուրդում չգտնվող) ծնողները․ «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից։ Գործող կարգավորումների համաձայն՝ խնամքի նպաստ նշանակվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող […]
15:07 26.10.2022
Հոկտեմբերի 26-ին, ժամը 10։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարhահատվածի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատարին, գազատարն ընկել է ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան․ գազատարի տակից ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների […]
15:02 26.10.2022
Ալբանիայի Դյուրես քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնության մեդալային հաշվարկում հաղթել է Հայաստանի հավաքականը, փոխանցում է vnews.am-ը: Հայ ծանրորդները երկամարտում նվաճել են 15 մեդալ, որոնցից 7-ը՝ ոսկե, 4-ական արծաթե ու բրոնզե։ Թիմային հաշվարկում երկրորդ տեղը գրավել է Թուրքիան, որը նվաճել է 6 ոսկե, 7 արծաթե ու 3 բրոնզե մեդալ։ Հիշեցնենք, որ […]
14:58 26.10.2022
Հոկտեմբերի 26֊ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության անդամներին: Կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությունը գլխավորում էր ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկը, տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։ ԱԽ քարտուղարը ողջունել է առաքելության անդամներին և կարևորել առաքելության աշխատանքը միջազգային հանրությանը սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ագրեսիայի մասին տեղեկատվություն փոխանցելու գործում: Ա.Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի […]
14:47 26.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ըմբշամարտի աշխարհի Մ23 տարեկանների և բռնցքամարտի կանանց Եվրոպայի մեծահասակների առաջնություններում մեդալներ նվաճած մարզիկներին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ըմբշամարտի և բռնցքամարտի ֆեդերացիաների ներկայացուցիչներ, մարզիչներ և մարզիկներ՝ բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջին չեմպիոն Անի Հովսեփյանը, բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանը, ըմբշամարտի […]
14:39 26.10.2022
«Նախապատրաստվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ։ Հուսով ենք, որ այն կկայանա»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին մեկնելու է Սոչի, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: […]
14:33 26.10.2022
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 26-ին մասնակցել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 7-րդ նիստին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվող նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազ Կուրմանկուլ Զուլուշևը, Ղազախստանի Հանրապետության Հակակոռուպցիոն ծառայության ղեկավար Դմիտրի Մալախովը և […]
14:24 26.10.2022
Ստամբուլում ձերբակալվել է «Թուրք բժիշկների միության» ղեկավար պրոֆեսոր Շեբնեմ Քորուր Ֆինջանջըն: Անկարայի գլխավոր դատախազության կողմից սկսված հետաքննության շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» համար, փոխանցում է Ermenihaber-ը։ Հետաքննություն սկսելու պատճառը եղել է նրա այն հայտարարությունը, ըստ որի, թուրքական բանակը քուրդ զինյալների հետ բախումներում քիմիական զենք է օգտագործել: Համացանցային մի հեռուստաալիքի տված […]
14:17 26.10.2022
Հոկտեմբերի 23-ին «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մուտքի մոտ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի 26-ամյա մի բնակչի դրամապանակից գողացել էին փող։ Նախնական տվյալներով՝ 10 000 ռուբլի։ Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ժամերի ընթացքում պարզեցին, որ 26-ամյա երիտասարդի դրամապանակից փողը գողացել էր 41-ամյա տաքսու վարորդը, որը Նորագյուղի բնակիչ է։ Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է գծային […]
14:08 26.10.2022
Հայաստանի իշխանությունները այսօր ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չեն քննարկում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, եթե, ի վերջո, կազմակերպությունը հստակ դիրքորոշում չարտահայտի Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու կապակցությամբ: «Հայաստանի Հանրապետությունը սպասում է ՀԱՊԿ-ի արձագանքին, և արձագանքն առնվազն այս […]
14:00 26.10.2022
Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քվեարկություններով ընդունել են նախորդ օրը քննարկված բոլոր օրենքների նախագծերը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խորհրդարանն աշխատանքը կշարունակի 16:30-ին: Տեղի կունենա ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը: Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` ԱԺ հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում վարչապետը եւ Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:
13:52 26.10.2022
Բանգլադեշում առնվազն 35 մարդ է զոհվել երկրի հարավային հատվածներին հարվածած «Սիտրանգ» ցիկլոնից հետո: «Զեկույցներ են եղել 16 (64 վարչական) շրջաններից 35 մահվան մասին»,- հաղորդում է Պրոտոմ Ալոն։ Մահվան դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է երկրի հարավարևմտյան ափին` Չիտագոնգ քաղաքի մոտ, որտեղ Բենգալյան ծոցում ավազով բեռնված նավը խորտակվել է, ինչի հետևանքով մահացել է ութ աշխատող: Տարերային աղետների […]
13:44 26.10.2022
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի միջև ստորագրվել է «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» հուշագիր: Հուշագրի նպատակն է ձևավորել ու հետագայում նաև ամրապնդել Հայաստանի և Վրաստանի գիտնականների ու գիտահետազոտական խմբերի միջև համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Նախատեսվում են իրականացվել համատեղ հետազոտական ծրագրեր, գիտական անձնակազմի, հատկապես՝ երիտասարդ գիտնականների փոխանակման […]
13:38 26.10.2022
Հոկտեմբերի 25-ին` ժամը 20.55-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել բանկերից մեկի վերահսկողության ծառայողը և հայտնել, որ մի քաղաքացի բանկի մասնաճյուղում փորձել է մանրել կեղծ հիսունդոլարանոցներ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկային ծառայության գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները, կեղծ թղթադրամ իրացնելու հիմքով, ոստիկանության Շենգավիթի բաժին են տարել 22-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել […]
13:30 26.10.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին մեկնելու է Սոչի, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանը ենթադրում է, որ Սոչիում Փաշինյանը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հարցին՝ արդյո՞ք Հայաստանն ակնկալում է առարկայական արդյունք Փաշինյան-Ալիև հանդիպումից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ակնկալում եմ, որ բոլոր մեր գործընկները ՀԱՊԿ-ում և մեր հիմնական […]
13:13 26.10.2022
Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում սեպտեմբեր ամսին շուրջ 41,740 կենսաթոշակառուի և նպաստառուի կատարած անկանխիկ գործարքների դիմաց պետբյուջեից փոխանցվել է ընդհանուր առմամբ շուրջ 118,8 մլն դրամ հետվճար, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: 2022-ի սեպտեմբերին, ընդհանուր առմամբ, անկանխիկ գործարք են կատարել շուրջ 46000 կենսաթոշակառու և նպաստառու: Այս պահին 10% հետվճարի ծրագրի շրջանակում […]
13:05 26.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել 2022 թվականին հանրային գրադարանի կարգավիճակ ստացած 5 գրադարանների հավատարմագրման վկայականների հանձնման արարողությունը: ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի հուլիսի 7-ի N 1245-Ա հրամանով 5 տարի ժամկետով հանրային գրադարանի կարգավիճակ են ստացել Երևանի «Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան», «Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ», ՀՀ Արարատի մարզի «Արտաշատի […]
12:58 26.10.2022
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդունել է ադրբեջանցի պաշտոնակից գործընկերոջը՝ Զաքիր Հասանովին։ Վերջինս Թուրքիայւոմ մասնակցում է պաշտպանական և օդատիեզերական արդյունաբերության ցուցահանդեսին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ նախարարները մտքեր են փոխանակել ռազմական կրթության, երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության անվտանգության, համագործակցության և ռազմարդյունաբերության հարցերի շուրջ: Հանդիպման ընթացքում Հուլուսի Աքարն ասել է, որ […]
12:51 26.10.2022
Հոկտեմբերի 24-ին, երեկոյան ժամը 10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել մի քաղաքացի և հայտնել, որ նույն օրը Մարգարյան փողոցի բանկոմատում գործարք կատարելուց հետո մոռացել է վերցնել քարտը, իսկ քիչ անց հաղորդագրություններ է ստացել, որ իր քարտով գնումներ են անում: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված քարտով գնումներն […]
12:44 26.10.2022
«ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և ՀՀ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած, հայտարարություններ արած յուրաքնաչյուր անձ, անկախ նրանից, որևիցե այլ երկիր կներկայացնի, թե ոչ, բնական է՝ ՀՀ-ն չի կարող դրան անտարբեր լինել։ Հայաստանի Հանրապետությունը և իր սահմանները մեզ համար կարմիր գիծ են։ Ուստի, բոլոր ընկերները, գործընկերները պետք է հաշվի նստեն այդ իրողության հետ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել […]
12:30 26.10.2022
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Ազգային ժողովի այգում՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, տեղի կունենա հիշատակի արարողություն, որին կմասնակցեն պատգամավորներ եւ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
12:21 26.10.2022
2022թ. հոկտեմբերի 25-ին ահազանգ էր ստացվել որ Մարտունի-Բերդաշեն ավտոճանապարհին ճանապահատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում են ԱՀ քննչական կոմիտեից՝ դեպքի վայր մեկնած ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի ավագ քննիչը պարզել է, որ սույն թվականի հոկտեմբերի 25-ին ժամը 20:50-ի սահմաններում՝ Մարտունի-Բերդաշեն ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին 1992թ ծնված Գ.Ս.-ի վարմամբ «Օպել վեկտրա» մակնիշի […]