12:06 27.10.2022
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Արաքս համայնքի Առատաշեն բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։
11:05 27.10.2022
Կյանքից անժամանակ հեռացել է լրագրող, սցենարիստ, Հայկական երկրորդ հեռուստաալիքի երկարամյա աշխատակից Գայանե Փայտյանը: Գայանե Փայտյանը ծնվել է 1974 թվականին: Որպես լրատվական մեկնաբան, 1995-99թթ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում, 1999-2015թթ՝ Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում։ 2000-2008թթ եղել է ՀՀ Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետը։ 2004թ-ից միջազգային հեռուստատեսային ակադեմիայի անդամ է։ 2006թ. Հայկական […]
11:02 27.10.2022
Ընթանում է կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 27-ի հերթական նիստը։ Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը։ Մանրամասները՝ տեսանյութում։
10:57 27.10.2022
Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 23-րդ տարելիցն է: 22 տարի առաջ այս օրը Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանն ընդհատվեց կրակահերթերով: Ահաբեկչությանը զոհ գնացին վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և Օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Ահաբեկչական խմբի գործողությունների հետևանքով 8 մարդ վիրավորվել էր, […]
10:28 27.10.2022
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, Օշական-Աշտարակ ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով մեքենայում առաջացել էր հրդեհ: 16-ամյա վարորդ Էդուարդ Գրիգորյանը և ուղևորները՝ 16-ամյա Միհրան Միրիջանյանն ու 17-ամյա Նարեկ Պողոսյանը, մահացել էին, իսկ 16-ամյա ուղևոր Ալբերտ Ներսիսյանը այրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ ստուգմամբ պարզվել […]
10:19 27.10.2022
Rate.am-ը ներկայացրել է հոկտեմբերի 27-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 393.71 դրամ է, վաճառքը՝ 403.35 դրամ: Եվրոյի առքը միջինը 389.06 դրամ է, վաճառքը՝ 407.82 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.92 դրամ է, վաճառքը՝ 6.64 դրամ:
10:10 27.10.2022
Արցախի Հանրապետության Խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից: Նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միաժամանակ հրավիրված մեծ հանրահավաքի առջև: «Նիստից անմիջապես հետո ելույթները կշարունակվեն Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքում: […]
21:59 26.10.2022
Սերբ խորհրդարանականները ձայների մեծամասնությամբ հաստատել են երկրի կառավարության նոր կազմը ՝ վարչապետ Անա Բրնաբիչի գլխավորությամբ։ «Կողմ» քվեարկեց 157, «դեմ» ՝ 68, ձեռնպահ մնացածներ չկային ։ Կառավարությունն ընտրված է»,- հայտարարել է Սերբիայի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Օրլիչը։ Ինչպես հայտնել է Բրնաբիչը քվեարկության արդյունքների հրապարակումից հետո, նոր կառավարության համար «կարմիր գծերը» կլինեն երկրի արտաքին և ներքին քաղաքականության մեջ […]
21:56 26.10.2022
Apple ընկերությունը նախատեսում է 16 դյույմ (40,6 սմ) էկրանի անկյունագծով iPad պլանշետ մշակել։ Այս մասին հոկտեմբերի 26-ին հայտնել է The Information պորտալը։ Աղբյուրի համաձայն՝ պլանշետի նոր տարբերակը կթողարկվի 2023 թվականի չորրորդ եռամսյակում։ 16 դյույմանոց պլանշետը կլինի Apple-ի ամենամեծ սարքն այս կատեգորիայում։ Այս պահին 12,9 դյույմանոց (32,8 սմ) պլանշետներն ունեն ամենամեծ անկյունագիծը։
21:50 26.10.2022
Մոբայլ խաղեր ստեղծող AppQuantum-ը, լքելով Ռուսաստանը, իր մնացած աշխատակիցներին կտեղափոխի արտերկիր, այդ թվում՝ Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ֆորբս»-ը՝ վկայակոչելով ընկերության տարածած հայտարարությունը։ Ռուսաստանում մնացած աշխատողները կտեղափոխվեն Կիպրոս և նոր լրացուցիչ գրասենյակներ Հայաստանում և Ղազախստանում։ «ՌԴ-ում AppQuantum-ի հետ կապված իրավաբանական անձինք չեն մնացել»,- ասվում է ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ AppQuantum-ի աշխատակիցները, ովքեր […]
21:47 26.10.2022
Բրազիլիայի հայտնի լողափային հանգստավայրում տեղացի զբոսաշրջիկը զիփլայնից ընկել է և մահացել: Տղամարդու մահվան տեսանյութը հրապարակել է Globo պորտալը։ 39-ամյա Սերխիո Մուրիլո դե Լիմա Սանտանան արձակուրդ է անցկացնելիս եղել երկրի արևելյան ափին գտնվող Կանոա-Կեբրադա ծովային հանգստավայրում: Տղամարդը որոշել է զիփլայնից օգտվել. ավազաթմբի վրայով անցնելիս նա ինքն իրեն տեսանկարահանել է: Երբ տղամարդը գրեթե անցել է հեռավորության կեսը, […]
21:45 26.10.2022
Ընկույզը օգտակար է տարեց մարդկանց համար՝ դրա մեջ պարունակվող յոդի և սպիտակուցի շնորհիվ, ասում է բժիշկ-սննդաբան Ելենա Սոլոմատինան: Օրական բժիշկը խորհուրդ է տվել ուտել 3-5 ընկույզ: Սոլոմատինան նշել է, որ ընկույզը պարունակում է նյարդային համակարգի համար օգտակար B վիտամիններ, ինչպես նաև կալիում և մագնեզիում: Դրանք բարելավում են սրտի աշխատանքը, հանգստացնում անոթները և օրգանիզմից հեռացնում ավելորդ […]
21:34 26.10.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Աբելյան փ. 59 շենքի բնակիչ-բաժանորդներ, Նարեկացի թաղ․ 35, 40, 41 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Նուբարաշեն 6-րդ փողոց 1-ին նրբանցք, 11:00-17:00 «Շողակաթ» հեռուստաընկերություն, թիվ 52 դպրոց, թիվ 9 մանկապարտեզ, Մանանդյան […]
21:22 26.10.2022
Լրագրող Քսենյա Սոբչակը հոկտեմբերի 26-ին լքել է Ռուսաստանը։ «Իզվեստիա»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նա Լիտվա է մեկնել Բելառուսի տարածքով։ Նախօրեին հայտնի դարձավ, որ քրեական գործի շրջանակներում Մոսկվայում ձերբակալվել է կոմերցիոն տնօրեն Սոբչակ Կիրիլ Սուխանովը։ Նրա գործով կալանավորվել է նաև Tatler ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Արիան Ռոմանովսկին։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ ձերբակալությունները շորթման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի մաս […]
21:09 26.10.2022
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 27-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում հոկտեմբերի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
20:59 26.10.2022
Թուրքիայում 2023-ի հունիսին սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հարցումներ են իրականացվում, փոխանցում է Ermenihaber-ը։ Հանրային կարծիքի ուսումնասիրության միջոցով «Türkiye Siyaset Paneli» սոցհետազոտական ընկերությունը փորձել է պարզել, թե որոնք են եղել Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) ամենաձախողած ոլորտները վերջին տարիներին: Հարցման մասնակիցների 58 տոկոսը նշել է տնտեսությունը, 13 տոկոսը՝ կրթությունը, 11.5 տոկոսը՝ արդարադատությունը, […]
20:43 26.10.2022
Հոկտեմբերի 26֊ին Վատիկան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան, որտեղ հանդիպում է ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս Մինասեանի հետ։ Պատրիարքի հետ հանդիպման ընթացքում ԱԳ նախարարն ընդգծել է Հայ Կաթողիկէ եկեղեցու դերը Հայաստան-Սփյուռք կապերի ընդլայնման գործում և պատասխանել հանդիպմանը մասնակցող հոգևորականների հարցերին։
20:31 26.10.2022
Հիմնանորոգվել է Տ-8-22, (Մ-2)-Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 0-ից մինչև 13.1կմ հատվածը։ Հիմնանորոգման շրջանակում կատարվել են հողային, նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Կառուցվել են հենապատեր, իրականացվել է ճանապարհի կահավորում, նորոգվել է նաև ճանապարհին առկա երկաթբետոնե կամուրջը։ Կատարվել են այլ աշխատանքներ նույնպես։ Շինարարական աշխատանքները կատարել է «Ապառաժ» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ՍՊԸ-ն։ Ֆինանսավորումը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից։
20:13 26.10.2022
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի նախաձեռնությամբ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել հիմնարկում արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների դիտարկման և բարձրաձայնված հարցերի համատեղ քննարկմանը նվիրված հանդիպում՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ: Փոխնախարար Արփինե Սարգսյանի և Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի ուղեկցությամբ ՄԻՊ գրասենյակի […]
17:00 26.10.2022
ԱՊՀ երկրները դեռ չեն բախվել այնպիսի ահաբեկչական սպառնալիքների, ինչպիսին հիմա են, պետությունների ընդհանուր խնդիրն է պաշտպանել բնակչությանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ակնհայտ է, որ Համագործակցությունն ամբողջությամբ և առանձին-առանձին մեր երկրները դեռ չեն բախվել նման բարդ (ահաբեկչական – խմբ.) սպառնալիքների: Եվ մեր ընդհանուր խնդիրն է հնարավորինս պաշտպանել մեր ժողովուրդներին, ամրապնդել կայունությունը»,- ասել է նա՝ […]
16:59 26.10.2022
«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանը ներկայացրած երգչուհի Ռոզա Լինը հոկտեմբերի 31-ին կհյուրընկալվի The Late late Show with James Corden հաղորդմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին երգչուհին տեղեկացրել է սոցիալական հարթակներում: Նա գրել է՝ չափազանց հուզված է հոկտեմբերի 31-ին ելույթ ունենալու կապակցությամբ: The Late late Show with James Corden ռեյտինգային հաղորդմանը հյուրընկալվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք […]
16:57 26.10.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում փոփոխություններ կատարելու նախագիծը: Ներկայացվող փոփոխությունների ու լրացումների անհրաժեշտությունը բխում է հանրակրթության բարեփոխումների շրջանակում ուսուցչին ներկայացվող՝ մասնագիտական շարունակական կրթություն ստանալու պահանջից: «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնի նկարագրին […]
16:55 26.10.2022
Հոկտեմբերի 2-ին, կեսգիշերն անց, ոստիկանություն է զանգել Արարատի մարզի Ոստան գյուղի մի բնակիչ և հայտնել, որ իր տնից գողություն են արել: Ոստիկանության Արտաշատի բաժնից մեկնել է օպերատիվ խումբ: Ոստան գյուղում բնակարանային գողության առաջին դեպքը չէր. ևս մեկը եղել էր օգոստոսին, մյուսը` մարտին: Վերջին գողությունը նման էր նախորդներին. տանը մարդ չկար, և տեխնիկական միջոց կիրառելով՝ բացել […]
16:49 26.10.2022
Հոկտեմբերի 25-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն ընդունել է պաշտոնական այցով Վատիկանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Սրբազան Քահանայապետին է փոխանցել հայ ժողովրդի ու կառավարության ջերմ ողջույնները։ Նախարարը նշել է, որ իր այցը Վատիկան տեղի է ունենում Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև […]
16:47 26.10.2022
Սոչիում եռակողմ հանդիպմանն իմ մասնակցությունը հաստատել եմ։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փսշինյանը։ «ՌԴ նախագահի կողմից առկա է հրավեր հոկտեմբերի 31-ին Սոչիում անցկացնել եռակողմ հանդիպում, ես հաստատել եմ իմ մասնակցությունը, տեղեկություն չունեմ՝ ադրբեջանական կողմը հաստատել է մասնակցությունը, թե ոչ»,- ասել է Փաշինյանը։ Ավելի վաղ լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային ժողովի նախագահ […]
16:40 26.10.2022
Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.55-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ստացվել էր ահազանգ, որ պարանոցի կտրած-ծակած, թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 53-ամյա տղամարդ, որը Հրազդանի բնակիչ է: Նրան հիվանդանոց հասցրած անձը բժիշկներին հայտնել էր, թե շինարարության ժամանակ պարանոցին երկաթե ամրան է ընկել: «Ծաղկաձորի Սարալանջի փողոցի շինհրապարակ մեկնած օպերատիվ խումբը նախ պարզեց, որ տուժողը շինարարական աշխատանքների […]
16:31 26.10.2022
Միջազգային ահաբեկչական խմբավորումները փորձում են ներթափանցել ԱՊՀ երկրներ, Համագործակցության տարածքում սպառնալիքներից վտանգի մակարդակը չի նվազում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Խոսելով համագործակցության տարածքում սպառնալիքների մասին՝ նշեմ, որ չի նվազում վտանգի մակարդակը, որը ներկայացնում են ԻՊ-ն և «Ալ Քաիդան», այլ ահաբեկչական խմբավորումներ։ Նրանք փորձում են ներթափանցել ԱՊՀ երկրներ, իսկ գրոհայինների խմբերի կենտրոնացումը Աֆղանստանում, հատկապես Կենտրոնական […]
16:22 26.10.2022
Բուխարեստում նախատեսված ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը հրավիրված են Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, տեղեկացնում են ռումինական լրատվամիջոցները։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը նախատեսվում է քննարկել Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված որոշումների կատարման հարցը, Ուկրաինայում ընթացող պատերազմը, էներգետիկ անվտանգությունը և գործընկերների հետ հարաբերությունները։ Նոյեմբերի 29-ին և 30-ին Ռումինիայի մայրաքաղաքում տեղի կունենա ՆԱՏՕ-ի արտգործնախարարների գագաթնաժողովը։ Սա կլինի առաջին նման մակարդակով հանդիպումը, որը […]