TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+27.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Կարո Փայլանը Երևանում է

14:09 28.10.2022

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը Երևանում է։ «Բարի լոյս Երեւանէն»,- գրել է Փայլանն ու Հանրապետության հրապարակից լուսանկարներ հրապարակել։

̰
Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

13:38 28.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը, որը գլխավորել է Անն-Լորանս Պետելը: Վարչապետը գոհունակությամբ ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները ստացել են նոր դինամիկա, ինչի արդյունքն է նաև տարբեր մակարդակներում հաճախակի փոխայցելությունները: «Այս ընթացքում բազմիցս համոզվել ենք, որ Ֆրանսիան մեզ համար բարեկամ երկիր է և դժվարին […]

̰
Կաննի կենտրոնական զբոսուղիներից մեկն անվանակոչվել է Շառլ Ազնավուրի անունով

01:11 28.10.2022

Հոկտեմբերի 26-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Ֆրանսիայի ծովափնյա Կանն քաղաքում մասնակցել է հանրահայտ Կրուազետ բուլվարի հարևանությամբ գտնվող զբոսուղիներից մեկի՝ աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով անվանակոչման հանդիսավոր արարողությանը։ Զբոսուղին գտնվում է Հայաստանի անունը կրող այգու և Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ու հանուն Ֆրանսիայի զոհված հայ մարտիկների հիշատակին նվիրված հուշաքարի անմիջական հարևանությամբ։ Ելույթներով հանդես են […]

̰
Սամարղանդում կայացել են ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների եւ Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստերը

16:01 27.10.2022

Հոկտեմբերի 27-ին Սամարղանդում տեղի են ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների եւ Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստերը: Վերոնշյալ միջոցառումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորները: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Ռուբեն Ռուբինյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստին: Քննարկվել են պատմական հիշողության պահպանմանը […]

̰
Զախարովան՝ Զատուլինի և Սիմոնյանի՝ Հայաստան մուտքի արգելքի մասին

15:58 27.10.2022

Ռուսաստանը դիմել է Երևանին դիվանագիտական ուղիներով՝ Զատուլինի և Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստան մուտքի արգելքը հաստատելու և պարզաբանելու համար։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր, որ իր մուտքը Հայաստան արգելվել է։ Սվելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն […]

̰
Պուտինը մտադիր է մասնակցել ՀԱՊԿ առաջնորդների հանդիպմանը

15:49 27.10.2022

Պուտինը մտադիր է մասնակցել ուրբաթ օրը ՀԱՊԿ առաջնորդների հանդիպմանը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 28-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջան։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ քարտուղարության մամուլի ծառայությունը։ Նստաշրջանում կներկայացվեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները։ Նստաշրջանի շրջանակներում նախատեսվում է նաև քննարկել Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները։  

̰
Հոկտեմբերի 28-ին տեղի կունենա ՀԱՊԿ արտահերթ նիստ․ կքննարկվի ՀՀ-ին օգնություն ցուցաբերելու հարցը

15:46 27.10.2022

Հոկտեմբերի 28-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջան։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ քարտուղարության մամուլի ծառայությունը։ Նստաշրջանում կներկայացվեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ։ Նստաշրջանի շրջանակներում նախատեսվում է նաև քննարկել Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները։  

̰
Իրանը սկսել է նոր միջուկային ռեակտորի կառուցումը

15:25 27.10.2022

Իրանը հինգշաբթի օրը սկսել է 10 մեգավատ հզորությամբ նոր միջուկային հետազոտական ​​ռեակտորի կառուցումը կենտրոնական Սպահան քաղաքում, հաղորդում է Tasnim-ը։ Ռեակտորի կառուցման նախագծի բացման արարողությունը կայացել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷՕԻ) ղեկավար Մոհամմադ Էսլամիի մասնակցությամբ։ Գործակալության տվյալներով՝ նոր ռեակտորը կգործի 20%-ով հարստացված թիթեղային վառելիքով և կօգտագործվի բժշկության և արդյունաբերության մեջ օգտագործվող ռադիոիզոտոպների արտադրության, նեյտրոնային ճառագայթման […]

̰
Թուրքիան ամենաշատը ներմուծել է Ռուսաստանից, իսկ ամենաշատն արտահանել՝ Գերմանիա

15:18 27.10.2022

Թուրքիայի վիճակագրական ծառայությունն ու Առևտրի նախարարությունը հրապարակել են արտահանման և ներմուծման վերաբերյալ սեպտեմբեր ամսվա վիճակագրությունը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ վիճակագրության համաձայն՝ սեպտեմբերին արտահանումն աճել է 9.2%-ով, ներմուծումը` 38.1%-ով: Համաձայն Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի և Առևտրի նախարարության արտաքին առևտրի տվյալների՝ 2022 թվականի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտահանումն աճել է 9.2%-ով և հասել 22 մլրդ 612 մլն դոլարի, […]

̰
Ստեփանակերտի  Ա․Առաքելյան 1 վերակառուցված նոր թաղամասի տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտման փուլում են

15:11 27.10.2022

Մայրաքաղաքի Ա․Առաքելյան 1 վերակառուցված նոր թաղամասի տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտման փուլում են, տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության կոմիտեից։ Հայաստան համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Ստեփանակերտի Ա․Առաքելյան 1 հասցեի վերակառուցված նոր թաղամասում իրականացվում են տարածքի բարեկարգման և ասֆալտապատման շինաշխատանքներ։ Ընդհանուր առմամբ կատարվում է 1850 քառ․մետր ճանապարհային հատվածի վերին ծածկի երկշերտ ասֆալտապատում։ Թաղամասն ունենալու է կանաչապատ տարածք և արտաքին լուսավորություն։ […]

̰
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

15:04 27.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության անդամների և Ազգային ժողովի պատգամավորների հետ ԱԺ այգում մասնակցել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակի արարողությանը:   Վարչապետը ծաղիկներ է խոնարհել հուշակոթողի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով ոճրագործության զոհերի հիշատակին:  

̰
SHANTNEWS

14:56 27.10.2022

̰
Մեր գործիքակազմի մեջ կան ե՛ւ հանրահավաք, ե՛ւ բողոքի այլ գործողություններ, որոնք հարկ եղած դեպքում գործի են դրվելու. Գեղամ Մանուկյան

14:48 27.10.2022

Մադրիդյան այդ փաստաթղթով խոսվում է Արցախի հետագա ճակատագրի մասին. ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ չհամաձայնելով ՀՀ վարչապետի այն հայտարարության հետ, որ Մադրիդյան սկզբունքներով Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ լրագրողի՝ ընդդիմության ակտիվ գործողությունների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ պատգամավորը նշել է, որ ակտիվության տարբեր ցուցիչներ կան, ակտիվությունը միայն […]

̰
Գլխավոր դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի գործով 2022-ի դրությամբ կատարված մի շարք քննչական և դատավարական գործողությունների մասին

14:41 27.10.2022

1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվում է 62207199 քրեական գործը: 2022 թվականի դրությամբ կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, մասնավորապես. ⦁ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հանցավոր գործողություններին հնարավոր այլ մասնակիցների, […]

̰
Եթե մայրն աշխատում է, սակայն գտնվում է խնամքի արձակուրդում, կստանա 31,600 դրամ խնամքի նպաստ

14:32 27.10.2022

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող և գյուղաբնակ ծնողներից բացի՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերը, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական ծառայությունից։ ✅ Անհատ ձեռնարկատերերը կամ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները ևս կստանան 31,600 դրամ խնամքի նպաստ՝ անկախ հաշվառման վայրից։ ✅ Եթե երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ին կամ հետո և մայրը […]

̰
Ադրբեջանը դելիմիտացիայի և դեմարկացիայի գնալու նպատակ չունի. Տիգրան Աբրահամյան

14:21 27.10.2022

Ադրբեջանը փորձում է լուծել շատ ավելի մեծ խնդիր, քան կարելի է պատկերացնել: Գլխավոր նպատակը զուտ բնակավայրերը չեն, Ադրբեջանի նպատակն է այնպիսի վերահսկողություն հաստատել Հայաստանի կրիտիկական օբյեկտների, կոմունիկացիաների նկատմամբ, որը պարզապես Հայաստանին զրկելու է իր կենսունակությունից, այսինքն` պայքարի, բնականոն զարգացման իր հնարավորությունից. անդրադառնալով սեպտեմբերյան վերջին ագրեսիայից հետո Ադրբեջանի գործողություններին` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշել է «Պատիվ ունեմ» […]

̰
Կախեթիում եղբայրը սպանել է քրոջը

14:13 27.10.2022

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով՝ Կախեթիում եղբայրը սպանել է քրոջը, փոխանցում է Aliq.ge-ն։ ՆԳՆ-ի փոխանցմամբ, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը փոխադարձ վիճաբանության ժամանակ ֆիզիկական վնասվածքներ է հասցրել քրոջը՝ 1988 թվականին ծնված Մ.Ա.-ին, ինչի հետևանքով կինը տեղում մահացել է։ «ՆԳՆ Կախեթիի ոստիկանության բաժանմունքի ծառայողները օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալել են 1987 թվականին ծնված Զ.Ա.-ին: Վերջինս մեղադրվում […]

̰
Ամեն ինչ անելու եմ, որ Արցախի ժողովուրդն ապահով անցնի ծայրահեղորեն դժվարին այս շրջանը․ Ռուբեն Վարդանյան

14:06 27.10.2022

Այս տարի ես Արցախ տեղափոխվելու դժվարին որոշում եմ կայացրել, որպեսզի լինեմ իրենց կյանքի վատագույն ճգնաժամերից մեկն ապրող մարդկանց կողքին: Ինձ համար կենսականորեն կարեւոր է, որ նրանք ստանան այն ուղերձը, որ իրենք միայնակ չեն, որ կան մարդիկ, որոնք պատրաստ են իրենց կողքին լինելու այս ծանր փորձության յուրաքանչյուր քայլափոխին: Այս մասին գրել է գործարար Ռուբեն Վարդանյանը։ «Որպես […]

̰
Համաշխարհային բժշկական ասոցիացիան դատապարտել է թուրք գործընկերոջ ձերբակալությունը

13:55 27.10.2022

Համաշխարհային բժշկական ասոցիացիան դատապարտող հայտարարություն է տարածել «Թուրքական բժշկական ասոցիացիայի» նախագահ դոկտոր, պրոֆեսոր Շեբնեմ Քորուր Ֆինջանջըի ձերբակալության կապակցությամբ, փոխանցում է Ermenihaber-ը։ Ֆինջանջըն ձերբակալվել էր թուրքական բանակի կողմից քուրդ զինյալների դեմ քիմիական զենք օգտագործելու մասին արած հայտարությունից հետո: Համաշխարհային բժշկական ասոցիացիայի հայտարարության մեջ անընդունելի է համարվել Ֆինջանջըի ձերբակալությունն ու միության մյուս անդամներին պաշտոնանկ անելու սպառնալիքները: «ՀԲԱ-ն […]

̰
Սերգեյ Սարուխանյանը նշանակվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

13:48 27.10.2022

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով Սերգեյ Սարուխանյանը նշանակվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ 25.04.2022թ.- 22.08.2022 ՀՀ արդարադատության նախարարի օգնական: 17․02․2022թ․- 25.04.2022թ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող: 27.12.2021թ.- 17.02.2022թ. աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության խորհրդական` կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող: 27.01.2021թ.- 27.12.2021թ. աշխատել է […]

̰
Առողջապահության փոխնախարարը Սանկտ Պետերբուրգ այցի շրջանակներում համագործակցության մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել

13:44 27.10.2022

ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն այսուհետև կհամագործակցի Պրոֆեսոր Ա.Լ. Պոլենովի անվան ռուսական գիտահետազոտական նյարդավիրաբուժական ինստիտուտի, իսկ ԱՆ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը»` Ն. Ն. Պետրովի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի հետ, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Սանկտ Պետերբուրգ այցի շրջանակներում համագործակցության մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել, […]

̰
Բանկի մոտից մեքենա էր գողացել․ ոստիկանների բացահայտումը

13:39 27.10.2022

Ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ հոկտեմբերի 25-ի ժամը 00.30-ից 05.30-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի բանկի մոտից գողացել են իր «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան: Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մասի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 26-ին Գեղաշեն գյուղի 30-ամյա բնակիչը, «ՎԱԶ-2107»-ով հանդերձ, ներկայացել […]

̰
Ինդոնեզիայում 7 մետրանոց պիթոնը կուլ է տվել տեղի 54-ամյա մի կնոջ

13:34 27.10.2022

Երբ 54-ամյա Ջահրահը կիրակի առավոտյան լքել է տունը՝ կաուչուկի պլանտացիայում աշխատելու համար, դա վերջին անգամն էր, որ նրա ընտանիքը նրան կենդանի էր տեսնում: Երբ այդ օրը Ջահրահը տուն չի եկել, նրա ամուսինը ահազանգել է և գնացել նրան փնտրելու: Ինչպես փոխանցում է The Whashington Post-ը՝ առաջին նշանը, որ ինչ-որ բան այն չէ, անտառում անհետ կորած կնոջ […]

̰
Վարչապետը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին

13:15 27.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնները ստանձնելու առիթով: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնները ստանձնելու կապակցությամբ Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ բարեմաղթանքները և լավագույն […]

̰
Կառավարությունը գումար կհատկացնի Ձմեռային համաշխարհային 31-րդ ունիվերսիադայի մասնակցության համար

12:55 27.10.2022

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 27-ի նիստում հավանություն է տվել Ձմեռային համաշխարհային 31-րդ ունիվերսիադայի պատշաճ մասնակցության համար անհրաժեշտ գումարը նախատեսված ժամկետից ավելի շուտ փոխանցելու վերաբերյալ որոշմանը: Ձմեռային համաշխարհային 31-րդ ունիվերսիադան, որն Օլիմպիական խաղերից հետո ձմեռային մարզաձևերի ամենամեծ ստուգատեսն է, կանցկացվի 2023 թվականի հունվարի 12-22-ն ԱՄՆ Լեյկ Փլասիդ քաղաքում: ՀՀ պատվիրակությունը մասնակցություն է ունեցել վերջին երեք ձմեռային ունիվերսիադաներին: […]

̰
Մեր ինքնիշխան տարածքում որևէ օտար զինվորի ներկայությունը երբևիցե չի հանդուրժվելու, և նրանք պետք է խաղաղ պայմաններում դուրս գան մեր տարածքից. Անդրանիկ Քոչարյան

12:47 27.10.2022

Մեկ տարի է անցել եռակողմ ձեւաչափով հանդիպումից, եւ կարծում եմ` ժամացույցներն ուղղելու անհրաժեշտություն կա: Հայկական կողմի օրակարգում է լինելու վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես, ադրբեջանական վերջին ագրեսիայի եւ դրա հետեւանքների վերաբերյալ հարցերի պարզաբանումը: Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հոկտեմբերի 27-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում` պատասխանելով լրագրողի այն […]

̰
Նախկին ամուսնու առողջությանը պատճառվել էր ծանր վնաս

12:38 27.10.2022

Հոկտեմբերի 26-ին, ժամը 10.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին ստացվել է հաղորդում, որ «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Վերին Դվին գյուղի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ: Նա հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց գյուղում ծառից ընկնելու հետևանքով: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում ստացվել են հավաստի տեղեկություններ, […]

̰
Վրաստանում պատգամավորին մահացած են գտել սեփական տանը

12:31 27.10.2022

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Վրացական երազանք» իշխող կուսակցությունից Իրակլի Խախուբիային մահացած են գտել Թբիլիսիի իր տանը, փոխանցում է Aliq.ge-ն։ Պատգամավորի բնակելի տանը քննիչներ են աշխատում։ Իրակլի Խախուբիայի մահվան պատճառը դեռ պաշտոնապես չեն հայտնել։ Այս փուլում ՆԳՆ-ն չի մեկնաբանում։ Խախուբիան 51 տարեկան էր։ Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսին Իրակլի Խախուբիայի որդին՝ 21-ամյա Բեքա Խախուբիան, մահացել էր ավտովթարից։

̰
ԵԱՀԿ առաքելության անդամները ՀՀ ԱԳ փոխնախարարին են ներկայացրել իրենց կողմից կատարված աշխատանքները

12:24 27.10.2022

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությանը ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկի գլխավորությամբ՝ ամփոփիչ քննարկումների նպատակով: Ողջունելով առաքելության անդամներին՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել առաքելության կողմից ադրբեջանական ագրեսիայից տուժած բոլոր մարզերն այցելելու համար։ Առաքելության անդամները ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները, տեղերում մարզային ղեկավարների և […]

̰
Մենք վճռական ենք մեր տարածաշրջանում խաղաղություն կառուցելու հարցում. հույս ունենք, որ Ուզբեկստանը նույնպես անմասն չի մնա. ԱԺ նախագահն Ուզբեկստանում է

12:19 27.10.2022

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 27-ին հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության Օլիյ Մաժլիսի Սենատի նախագահ Տանզիլա Նարբաեւային, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Կողմերը փաստել են, որ Հայաստանն ու Ուզբեկստանը հետեւողականորեն զարգացնում են քաղաքական երկխոսությունը՝ միաժամանակ շեշտելով, որ համագործակցության ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում, ուստի լրացուցիչ ջանքեր գործադրելու կարիք կա: […]

̰
BACK_TO_TOP