TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+27.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Մեր միակ նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին տևական խաղաղության հասնելու հարցում. ԱՄՆ պետդեպի խոսնակ

12:12 26.10.2022

ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, տարածաշրջանում ԱՄՆ-ի միակ նպատակն է օգնել երկու երկրներին՝ հասնելու համապարփակ և տևական խաղաղության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը: Փրայսին հիշեցրեցին Զախարովայի հայտարարությունն առ այն, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Վաշինգտոնի և […]

̰
Աջափնյակ կայարանի կառուցման ծրագիրը մտել է գործնական փուլ

12:08 26.10.2022

Խորհրդային միության տարիներին մշակված ու տասնամյակներ շարունակ թղթի վրա մնացած Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ Աջափնյակ կայարանի կառուցման ծրագիրը մտել է գործնական փուլ: Աշխատանքների ընթացքն ու ծրագրի մանրամասները մետրոշինարարաներն ու «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը ներկայացրել են Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին:

̰
SHANTNEWS

12:00 26.10.2022

̰
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սամարղանդ

11:59 26.10.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-28-ը կլինի Սամարղանդում: Խորհրդարանականները կմասնակցեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերի, ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների, ինչպես նաև ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստերին: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ. 1. […]

̰
Էդգար Պենյա Պառան պարգևատրվել է Բարեկամության շքանշանով

11:54 26.10.2022

Հոկտեմբերի 25-ին Վատիկանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ (փոխվարչապետ) Էդգար Պենյա Պառայի և Սուրբ Աթոռի այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Զրուցակիցները ջերմությամբ են վերհիշել շուրջ մեկ տարի առաջ Էդգար Պենյա Պառայի այցը Հայաստան։ Կողմերը բարձր են գնահատել պատմական առնչությունների և ընդհանուր արժեքների վրա խարսխված Հայաստանի և Սուրբ […]

̰
ՊԵԿ-ը ներկայացրել է 2022-ի առաջին 8 ամիսներին եկամուտ ապահոված աշխատատեղերը՝ ըստ ոլորտների

11:45 26.10.2022

2022 թվականի 8 ամիսների տվյալներով եկամուտ (hարկման բազա) ապահոված աշխատատեղերի ամսական միջին թվաքանակը կազմել է շուրջ 663 հազար, ինչը նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցում է 36.8 հազարով կամ 6%-ով։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից՝ ընթացիկ տարվա 8 ամիսների արդյունքներով աշխատատեղերի գծով հայտարարագրված միջին ամսական եկամուտը (հարկման բազան) կազմել է 159.4 մլրդ դրամ, ինչը գերազանցում […]

̰
Խոշոր վթար Բաքվի մայրուղային ջրատարում․ փողոցները հեղեղվել են

11:37 26.10.2022

Բաքվում վթար է տեղի ունեցել մայրաքաղաքի կենտրոնական ջրամբարները միացնող 1,4 հազար միլիմետր տրամագծով մայրուղային ջրատարի վրա, ինչի հետևանքով հեղեղվել են փողոցները, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից: «Ազերսու» ԲԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անար Ջաբրաիլայի խոսքով՝ դեպքի վայր են մեկնել Բաքվի ջրմուղի վարչության և Յասամալի շրջանի Ջրմուղ կոյուղու վարչության վթարային […]

̰
Արտարժույթների փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ

11:28 26.10.2022

Rate.am-ը ներկայացրել է հոկտեմբերի 26-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 396.94 դրամ է, վաճառքը՝ 406.29 դրամ: Եվրոյի առքը միջինը 388.56 դրամ է, վաճառքը՝ 406.68 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.97 դրամ է, վաճառքը՝ 6.70 դրամ:

̰
Խոշոր հրդեհ Սանկտ Պետերբուրգի շինանյութերի պահեստում

11:20 26.10.2022

Սանկտ Պետերբուրգի հյուսիսային անցումում երեքշաբթի երեկոյան շինարարական նյութերի պահեստ է այրվել է: Գիշերը հրդեհը մեկուսացվել է։ Կրակի մարմանը մասնակցել են 123 մասնագետ և 27 միավոր տեխնիկա։ Հնարավոր տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Ինչպես չորեքշաբթի օրը հստակեցրել են Սանկտ Պետերբուրգի Ռոսպոտրեբնադզորի վարչությունում, մթնոլորտային օդի նմուշառված նմուշները չեն ցույց տվել աղտոտիչների կոնցենտրացիայի նորմատիվների գերազանցումն արտակարգ դրության վայրի […]

̰
ՌԴ 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարաձգվել է

11:11 26.10.2022

«Ռոսավիացիան» կրկին երկարաձգել է թռիչքների սահմանափակման ռեժիմը, որը գործում է փետրվարի 24-ից Ռուսաստանի Դաշնության հարավում և կենտրոնական մասում գտնվող 11 օդանավակայաններում: Քաղաքացիական ինքնաթիռները այնտեղ թռիչքներ չեն կատարի մինչև նոյեմբերի 3-ը։ Այս մասին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից: Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանները 8 ամիս ուղևորափոխադրումներ չեն […]

̰
Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելվել է

01:54 26.10.2022

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր մուտքը Հայաստան արգելվել է։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։ Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում։ Հիշեցնենք՝ իր հրապարակային հարցազրույցներում Զատուլինը բազմիցս մեղադրել է ՀՀ իշխանությանը 44-օրյա պատերազմի պարտության համար: Ավելին՝ ներխուժելով Հայաստանի ներքաղաքական կյանք՝ Զատուլինը մեկ անգամ չէ, […]

̰
Տերը Հայաստանը դարձնի տուն՝ հիմնված Աստվածային Իմաստության ժայռի վրա. Հայաստանի խաղաղության սուրբ պատարագ Վատիկանում

21:58 25.10.2022

Հռոմի Տիրամորը նուիրված Սանտա Մարիա Մաջջորե բազիլիկի Սալուս Պոպուլի Ռոմանի հրաշագործ սրբապատկերի մատրան մեջ, հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի խաղաղությանը նվիրված սուրբ պատարագը, որը մատուցել է Վատիկանի Պետական Քարտուղար Կարդինալ Փիետրո Պառոլինը՝ ներկայությամբ Ամենապատիվ եւ Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ կաթողիկոս պատրիարքի, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Սուրբ Աթոռում հավատարմագրուած դիվանագիտական մարմնի անդամների, եկեղեցական […]

̰
SHANTNEWS

21:55 25.10.2022

̰
Հրդեհ ավտոմեքենայում․ կա երկու զոհ և մեկ տուժած

21:54 25.10.2022

Հոկտեմբերի 25-ին` ժամը 20:48-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, այնուհետև՝ ծառին և բռնկվել։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։17-ին։ Փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են […]

̰
Քանյե Ուեսթը դադարել է միլիարդատեր լինել Adidas-ի հետ պայմանագիրը խզելուց հետո

21:51 25.10.2022

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը դադարել է միլիարդատեր լինել այն բանից հետո, երբ սպորտային հագուստի, կոշիկի և աքսեսուարների գերմանական արտադրող Adidas-ը խզել է նրա պայմանագիրը։ Այժմ նրա կարողությունը գնահատվում է 400 միլիոն դոլար, մինչդեռ գարնանը այն կազմում էր 2 միլիարդ դոլար՝ ըստ Forbes ամսագրի։ Պարբերականի տվյալներով՝ Adidas-ի հետ 1,5 մլրդ դոլարի պայմանագրի դադարեցմամբ Ուեսթը վնասներ է […]

̰
Բրիտանացի ռադիոհաղորդավարը մահացել է ուղիղ եթերում

21:44 25.10.2022

Բրիտանացի ռադիոհաղորդավար Թիմ Գոֆը մահացել է առավոտյան հաղորդման ուղիղ եթերը վարելիս։ Նա 55 տարեկան էր: Այս մասին հոկտեմբերի 24-ին հայտնել է Gen X Radio ռադիոկայանը, որտեղ նա աշխատել է։ Ենթադրվում է, որ մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը։ Դեպքի մանրամասները չեն հաղորդվում։

̰
Լևոն Ամիրջանյանը նշանակվել է Մերձավոր Արևելքում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ

21:40 25.10.2022

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն հոկտեմբերի 24-ին Լևոն Ամիրջանյանին նշանակել է Մերձավորարևելյան տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ (նստավայրը՝ Բեյրութ)։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լևոն Ամիրջանյանը ղեկավարելու է Բեյրութում առաջիկայում բացվող տարածաշրջանային գրասենյակը։

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

21:36 25.10.2022

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Մեր ընթացքը հանուն Հայաստանի անկասելի է, և մեր քայլքի ճանապարհին պետք է, ի հեճուկս ամեն ինչի, լինենք ավելի վճռական. վարչապետ

21:27 25.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Էջմիածին քաղաքում ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը: Մրցաշարն անցկացվել է Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղին ընդգրկող ճանապարհահատվածում՝ 3 տարիքային խմբով, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկների խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 15-17 տարեկան դպրոցականներ, 2-րդ՝ 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ, 3-րդ՝ 36-ից բարձր տարիքի […]

̰
Սայաթ-Նովա գյուղում այրվել է 230 հակ անասնակեր

21:18 25.10.2022

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 17:23-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սայաթ-Նովա գյուղի գլխավոր ավտոճանապարհին կայանած տրակտորի կցորդչում․ այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 8-րդ փողոցի մոտակայքում կայանած կցորդչի վրա։ Հրդեհը մեկուսացվել […]

̰
Հրապարակվել են Մելիտոպոլում հեռուստակենտրոնի պայթեցման կադրերը

21:02 25.10.2022

Զապորոժիեի մարզի ուժային ծառայությունները Մելիտոպոլում «ЗаМедиа» մեդիահոլդինգի շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի տեսագրությունը հրապարակել են, որտեղ երևում է, որ պայթուցիկ սարքն աշխատել է կայանված «Ժիգուլիում»: Քաղաքի իշխանությունների տվյալներով՝ անհայտ անձինք ավտոմեքենան պայթեցրել են երեքշաբթի՝ ժամը 8.40-ին, «ЗаМедиа» մեդիահոլդինգի մոտ, շենքի մի քանի հարկերում պայթուցիկ ալիքով ջարդվել են պատուհաններն ու միջսենյակային դռները: Հինգ մարդ է տուժել, […]

̰
Արմեն Գրիգորյանը և Բայդենի հատուկ օգնական Ամանդա Սլոթը հեռախոսազրույց են ունեցել

20:44 25.10.2022

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բայդենի հատուկ օգնական և ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ամանդա Սլոթի հետ: Կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընդլայնման և զարգացման օրակարգը:

̰
Վթար Աշտարակ-Ոսկեհատ ավտոճանապարհին․ կա մեկ զոհ և մեկ տուժած

20:39 25.10.2022

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19:26-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկեհատ-Ոսկեվազ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ոսկեհատ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «Volkswagen passat» մակնիշի ավտոմեքենային։ […]

̰
Միրզոյանը Պիետրո Պառոլինին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգության հարցերի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները

20:31 25.10.2022

Հոկտեմբերի 25-ին պաշտոնական այցով Վատիկանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պիետրո Պառոլինի հետ: Ընդգծելով, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարում՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ քրիստոնեական արժեքների, պատմական և մշակութային կապերի վրա հիմնված երկկողմ կապերը դինամիկ կերպով […]

̰
Ուկրաինայի Շեպետիվկա քաղաքում տեղի է ունեցել խաչքարի բացման և օծման արարողություն

20:26 25.10.2022

Այսօր Ուկրաինայում ՀՀ դեսպան Վ. Կարապետյանը այցելեց Խմելնիցկի մարզի Շեպետիվկա քաղաք՝ մասնակցելու քաղաքի կենտրոնում տեղադրված խաչքարի բացման և օծման արարողությանը: Խաչքարը տեղադրվել էր ի նշան հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակի: Միջոցառմանը մասնակցում էին և ողջույնի խոսքերով հանդես եկան մարզի, քաղաքային իշխանության և տարբեր դավանանքների ներկայացուցիչները: Իր խոսքում դեսպան Կարապետյանը նշեց, որ խաչքարի բացումը […]

̰
Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն

20:14 25.10.2022

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականներն Ալբանիայի Դյուրես քաղաքում կայացած Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունն ավարտել են երկամարտի 15 մեդալով: Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը մրցահարթակ է դուրս եկել գերծանր քաշային Վարազդատ Լալայանը և Մ23 տարեկանների մրցապայքարում չեմպիոն հռչակվել՝ երկամարտի 440 կգ (200+240) արդյունքով: Հայ ծանրորդը պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել նաև պոկում և հրում վարժություններում: Հայաստանի […]

̰
Նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց համար սահմանվել է վարչական պատասխանատվություն

16:00 25.10.2022

Առաջարկվում է նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում կարգապահական պատասխանատվության փոխարեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների համար սահմանել վարչական պատասխանատվություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների կողմից նվերներ ստանալու սահմանափակումներ նախատեսող կարգավորումները կներկայացվեն մեկ իրավական ակտում: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հոկտեմբերի 25-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում՝ […]

̰
«Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է՝ համացանցում գործող կեղծ կայքերն ընկերության հետ որևէ առնչություն չունեն

15:59 25.10.2022

Ներկայում համացանցում գործող, անհայտ անձանց կողմից ստեղծված կեղծ կայքերը, որոնք քաղաքացիներին առաջարկում են շահույթ ստանալ «Գազպրոմ Արմենիա»-ի «բաժնետոմսերի ձեռքբերման, նախագծերում ներդրումներ կատարելու» միջոցով, ընկերության հետ որևէ առնչություն չունեն։ Այս մասին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա»-ից:  

̰
Հրազենը նետել ու փախել էր. երիտասարդը հայտնաբերվել ու կալանավորվել է

15:52 25.10.2022

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների շուրջ 10 ամիս տևած ծավալուն օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 7-ի երեկոյան Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդ։ Նա 2021 թ. դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից։ Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 7-ին Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական […]

̰
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը դատապարտում է Ադրբեջանի գործողությունները

15:46 25.10.2022

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (The International Association of Genocide Scholars-IAGS) գործադիր մարմինը հոկտեմբերի 24-ին ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Հարավային Կովկասի բնիկ հայերի դեմ ադրբեջանական ագրեսիայի մասին» հայտարարություն, որով խստորեն դատապարտում է Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք և շարունակվող ագրեսիան Արցախի դեմ՝ մտահոգություն հայտնելով, որ Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ: Ցեղասպանության վտանգը վերացնելու նպատակով […]

̰
BACK_TO_TOP