16:37 23.03.2023
Թուրքիայում Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաների հետևանքով արտահանմանն առընչվող խնդիրներ են ի հայտ եկել: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում Ցամաքային բեռնափոխադրման համար նախատեսված վկայագրերի տրամադրումը դադարեցվել է, որին զուգահեռ արտարժույթով, մասնավորապես, դոլարով և եվրոյով արված վճարումների դեպքում էլ արժույթի գնով փոխանցում իրականացնելու խնդիր է ծագել: Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ շարունակաբար սանկցիաների կիրառման հետևանքով Թուրքիայից ապրանքների արտահանումը դեպի Ռուստաստան […]
16:35 23.03.2023
ԱՀ Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը նախարարության պատասխանատուների հետ այսօր՝ մարտի 23-ին այցելել է ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ։ Հանդիպելով բուժանձնակազմի հետ, նախարարը շնորհակալություն է հայտնել ժամանակավոր պաշտոնակատար Օֆելյա Հարությունյանին կատարած աշխատանքի համար, այնուհետև ներկաներին ներկայացրել կենտրոնի նորանշանակ գործադիր տնօրեն Լուսինե Թովմասյանին՝ մաղթելով նրան բեղմնավոր աշխատանք։ Այցի շրջանակներում նախարարը շրջայց է կատարել նաև ԱՀ […]
16:24 23.03.2023
Կառավարությունը հաստատել է ՀՀ սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող 2023-2028 թթ. գործողությունների ծրագիրը: Ռազմավարության հիմնական նպատակն է սննդային գործոնով պայմանավորված սպառողների հիվանդությունների առաջացման ռիսկերը հասցնել նվազագույնի՝ հանրապետությունում սննդամթերքի անվտանգության համակարգը Եվրասիական տնտեսական միության և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու միջոցով, խթանել տեղական արտադրության սննդամթերքի մրցունակությունը ներքին ու արտաքին շուկաներում՝ սննդամթերքի անվտանգության համակարգի աստիճանական բարեփոխումների, […]
16:22 23.03.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանին և Դիտորդ խորհրդի անդամներ Զդիսլավ Սոկալին, Փոմաս Սթիսին, Մայքլ Վոլտերին և Մաթեուշ Զաիստովսկուն: Վահագն Խաչատուրյանը ողջունելով հյուրերին շեշտել է Հայաստանի ֆոնդային բորսայի դերն ու նշանակությունը Հայաստանի կապիտալի շուկայի կայացման գործում և նշել այդ գործընթացում լեհական փորձի կիրառման կարևորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են […]
16:10 23.03.2023
Կառավարությունն ընդունել է որոշում՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ։ Շահառուները դրամական օգնությունը՝ միանվագ 500 000 դրամի չափով, ստանալու համար դիմումը պետք է ներկայացնեին էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022 թ. դեկտեմբերի 15-ը։ Սակայն նախարարության տեղեկատվության համաձայն՝ […]
16:03 23.03.2023
Լոռու մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակներում, «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունում (այսուհետ՝ Ընկերություն) իրականացրել է ուսումնասիրություն: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարությամբ, Երևանում և մարզերում ուսումնասիրություններ են նախաձեռնվել՝ հանրապետությունում գործող ջրօգտագործողների ընկերություններում պետական շահերի պաշտպանության վիճակը պարզելու նպատակով: Ընկերության վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեից և Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր […]
15:58 23.03.2023
Նախարար Վահան Քերոբյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Վահան Քերոբյանը հյուրերին ներկայացրել է տնտեսության ոլորտի ձեռքբերումներն ու առաջնահերթությունները և անդրադարձել պետության կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ Տնտեսության արդիականացման միջոցառմանը և ՀՀ-ում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության […]
15:55 23.03.2023
Գործադիրն ընդունել է որոշում, որը հնարավորություն կտա Առողջության առաջնային պահպանման օղակում ավելի պարզ և մատչելի դարձնել պայմանագրային գործընթացի և ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները: Արդյունքում՝ բնակչության բոլոր խմբերի համար հասանելի կլինի պետպատվերի շրջանակում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնալոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ևս մեկ ծառայություն, կընդլայնվի դրանցից օգտվող շահառուների քանակը: Աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատությունները […]
15:42 23.03.2023
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ավարտվել է Գորիս քաղաքի 56-ամյա բնակչի սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Գորիս քաղաքի 33-ամյա բնակիչը, նույն քաղաքի 56-ամյա բնակչի հետ, անձնական հարցի՝ մտերմուհու […]
15:40 23.03.2023
Գործադիրն ընդունել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու (շահագործման ժամկետի երկարացում-2) նպատակով գործընթաց սկսելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման, ՀԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի արդյունքում վերջինիս շահագործման ժամկետը սահմանված կարգով երկարացվել է մինչև 2026 թվականը։ Ծրագրի շրջանակում ՀԱԷԿ-ում կատարվել են մեծածավալ արդիականացման և վերազինման աշխատանքներ։ Հաշվի առնելով […]
15:34 23.03.2023
Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն է տվել «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունումը պայմանավորված է փրկարար ծառայությունում փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագիր կնքելը կանոնակարգելու, ինչպես նաև փրկարար ծառայությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը […]
15:27 23.03.2023
Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Հադրութի շրջանից տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան: ԲԿ-ի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ 3.3 կգ քաշով ու 51 սմ հասակով աղջնակի՝ Մերիի վիճակը բավարար է: Այսօր արդեն մայրիկի հետ դուրս կգրվեն ծննդատնից ու կմիանան ընտանիքի մյուս անդամներին:
15:21 23.03.2023
Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մեզ իսկապես մտահոգում է թշնամական հռետորաբանության աճը և Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճը, Լաչինի միջանցքի շուրջ իրադրության կարգավորման հարցում փոխհամաձայնության հասնելու կողմերի անպատրաստակամությունը: Մենք հիմնվում ենք այն բանի վրա, որ խաղաղ գործընթացի […]
15:18 23.03.2023
Գարեգին Նժդեհի ուղեանցի՝ «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս պարզ է դարձել, որ անցումային սալերը բացակայում են, ուստի անհրաժեշտություն է առաջացել կատարել լրացուցիչ շինարարական աշխատանքներ: Ըստ այդմ, երկարաձգվել է շինարարության ժամկետը, ինչից ելնելով էլ կազմակերպվելու է նոր, ժամանակավոր երթևեկություն: Աշխատանքների այս փուլում ամբողջությամբ փակ է լինելու Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկից դեպի Արցախի պողոտա-Ռոստովյան […]
15:14 23.03.2023
Կառավարությունը սահմանել է Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը, պայմանները և բուհերի ու մասնագիտությունների ցանկը: Ըստ հիմնավորման՝ քաղաքացիների կրթության հիմքով տարկետում տրամադրելու գործող ընթացակարգով բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրվում է […]
15:00 23.03.2023
Կառավարությունն ընդունել է որոշում, որով 2 ամսով՝ ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 953 քաղաքացու, որոնցից 476–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: Որոշման ընդունում պայմանավորված […]
14:38 23.03.2023
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը մարտի 23-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ի պատասխան լրագրողների հարցերին՝ անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի գործընթացին, այս հարցում միջազգային գործընկերների հետ փոխգործակցությանը, ՀԱՊԿ-ի հետ հետագա համագործակցության հեռանկարներին: Թե ինչու ընդդիմությունը ծանոթ չէ խաղաղության փաստաթղթի տարբերակներին եւ ընթացող գործընթացներին հարցին ի […]
14:31 23.03.2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը և Հայաստանի ժողովրդին ուղերձ փոխանցեց առ այն, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչև օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին հայտարարեց կառավարության նիստի ընթացքում ունեցած ելույթում՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարության, թե Հայաստանը պետք […]
14:22 23.03.2023
Մարդու իրավունքների համաշխարհային 3-րդ ֆորումին մասնակցելու նպատակով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մարտի 21-ին հանդիպում է ունեցել Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարի տեղակալ, դեսպան Պաբլո Անսելմո Տետտամանտիի հետ։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Արգենտինայի միջև բարեկամական հարաբերություններին՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համատեղ ջանքերը դրանց զարգացման ուղղությամբ: Կողմերը գոհունակություն […]
14:14 23.03.2023
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամին, այդ երկրի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանությանը, խաղաղության օրակարգին, բանակցային հուսալի միջազգային մեխանիզմների գործարկմանը վերաբերող և այլ հարցերի: Գործադիրը հավանություն […]
14:07 23.03.2023
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը աշխատանքային այց է կատարել Գյումրի։ Նախարարի առաջին կանգառը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում էր։ Ռոբերտ Խաչատրյանը շրջայց է կատարել տեխնոկենտրոնի ճարտարագիտության և մուլտիմեդիայի լաբորատորիաներով, համակարգչային լսարաններով, ծանոթացել է կենտրոնի ընթացիկ և առաջիկա ծրագրերին: Այցի շրջանակներում՝ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն էլ կենտրոնի սաներին է ներկայացրել նախարարության կողմից իրականացվող դրամաշնորհային և տեխնոլոգիական […]
14:02 23.03.2023
Մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել է մարտական հերթապահության պատրաստվող անձնակազմին, մաղթել անվտանգ և զգոն ծառայություն։ Սուրեն Պապիկյանը զինծառայողներին հորդորել է խստագույնս հետևել անվտանգության կանոններին, ինչպես նաև ուշադրությամբ ու բարձր կարգապահությամբ կազմակերպել ծառայությունն ու մարտական հերթապահությունը, հատկապես անբարենպաստ եղանակային պայմաններում։ Նախարարը հրամանատարական […]
13:39 23.03.2023
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչների կողմից պլանավորված և համակարգված վարութային և ապացուցողական ծավալուն գործողությունների, Ոստիկանության ծառայողների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մի քանի անձանց ներգրավվածությամբ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել։ Մասնավորապես, 2023թ. մարտի 14-ին` ժամը 23:30-ին, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, […]
13:32 23.03.2023
Թուրքիայի Մարաշի նահանգում տեղական ժամանակով 12:19-ին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։ Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։ Եվրոպական […]
13:15 23.03.2023
Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մարտ ամսին ոմն Նիկոլայ Սուրենավան բնակավայրում կատարել է կողոպուտ: Ձեռնարկված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է նրա ինքնությունը՝ Երևան քաղաքի 40-ամյա բնակիչ: Պարզվել է նաև, որ 40-ամյա տղամարդը մարտի 16-ին Սուրենավան գյուղի կենտրոնական ճանապարհին նստել է «Մերսեդես» մակնիշի մի մեքենա և վարորդից պահանջել, որ մեքենան վարի […]
00:57 23.03.2023
Թուրքիան հակամարտությունների կողմ չի լինի, հանդես կգա խաղաղ կարգավորման օգտին, ինչպես դա անում է Ուկրաինայի հետ կապված իրավիճակում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: «Ես ուզում եմ դիմել իմ ժողովրդին՝ Թուրքիան որևէ պատերազմի մասնակից, կողմ չի լինի, նա միշտ խաղաղության ջատագով է լինելու, ինչպես դա անում է այժմ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված իրավիճակում»,- ասել […]
00:10 23.03.2023
Թուրքիայի Մալաթիա նահանգից 31 կմ հեռավորության վրա տեղական ժամանակով 22:43-ին 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։ Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր […]
00:05 23.03.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հայտարարել է, որ ակնկալում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա երկու օրվա ընթացքում: «Առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում նախատեսում եմ ևս մեկ զրույց անցկացնել պարոն Պուտինի հետ», – հայտարարել է Էրդողանը NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքով, ինքը Պուտինի հետ ակտիվորեն քննարկել է «հացահատիկի» գործարքի իրագործումը և […]