TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+33.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Մի շարք հետաքրքիր նախաձեռնություններ են նախատեսվում․ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին

16:23 22.03.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել ՝ ի շահ հայ-վրացական բարեկամական կապերի զարգացման՝ համոզմունք հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում: Ժաննա Անդրեասյանը […]

̰
Դանակահարություն Ռոստովյան փողոցում. 21-ամյա երիտասարդը կալանավորվել է

16:19 22.03.2023

Մարտի 16-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա մի երիտասարդ՝ դանակահարված վիճակում: Ոստիկանության Էրեբունու բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները համատեղ միջոցառումների արդյունքում պարզել են, որ ահազանգից րոպեներ առաջ Ռոստովյան փողոցում հիվանդանոց տեղափոխվածը վիճել էր 21-ամյա մի երիտասարդի հետ, որն էլ դանակով խփել էր նրան: 21-ամյա […]

̰
Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի և ավագ մասնագետի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվություն

16:16 22.03.2023

Արդարադատության նախարարի հրամանով՝ իրականացվել է Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում ընդհանուր գործունեության ուսումնասիրություն, որի արդյունքներն արդարադատության նախարարի համապատասխան ցուցումով ուղարկվել է Ծառայություն՝ խախտման հատկանիշներ պարունակող արարքներն ու հանգամանքները քննարկելու և խախտումներ թույլ տված պրոբացիայի ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու համար: Արդյունքում, Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի համապատասխան հրամաններով նշանակված ծառայողական քննություններից մեկի արդյունքներով որոշում է կայացվել […]

̰
Սոթք բնակավայրի տարածքում կատարվում են որոշակի ինժեներական աշխատանքներ

16:11 22.03.2023

Վարդենիսի համայնքապետարանից տեղեկացնում են,որ այսօր Վարդենիսի Սոթք բնակավայրի տարածքում կատարվում են որոշակի ինժեներական աշխատանքներ։ «Խնդրում ենք՝ ասեկոսեներին ուշադրություն չդարձնե՛լ և շարունակե՛լ ձեր բնականոն աշխատանքները»,- ասված է հաղորդագրությունում։

̰
Ոչ սթափ վարորդը 60 հազար դրամ էր դրել պարեկների մեքենայում. նա ձերբակալվել է

16:03 22.03.2023

Մարտի լույս 21-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ոստիկանները ստուգման նպատակով կանգնեցրել են «Պորշ» մակնիշի մի մեքենա։ Պարեկները վարորդի սթափությունը ստուգելու նպատակով պահանջել են նրա փաստաթղթերը։ 43-ամյա տղամարդը հրաժարվել է և, մոտենալով պարեկային ավտոմեքենային, գրպանից հանել է քսանհազարանոց 3 թղթադրամ ու դրել առջևի նստելատեղին։ Պարեկները նրան ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին։ […]

̰
Մեկնարկում է մաքսային հսկողության գործառնությունների մեկ վայրում իրականացման պիլոտային ծրագիրը

15:58 22.03.2023

Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին տեղեկացնում է, որ մաքսային հսկողության աշխատանքների պարզեցման, դյուրացման և դրա վրա ծախսվող աշխատաժամանակի նվազեցմանն ուղղված միջոցառումների շրջանակում, «Ապավեն Տերմինալ» ՓԲԸ ժամանակավոր պահպանման պահեստում 2023 թ. մարտի 27-ից մեկնարկում է մաքսային հսկողության գործառնությունների մեկ վայրում իրականացման պիլոտային ծրագիրը: Ծրագրի շրջանակում «Ապավեն Տերմինալ» ՓԲԸ ժամանակավոր պահպանման պահեստ առաքված բեռների բացթողնման […]

̰
Րոպեներ առաջ ԵԽԽՎ հանձնաժողովն ընդունել է հայտարարություն Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ

15:53 22.03.2023

Րոպեներ առաջ ԵԽԽՎ Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովն ընդունեց հայտարարություն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ Վլադիմիր Վարդանյանը։ Մանրամասները` շուտով:

̰
Դատախազությունը պահանջում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքեր

15:50 22.03.2023

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս երկու հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Մեկ հայցադիմումով՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Ա.Հ.- ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ Արաբկիր վարչական շրջանի Գուլակյան փողոցում գտնվող տունը, […]

̰
Հայտնի է, թե ով է լինելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման մրցավարը

15:46 22.03.2023

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 25-ին Եվրո 2024-ի ընտրական փուլի շրջանակներում սեփական հարկի տակ ընդունելու է Թուրքիայի ազգային հավաքականին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել, որ հանդիպման գլխավոր մրցավարը լինելու է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից Խոսե Մարիա Սանչեսը։ Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 21․00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Հիշեցնենք, որ նախորդ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումները տեղի են […]

̰
Նոր կացարան՝ Հայաստանում ապաստան հայցողների համար

15:39 22.03.2023

Ապաստան հայցողների նոր կացարանի շինարարական աշխատանքները այս տարի կհասցվեն ավարտին: Կացարանը կառուցվում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, նախատեսված է մինչեւ 120 ապաստան հայցողի համար: ՀՀ ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ ատարերկրյա քաղաքացիները, որոնց ՀՀ իշխանություններից փախստականի կարգավիճակ և ապաստան են հայցում, կարող են ժամանակավորապես բնակվել հատուկ կացարանում: Ներկայումս ենթակառուցվածքները չեն բավարարում ապաստան հայցողների տարեկան հոսքին, որ […]

̰
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Վրաստանի նորանշանակ դեսպանին

15:32 22.03.2023

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է դեսպան Շարվաշիձեին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս է հայտնել, որ երկու երկրների միջև առկա համագործակցությունն արդյունավետ և շարունակական կլինի: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Գիորգի Շարվաշիձեն իր հերթին շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին […]

̰
Հայտնաբերվել է ապօրինի փախցված մեքենան

15:25 22.03.2023

Մարտի 19-ին օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցից անհայտ անձը փախցրել է իր «Ֆոլքսվագեն Ջետա» մակնիշի մեքենան: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները և ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ահազանգից ժամեր անց մեքենան հայտնաբերել են Մաշտոցի պողոտայում: Նույն վայրում հայտնաբերվել, մեքենան փախցնելու հիմքով ձերբակալվել ու […]

̰
Թբիլիսիում վերելակում տղամարդու մարմին է հայտնաբերվել

15:16 22.03.2023

Թբիլիսիի արվարձանային Մուխիանի թաղամասի բնակելի շենքերից մեկի վերելակում տղամարդու դի է հայտնաբերվել։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ նրա մահվան ստույգ պատճառը հայտնի չէ, սակայն, ըստ առկա տեղեկությունների, վերելակում հրդեհի հետքեր են եղել։ Տեղում աշխատում են իրավապահները։

̰
Քննարկվել է Արցախի Սահմանադրության փոփոխության մասին հարցը

15:07 22.03.2023

Մարտի 22-ին կայացել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ այն վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը: Նիստին ներկա էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Օրակարգի առաջին հարցը առաջին ընթերցմամբ ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին հարցն էր: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ այն կներկայացվի ԱԺ […]

̰
ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին իրավապահ ոլորտի բարեփոխումներում․ դեսպան Քվինը՝ Քյարամյանին

15:05 22.03.2023

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։ Պարոն Քյարամյանը շնորհավորել է տիկին Քվինին Դեսպանի պաշտոնն ստանձնելու առթիվ: Կոմիտեի նախագահը բարձր է գնահատել նախընթաց շրջանում ԱՄՆ դեսպանատան մասնակցությունը երկու երկրների իրավապահ համակարգերի փոխգործակցության խորացման, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, ոլորտային բարեփոխումների և հանցավորության դեմ պայքարում Հայաստանի […]

̰
Նախադպրոցական հաստատության մանկավարժի տարակարգի շնորհման նպատակով ծնողն անանուն գնահատման հարցաթերթիկ կլրացնի

15:00 22.03.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի N 243-Ա հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի որակավորման տարակարգի շնորհման համար ծնողների կողմից լրացվող անանուն գնահատման հարցաթերթիկը: Անանուն հարցաթերթիկները կազմված են բնութագրական հարցերից, որոնց միջոցով ծնողները գնահատում են մանկավարժական աշխատողին՝ բացահայտելով, թե նրանք որքանով են ճանաչում սաների կարիքները և որքան սերտ են համագործակցում ընտանիքների հետ […]

̰
SHANTNEWS

14:55 22.03.2023

̰
Խորհրդարանը քննարկել է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցը

14:47 22.03.2023

Ազգային ժողովը մարտի 22-ի նիստում քննարկել է «Հայաստան» խմբակցության հեղինակած «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է առանց ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության: Նախաձեռնությունը ներկայացրել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով նախագիծը ներկայացնելու համար հիմք են հանդիսացել փաստաբաններ […]

̰
«Էրդողանի վիճակն ավելի է վատանալու». Bloomberg

14:41 22.03.2023

Ամերիկյան առաջատար պարբերականներից «Bloomberg»-ը Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների մասին հոդվածում նշում է, որ Էրդողանի անկումներով լի շաբաթը ընտրությունների մոտենալուն զուգահեռ ավելի է վատանալու։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ի հակադրություն Էրդողանի այն անհաջողությանը, որ նա չկարողացավ համոզել Էկոնոմիկայի նախկին նախարար Մեհմեդ Շիմշեքին, ընդդիմությունը կարողացավ ընտրել միասնական թեկնածու: «Bloomberg»-ը դիտարկել է նաև Էրդողանի պարտության սցենարը. «Հենց Էրդողանի ընտրություններում […]

̰
Իրանը իր ողջ պոտենցիալը կօգտագործի տարածաշրջանի խնդիրները երկխոսությամբ լուծելու համար

14:33 22.03.2023

Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է հարևանների հետ հարաբերությունների զարգացումը․ այս քաղաքականության մեջ Իրանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստանը։ Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանին։ «Խորհրդակցությունների շրջանակում ես իմ հայ գործընկերոջ հրավերով Հայաստանում եմ, և երեկ և այսօր մենք արդյունավետ քննարկումներ ենք ունեցել իմ հայ գործընկերոջ, […]

̰
Արտարժույթների փոխարժեքները մարտի 22-ի դրությամբ

14:26 22.03.2023

Rate.am-ը ներկայացրել է մարտի 22-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.33 դրամ է, վաճառքը՝ 391.67 դրամ: Եվրոյի առքը միջինը 411.33 դրամ է, վաճառքը՝ 425.50 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.85 դրամ է, վաճառքը՝ 5.20 դրամ:

̰
Հայկական կողմը զորք և զինամթերք չի տեղափոխել Ստեփանակերտ-Ղաբալիշեն-Լիսագոր անտառային ճանապարհով․ ԱՀ ՆԳՆ

14:19 22.03.2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել Ստեփանակերտ-Ղաբալիշեն-Լիսագոր անտառային ճանապարհով: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը: «Իրականում, խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ այդ ճանապարհով տեղի է ունենում միայն քաղաքացիական անձանց և հումանիտար բեռների տեղափոխություն Արցախի բնակավայրերի միջև: Հիշեցնենք, որ Շուշիի շրջանի որոշ […]

̰
Երևանում` վագոն-տնակում, հայտնաբերվել է տղամարդու դի

14:11 22.03.2023

Այսօր՝ մարտի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էստացվել, որ Թևոսյան փողոցի 73/3 հասցեին հարակից վայրում տեղադրված վագոն-տնակում դի կա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է մահացածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ 67-ամյա Աշոտ Զ․-ն էր։ Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական […]

̰
Սպիտակ տանը Ադրբեջանին ու Հայաստանին լարվածությունը թուլացնելու կոչ են արել

14:03 22.03.2023

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն ՔըրբինԱդրբեջանին և Հայաստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել տարածաշրջանում իրավիճակը դեէսկալացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջոն Քըրբին այդ մասին ասել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ընթացքում։ Ճեպազրույցի ընթացքում լրագրողը հիշեցրել է, որ լրացել է Լաչինի միջանցքի արգելափակման 100-րդ օրը և հարցրել, թե ինչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ը կոնֆլիկտի վերաբերյալ և արդյոք […]

̰
Փաշինյանն այցելել է Անվտանգության խորհրդի գրասենյակ

14:02 22.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Անվտանգության խորհրդի գրասենյակ՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ԱԽ ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Վարչապետին զեկուցվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից 2022թ. կատարված աշխատանքների […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:53 22.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գորայք-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր […]

̰
Երևանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

13:40 22.03.2023

Մարտի 23-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի Շևչենկոյի 34 հասցեում գտնվող Հայաստանի շախմատի ակադեմիայում և Արտաշատի խճուղու 11 հասցեում գտնվող «Յունիքիմ» ՍՊԸ-ում անցկացվելու են «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Քըլըչդարօղլուն ԱՄՆ-ին խոստանում է ավելի լավ հարաբերություններ

13:29 22.03.2023

Թուրքական մամուլի օրակարգում շարունակում է մնալ մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների թեման:Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս անգամ անդրադարձը եղել է հետընտրական Թուրքիայի արտաքին քաղաքականությանը: Նշվում է, որ Եվրամիության և Թուրքիայի հարաբերությունները հետզհետե բարելավվում են, հատկապես երկրաշարժից հետո, երբ Արևմուտքը Թուրքիային աջակցող քայլեր արեց։ Բայց այնուամենայնիվ Կիպրոսի խնդրի և մարդու իրավունքների խախտման հարցրերի, ինչպես նաև նմանատիպ ոլորտային խնդիրների պատճառով […]

̰
Գյումրիում վթարը երկու մարդու կյանք է խլել. հայտնի է նրանց ինքնությունը

13:15 22.03.2023

Մարտի 21-ին, ժամը 23.32-ին, Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: «Օպելի» 30-ամյա վարորդ Հովհաննես Ալեքսանյանը և 29-ամյա ուղևոր Հենզել Անտանեսյանը մահացել են, իսկ 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն։

̰
Ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ  գազամատակարարումը

08:25 22.03.2023

Արցախգազ ՓԲԸ-ից տեղեկացնում են,որ ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ «Խնդրում ենք խստիվ կերպով հետևել գազից օգտվելու անվտանգության կանոններին»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
BACK_TO_TOP