23:57 22.03.2023
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետն իր «Future Lover» երգը կկատարի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում։ Նա հանդես կգա 2-րդ համարի ներքո։ Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհի Իրու Խեչանովին ելույթ կունենա 11-րդ համարի ներքո։
23:45 22.03.2023
Մարտի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամի նախագահ փ․գ․դ․ Վալերի Ալեքսեևին։ Հանդիպմանը հիմնադրամի նախագահը, ուրախություն հայտնելով վերստին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին իր այցի առիթով, Վեհափառ Հայրապետին ներկայացրեց անցած տարիների ընթացքում հիմնադրամի արձանագրած ձեռքբերումները և առաջիկա անելիքները։ Այս կապակցությամբ պրն․ Վ․ Ալեքսեևը […]
23:30 22.03.2023
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ստորագրել է հանրապետության պետական լեզուն մոլդովերենից ռումիներեն վերանվանելու մասին օրենքը: «Ես ցանկանում եմ, որ ռումիներենը միավորի մեզ բոլորիս, ովքեր ապրում ենք այստեղ և սիրում ենք այս հողը»,- գրել է Սանդուն սոցիալական ցանցերից մեկի իր էջում։ Նրանք, ովքեր պնդում էին, որ մոլդովացիները խոսում են մոլդովերեն, ցանկանում էին մասնատել երկիրը, պնդում է Սանդուն։ […]
23:17 22.03.2023
Մարտի 22-ին՝ ժամը 20:00-ին, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել և կան տուժածներ: Անմիջապես դեպքի վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները և քննչական կոմիտեի օպերատիվ խումբը պարզել են, որ ժամը 19:40-ի սահմաններում, նշված ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրին` Ստեփանակերտ քաղաքի 46-ամյա բնակիչ Է. Գ.-ն վարելով իրեն […]
23:10 22.03.2023
Հանրապետության տարածքում մարտի 23-26-ը, 27-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ: Մարտի 22-24-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի […]
23:02 22.03.2023
Microsoft տեխնոլոգիական կորպորացիայի հիմնադիրներից մեկը՝ Բիլ Գեյթսը, հայտարարել է, որ OpenAI ստարտափի արհեստական ինտելեկտի GPT մոդելը վերջին 50 տարվա ընթացքում տեխնոլոգիաների ոլորտում ամենահեղափոխական ձեռքբերումն է: Այս մասին նա պատմել է իր անձնական բլոգում։ Ըստ Գեյթսի՝ արհեստական բանականության հետ chatbot ծրագրային միջավայրի միջոցով հաղորդակցվելու փորձը համեմատելի էր այն պահի հետ, երբ նա առաջին անգամ տեսավ ժամանակակից […]
22:54 22.03.2023
Մարտի 22-ին, ժամը 20:16-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցում գտնվող ամառանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:32-ին, մարվել՝ 20:59-ին: Այրվել են […]
22:45 22.03.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 22-ին ընդունել է ԱՀ Նախագահին կից գործող Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում պետական նախարարը ընդգծել է Հանրային խորհրդի արդյունավետության բարձրացման կարևորությունը, շեշտել, որ այն որպես խորհրդատվական մարմին առաջնահերթորեն պետք է ապահովի պետության և հասարակության միջև երկխոսությունը՝ հիմնված նախաձեռնողականության և հասցեական ծրագրերի մշակման վրա։ […]
22:39 22.03.2023
Արգենտինայի հյուսիսում 6,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այն զգացվել է Ժուժույ նահանգի մայրաքաղաքում, հետևում է Ազգային սեյսմոլոգիական ծառայության հաղորդագրությունից։ «6,4 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել ժամը 13:00-ին (Երևանի ժամանակով 20:09-ին)՝ 227 կիլոմետր խորության վրա՝ Սան Սալվադորից 163 կիլոմետր հյուսիս-արևմուտքում», – ասված է հաղորդագրության մեջ: Չիլիի սեյսմոլոգիական ծառայության տվյալներով, որին սահմանակից է Արգենտինան, այդ երկրի հյուսիսում […]
22:30 22.03.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նորաշեն թաղ. 19, 20, 21 շենքեր, Դավթաշեն 1-ին թաղ․ 5, 6, 7 շենքեր, Բ-2 թաղ․ 91, 92, 93, 95 շենքեր և հարակից բնակիչ-բաժանորդներ, Ռուբինյանց փ. 12/1 շենք, Պ․Սևակի փ. 106 շենք, […]
22:03 22.03.2023
Մարտի 22-ին, ժամը 17:43-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքում գտնվող ավտոտնակում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։50-ին, մարվել՝ 17։53-ին։ Ավտոտնակում հայտնաբերվել է Է. Բ.-ի (ծնված 1964 թ.) դին։
21:50 22.03.2023
1993-ից սկսած ողջ աշխարհում մարտի 22-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է ջրի համաշխարհային օր։ Ինչպես այլ երկրներ, այնպես էլ Թուրքիան, բախվում են խմելու ջրի պաշարների պակասության խնդրին։ Այդ մասին է խոսել Թուրքիայի «Dokuz Eylul» համալսարանի դասախոս, պրոֆեսոր Ազիզե Այոլը։ Գնահատելով Թուրքիայի երաշտի քարտեզի տվյալները՝ մասնագետը նշել է, որ Կենտրոնական Անատոլիայի, Մարմարայի, Հարավ-արևելյան Անատոլիայի, Սև և Էգեյան […]
21:26 22.03.2023
Ռուս սահմանապահները երեկ փորձել են միջնորդել եղանակային վատ պայմանների պատճառով մոլորված պայմանագրային զինծառայողին ադրբեջանցիների վերասհսկվող տարածքից հետ վերադարձնելու համար։ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ եղել է պայմանավորվածություն ռուսների ու ադրբեջանցիների միջև, ռուսական «ՈՒԱԶ» մակնիշի ամենագնացը՝ ռուսական դրշով և խաղաղապահի տարբերանշանով մուտք է գործել ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածք, որից հետո մեքենայի վրա ադրբեջանցիների կողմից կրակ է բացվել, ինչի […]
21:20 22.03.2023
Մարտի 23-ին և 24-ին Մեղրու ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում իրականացվելու են պլանային պայթեցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են համայնքապետարանից։ Խնդրում ենք պայթեցման ձայներ լսելիս՝ խուճապի չմատնվել. հայտնում է Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը: «Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ մարտի 23-ից մինչև մարտի 24-ը ներառյալ ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում իրականացվելու են պլանային պայթեցման աշխատանքներ: Պայթյունների […]
21:10 22.03.2023
Այսօր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հայտարարել է, որ ապրիլի վերջին կայցելի Հայաստան և Ադրբեջան և կքննարկի Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը։ Arménie : “Les vivres arrivent de façon parcimonieuse grâce à la Croix-Rouge, que la France aide. La libre-circulation doit être rétablie et l’approvisionnement du Haut-Karabagh doit être mieux assurée. La France […]
21:09 22.03.2023
Մայրաքաղաքում այս պահին 237 շինթույլտվության հիման վրա ակտիվ աշխատանքներ են իրականացվում՝ կառուցվում են բազմաբնակարան շենքեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Լուսանկարիչ` Կարապետ Սահակյան
20:53 22.03.2023
Մեզանում անբարեխիղճների ու անպատասխանատուների առկայության պատճառով պետությունը իր ռեսուրսները շարունակաբար օգտագործում է այդպիսինների գործողությունները կանխելու կամ դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ, գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ «Այդպիսի ուղղություններից է շուկայում ապրանքների մանրածախ գների վերահսկողությունը: Պետական լիազոր մարմինները շարունակաբար աշխատում են այս ուղղությամբ, վեր հանում այդ երևույթին նպաստող պատճառներն ու պայմանները, հայտնաբերում չարագործներին: Եթե կան մարդիկ, […]
20:43 22.03.2023
Իրանի հյուսիսային հատվածում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել Է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Տարերքի էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 350 հազար բնակչություն ունեցող Գորգան քաղաքից 56 կմ դեպի հյուսիս: Օջախը գտնվել է 40 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան:
20:38 22.03.2023
Թուրքական կողմի նախաձեռնությամբ 2023 թվականի մարտի 22-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են «Սևծովյան նախաձեռնության» իրականացման արդյունքները, սիրիական և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև փոխգործակցության փոխադարձ […]
20:36 22.03.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 23-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 24-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Փարաքար գյուղի` Ռ․Արշակյան, Վ․Սարգսյան, Տ․Պետրոսյան, Կոմիտասի, Այգեստան, Սևանի, Էրեբունու, Բարեկամության, Թամանցիների, Րաֆֆու, Վաղարշապատի, Երիտասարդական, Հ․Շիրազի, Ջիվանի, Հ․Ներսիսյան, Հ․Սահյան, Մ․Գոշի փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության […]
20:19 22.03.2023
Մարտի 21-ին, ժամը 15.00-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել գլխի և դեմքի վնասվածքով՝ 33-ամյա երիտասարդ, նախաբազկի վնասվածքով՝ 55-ամյա կին: Պարզվել է, որ ժամը 13.00-ին Քասախ գյուղի Ա. Մարտիրոսյան փողոցի շենքերից մեկի մոտ նույն գյուղի հինգ բնակիչ կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենան և ծեծի ենթարկել 33-ամյա վարորդին ու […]
19:28 22.03.2023
Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
16:59 22.03.2023
Նեղլիկ փողոցներ, փայտե դռներ, հին ու կիսաքանդ տներ, մեկուկես դարյա պատմություն ունեցող մառաններ. երևանյան կոլորիտի ինքնատիպ այս միջավայրը Հին Նորքում է: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Նորք-Մարաշ վարչական շրջանում աշխատանքային այցը սկսել է հենց այս թաղամասից, ուր ամեն մի տուն իր յուրօրինակ պատմությունն ունի: Բլրի վրա գտնվող հնագույն այս թաղամասն առանձնանում է իր […]
16:54 22.03.2023
Լոռու մարզում մեկնարկել է Մ-6-Եղեգնուտ-Դեբետ ավտոճանապարհի կմ0+000 – կմ7+183 հատվածի հիմնանորոգումը։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այցելել են շինհրապարակ՝ ծանոթանալու ճանապարհաշինական ընթացիկ աշխատանքներին։ Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 8.2կմ է, որից 7.183 կմ-ը ճանապարհն է, ևս մոտ 1 կմ-ը դեպի բնակավայրեր տանող մուտքերն են։ Վերականգնվելու են նաև բնակավայրերի […]
16:48 22.03.2023
Մարտի 22-ին, ժամը 16:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայից ծուխ է նկատվում, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական […]
16:47 22.03.2023
Նախարար Վահան Քերոբյանը մարտի 22-ին ընդունել է ավստրիական խոշորագույն «Թամակ Հոլդինգ» ընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են ընկերության գործունեությունը։ Մասնավորապես նշվել է, որ այն զբաղվում է հավաքովի տների, ցեմենտատաշեղային տախտակների և այլ շինանյութերի արտադրությամբ: Ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարել շինարարության և զբոսաշրջության ոլորտներում։ Վահան Քերոբյանը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող այն ծրագրերը, որոնք […]
16:45 22.03.2023
Մարտի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիին: Հանդիպմանը կողմերն ընդգծել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության կայուն զարգացման միտումը: Կարևորվել է տարածաշրջանային անվտանգությաունը, կայունությունն ու խաղաղության ապահովումը: ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը: Քննարկվել են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգային այլ […]
16:42 22.03.2023
Ավարտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու և ներգրավելու դեպքի նախաքննությունը՝ խմբավորման 4 անդամների մասով: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության աշխատակիցների կողմից իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ, ՀՀ դատախազության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված անհրաժեշտ […]
16:36 22.03.2023
Գաղտնազերծված տեղեկատվական գրության մեջ Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա, SOC) եւ Բորիանա Օբերը (Շվեդիա, EPP/CD) այսօր իրենց եզրակացություններն են ներկայացրել ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեին փետրվարի 17-19-ը Հայաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ: Նրանց այցի նպատակն էր գնահատել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին և Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Իրենց գտնվելու ընթացքում նրանք այցելել են Ջերմուկ, Գորիս և Վարդենիս […]