23:15 20.10.2022
Հանրապետության տարածքում hոկտեմբերի 20-ի երեկոյան, 22-ին առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 21-22-ն առանձին լեռնային շրջաններում կտեղա թաց ձյուն։ Հոկտեմբերի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, 20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով: […]
16:00 20.10.2022
Չեխ գրող, ճանապարհորդ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Կարել Հանսայի «Արևելքի արհավիրքները» գիրքը, որն առաջին անգամ լույս է տեսել 1923 թվականին, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին համալրել արգելված գրականության ցանկը, թարգմանվել է հայերեն: Գիրքն անդրադառնում է հայոց պատմությանը և մշակույթին, Հայոց ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած տառապանքներին ու բազմահազար որբերի և այրիների ողբերգական վիճակին։ Լուսանկարները` Մխիթար […]
15:56 20.10.2022
Այս պահին մշակվում է առաջիկայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջան անցկացնելու հարցը։ Ենթադրվում է, որ առաջիկա նիստի ընթացքում անդամ երկրների ղեկավարները տեսակոնֆերանսի ռեժիմով կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները։ Sputnik Արմենիա-ի փոխանցմամբ՝ այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Կարևոր է դաշնակիցների քաղաքական գնահատականը, Հայաստանը սպասում է ՀԱՊԿ–ի որոշմանը. Միրզոյան […]
15:53 20.10.2022
Եգիպտոսի զբոսաշրջության նախկին նախարար և հայտնի հնագետ Զահի Հավասը հինգշաբթի խնդրաագիր է ներկայացրել՝ պահանջելով Բրիտանական թանգարանին և Լուվրին վերադարձնել Եգիպտոսին ապօրինի արտահանված արտեֆակտները: «Խնդրագիրը կարող են ստորագրել բոլոր նրանք, ովքեր սիրում են Եգիպտոսը։ Պահանջում ենք Բրիտանական թանգարանից և Լուվրից վերադարձնել Ռոզետայի քարը և Դենդերի կենդանակերպը, որոնք ապօրինի դուրս են բերվել», — ասվում է տեքստում։ Խնդրագրերը […]
15:47 20.10.2022
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Խելամիտ հարմարեցումները մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար» օրենքի նախագծի քննարկմանը, որը կազմակերպվել էր «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» շրջանակում: Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարության, ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների անդամներ, միջազգային գործընկերներ և շահագրգիռ պետական կառույցների աշխատակիցներ: Օրենքի […]
15:42 20.10.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մորը՝ Աիմանի Կադիրովային, Պատվո շքանշան է շնորհել ակտիվ սոցիալական աշխատանքի համար, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։ «Ակտիվ սոցիալական աշխատանքի համար պարգևատրել՝ Պատվո շքանշան Կադիրովա Աիմանի Նեսիևնային՝ Ռուսաստանի հերոս Ախմատ Կադիրովի անվան տարածաշրջանային հասարակական հիմնադրամի նախագահին», – ասվում է փաստաթղթում:
15:36 20.10.2022
Ռուսաստանի ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը պետական հեռուստաեթերից հայտարարել է, որ իրենք արդեն սկսել են Թուրքիայի հետ բանակցել Սինոպ քաղաքի մերձակայքում ատոմակայան կառուցելու հարցի շուրջ, փոխանցում է Ermenihaber-ը։ «Տեխնոլոգիական դաշինքների, ներդրումային քաղաքականության և Թուրքիայի էներգետիկ շուկայի ձևավորման հարցերում մոտեցումներ մշակելու համար մենք բանակցում ենք թուրք գործընկերների հետ»,- նշել է Լիխաչովը՝ շեշտելով, […]
15:33 20.10.2022
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ Անդրանիկ Պապիկյանը իր վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքից դեպի Ոսկեհատ գյուղ տանող ճանապարհահատվածին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ 23-ամյա Գրիգոր Թ․-ն ու 26-ամյա Լյովա […]
15:22 20.10.2022
ԱԱՏՄ-ից տեղեկացնում են, որ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-360 Ն օրենքով կատարվել են հետևյալ փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն 22.10.2022 թ.: Ըստ այդմ՝ Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «(բնույթի)» բառից հետո լրացնել «պարտադիր կամ» բառերով: […]
15:17 20.10.2022
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ օստեոպորոզ ունեցող մարդկանց մեծ մասը մինչև առաջին կոտրվածքի ի հայտ գալը չեն իմանում, որ իրենց ոսկրերն աստիճանաբար փխրուն են դառնում։ Կոտրվածքը կարող է առաջանալ թեթև սայթաքումից, ընկնելիս, երբեմն անգամ՝ կռանալիս։ Ողնաշարի կամ ազդրի կոտրվածքները բացասական են ազդում կյանքի որակի վրա։ Նախարարությունը ոսկրերի առողջության համար խորհուրդներ է տվել։
15:10 20.10.2022
Բուլղարիայի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 19-ին Սոֆիայից մեկնել է հայաշատ Պլովդիվ քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել Պլովդիվի քաղաքապետ Զդրավկո Դիմիտրովի հետ։ Պլովդիվի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպմանը Զդրավկո Դիմիտրովը նշել է, որ մեծ ուրախությամբ և ոգևորությամբ էին սպասում Հայաստանի նախագահի այցին։ «Պլովիդում բավական մեծ հայ համայնք կա, ինչի համար մենք […]
14:58 20.10.2022
Հոկտեմբերի 20-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արևելյան Եվրոպայում բրիտանական պաշտպանական բաժանմունքի ղեկավար, ավիացիայի կոմանդոր (գեներալ) Փիթ Քրաքֆորդի ղեկավարած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Նորին Մեծություն Թագուհու դեսպան պարոն Ջոն Գալագերը: ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ երկկողմ համագործակցության համար առկա են լայն հնարավորություններ: Կողմերը քննարկել են […]
14:42 20.10.2022
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան է մուտք գործել 222 հազար 274 մարդ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 36 հազար 407 մարդm փոխանցում է Aliq.ge-ն։ ՆԳՆ-ի փոխանցմամբ, տվյալներն աճել են նույնիսկ կորոնավիրուսի համաճարակին նախորդած ժամանակահատվածի համեմատ։ Հարկ է նշել, որ Ռուսաստանում մասնակի զորահավաքից հետո վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» […]
14:35 20.10.2022
Ադրբեջանը դեռևս շարունակում է խոչընդոտել, թույլ չտալ, որ հայկական կողմը որոշ տարածքներից հանի ադրբեջանական կողմի վերջին ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների մարմինները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում: «Մենք ունենք կոնկրետ տեղանքներ, որտեղ ՊՆ-ն գիտի զինծառայողների մարմինների գտնվելու մասին: Եվ այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը դեռևս […]
14:28 20.10.2022
Թուրք բժիշկների միության նախագահ պրոֆեսոր Շեբնեմ Քորուր Ֆինջանջըն հայտարարել է, որ թուրքական բանակը «ահաբեկիչների» հետ բախումների ժամանակ քիմիական զենք է օգտագործել: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ թուրքական հեռուստալիքներից մեկին հյուրընկալված Ֆինջանջըն նշել է, որ ինքն այդ եզրակացությանը եկել է՝ զննելով սպանված «ահաբեկիչների» (քուրդ զինյալների-խմբ.) մարմինները: «Ավելի վաղ էլ եմ զննել: Նյարդային համակարգը ուղիղ ախտահարող գազերից մեկն է օգտագործվել: […]
14:11 20.10.2022
Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության շրջանակում հոկտեմբերի 17-ից 19-ը Հայաստանում էր Ղազախստանի զինված ուժերի ռազմական ոստիկանության պատվիրակությունը: Պատվիրակության անդամներին, ՀՀ-ում ՂՀ ռազմական կցորդ, գնդապետ Կ. Օրիմբաևի ուղեկցությամբ, ընդունել է ՀՀ ՊՆ ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության և փորձի փոխանակման հետ կապված մի շարք հարցեր, կարևորել նմանօրինակ […]
14:02 20.10.2022
Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների փորձաքննությունների ամբողջ ընթացքն ավարտվել է: 201 մարմին նույնականացվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հոկտեմբերի 20-ի Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նշեց, որ սեպտեմբերի 13-ից հետո չնույնականացված մարմիններ չկան: «44 օրյա պատերազմից հետո մենք չնույնականացված դիերի հետ կապված երկու […]
13:44 20.10.2022
Ուկրաինայի սահմաններից դուրս ուկրաինացի զինվորականների համար ուսումնական առաքելության ծավալումն ու ռազմական օգնությունը, որը ԵՄ երկրները ցուցաբերում են Կիևին, մեծացնում են Եվրամիության ներգրավվածությունը Ուկրաինայի հակամարտության մեջ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այդ քայլը գնում է Կիևի ռեժիմին մահացու սպառազինությունների մատակարարման հետ մեկտեղ և որակապես բարձրացնում է Եվրամիության ներգրավվածությունը՝ այն […]
13:28 20.10.2022
Հոկտեմբերի 20-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այցի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր […]
13:24 20.10.2022
Օղին, որը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրան նվիրել է ծննդյան օրվա առթիվ, կարող է խախտել Եվրամիության սահմանափակումները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի ներկայացուցչին: «Եվրամիության երկրները պատասխանատվություն են կրում պատժամիջոցների պահպանման համար», — նշվում է հրապարակման մեջ: ԵՀ-ում նշել են, որ 2022 թվականի ապրիլից որոշում է կայացվել արգելել ալկոհոլային […]
13:09 20.10.2022
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բժշկական կենտրոնի դիմացի ճանապարհին, որտեղ արդեն մի քանի ամիս է ընթանում են նաեւ ճանապարհաշինական աշխատանքներ, hոկտեմբերի 19-ի ժամը 19:00-ի սահմաններում ողբերգական դեպք է գրանցվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է «Գավառի ՃՇՇ»-ի գլխավոր ինժեներ Բաղդասար Նազեյանը, նորակառույց ճանապարհի դիտահորի դուրս ընկած կափարիչը տեղադրելիս «Լեքսիուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի են ենթարկվել ճանապարհաշինական ընկերության […]
13:04 20.10.2022
Հոկտեմբերի 19-ին` ժամը 08.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ անրակային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Մասիս քաղաքի մի բնակչուհի: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 65-ամյա կնոջը դանակահարել է 19-ամյա թոռը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:
12:42 20.10.2022
ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանն ընդունել է Օփեն Օուներշիփի և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) պատվիրակությանը, որի կազմում են եղել Օփեն Օուներշիփի քաղաքականության գծով տնօրեն Լուիզ Ռասել-Պրիվատան, ԱՃԹՆ միջազգային քարտուղարության երկրի համակարգող Օլեսյա Նեխորոշկոն ԱՃԹՆ հաղորդակցության գծով պատասխանատու Վերա Նյաշաձամվարին: Հանդիպման ընթացքում անդրադառնալով համատեղ աշխատանքների ներկա ընթացքին՝ Նվարդ Վարդանյանը նշել է, որ […]
12:39 20.10.2022
ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 20-ի հերթական նիստում որոշում է կայացվել 145 991,9 դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի 10 սուբվենցիոն ծրագրերի համար։ 8 337,8 դրամ հատկացվել է Արծվանիստ համայնքի նոր կապտաժի կառուցում և որոշակի հատվածներում երկաթյա խողովակների նորով փոխարինման, 7 504,2 դրամ՝ Ակունք համայնքի մշակույթի տան վերանորոգման, 28 187,7 դրամ՝ Մարտունի համայնքի «Մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի […]
12:30 20.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բուլղարիա կատարած պետական այցի շրջանակում այցելել է բարձր տեխնոլոգիական ոլորտի մի շարք առաջատար ընկերություններ: Նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Եվրոպայի ամենաարագ զարգացող ՏՏ ընկերություններից մեկը՝«EnduroSat»-ը, որը բացառիկ ծառայություններ է մատուցում նանոարբանյակների և տիեզերական գործունեության բնագավառում։ EnduroSat-ը նպատակ է հետապնդում փոխակերպել բարդ արբանյակային արդյունաբերությունը տվյալների պարզեցված ծառայության՝ թույլ տալով ակնթարթային մուտք և […]
12:22 20.10.2022
Հայաստանի ու Արցախի շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, Արցախի խնդրի լուծման շուրջ սրվող իրավիճակը, որից, առանց չափազանցության, կախված են և՛ Հայաստանի, և՛ Հայկական աշխարհի ճակատագրերը, ինձ չափազանց մտահոգում են: Այս մասին գրել է գործարար Ռուբեն Վարդանյանը։ «Ես գիտակցում եմ, որ այլևս երկար մտածելու ժամանակ չկա, և այս իրավիճակում այլ ճանապարհ չունեմ, քան արցախցիների կողքին գտնվելն ու […]
12:19 20.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքները, որոնց հիման վրա կպարգևատրվեն ծրագրերի հեղինակները: Մրցույթի նպատակն է խրախուսել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագիտական խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, տնօրեններին և ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցներին, նպաստել նրանց կողմից նոր նախագծերի իրականացմանը, տարածել նրանց առաջավոր փորձը, ինչպես նաև նպաստել հասարակության մեջ […]
12:18 20.10.2022
ՀՀ Կառավարության որոշմամբ Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի թիվ 1 փողոցի մոտ 1.3 կմ և թիվ 8 փողոցի մոտ 0․2 կմ հատվածների հիմնանորոգման և ասֆալտապատման համար 94 մլն 303 հազար դրամ գումար է հատկացվել։ 2021- 2022 թվականների սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 235 մլն 759 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը 40 տոկոս է։ Շինարարական աշխատանքներն […]