TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+13.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ոչնչացվել է Վրաստան ներկրված 52 տոննա հավի միս

11:51 20.10.2022

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալներով՝ ոչնչացվել է Վրաստան ներկրված 52 տոննա սառեցված հավի միս, փոխանցում է Aliq.ge-ն։ Եկամուտների ծառայության փոխանցմամբ` պատճառը սանիտարական նորմերի խախտումներն են եղել։ «Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի աշխատակիցները մաքսային անցակետում Լեհաստանի Հանրապետությունից ներկրված սառեցված հավի մսի (52 հազար կիլոգրամ) լաբորատոր զննության արդյունքում «Փոթիի […]

̰
Կրակոցներ հարսանիքի ժամանակ. ոստիկանների բացահայտումը

11:42 20.10.2022

Հոկտեմբերի 13-ին, կեսգիշերից քիչ անց, ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվեց ահազանգ, որ Երևան-Երասխ ճանապարհի հարևանությամբ գործող ռեստորաններից մեկում կրակոցներ են, անհրաժեշտ է ոստիկանների օգնությունը: Բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ հարսանեկան արարողության ժամանակ ռեստորանում վեճ է եղել մի խումբ երիտասարդների միջև, որը շարունակվել է ավտոկայանատեղիում: Ըստ տեղեկության` այդտեղ վիճողներին մոտեցել է «Մերսեդես» մակնիշի մի […]

̰
Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման. Արցախի պետնախարար

11:33 20.10.2022

Ադրբեջանն այսօր գիշերը ավելացրել է հայկական զինված ուժերի դեմ հրադադարի ռեժիմի խախտումների քանակը՝ այս անգամ օգտագործելով նաև ականանետեր, գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Նշենք, որ Ադրբեջանն այսօր գիշերը ավելացրել է հայկական զինված ուժերի դեմ հրադադարի ռեժիմի խախտումների քանակը՝ այս անգամ օգտագործելով նաև ականանետեր։ Դա նշանակում է, որ Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման ու […]

̰
Ազատ Գևորգյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության պետ

11:26 20.10.2022

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Ազատ Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնից: Արդարադատության առաջին դասի խորհրդական Ազատ Լյուդվիգի Գևորգյանի կենսագրությունը Ծնվել է 1984 թվականի հունիսի 12-ին, Գյումրի քաղաքում: 2005թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի […]

̰
Էրդողանն ու Ալիևը կքննարկեն իրավիճակը տարածաշրջանում

11:21 20.10.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան կատարած այցի ընթացքում հինգշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կքննարկի իրավիճակը տարածաշրջանում և միջազգային ասպարեզում, հայտնում է Anadolu գործակալությունը: Նշվում է, որ բանակցությունների շրջանակներում նախատեսվում է քննարկել թուրք-ադրբեջանական կապերի ողջ սպեկտրը և համագործակցության հետագա խորացման ուղիները: «Բացի այդ, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանում և միջազգային ասպարեզում տիրող […]

̰
Արաբկիր համայնքի նախկին ղեկավարը, որպես քաղաքապետի թեկնածու, կմասնակցի ավագանու ընտրություններին

11:09 20.10.2022

Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը, որպես քաղաքապետի թեկնածու, կմասնակցի հաջորդ տարի կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Ես, որպես «Երևան 2805» նախաձեռնության հիմնադիր, որոշում եմ կայացրել, որպես քաղաքապետի թեկնածու մասնակցել հաջորդ տարի կայանալիք` Երևանի ավագանու ընտրություններին: Պատրաստվում եմ հանդիպումներ և կոնսուլտացիաների շարք սկսել տարբեր ՀԿ-ների, և […]

̰
Ֆրանսիայի ԱԳՆ-ի արձագանքն Ալիևի հայտարարությանը

23:21 19.10.2022

Ֆրանսիայի ԱԳՆ-ը արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեկնաբանությանը՝ կապված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների հետ։ «Այս խոսքերը ոչ մի կերպ չեն ազդում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջմղման ուղղությամբ Ֆրանսիայի ջանքերի համակողմանի մոբիլիզացիայի վրա։ Հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակներում Շառլ Միշելի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ կազմակերպված քառակողմ հանդիպումը կարողացավ […]

̰
SHANTNEWS

22:00 19.10.2022

̰
Rolls-Royce ընկերությունը ցուցադրել է իր առաջին էլեկտրամոբիլը

22:00 19.10.2022

Rolls-Royce ընկերությունը ցուցադրել է իր առաջին ամբողջովին էլեկտրական մեքենան։ Այս մասին հայտնում է Dezeen-ը։ Նոր մեքենան Spectre կուպե է։ Այն վաճառքում կլինի 2023 թվականի չորրորդ եռամսյակում։ Ճանապարհին շարժվելով՝ սահուն շարժման զգացողություն է ստեղծում։ Սրահի դիզայնը մշակելիս ստեղծողները հիմք են ընդունել աստղային երկինքը։ Մեքենան կարող է ժամում 100 կիլոմետր արագություն զարգացնել 4,5 վայրկյանում։

̰
ՀԱՊԿ երկրները սպառազինությունների ստանդարտացման համաձայնագրի նախագիծ են պատրաստել

21:53 19.10.2022

ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովը պատրաստել է ռազմական տեխնիկայի ստանդարտացման համաձայնագրի նախագիծը, չորեքշաբթի հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Չորեքշաբթի օրը Մոսկվայում տեղի է ունեցել հանձնաժողովի 20-րդ նիստը, որին մասնակցել են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները։ «Համաձայնագրի նախագիծը, որը մենք համաձայնեցրել ենք սպառազինությունների և ռազմական տեխնիկայի ստանդարտացման վերաբերյալ… բարդ փաստաթուղթ է, միջազգային պայմանագիրը ենթակա […]

̰
Քրեական վարույթ` սպանության փորձի հատկանիշներով. Ստեփանավանի ոստիկանների բացահայտումը

21:49 19.10.2022

Հոկտեմբերի 17-ի գիշերը, ժամը 1.40-ին, «Ստեփանավան» բժշկանան կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին ստացվել է հաղորդում, որ «կրծքավանդակի և դաստակի կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Ստեփանավանի Պռոշյան փողոցի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ: Մեկնած օպերատիվ խմբին բժիշկը հայտնել է, որ վերքերը թափանցող են, տղամարդու վիճակը՝ ծանր, նա ի վիճակի չէ հաղորդում տալու: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական […]

̰
Նախագահ Խաչատուրյանը Սոֆիայի Սուրբ Կլիմենտ Օխրիդսկի պետական համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ

21:38 19.10.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բուլղարիա կատարած պետական այցի շրջանակում դասախոսությամբ է հանդես եկել Սուրբ Կլիմենտ Օխրիդսկի պետական համալսարանում։ «Հայաստանի տնտեսություն. Առերեսվելով համընդհանուր և տարածաշրջանային մարտահրավերներին» խորագիրը կրող դասախոսությամբ նախագահը մասնավորապես անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացմանը, տեսլականին և գրավչությանը: Անդրադառնալով արտաքին տնտեսական կապերին Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանի տնտեսությունը սերտորեն ինտեգրված է Ռուսաստանի տնտեսության հետ՝ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

21:35 19.10.2022

Հանրապետության տարածքում hոկտեմբերի 19-ի երեկոյան, 20-ի գիշերը և երեկոյան, 22-ին առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 19-20-ն առանձին հատվածներում հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով: […]

̰
Մեծ Բրիտանիան ներքին գործերի նոր նախարար ունի

21:19 19.10.2022

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նոր նախարար է նշանակվել Գրանտ Շապսը։ Այս մասին չորեքշաբթի ՝ հոկտեմբերի 19-ին, հայտնում է BBC-ն։ Հաղորդվում է, որ Շապսը զբաղեցրել է Տրանսպորտի նախարարության ղեկավարի պաշտոնը նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունում։ Ավելի վաղ նույն օրը հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սուելա Բրավերմանը հրաժարական է տվել ՝ դառնալով մեկ […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին վերացնել քիմիական զենքի պաշարները

21:14 19.10.2022

ԱՄՆ-ը պետք է հետևի Ռուսաստանի օրինակին և վերացնի քիմիական զենքի իր պաշարները։ Այս մասին հոկտեմբերի 19-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ սպառազինությունների չտարածման և վերահսկման դեպարտամենտի փոխտնօրեն Կոնստանտին Վորոնցովը։ «Ռուսաստանը բարեխղճորեն կատարում է քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի պարտավորությունները։ 2017 թվականին, քիմիական զենքի արգելման կազմակերպությունում հայտարարված ժամկետից երեք տարի շուտ, մենք ոչնչացրինք քիմիական զենքի խոշորագույն զինանոցներից […]

̰
Գերմանիան կցանկանար մասնակցել ՀՀ-ում դիտորդական առաքելությանը․ ԳԴՀ ԱԳՆ ներկայացուցիչ

21:03 19.10.2022

Գերմանիան կցանկանար մասնակցել Հայաստանում դիտորդական առաքելությանը և նախատեսում է իր փորձագետներին առաջարկել նոյեմբերից սկսվող աշխատանքերի համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` այս մասին հայտնել է Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։ «Դաշնային կառավարությունը ձգտում է, որպեսզի Գերմանիան մասնակցի Հայաստանում դիտորդական առաքելությանը և կարող է փորձագետներ գործուղելու մասին առաջարկով հանդես գալ՝ սկսած նոյեմբերից», – նշել է Գերմանիայի […]

̰
Մազերի միջոցը կարող է քաղցկեղի զարգացման պատճառ դառնալ․ գիտնականներ

20:55 19.10.2022

Կանայք, ովքեր օգտագործում են մազերը հարթեցնելու քիմիական միջոցներ, արգանդի քաղցկեղի զարգացման ավելի մեծ ռիսկի են ենթարկվում, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտը: Հետազոտությանը մասնակցել է 35-74 տարեկան 33 հազար կին։ Պարզվել է, որ նրանք, ովքեր տարեկան չորս անգամից ավելի քիմիական հարթեցնող միջոցներ են օգտագործել, 155 տոկոսով ավելի հակված են եղել արգանդի քաղցկեղի […]

̰
Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիա գնողների եռյակում է

20:40 19.10.2022

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական տվյալներով՝ 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանը վաճառել է 84 հազար 338 մլն դոլարի էլեկտրաէներգիա, ինչը 467,9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, փոխանցում է Aliq.ge-ն։ Հարկ է նշել, որ այս տարի, արդեն երրորդ ամիսը, էլեկտրաէներգիան տեղ է գտել տեղական արտադրանքի արտահանման առաջին տասնյակում. հունվար-սեպտեմբեր ամիսներին էլեկտրաէներգիայի մասնաբաժինը […]

̰
Freedom House-ի զեկույցում Թուրքիան անազատ երկրների շարքում է

20:27 19.10.2022

Միջազգային իրավապաշտպան «Freedom House» կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունը համացանցում» տարեկան զեկույցը, համաձայն որի Թուրքիան դասվել է անազատ երկրների շարքում, փոխանցում է Ermenihaber-ը։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցն ընդգրկում է 2021-ի հունիսի 1-ից 2022-ի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը։ Դրանում դիտարկվել են 70 երկրներ։ Նշվել է, որ այս տարի համացանցը եղել է ազատ 17 երկրում, մասնակի ազատ՝ 32 […]

̰
Վաղը Աբովյան քաղաքում վթարային ջրանջատում կլինի

20:15 19.10.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 20-ին ժամը 10։00-18։00 կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի՝ 2-րդ միկրոշրջանի 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 21, 22, 23 շենքերի, 8-րդ միկրոշրջանի 2/1, 2/3, 2/4, 2/5, 2/6, 4/1 շենքերի, Սևանի 4/2, 4/3, 4/4, 4/5 շենքերի, Հանրապետության 2, […]

̰
Հայկոյին հետմահու շնորհվել է ԱԺ նախագահի հուշամեդալ

17:00 19.10.2022

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, հայ մշակույթի եւ երգարվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար երգիչ, երգահան Հայկ Հակոբյանին՝ Հայկոյին, հետմահու շնորհվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով և Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի […]

̰
Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով ադրբեջանական նավթի արտահանումն ավելացել է

16:58 19.10.2022

2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով տեղափոխված նավթի ծավալը կազմել է 21 մլն 688 հազար 400 տոննա, ինչը 10,8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, հաղորդում է վրացական BusinessPressMedia-ն՝ հղվելով ադրբեջանական աղբյուրներին։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, 2022 թվականի 9-ը ամիսներին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով փոխադրվել է Ադրբեջանի հիմնական նավթատարներով փոխադրվող նավթի ընդհանուր ծավալի 78,9 տոկոսը։ […]

̰
Ամստերդամի քաղաքային դատարանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

16:54 19.10.2022

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ամստերդամի քաղաքային դատարանի նախագահ տիկին Էսթեր դե Ռուույը հոկտեմբերի 19-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի ուղեկցությամբ: «Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում […]

̰
Առաջիկայում ԱԺ նիստերը նախատեսվում է եթեր հեռարձակել սուրդոթարգմանությամբ

16:42 19.10.2022

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ ղեկավար կազմի եւ շահառուների խնդրանքին ի պատասխան՝ հոկտեմբերի 19-ին այցելել է Հայաստանի խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի պալատ: Ինչպես փոխանցում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ հանդիպմանը միավորման նախագահ Մարինե Հարությունյանն ԱԺ նախագահին է ներկայացրել թույլ լսողների եւ խուլ ու համրերի համայնքին առնչվող օրենսդրական կարգավորում պահանջող […]

̰
Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի․ Իրանի ԱԳ նախարար

16:38 19.10.2022

Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ժողովրդավարության դաշտ» վավերագրական ֆիլմին տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը` անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը։ «Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի, և այդ նպատակին հասնելու համար Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես զորավարժություն է […]

̰
Ֆրանսիայում թուրք աշակերտը պատժվել է Հայոց ցեղասպանությունը հերքելու համար

16:34 19.10.2022

Ֆրանսիայի մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներից մեկում պատմության դասաժամի թեման եղել է Հայոց ցեղասպանությունը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ աշակերտներից մեկը՝ ազգությամբ թուրք Հասան Քարաօղլանը, հակադարձել է ուսուցչին և ժխտել նախորդ դարասկզբին թուրքերի իրականցրած սոսկալի ոճրագործությունը։ Իր այդ պահվածքի համար 14-ամյա թուրք աշակերտը հեռացվել է դասասենյակից։ Այնուհետև դպրոցի տնօրինությունը պայմանական պատիժ է կիրառել նրա նկատմամբ՝ տալով խիստ նախազգուշացում, որ եթե […]

̰
62-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

16:27 19.10.2022

62-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած: ՀՀ ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել ոստիկանություն։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
64-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած

16:11 19.10.2022

64-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած: ՀՀ ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել ոստիկանություն։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Հնդկական օվկիանոսի տարածաշրջան և գործընկերներ» ձևաչափով պաշտպանության նախարարների համաժողովին

15:55 19.10.2022

Հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Հնդկական օվկիանոսի տարածաշրջան և գործընկերներ» ձևաչափով պաշտպանության նախարարների համաժողովին։ Համաժողովի ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգության արդի խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները:

̰
Պուտինը ռազմական դրություն է հայտարարել չորս նոր շրջաններում

15:51 19.10.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում տեսակոնֆերանսի ռեժիմով խորհրդակցություն է անցկացնում անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ Պուտինը հայտնել է ՌԴ չորս նոր շրջաններում ռազմական դրություն մտցնելու հրամանագրի ստորագրման մասին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հոկտեմբերի 20-ից ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում ռազմական դրություն է մտցվում, Կրեմլի մամուլի ծառայությունը մեջբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի […]

̰
BACK_TO_TOP