Արցախի նախագահի հրամանագրով նշանակվել են ԱՀ Հանրային խորհրդի անդամներ և նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC

Արցախի նախագահի հրամանագրով նշանակվել են ԱՀ Հանրային խորհրդի անդամներ և նախագահ

20:05 18.10.2022

Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թ. սեպտեմբերի 12-ի հրամանագրով ստեղծվել է Հանրային խորհուրդ, հաստատվել Խորհրդի կանոնադրությունը և նշանակվել 8 անդամ, որոնք կազմակերպել են Խորհրդի մյուս 17 անդամների ընտրության գործընթացը:

Հանրային խորհրդի անդամության թեկնածուի հայտ ներկայացրած 27 քաղաքացիներից հոկտեմբերի 12-ի քվեարկությամբ ընտրվել են Խորհրդի մյուս անդամները:

Հանրային խորհուրդը ունի հետևյալ կազմը՝

Հանրապետության Նախագահի կողմից նշանակված ՀԽ անդամներ՝

Արմինե Մաքսիմի Ավագիմյան՝ «ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ,

Գագիկ Նիկոլայի Ավանեսյան՝ քաղաքական վերլուծաբան,

Գոհար Էլմանի Գրիգորյան՝ կոնֆլիկտների կառավարման փորձագետ/մասնագետ,

Արմեն Էդուարդի Գևորգյան՝ «Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ,

Մհեր Ալեքսանդրի Հարությունյան՝ «Կաճառ» գիտական կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ,

Արա Դավիթի Ղահրամանյան՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արհմիությունների ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ,

Արմեն Գեորգիի Մաղաքելյան՝ «Հավատ և արիություն» ռազմահայրենասիրական միություն» հասարակական կազմակերպության նախագահ,

Սարասար Արտաշեսի Սարյան՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փախստականների միություն» հասարակական կազմակերպության նախագահ:

Հանրապետության Նախագահի կողմից նշանակված ՀԽ անդամների կողմից ընտրված ՀԽ անդամներ՝

Արթուր Ալբերտի Առստամյան՝ «ԼՂՀ Զոհված ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախագահ,

Արթուր Աշոտի Առուշանյան՝ Արցախի Օյամա Կիոկուշին Կարատե-դո Ֆեդերացիայի գլխավոր մարզիչ, Աշխարհի քառակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն,

Արիս Արսենի Գրիգորյան՝ լրագրող, Արցախի ժուռնալիստների միության վարչության անդամ,

Գարիկ Զինավորի Գրիգորյան՝ «Հոգևոր վերածնունդ» հասարակական կազմակերպության անդամ,

Անահիտ Վիլենի Թովմասյան՝ «Մեր տուն Արցախ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն,

Դավիթ Պավելի Կարաբեկյան՝ Արցախի պետական համալսարանի դասախոս,

Վիկտոր Ռադիկի Կարապետյան՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Արցախի մասնաճյուղի տնօրեն,

Արսեն Հենրիխի Հարությունյան՝ «Զորաց ակումբ» հասարակական կազմակերպության համահիմնադիր անդամ,

Կարեն Վալերիի Հովսեփյան՝ «ԼՂՀ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպության անդամ, «Արցախբանկ» ՓԲԸ վարկային բաժնի պետ,

Սիլվա Բորիսի Մարգարյան՝ «Ազատ Արցախ» հանրապետական թերթի ավագ խմբագիր,

Հասմիկ Մամիկոնի Միքայելյան՝ ԼՂՀ «Մայրություն» հասարակական կազմակերպության նախագահ,

Հայկ Հրանտի Նիկողոսյան՝ Հայ-ռուսական կազակական միության անդամ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոս,

Ինա Արամայիսի Պետրոսյան՝ «Արցախի Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ հեռուստալրագրող,

Կարեն Ռազմիկի Ջամալյան՝ «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» հասարակական կազմակերպության քարտուղար,

Ալեքսանդր Գրիգորիի Սահակյան՝ «Արցախի արծիվներ» ռազմահայրենասիրական մարզական հասարակական կազմակերպության նախագահ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոս,

Գագիկ Էդուարդի Օսիպյան՝ «Շուշի» բռնի տեղահանված հայ ազգաբնակչություն հասարակական կազմակերպության անդամ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոս,

Արայիկ Ռոբերտի Ֆիրյան՝ «Ազգային Արցախ» հասարակական կազմակերպության անդամ, Արցախի պետական համալսարանի դասախոս:

Հոկտեմբերի 17-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Արմեն Էդուարդի Գևորգյանը:

Ա. Գևորգյանը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն էր, որի թեկնածությունը արժանացել էր Հանրային խորհրդի անդամների հավանությանը և ներկայացվել Արցախի Հանրապետության Նախագահին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP