TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+33.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Աֆղանստանում գրանցված երկրաշարժից Պակիստանում տուժածներ կան

00:05 22.03.2023

Պակիստանում առնվազն 5 մարդ է տուժել Աֆղանստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով, հաղորդում է տեղական Dawn պարբերականը: «Առնվազն 5 մարդ է տուժել երկրաշարժի հետևանքով»,- ասված է հաղորդագրության մեջ: Պարբերականի տվյալներով ՝ տարերքն ազդել է Փեշավարի, Իսլամաբադի և նույնիսկ Լահորի շրջակայքի վրա։ Սեյսմոլոգների տվյալներով՝ մարտի 21-ին՝ ժամը 21.47-ին (Երևանի ժամանակով 20.47-ին), Աֆղանստանում տեղի է ունեցել 6.6 մագնիտուդով […]

̰

00:00 22.03.2023

Երեքշաբթի երեկոյան 6,6 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է Ուզբեկստանում, ցնցումների ուժգնությունը հանրապետությունում հասել է 4-6 բալի, հայտնում է երկրի ԱԻՆ սեյսմոլոգիական մոնիտորինգի հանրապետական կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ մարտի 21-ին՝ ժամը 21.47-ին (Երևանի ժամանակով 20.47-ին), Աֆղանստանում տեղի է ունեցել 6.6 մագնիտուդով երկրաշարժ, որի խորությունը 220 կմ է, էպիկենտրոնը՝ Տաշքենդից 561 կմ հարավ-արևելք։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը Ուզբեկստանի տարածքում՝ Սուրխանդարյինի […]

̰
Բազմաթիվ երկրպագուներ շրջապատել են ռեստորանը, որտեղ ընթրել է Մեսսին

23:51 21.03.2023

Մարզումից հետո Լիոնել Մեսսին որոշել է ընտանիքի հետ ընթրել Բուենոս Այրեսի ռեստորաններից մեկում։ Բազմաթիվ երկրպագուներ շրջապատել են ռեստորանը՝ տեսնելու Մեսսիին և լուսանկարվելու նրա հետ։ Նշվում է, որ ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին հայրենիքում միացել է ազգային խաղին, որը, ամենայն հավանականությամբ, ընկերական հանդիպում կլինի Պանամայի հավաքականի հետ: The scenes in Argentina outside a restaurant where Messi […]

̰
Երևանում վարորդը չի ենթարվկել պարեկների «կա՛նգ առ» պահանջին, դիմել է փախուստի ու հարվածել մեկ այլ պարեկի ավտոմեքենային

23:35 21.03.2023

Երեկ՝ մարտի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է սխալ շարքերի վերադասավորում կատարելով: Պարեկները բարձրախոսով «կա՛նգ առ» պահանջ են մի քանի անգամ […]

̰
Ադրբեջանը ցանկանում է Արցախի ժողովրդի մոտ փախուստի հակվածություն սերմանել․ Բեգլարյան

23:25 21.03.2023

Ադրբեջանը ցանկանում է շրջափակմամբ ու այլ սանձարձակ հանցագործություններով Արցախի ժողովրդի մոտ հուսահատություն, անզորություն ու փախուստի հակվածություն սերմանել: Այս մասին գրել է ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ «Սակայն Արցախի ժողովրդի ճնշող մեծամասնությունը դրա փոխարեն ձեռք է բերում լրացուցիչ հոգեբանական դիմադրողականություն անորոշությունների ու վտանգների հանդեպ: Մեր հայրենի հողում արժանապատիվ, անվտանգ ու անկախ ապրելը անսակարկելի նպատակ ու արժեք […]

̰
Խուլիգանությունը բացահայտվել է. նռնակն առգրավվել է

23:13 21.03.2023

Մարտի 18-ի երեկոյան ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզները ստացել էին տեղեկություն, որ ժամը 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Նոյեմբերյանի բենզալցակայաններից մեկի տարածքում 31-ամյա մի երիտասարդ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ է հնչեցրել դեռ չպարզված անձանց հասցեին, փորձել է գործադրել նռնականման առարկա, ինչը կանխել են ներկաները: Նոյեմբերյանի ոստիկանները ձեռնարկել են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, ականատես անձանց շրջանակը պարզելու […]

̰
Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

22:55 21.03.2023

Այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են Անի և Սիսիան համայնքում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ընթացքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարմիններում ընտրությունների անցկացման կարգի վերաբերյալ հարցեր։ Ընդունվել է Կուսակցության անդամավճարների հավաքագրման նոր կարգը։ Անդրադարձ է կատարվել ընթացիկ քաղաքական այլ հարցերի։

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

22:50 21.03.2023

Հանրապետության տարածքում մարտի 22-26-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ: Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 22-24-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 22-ի գիշերը, 24-26-ը հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

22:46 21.03.2023

Մարտի 21-ին, ժամը 16:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում՝ Արարատի մարզի Ուրցալանջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 86-րդ կմ-ի […]

̰
19 տարեկան պատանին դանակով խփել էր տուժածի կրծքավանդակին

22:38 21.03.2023

Մարտի 16-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Թաիրովում գործող կահույքի խանութ-սրահներց մեկի մոտ դանակահարել են մի երիտասարդի։ Վաղարշապատի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ ժամը 14.50-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել տուժածի և 19-ամյա մի երիտասարդի միջև։ Այդ ընթացքում 19 տարեկանը դանակով խփել էր տուժածի կրծքավանդակին։ Նա տեղափոխվել էր «Աստղիկ» […]

̰
Պետության ֆինանսատնտեսական քաղաքականությունն ամբողջությամբ պետք է վերանայվի ու վերակառուցվի․ ԱՀ պետնախարար

22:31 21.03.2023

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը գրել է, որ պետության ֆինանսատնտեսական քաղաքականությունն ամբողթությամբ պետք է վերանայվի ու վերակառուցվի։ «Արրդեն քսան օր է, ինչ զբաղեցնում է Արցախի պետական նախարարի պաշտոնը: Այս ընթացքում բավականին մեծ աշխատանք ու ժամանակ է տրամադրվում Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և հետևանքները մեղմելու գործին: Այդ ամենին զուգահեռ փորձ է արվում իրագործել նաև այն կարճաժամկետ […]

̰
Երևանում և մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

22:15 21.03.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Օրբելի փ. 8, 10, 12, 14, 14Ա, 16, 18, 22, 33, 47, 51, 63/1, 65, 65Ա, 67, 67/2 շենքեր և 14-31, 37-39, 63/8 առանձնատներ, Կիևյան փ. 1, 1Ա, 1Բ, 2, 2Ա, […]

̰
Պուտինը և Սի Ցզինպինը փաստաթուղթ են ստորագրել ՌԴ-ի և Չինաստանի համագործակցության զարգացման մասին

22:08 21.03.2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՉԺՀ Նախագահ Սի Ցզինպինը երեքշաբթի Կրեմլում կայացած բանակցություններից հետո ձեռնամուխ են եղել երկու համատեղ հայտարարությունների ստորագրմանը՝ համապարփակ գործընկերության և Ռուսաստանի և Չինաստանի ռազմավարական փոխգործակցության խորացման մասին, և մինչև 2030 թվականը ռուս – չինական տնտեսական համագործակցության առանցքային ուղղությունների զարգացման ծրագրի մասին: Արարողությունը տեղի է ունեցել Կրեմլի Մեծ պալատի Մալաքիտային ճեմասրահում ։ […]

̰
SHANTNEWS

21:55 21.03.2023

̰
Բուայեն իր աջակցությունն է հայտնել արցախցիներին

21:47 21.03.2023

Արդեն 100 օր է ՝ Ադրբեջանը արգելափակում է Լաչինի միջանցքը ՝ համընդհանուր անտարբերության պայմաններում կտրելով Լեռնային Ղարաբաղն ու նրա 120 000 բնակիչներին մնացած աշխարհից, գրել է ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն։ «Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ նրանց վկայել իմ համերաշխությունն ու խորը բարեկամությունը»,- գրել է Բուայեն։

̰
Բրյուսելում կկայանա Մաքսային համագործակցության ԵՄ-Հայաստան ենթակոմիտեի 3-րդ նիստը

21:35 21.03.2023

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը, միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ (վարչության պետի պարտականությունները կատարող) Ներսես Զեյնալյանը և վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Լիլիթ Մովսիսյանը մարտի 27-29-ը կգործուղվեն Բելգիայի Թագավորություն (Բրյուսել), որտեղ կմասնակցեն Մաքսային համագործակցության Եվրոպական միություն-Հայաստան ենթակոմիտեի 3-րդ նիստին: Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

̰
Ընդդիմադիրների հայտարարության նախագիծը Արցախի վերաբերյալ չընդունվեց. ի՞նչ է քննարկել ԱԺ-ն

21:30 21.03.2023

Խորհրդարանն այսօր սկսել է հերթական նիստերը աշխատանքը : Օրակարգային հարցերից բացի քննարկվել է նաև Լաչինի միջանցքի փակման ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի լրամշակված տաբերակը։ Ընդդիմության կողմից ներկայացված հայտարարության տեքստով առաջարկվում է դատապարտել Արցախի շրջափակումը, որը հանգեցրել է անվտանգային, հումանիտար, տնտեսական լրջագույն ճգնաժամի: Հայտարարությամբ արձանագրվում է, որ Ադրբեջանի […]

̰
100 գրամից ավելի մարիխուանա և դեղահաբեր. 53-ամյա կինը ձերբակալվել է

21:20 21.03.2023

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացրին Արմավիրի և Բաղրամյանի բաժինների գործընկերների հետ։ Իրավապահների տվյալներով՝ Արևադաշտ գյուղում բնակվող 53-ամյա մի կին թմրամիջոցներ էր իրացնում։ Մարտի 14-ի երեկոյան նա հենց Արևադաշտում ձերբակալվեց ու տեղափոխվեց Բաղրամյանի բաժին։ Նախնական տվյալներով՝ ձերբակալվածը մի խումբ անձանց իրացրել էր տարբեր քաշերով թմրամիջոց։ Նրա […]

̰
Աֆղանստանում 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

21:03 21.03.2023

Աֆղանստանում 6,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Աղբյուրի տվյալներով ՝ էպիկենտրոնը գտնվել է Իշքաշիմ քաղաքից 48 կմ հարավ-արևմուտք:

̰
Արտարժույթների փոխարժեքները մարտի 21-ի դրությամբ

20:52 21.03.2023

Rate.am-ը ներկայացրել է մարտի 21-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.33 դրամ է, վաճառքը՝ 391.67 դրամ: Եվրոյի առքը միջինը 409.17 դրամ է, վաճառքը՝ 423.03 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.86 դրամ է, վաճառքը՝ 5.20 դրամ:

̰
Վթար Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին․ կա տուժած

20:46 21.03.2023

Մարտի 21-ին, ժամը 18:29-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Ford Escort» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված […]

̰
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը կներկայացնի բազմաթիվ համաշխարհային և հայկական պրեմիերաներ

20:41 21.03.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ ապրիլի 3-26-ը Երևանում և Գյումրիում կանցկացվի «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը։ Փառատոնի շրջանակում տեղի կունենա 7 համերգ՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, ՀԲԸՄ Հայաստանի և Գյումրու «Տեխնոլոգիական կենտրոնի» դահլիճներում։ Ելույթներով հանդես կգան դաշնակահար և կոմպոզիտոր Իվ Էգոյանը (Կանադա), դաշնակահար Հայկ Մելիքյանը (Հայաստան), […]

̰
Բլինքենն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

20:39 21.03.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ «Այսօր ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, որպեսզի արտահայտեմ իմ աջակցությունը Հայաստանի հետ կայուն խաղաղությանը և այդ ջանքերին աջակցելու մեր պատրաստակամությունը։ Ուղիղ բանակցությունները տևական խաղաղության հասնելու միակ միջոցն են»,- գրել է Բլինքենը։

̰
Հրանտ Դինքի մասին ֆիլմ կնկարահանվի Թուրքիայում

20:28 21.03.2023

2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում սպանված «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի կյանքի մասին ֆիլմ կնկարահանվի։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է թուրք գրող, երաժիշտ Սինա Քոլօղլուն: Ըստ նրա՝ ֆիլմի սցենարը գրել է թուրք ռեժիսոր, սցենարիստ Բարըշ Փիրհասանը, ռեժիսորական աշխատանքներն էլ գլխավորելու է Զեյնեփ Գյունայը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ֆիլմի նկարահանումները սկսվելու են 2024 թվականին։ Հիշեցնենք, […]

̰
Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանում բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանը

16:00 21.03.2023

Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանում բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավմանը: Ըստ նախագծի՝ բժշկական կազմակերպությունների լիցենզավորումը կիրականացվի պարբերաբար. յուրաքանչյուր 5 տարին մեկ կազակերպությունը պետք է հավաստի, որ համապատասխանում է տվյալ պահին առկա լիցենզավորման բոլոր պահանջներին: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Կառավարության հեղինակած ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» […]

̰
Եթե աշխատողը 2.5 տարվա ընթացքում արձակուրդի դիմում չներկայացնի, գործատուն իրավունք կստանա իր հայեցողությամբ ուղարկել

15:54 21.03.2023

ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների ծավալուն փաթեթ, որով ի թիվս այլ փոփոխությունների, օրինակ, սահմանվում է, որ քաղաքացուն հնարավոր չէ աշխատանքից ազատել՝ կենսաթոշակային տարիքի անցնելու հիմքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական […]

̰
Հեռուստաալիքների հերթականութունը բոլորի մոտ կլինի նույնը

15:53 21.03.2023

Հայաստանում նախատեսվում է հեռուստաալիքների համար սահմանել հերթականություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: «Այս պահի դրությամբ հեռուստաալիքների հերթականության հետ կապված որևէ կարգավորում չկա: Անկախ նրանից հեռուստացույց դիտում եք կաբելային որևէ օպերատորի միջոցով, թե հեռուստացույցի […]

̰
Վերանայվել է ԲՈԿ-ի կողմից ընդունելի գիտական ամսագրերի ցանկը. վարչապետին ներկայացվել են  2022թ. կատարված աշխատանքները

15:50 21.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի և Բարձրագույն որակավորման կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունները: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ […]

̰
Առաջարկվող կարգավորումներով նպաստավոր հարկային միջավայր կձևավորվի ոսկու համաձուլվածքի զտարկման գործընթացի համար

15:50 21.03.2023

Օրենսդրական նոր կարգավորումների նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ոսկու խտանյութի, նաեւ համաձուլվածքի հետագա վերամշակման, այդ թվում՝ զտարկման համար նպաստավոր հարկային միջավայր ձեւավորելը: Գործադիրը փոփոխություն եւ լրացում է առաջարկում Հարկային օրենսգրքում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ներկայացելով գործող կարգավորումները՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ ոսկու խտանյութի, նաեւ համաձուլվածի (դոռե) օտարումն ազատված է ԱԱՀ-ից: Այսինքն՝ […]

̰
Իրանի փոխարտգործնախարարը կայցելի Հայաստան

15:47 21.03.2023

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Քանին կայցելի Հայաստան: Այս մասին նա հայտնել է իր Twitter-ի իր էջում: «Նոր տարվա մեկնարկից մի քանի ժամ անց դիվանագիտական համակարգի աշխատանքը կենտրոնանում է հարևանության քաղաքականության ամրապնդման և Կովկասյան տարածաշրջանի առաջնահերթության վրա: Հայ գործընկերոջս հրավերով երկօրյա աշխատանքային այցով մեկնում եմ Երևան»,- գրել է նա:

̰
BACK_TO_TOP