16:16 14.10.2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անհարկի և սադրիչ հայտարարություններից հետո Բաքուն ոչ մի հնարավորություն չի տեսնում Փարիզի համար՝ որպես միջնորդ մասնակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը:
Ալիևն ընդգծել է, որ Մակրոնն իր հայտարարության մեջ ասել է, որ «Ֆրանսիան երբեք Հայաստանին չի թողնի»:
«Դա, ինչպես ասում են, երկկողմ հարաբերությունների հարց է», – նշել է Ադրբեջանի նախագահը:
Նրա խոսքով ՝ Ֆրանսիայի նախագահը նաեւ միտումնավոր հայտարարություններ է արել Ռուսաստանի Դաշնության հասցեին, այն է ՝ «Ռուսաստանն ադրբեջանական խաղ է խաղացել»:
«Մենք մեր կողմից նման հայտարարությունները կտրականապես դատապարտում ենք, մերժում և հետագայում ոչ մի հնարավորություն չենք տեսնում Ֆրանսիայի կառավարության նման վերաբերմունքի դեպքում որեւէ դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»,-հավելել է նա ։
Նախագահը նշել է, որ Ադրբեջանը բարի կամք է դրսևորել և համաձայնություն է տվել Պրահայում քառակողմ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահի մասնակցությանը:
«Թեև Ֆրանսիան որևէ առնչություն չունի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների հետ, Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, այո, միջնորդական առաքելության մանդատ ուներ, բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել է, և Մինսկի խմբի ծառայությունների կարիք չկա, առավել ևս, որ այդ ծառայությունները, եթե կարելի է այդպես արտահայտվել, «արջի» ծառայություն էին, ինչպես ասացի, Մինսկի խումբը ոչինչ չի արել, մեր տարածքի ոչ մի սանտիմետր չի ազատագրվել, Ադրբեջանը, բարի կամք դրսևորելով, թույլ է տվել Ֆրանսիայի նախագահին մասնակցել այդ հանդիպմանը», – ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ հակաադրբեջանական կեղծ արտահայտություններ է թույլ են տվել ոչ միայն Ֆրանսիայի նախագահը, այլև այդ երկրի ԱԳ նախարարը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն կողմնակալ և անընդունելի է համարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Հարավային Կովկասում և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները սադրելու համար:
«Ի՞նչ է տեղի ունեցել սահմանին վերջին երկու տարում։ 5000 ռուս զինվորներ գտնվում են այնտեղ՝ իբր թե սահմանների պահպանությունը երաշխավորելու համար, սակայն ռուսներն օգտվեցին այս հակամարտությունից, ադրբեջանական խաղը խաղացին՝ թուրքական մասնակցությամբ, որպեսզի թուլացնեն Հայաստանը, մի երկիր, որի հետ նախկինում մտերիմ էին»,- ասել է Մակրոնը՝ հավելելով՝ «պարզ ասած, Ֆրանսիան այստեղ է, ներկա է և միջնորդ ուժ է, իսկ հայերին չենք լքի»։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան աղաղակող և բացարձակապես անընդունելի է համարել Մակրոնի հայտարարություններն այն մասին, թե իբր Ռուսաստանը օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հարավային Կովկասն ապակայունացնելու համար։
Պուտինը հայտարարել է, որ զարմանքով կարդացել է Մակրոնի հայտարարությունները Ղարաբաղի հարցում ՌԴ դերի մասին։
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...