22:50 05.10.2022
Շատերը սառեցնում են սեզոնային հատապտուղներ, մրգեր և բանջարեղեն, սակայն ոչ բոլոր մթերքները կարելի է պահել 0-ից ցածր ջերմաստիճանում, Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում նախազգուշացրել է բժշկական գիտությունների դոկտոր, բժիշկ-սննդաբան Մարիյա Մուխինան։ Սառնարանում որոշ սննդամթերքների բաղադրությունը փոխվում է, նշել է նա։ Մասնավորապես, կանաչին դադարում է լինել վիտամինների և հակաօքսիդանտների աղբյուր։ «Խորհուրդ չի տրվում սառեցնել կանաչեղենը, այդ դեպքում […]
22:34 05.10.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Դավթաշեն 4-րդ թաղ․ 12, 13, 15 շենքեր, Դավթաշեն 4-րդ թաղ․ 3, 4 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ջրվեժ՝ Մայակ թաղամասի սեփական տներ, «Յասոն» ՍՊԸ, «Լևոն Սաֆարյան» ՍՊԸ, Թևոսյան-Ձորաղբյուր խաչմերուկի հարսանյաց […]
22:20 05.10.2022
Ուսուցչի բարդ աշխատանքը հանգեցնում է տարբեր հիվանդությունների բարձր ռիսկի, որպեսզի հոգ տանեն իրենց առողջության մասին, բժիշկ-պրոֆպատոլոգ, Ռուսաստանի առողջապահության նախարարության Սեչենովսկի Համալսարանի մասնագիտական պաթոլոգիայի կենտրոնի ղեկավար Լեոնիդ Ստրիժակովը խորհուրդ է տալիս մանկավարժներին հետևել քնի և հանգստի ռեժիմին, աշխատանքի գնալիս վերցնել օգտակար խորտիկ, ինչպես նաև ուշադրություն դարձնել տեսողության և մկանների թուլացման վարժություններին: Նա նշել է, որ միջին […]
22:03 05.10.2022
Ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Հիշեցնենք ՝ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:40-20:00-ն, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:
22:01 05.10.2022
կվերսկսվի Երևանի Արաբկիր ու Կենտրոն վարչական շրջանների ջրամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։ «Եռակցումն ավարտվե՛ց: «Արզնի 2 – Երևան» մայրուղային ջրատարի շրջանցիկ հատվածը միացվեց գործող խողովակաշարին: Առաջիկա ժամերին, որոշ տեխնիկական աշխատանքների իրականացումից հետո, քայլ առ քայլ կվերսկսվի Երևանի Արաբկիր ու Կենտրոն վարչական շրջանների ջրամատակարարումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
21:51 05.10.2022
Իտալիայի Լինյանո Սաբիադորո քաղաքում սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը անցկացված երիտասարդների և մեծահասակների խառը մենամարտերի (2022 IMMAF European Championships)Եվրոպայի առաջնությունում արցախցի մարզիկ Վասակ Բարսեղյանը 70 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել։ Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ստեփանակերտի Ս.Շահումյանի անվան օղակաձև պուրակում մարզիկին և մարզչին դափնեպսակներով դիմավորել են սպորտի գերատեսչության անդամները, ընկերն ու հարազատները: Առաջնությանը մասնակցում էր 30 […]
21:44 05.10.2022
Հանրապետության տարածքում hոկտեմբերի 6-8-ը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի գիշերը առանձին շրջաներում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-10-ը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: Երևան քաղաքում hոկտեմբերի 6-8-ը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի առավոտյան ժամերին […]
21:28 05.10.2022
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մարդու իրավունքների հանձնակատար Լուիզա Ամթսբերգը կոչ է արել հետաքննել հայ ռազմագերիների մահապատժի տեսանյութը: «Սարսափած եմ այն տեսանյութից, որը ըստ երևույթին, ցույց է տալիս հայ ռազմագերիների մահապատիժը։ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հակամարտությունում ցանկացած ենթադրյալ ռազմական հանցագործություն պետք է հետաքննվի, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Ամթսբերգը: Հոկտեմբերի […]
21:14 05.10.2022
Մեծ Բրիտանիայի շոտլանդական Գլազգո քաղաքից Էմի Հենդերսոնը ծեծել է անծանոթուհուն այն բանի համար, որ նա խոսել է իր ընկերոջ հետ: Այս մասին հայտնում է Glasgow Love-ը։ Միջադեպը տեղի է ունեցել հյուրանոցում, որտեղ կանգ են առել 28-ամյա Հենդերսոնն ու նրա զուգընկերը։ Կնոջ սիրեցյալը դուրս է եկել փողոց գիշերը ժամը 2-ին, որտեղ հանդիպել է 22-ամյա Խլոյ Գոդդարդին։ […]
21:08 05.10.2022
«Yöneylem» հետազոտական ընկերությունը հրապարակել է սեպտեմբերին արված սոցհարցման արդյունքները։ Հարցմանը մասնակցել է 2400 քաղաքացի երկրի 27 նահանգից, փոխանցում է Ermenihaber-ը։ Մասնակիցներին տրվել է «Հաջորդ նախագահական ընտրություններին կքվեարկե՞ք Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին» հարցը։ Նրանց 55․8%-ը պատասխանել է «Երբեք չեմ քվեարկի», 32․4%-ը՝ «Հաստատ կքվեարկեմ», 11․1%-ը՝ «Դեռ չեմ որոշել», իսկ 0․7%-ը՝ «Չեմ քվեարկելու»։ Այն թեկնածուն, որը դուրս կգա […]
20:57 05.10.2022
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 18։48-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։39-ին։
20:51 05.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուսուցչի օրվա առթիվ հանդիպել է Վարդենիս համայնքի ուսուցիչների հետ։ Նախագահը ողջունելով ներկաներին շնորհավորել է մասնագիտական օրվա կապակցությամբ։ Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Ուզում եմ իմ առանձնահատուկ շնորհակալությունը հայտնել ձեզ ձեր պատասխանատու աշխատանքի համար: Մենք միշտ ունենք ձեր կարիքը: Ձեր աշխատանքն անգնահատելի է, և ես անձամբ իմ և կառավարության անունից […]
20:42 05.10.2022
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հրավերով հոկտեմբերի 5-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ այցի ընթացքում նա մասնակցելու է 2-րդ Կասպյան տնտեսական համաժողովին, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ է ունենալու մերձկասպյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ։
20:34 05.10.2022
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:40-20:00-ն, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Այս պահի դրությամբ հակառակորդի կրակը լռեցված է:
17:00 05.10.2022
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Ավանգարդ» անասնագոմերի մոտակայքում այրվում է արոտավայր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։
16:54 05.10.2022
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադարձել է Արցախի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների հնարավորությանը: Բաբայանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հստակ ձևաչափ կա, որն ընդունվել է ԵԱՀԿ-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ժամանակ՝ 1994 թվականին։ «Խնդիրը նրանում է, որ պետք է պահպանել այդ ձևաչափը, որով Արցախը ճանաչված է որպես և՛ բանակցությունների, և՛ […]
16:51 05.10.2022
Հաշվի առնելով քաղաքացիներից ստացված բողոքները՝ Շիրակի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի պատասխանատուներն այցելել են մի շարք պոլիկլինիկաներ։ Ինչպես տեղեկացնում են մարզպետարանից՝ այցերի ընթացքում դիտարկվել են ինչպես ընտանեկան բժիշկների, այնպես էլ նեղ մասնագետների աշխատանքային ժամերին ու բնակիչների պատշաճ սպասարկմանն առնչվող հարցերը, քանզի դժգոհություններն հիմնականում վերաբերել են բժիշկների ու ծառայությունների հասանելիությանը։ Հանդիպումների ժամանակ անդրադարձ է կատարվել նաև կորոնավիրուսի դեմ […]
16:51 05.10.2022
Թբիլիսիի «Free Association» հասարակական կազմակերպությունը և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամը համատեղ իրականացնում են «Հարավային Կովկասը ոսպնյակի միջոցով» («South Caucasus through the Lens») խորագիրը կրող նախագիծը: Նախագծի շրջանակում հայտարարվել է մրցույթ, որին կարող են մասնակցել նաև Հայաստանի հանրակրթական դպրոցների աշակերտներն ու բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները: Մրցույթին մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի հոկտեմբերի 15-ն է: Մասնակիցները պետք […]
16:46 05.10.2022
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021թ.-ին իրականացրել է Երևանի Դավիթ Բեկի փ. 155/1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 2159 քմ մակերեսով շինությունների և 4498 քմ մակերեսով հողամասի գնահատում, որի արժեքը, 15.01.2021թ. գնահատման հաշվետվությամբ, կազմել է 234 մլն 703 […]
16:40 05.10.2022
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկվող քայլերի մեծ մասը հայտնի է հանրությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Սոթք համայնքում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ ՌԴ բարձրաստիճան ղեկավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: Լրագրողի […]
16:37 05.10.2022
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը առաջարկել է նախապայման դնել Թուրքիայի առաջ, ըստ որի՝ Թուրքիային վաճառվելիք 40 միավոր արդիականացված F-16-կործանիչները չպետք էօգտագործվեն Հունաստանի դեմ, փոխանցում է Ermenihaber-ը։ Եթե նշյալ առաջարկն ընդունվի, ապա այն կներառվի Սենատի պաշտպանական բյուջեի օրինագծում։ Անդրադառնալով Թուրքիա-Հունաստան լարվածությանը՝ Մենենդեսը նշել է, որ Թուրքիան թշնամական գործողություններ է իրականացնում Հունաստանի դեմ՝ պարբերաբար […]
16:30 05.10.2022
Համայնքային (հանրային) գրադարանների պահպանումը և զարգացումը գրադարանային ոլորտի կարևորագույն ուղղություններից են: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացում» ծրագրի շրջանակում իրականացնում է հավատարմագրման վկայական ստացած համայնքային գրադարանների վերազինման աշխատանքներ, որոնց շրջանակում ՀՀ մարզերի համայնքային գրադարանների հենքի վրա ստեղծվում են ժամանակակից տեղեկատվական կենտրոններ, ինչի արդյունքում ձևավորվում են արդիականացված գրադարաններ: Նշենք, որ նախարարությունը ՀՀ մարզերում արդեն […]
16:21 05.10.2022
Աֆղանստանի ժամանակավոր կառավարության ներքին գործերի նախարարությանը պատկանող մզկիթում պայթյուն է տեղի ունեցել, «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչ Մոլլա Աբդուլ Նաֆի Տակորը: Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչը նշել է, որ առայժմ տեղեկություններ չունի հնարավոր զոհերի կամ տուժածների մասին: Իշխանությունները հետաքննություն են սկսել։
16:13 05.10.2022
Flyone Armenia ավիաընկերությունը հոկտեմբերի 19-ից մեկնարկելու է Երևան-Եկատերինբուրգ-Երևան երթուղով չվերթներ։ Դրանք կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։ Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
16:04 05.10.2022
Երևանում հոկտեմբերի 5-ին մեկնարկել է Գլոբալ ինովացիոն 4-րդ համաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Միջոցառման կազմակերպիչն է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)։ Ամենամյա խոշորագույն այս միջոցառումն անց է կացվում ՀՀ Կառավարության բարձր հովանու ներքո և այս տարի կրում է «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագիրը: Վահան Քերոբյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի […]
15:58 05.10.2022
Փոխվարչապետ Մաթևոսյանը մասակցել է ԱՀԿ-ի արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը, որը համախմբել է ավելի քան 500 մասնակցի՝ ԱՀԿ 6 տարածաշրջանից։ Ձևավորվելով 2010թ․-ին Հայիթիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո՝ Արագ արձագանքման բժշկական թիմերի նախաձեռնությունն այս տարիների ընթացքում վերածվել է […]
15:42 05.10.2022
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն․Գ․ Անն Լույոն հոկտեմբերի 5-ին այցելել են Սյունիքի մարզ, որտեղ հանդիպել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, վերջինիս հետ զրուցել սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական Զինված ուժերի ագրեսիայի հետևանքով մարզի բնակավայրերին հասցված վնասի մասին։ Մարզպետը ներկայացրել է ներկայիս իրավիճակը, նշել առաջնային հարցերը։ Այնուհետև Պաշտպանն ու […]
15:27 05.10.2022
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը զեկուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկությունները, որոնք ՀԱՊԿ միացյալ շտաբը պատրաստվում է մշակել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: ՀԱՊԿ առաքելության շրջանակներում պետք է մշակվեր Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի առանձին […]