20:55 04.10.2022
Վրաստանի մշակույթի նախարարության և Թբիլիսիի 104-րդ հայկական դպրոցի կենտրոնում` հողային աշխատանքերի ընթացքում, հայտնաբերվել են բազալտե տապանաքարեր առանց գրությունների։ Այսօր արդեն հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով մարմարե տապանաքարեր, հաղորդում է Aliq.ge-ն։ Հայազգի հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ ներկայիս մշակույթի նախարարության և Թբիլիսիի 104-րդ դպրոցի տարածքում 14-րդ դարից ի վեր […]
20:44 04.10.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ կազմակերպվող Գլոբալ ինովացիոն ֆորումի շրջանակներում Հայաստան ժամանած՝ տեխնոլոգիական և խորհրդատվական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների։ Այս մասին տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխվարչապետը անդրադարձել է Հայաստանի՝ որպես կարևոր տեխնոլոգիական կենտրոնի կայացման ներուժին՝ հատուկ շեշտադրելով տեխնոլոգիական ընկերությունների համար առկա […]
20:33 04.10.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ԱՄՆ միջնորդությամբ հայ ռազմագերիների վերադարձը։ «Ես բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը մեր 17 ռազմագերիներին վերադարձնելու հարցում օգնելու համար։ Հուսով եմ, որ մեր միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերով մենք կհասնենք հետագա առաջընթացի ինչպես հումանիտար հարցերի լուծման, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»,- Twitter-ում գրել է Փաշինյանը: Հիշեցնենք՝ այսօր ադրբեջանական […]
20:25 04.10.2022
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ։ ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ ՄԶԳ կառավարիչը մտքեր են փոխանակել Գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընդլայնման հեռանկարների շուրջ: Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման հնարավորությունները: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի […]
20:14 04.10.2022
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդրաօղլուն քննադատել է երկրի իշխանությունների տնտեսական քաղաքականությունը, փոխանցում է Ermenihaber-ը։ «Թուրքիան, պատերազմի մեջ գտնվող երկրին՝ Ռուսաստանին, ասում է՝ «չեմ կարողանում մարել քո պարտքը»։ Այսինքն չի կարողանում վճարել գազի գումարը, որն արդեն վերցրել է ժողովրդից։ Եվ ու՞մ չի կարողանում վճարել։ Նրան, ով պատերազմի մեջ է։ […]
20:03 04.10.2022
Այսօր ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: 1. Մկրտչյան Շահեն Հովհաննեսի 2. Ջիլավյան Կարեն Սարգսի 3. Կարապետյան Էրիկ Գարիկի 4. Կարապետյան Սասուն Հրաչիկի 5. Հովեյան Մեսրոպ Արթուրի 6. Մխիթարյան Վրեժ Գոռի 7. Կարապետյան Դավիթ Արմենի 8. Գևորգյան Ռաֆայել Արամի 9. Ֆարոյան Ալեքսան Սուրիկի 10. Ղուբաթյան […]
15:59 04.10.2022
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին` վերջինիս նախաձեռնությամբ, տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հանդիպման ընթացում ՊԵԿ նախագահը ԵՄ դեսպանին է ներկայացրել հարկային և մաքսային ոլորտներում ընթացող բարեփոխումներն ու դրանց իրականացմանն ուղղված ԵՄ տեխնիկական աջակցության ընթացիկ ծրագրերը։ Կողմերը քննարկել […]
15:54 04.10.2022
Հոկտեմբերի 4-ին, ժամը 14։17-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Լուսագյուղ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ տուժած։
15:50 04.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ փոփոխվել է վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար օտարերկրացիների ու սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամկետը․ վերջնաժամկետ է սահմանվել 2022 թվականի հոկտեմբերի 17-ը: Դիմորդը կամ նրա լիազորված անձը կամ ուսումնական հաստատության ներկայացուցիչը պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեն ԿԳՄՍՆ արտաքին […]
15:38 04.10.2022
Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է հայ ռազմագերիների սպանությունը Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Կիպրոսի Հանրապետության ԱԳՆ-ն այս մասին հայտարարություն է տարածել: «Եվս մեկ անգամ կոչ ենք անում անհապաղ ազատել բոլոր հայ ռազմագերիներին, ինչպես նաև մանրակրկիտ հետաքննություն իրականացնել՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար», – հայտարարել է Կիպրոսի ԱԳՆ-ը: Կիպրոսի ԱԳՆ խոսնակ Դեմետրիս Դեմետրիուն իր հերթին «Թվիթեր»-ում […]
15:26 04.10.2022
«Ոստիկանության մասին» գործող օրենքի որեւէ հոդվածում անչափահասներին հաշվառման վերցնելու վերաբերյալ դրույթ ամրագրված չէ: Ներկայում իրավախախտում եւ հանցագործություն կատարած անչափահասների կամ անչափահասի վարքագծի վրա բացասական ներգործություն ունեցող ծնողների վերաբերյալ հաշվառում իրականացվում է դեռեւս 1996 թ. ՀՀ ՆԳ նախարարի 633 հրամանով: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ ներկայացնելով ««Ոստիկանության […]
15:20 04.10.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 4-ին Ստեփանակերտի քաղաքապետի եւ շրջանների վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։ Քննարկվել են քաղաքաշինական ծրագրերին, գյուղատնտեսական սեզոնային աշխատանքներին եւ տեղերում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներին ու դրանց լուծման հարցում պետական եւ համայնքային կառույցների փոխլրացված համագործակցությանը վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել է ԱՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների […]
15:15 04.10.2022
Հոկտեմբերի 4-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ: Նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես ատոմային էլեկտրակայան շահագործող երկիր, կարևորում է ԱԷՄԳ հետ հաստատված արդյունավետ համագործակցության զարգացումը՝ ուղղված միջուկային էներգիայի խաղաղ, անվտանգ և ապահով օգտագործմանը: Հայակական կողմը բարձր է գնահատել […]
15:04 04.10.2022
Հունական «Kathimerini» օրաթերթը գրել է Թուրքիայի հետ սպասվող ճգնաժամային հավանական իրավիճակների մասին։ Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի կառավարությունը հավատացած է, որ Էրդողանը կսրի լարվածությունը, քանզի երկու երկրներն էլ պատրաստվում են ընտրությունների։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հիշյալ օրաթերթը, հենվելով հույն պաշտոնյաների տրամադրած տեղեկությունների վրա, ներկայացրել է հնարավոր մի քանի սցենար, որոնք սպասվում են նախընտրական շրջանում Հունաստանին։ 1. Միգրանտների ճգնաժամ Էրդողանը […]
14:49 04.10.2022
Հոկտեմբերի 4-ին, ժամը 14։36-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցում այրվում է կվադրոցիկլ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։45-ին, մարվել՝ 14։47-ին։ Այրվել է երկու կվադրոցիկլ, որից մեկը՝ մասնակի։
14:42 04.10.2022
ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 29-ին կայացած նիստում հավանության է արժանացել Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտե ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշման նախագիծը։ Համահայկական ամառային 8-րդ խաղերը կանցկացվեն 2023 թվականի օգոստոսին։ Խաղերը պատշաճ ու բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու նպատակով ստեղծվել է կազմկոմիտե, որի նախագահը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է։ […]
14:26 04.10.2022
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Դեսպանը շնորհավորել է Աննա Վարդապետյանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազությունների միջև համագործակցությունը կամրապնդվի և շարունակական բնույթ կկրի: Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին և խնդրել իր բարեմաղթանքները փոխանցել ռուս գործընկերոջը՝ գլխավոր […]
14:15 04.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին: Վարչապետը ողջունել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենի այցը Հայաստան և նշել, որ Հայաստանը կարևորում է ՀՀ կառավարության և ԱԷՄԳ միջև համագործակցությունը, որն էական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության ապահովման և կարողությունները զարգացնելու տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ […]
14:05 04.10.2022
Ուկրաինան պաշտոնապես հրաժարվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած բանակցություններից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով գործողության մեջ է դրել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի սեպտեմբերի 30-ի որոշումը, որն ընդունվել է՝ ի պատասխան Ռուսաստանի կազմում շրջանների ընդգրկման։
13:51 04.10.2022
Ազգային ժողով է ներկայացվել Կառավարության հեղինակած «Հաշտարարության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ փաթեթը, որը միտված է հաշտարարության ինստիտուտի կայացմանն ու զարգացմանը, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը: Նախագծով սահմանվել են հաշտարարության առցանց իրականացման հնարավորություն, հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության մարմինների ձևավորման կարգ և լիազորությունների վերաբերյալ հստակ իրավակարգավորումներ, հաշտարարությունը խթանող գործիքակազմեր, հաշտարարին կարգապահական պատասխանատվության […]
13:47 04.10.2022
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է Ռուսաստան առաջիկա այցի ընթացքում քննարկել նաև ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`Սիմոնյանն այս մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: Անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարությանն առ այն, որ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից և լրագրողի հարցին, […]
13:39 04.10.2022
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում դեսպան Լին Թրեյսին ընդգծել է ԱՄՆ շարունակական ներգրավվածությունը տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու հարցում։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։ «Դեսպանը նշել է, որ ուժի կիրառումն անընդունելի ճանապարհ է, և մատնանշել, որ Ադրբեջանի զորքերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
13:30 04.10.2022
ՀՀ վարչապետի՝ 2022 թվականի N1121-Ա որոշմամբ՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել Արևիկ Ավոյանը։ Արևիկ Ավոյանը մասնագիտությամբ իրավաբան է: 2016 թվականին ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանը, 2022-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը, ստացել իրավաբանի բակալավրի, այնուհետև՝ մագիստրոսի աստիճան։ Մասնագիտական գործունեության ընթացքում իրավաբան-փորձագետ է եղել տարբեր ծրագրերում (ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանին», ՄԵծ Բրիտանիայի Կառավարության «Աջակցություն Հայաստանի Կառավարության հակակոռուպցիոն […]
13:21 04.10.2022
Մեր տարածաշրջանում Ռուսաստանի ցանկությունները տեղավորվում են նրա գլոբալ ցանկությունների շղթայի մեջ, և Հայաստանն ու Ղարաբաղը նրա այդ ցանկությունների շղթայի մի օղակն են․ այս մասին Armtimes.com-ը հոդված է հրապարակել՝ հավաստի աղբյուրին հղումով, որում ասվում է․ «Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինյայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ Ու եթե […]
13:13 04.10.2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատում է ՀՀ և ԼՂՀ նախագահների պատրաստակամությունը՝ հայտնի հանդիպման ձևաչափով արծարծելու երկրի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը: «Վեհափառ Հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ, որոնց արդյունքում կհստակեցվի այս ձևաչափով հանդիպումների շարունակությունը»,- ասված է հայտարարության մեջ: Ավելի […]
13:03 04.10.2022
Իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսության՝ Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել․ նախօրեին հայտարարել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ի պատասխան «Հայկական ժամանակում» հրապարակված հոդվածին։ Ըստ «Հայկական ժամանակում» հրապարակված «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերտառությամբ հոդվածի՝ Ադրբեջանի պահանջները Հայաստանից հետևյալն են. 1. ԼՂ պաշտպանության բանակի […]
23:55 03.10.2022
Հոկտեմբերի 3-ին` ժամը 15։02-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարուխան գյուղում այրվում են դաշտեր. առկա է հրդեհի տարածման վտանգ դեպի գյուղ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:10-ին, մարվել՝ 21:24-ին: Այրվել […]
23:42 03.10.2022
Հոկտեմբերի 3-ին ժամը 21:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան:
23:40 03.10.2022
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 17։12-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղում՝ թռչնաֆաբրիկայի մոտակայքում, այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:45-ին, մարվել՝ 21:57-ին: Այրվել […]