TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

SHANTNEWS

14:55 05.10.2022

̰
Ստուգումների վերաբերյալ փաստաթղթերը և բողոքարկման հանձնաժողովի որոշումները ծանուցվում են էլեկտրոնային եղանակով․ ՊԵԿ

14:46 05.10.2022

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում, 2022 թվականի հոկտեմբերի 1-ից հարկային ստուգումներին և ուսումնասիրություններին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի որոշումները հարկ վճարողներին ծանուցվում են էլեկտրոնային եղանակով և համարվում են պատշաճ ծանուցված՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տեղադրելու օրվանից: Հարկ […]

̰
«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի 85-ամյա շենքը հիմնանորոգվում է առաջին անգամ

14:43 05.10.2022

«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի 85-ամյա շենքը հիմնանորոգվում է առաջին անգամ: Սեյսմիկ անվտանգության բարելաման ծրագրով վերջին հինգ տարվա ընթացքում կառուցվել ու շահագործման է հանձնվել 7 ժամանակակից դպրոց: 23-ը շինարարության ընթացքում են, հայտարարվել է ևս 13-ի նախագծման մրցույթ: Մինչև 2026թ-ը այս ծրագրով պետք է կառուցվի 46 դպրոց:

̰
Վարդենիկ գյուղում այրվում է խոտածածկույթ

14:22 05.10.2022

Հոկտեմբերի 5-ին` ժամը 11։51-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ գյուղի սարերում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների` այրվում է մոտ 30 հա խոտածածկույթ։

̰
Պատանի բռնցքամարտիկները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

14:14 05.10.2022

Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականը 5 մեդալ է նվաճել Իտալիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ պատանի բռնցքամարտիկներն արժանացել են 2 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալի: Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել են Վաղարշակ Քեյանը (46 կգ) ու Էրիկ Առուստամյանը (52 կգ)։ Հայ բռնցքամարտիկները եզրափակչում առավելության են հասել Անգլիայի ներկայացուցիչների նկատմամբ: Հայաստանի […]

̰
Նախարարությունն առաջարկում է հետ վերադարձնել ՏՏ ոլորտի ընկերությունների եկամտային հարկի մի մասը

14:06 05.10.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որով առաջարկում է հետ վերադարձնել ՏՏ ոլորտի ընկերությունների՝ սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսների եկամտային հարկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Երևանում անցկացվող Գլոբալ նորարարական ֆորումի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում: «Բարձր տեխնոլոգիական ոլորտի հետ կապված կան խնդիրներ, որովհետև ոլորտն արտահանող ոլորտ է, զբաղված է հիմնական […]

̰
Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են աշխատանքները

13:58 05.10.2022

Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են աշխատանքները: Այս մասին հայտնել է Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնը: Ջերմուկի հյուրանոցների աշխատանքների վերսկսման մասին հաղորդագրություն է տարածել նաև Visit Jermuk ֆեյսբուքյան էջը: «Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել հյուրանոցների պաշտոնական էջերում»,- ասված է հաղորդագրության մեջ։

̰
Ինչպես կարող են օտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում ձեռք բերել սեփականության իրավունք

13:51 05.10.2022

ՀՀ-ում սեփականության իրավունքի կարգավորման հիմքերն ամրագրված են ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով, որի 1-ին մասը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի (ՀՀ Սահմ․ 60-րդ հոդվածի 6-րդ մաս), փոխանցում են […]

̰
Արցախը հիմա կարևորագույն գաղափար պետք է դառնա հայության համար. Դավիթ Բաբայանն ամփոփել է ԱՄՆ այցի արդյունքները

13:44 05.10.2022

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մանրամասներ է ներկայացրել Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանը ներկայացրել է այցի նպատակներն ու արդյունքները: «Մեր արտաքին քաղաքականության պետականաշինության հիմքում հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդումն է՝ որպես առանցքային բաղադրամաս, գաղափար։ Այս տեսանկյունից մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում աշխարհասփյուռ հայության հետ կապերի ընդլայնմանը, խորացմանն ու այդ […]

̰
Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

13:38 05.10.2022

Հոկտեմբերի 3-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Արմավիրի մարզի Շենիկ գյուղի բնակիչ 44-ամյա տղամարդ: Ըստ նրա՝ անասնագոմում ընկել էր: Ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ հոկտեմբերի 3-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Շենիկ գյուղի վարչական տարածքում վիճաբանություն էր եղել 44-ամյա տղամարդու և Մյասնիկյան գյուղի բնակիչ 29-ամյա […]

̰
ԱՀԿ-ն ռազմագերիների մասով իրականացվող գործառույթ կամ մանդատ չունի. ներկայացուցիչ

13:30 05.10.2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ռազմագերիների մասով իրականացվող գործառույթ կամ մանդատ չունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՀԿ արագ արձագանքման բժշկական թիմերի ցանցի ղեկավար Ֆլավիո Սալիոն: «Դա ավելի շատ ՄԱԿ-ի գործառույթն է: ԱՀԿ-ն չի ցանկանում որևէ անձի տեսնել վիրավոր, կամ հիվանդ, բայց ԱՀԿ-ն երկրների հետ աշխատում […]

̰
Անգնահատելի է ուսուցիչների ներդրումը սերունդների կրթության ու դաստիարակության հայրենանվեր գործում. Երևանի քաղաքապետ

13:24 05.10.2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ ուսուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի`ուսուցչի օրվա կապակցությամբ։ Անգնահատելի է ձեր ներդրումը սերունդների կրթության ու դաստիարակության հայրենանվեր գործում։ Շնորհակալ ենք մեր երեխաների մեջ ազնիվն ու բարին, ճշմարիտն ու գեղեցիկը սերմանելու, մեր երկրի արժանի քաղաքացի, հասարակության լիարժեք անդամ ձևավորելու բոլոր ջանքերի համար»։

̰
ՀՀ նախագահն ու Գրոսին անդրադարձել են Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծային աշխատանքներին

13:16 05.10.2022

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին: Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից՝ Վահագն Խաչատուրյանն առանձնահատուկ ընդգծել է ՀՀ կառավարության և ԱԷՄԳ միջև համագործակցության կարևորությունը, որն էական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության ապահովման տեսանկյունից: «Ձեր այցելությունը շատ կարևոր է մեզ համար: Հայաստանում 1976 թվականից […]

̰
ՄԻՊ-ը հրապարակել է ՀՀ-ի վրա վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույցի թարմացված տարբերակը

13:10 05.10.2022

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույցի թարմացված տարբերակը։ Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից՝  պատրաստվել է նաև հատուկ փակ զեկույց։ Պաշտպանն իր հրապարակային զեկույցում ամփոփել ու վերլուծել է ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները, ներկայացրել մեծածավալ փաստահավաք աշխատանքների արդյունքները։ Անդրադարձել է ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվող […]

̰
ՍԴՀԿ համագումարը ՀՀ ներքին կյանքին, արտաքին քաղաքականությանը, ԼՂ հարցի կարգավորմանն առնչվող հայտարարություն է ընդունել

23:55 04.10.2022

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության 22-րդ համագումարը ՀՀ ներքին կյանքին, արտաքին քաղաքականությանը, ԼՂ հարցի կարգավորմանը, Հայաստան-Սփյուռք և Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող հայտարարություն է ընդունել։ Ինչպես տեղեկացրին ՍԴՀԿ կենտրոնական վարչությունից, հայտարարության մեջ նշված է. «Սեպտեմբեր 24‒27, քաղաքամայր Երևանում գումարվեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության 22-րդ Համագումարը, որ զուգադիպում էր Կուսակցության հիմնադրության 135-ամյակին: Աշխարհի 14 երկրները և Հայաստանի կուսակցական միավորները […]

̰
Երևան-Սևան ավտոճանապարհին այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

23:49 04.10.2022

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 19։40-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:07-ին, մարվել՝ 21:30-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ:

̰
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

23:41 04.10.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Շահումյան 17, 18 փողոցներ, Օտյան, Քուչակի և Տիչինայի փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Նուբարաշեն 12փ. 1-4 շենքեր, 11:00-17:00 Արտաշիսյան փ․ 46, 48, 50, 50/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […]

̰
Սպասվում է անձրև և ամպրոպ

23:30 04.10.2022

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-5-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

̰
Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

23:26 04.10.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2 – Երևան» մայրուղային ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 5-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 6-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արաբկիր վարչական շրջանի՝ Կոմիտասի 23-43 կենտ, 32-50 զույգ համարների, Գյուլբենկյան 2-34 զույգ, 1-27 կենտ համարների, Օրբելի 3-67 կենտ, 2-22 զույգ […]

̰
Իջևանում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և բռնկվել

23:16 04.10.2022

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 19։33-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ղ.) բախվել է գազատար խողովակին և բռնկվել․ տուժածներ չկան։ […]

̰
Ռաֆայել Գրոսսին այցելել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն

23:09 04.10.2022

ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն է այցելել Հայաստանում գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի գլխավորած պատվիրակությունը: Երկօրյա այցով Հայաստան ժամանած հյուրերն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ շրջել են կենտրոնում, ծանոթացել իրականացված լայնածավալ աշխատանքներին, ձեռք բերված նոր սարք-սարքավորումներին, մատուցվող ծառայությունների լայն շրջանակին, նաև եղել են հոկտեմբերի 8-ին բացվող նորակառույց Պալիատիվ […]

̰
Զորակոչային տարիքի բարձրացում, կրթության զարգացման պետական ծրագիր. խորհրդարանական օրակարգը

22:55 04.10.2022

Զորակոչային տարիքի բարձրացում, կրթության մինչև 2030թ.-ի զարգացման պետական ծրագիր՝ խորհրդարանն այս և այլ հարցերի քննարկմամբ սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Ընդդիմադիրները շարունակում են բոյկոտել ԱԺ նիստերը: Պատգամավորները բավական արագ սպառել են օրակարգը: Կառավարությունն առաջարկում է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական բնագավառն ընտրած դիմորդներին տարկետման իրավունք տրամադրել, միևնույն ժամանակ զորակոչային տարիքն ավելացնել 1 տարով` գործող 27 […]

̰
Տեղի է ունեցել Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հեռախոսազրույցը

22:44 04.10.2022

Հոկտեմբերի 4-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Կողմերն իրենց կարծիքներն են ներկայացրել հոկտեմբերի 2-ին Ժնևում կայացած հանդիպման վերաբերյալ: Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈՒ դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձման ու հրադադարի ռեժիմի […]

̰
Ռուբեն Վարդանյանը հայտնել է՝ որ դեպքում կընդունի Արցախի նախագահի առաջարկը

22:42 04.10.2022

Գործարար Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկին։ Նա գրել է, որ պատրաստ կլինի ընդունել առաջարկը այն դեպքում, եթե իր կողմից առաջարկվելիք մոտեցումներն ու որոշումները լայն աջակցություն ունենան: «Արցախի նախագահից պետնախարարի պաշտոնն ստանձնելու առաջարկ եմ ստացել: Արցախի փրկությունն այսօր իմ կյանքի գլխավոր նպատակն է: Ես տեղափոխվեցի այստեղ, որպեսզի իմ հայրենակիցների հետ ամեն ինչ […]

̰
Վերին Խոտանանի վերջնամասում իրանցի վարորդը մեքենայով սահել է ձորակը

22:12 04.10.2022

Հոկտեմբերի 4-ին` ժամը 16։03-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Տոյոտա յարիստ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ժ․ Մ․, ծնված 1961 թ․, ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
Իրադրությունը սահմանին 22:00-ի դրությամբ

22:03 04.10.2022

Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

̰
SHANTNEWS

21:55 04.10.2022

̰
ԿԽՄԿ-ն, որպես չեզոք միջնորդ, մասնակցել է 17 հայ ռազմագերիների հայրենադարձման գործողությանը

21:41 04.10.2022

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԿԽՄԿ-ն, որպես չեզոք միջնորդ, մասնակցել է հայրենադարձման գործողությանը, որի ընթացքում ադրբեջանական իշխանությունները հայկական կողմին են վերադարձրել սեպտեմբերի ռազմական գործողությունների առնչությամբ պահվող հայերին։ «Վերադարձածների թվում են այն անձինք, որոնց այցելել ենք սեպտեմբերի 23-ին»,- ասված է ԿԽՄԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք՝ այսօր ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների: ՀՀ վարչապետ Նիկոլ […]

̰
17 հայ ռազմագերիների վերադարձը Սալիվանի նախաձեռնությամբ հանդիպման պայմանավորվածության արդյունք է․ ԱԽ քարտուղար

21:33 04.10.2022

17 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման պայմանավորվածության արդյունք է։ Այս մասին գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հույս ունեմ, որ եռակողմ աշխատանքը կշարունակի դրական արդյունքներ գրանցել հումանիտար հարցերի լուծման, տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատման համար, և բոլոր պայմանավորվածությունները կկատարվեն: […]

̰
Համատեղ հայտարարություն թվային տեխնոլոգիաների և ատելության խոսքի վերաբերյալ

21:10 04.10.2022

Հոկտեմբերի 4-ին Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 51-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող «Ռասիզմը, ռասայական խտրականությունը, այլատյացությունը և անհանդուրժողականության այլ հարակից ձևերը. Դուրբանի հռչակագրի և գործողությունների ծրագրի իրականացումը և դրան հաջորդող միջոցառումները» ընդհանուր քննարկման ժամանակ Հայաստանի Հանրապետությունը հանդես է եկել թվային տեխնոլոգիաների և ատելության խոսքի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։ Հայաստանի այս նախաձեռնությունը համահեղինակել են 38 պետություններ ՄԱԿ բոլոր […]

̰
BACK_TO_TOP