23:27 03.10.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Միրաքյան և Մելիքյան փողոցներ, Սեբաստիայի փ. 3ա, 3բ շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Նուբարաշեն 14փ. 1-9; 16փ. 1-6 սեփական տներ, 11:00-17:00 Բագրատունյաց պող․ 1-ին նրբ․ 11, 13, 15 շենքեր, […]
23:12 03.10.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է հոկտեմբերի 3-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 406.22 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.57 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 397.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.16 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 7.09 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.48 դրամով։
22:58 03.10.2022
Պաղեստինա-հոլանդական ծագում ունեցող ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը հանրությանը ներկայացել է թափանցիկ զգեստով: Համապատասխան լուսանկարները հրապարակել է Daily Mail պարբերականը։ 25-ամյա հայտնին Փարիզում նորաձևության շաբաթվա շրջանակներում մասնակցել է անգլիացի դիզայներ Ստելլա Մաքքարթնիի ցուցադրությանը:
22:32 03.10.2022
ԿԽՄԿ-ն նոր նախագահ ունի․ Միրիանա Սպոլյարիչը հոկտեմբերի մեկից ստանձնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի պաշտոնը՝ հաջորդելով Պետեր Մաուրերին։ «Դժվար ժամանակներում ենք ապրում․ մի կողմից` հակամարտությունները շարունակում են մարդկային ողբերգության պատճառ դառնալ, մյուս կողմից՝ կլիմայի փոփոխությունը հարվածում է ամենախոցելի խմբերին։ ԿԽՄԿ-ի ու Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման մարդասիրական աշխատանքի կարիքը հիմա կա առավել, […]
22:25 03.10.2022
Հանրապետության տարածքում hոկտեմբերի 3-ի կեսօրից հետո առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-5-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում hոկտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:11 03.10.2022
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը կոչ է արել հետաքննել ադրբեջանցի զինվորների կողմից հայ գերիներին մահապատժի ենթարկելը: «Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է վերջին հաղորդագրություններից այն մասին, որ ադրբեջանցի զինվորները մահապատժի են ենթարկում անզեն հայ գերիներին: Կոչ ենք անում լիարժեք և անաչառ հետաքննություն իրականացնել։ Ցանկացած վայրագության համար պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է Փրայսը: Հարավային Կովկասի […]
21:49 03.10.2022
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել երկու տարեկան երեխա՝ ձեռքի ծանր վնասվածքներով: Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։ «Տնային պայմաններում պահածո պատրաստելու ժամանակ երեխան ձեռքը մտցրել է էլեկտրական մասաղացի մեջ ու լուրջ վնասել այն: ԱԻՆ աշխատակիցների ու բժիշկների ջանքերով հեռացվել է մսաղացի մետաղական մասը, որից հետո բուժկենտրոնի պլաստիկ վիրաբույժների կողմից կատարվել է վիրահատություն: Երեխայի […]
21:30 03.10.2022
Բրիտանական դեսպանությունը սարսափած է այն տեսանյութով, որում երևում է, թե ինչպես են գերի ընկած հայ զինվորները գնդակահարվում ադրբեջանական ուժերի կողմից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում Բրիտանական դեսպանությունը։ «Մենք ողջունում ենք Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունը տեսանյութը համապարփակ հետաքննության ենթարկելու հանձնառության մասին։ Ակնկալում ենք, որ հետաքննության արդյունքները կհրապարակվեն։ Ակնկալում ենք, որ վատ վերաբերմունքի, չարաշահումների և կամայական […]
21:12 03.10.2022
Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում հանդիպել է անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ: «Հանդիպմանը ներկայացրել եմ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքով ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիան՝ շեշտելով, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի պահանջել Ադրբեջանից անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից: […]
20:37 03.10.2022
Հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան ներկայացված պահանջների շրջանակներում այսօր նշված դատարաններին է ներկայացվել սույն թվականի հոկտեմբերի 2-ին սոցիալական ցանցերում շրջանառված հայ զինծառայողների սպանության տեսանյութը՝ ևս մեկ անգամ ընդգծելով Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի հիմնարար իրավունքների խախտման փաստը: Այդ մասին ասված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում:
20:32 03.10.2022
ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հաղորդագրություն է տարածել՝ կոչ անելով չտարածել չստուգված տեղեկություններ։ «Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր պարբերաբար «սեփական աղբյուրներից», որպես կանոն` չճշտված ու իրականությանը չհամատասխանող տեղեկություններ են հրապարակում` իբր առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունների (վիրավորումների, փոխհրաձգության և այլն), սահմանային իրավիճակի մասին: Պաշտպանության նախարարությունը հակառակորդի կրակոցից վիրավորումների, ինտենսիվ հրաձգության, սահմանային իրադրության փոփոխությունների վերաբերյալ մշտապես հանդես է […]
20:16 03.10.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ընդառաջելով Արցախի Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի առաջարկին, հոկտեմբերի 3-ին հրավիրել է Արցախի անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ` բարձրաստիճան մի խումբ պաշտոնյաների, խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչների և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդի մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից` քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ռազմաքաղաքական վերջին զարգացումները։ Տեղի ունեցած […]
16:00 03.10.2022
Շիրակի մարզի Լանջիկ գյուղում այսօր շահագործման է հանձնվել «Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան մանկապերտեզի»-ի շենքը, որի բացման պաշտոնական արարողությանն է մասնակցել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Աննա Հակոբյանին դիմավորել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Վերջինս տիկին Հակոբյանին տեղեկացրել է, որ շենքը կառուցվել է «Hilfe fuer Armenian» հիմնադրամի միջոցներով։ Հիմնադրամը գործում է 1988 թվականից։ Մինչ պաշտոնական արարողության […]
15:45 03.10.2022
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի տեղեկացմամբ՝ օրենսդրական փաթեթով ընդլայնվում են նաեւ փաստաբանների պալատի խորհրդի լիազորությունները: Անվճար և անհատույց իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը կդառնա ավելի հասանելի. ընդլայնվում է հանրային պաշտպանության շահառուների շրջանակը: Կվերանայվի նաեւ փաստաբանների ուսուցման եւ որակավորման կարգը, փոխանցում է ԱԺ մամուլի ծառայությունը։ ««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական […]
15:38 03.10.2022
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են օգոստոս և սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացված աշխատանքները: Խորհրդակցությունը վարել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: Զեկույցներով հանդես են եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը, ‹‹Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, […]
15:30 03.10.2022
Հոկտեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին։ Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը կարևորեց Հայաստանի ոստիկանության և Ճապոնիայի դեսպանատան միջև ձևավորված սերտ համագործակցությունն ու վստահություն հայտնեց, որ հանդիպումն ավելի կզարգացնի երկկողմ փոխգործակցությունը։ Ֆուկուշիմա Մասանորին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ցավակցություն հայտնեց սեպտեմբերին Հայաստանի սահմաններին տեղի ունեցած […]
15:24 03.10.2022
Հաշվի առնելով ցեմենտի շուկայում տիրող առկա իրավիճակը՝ Էկոնոմիկայի նախարարության գործընկերների հետ քննարկման արդյունքում որոշվել է ներկրվող ցեմենտի տուրքը մեկ տոննայի համար սահմանել ոչ թե 9.000 դրամ՝ նախկին 14.000-ի փոխարեն, այլ՝ 2.000 դրամ, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը կվերացվի: Այս մասին ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի […]
15:17 03.10.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2960 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 33 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 35, առանց վարորդկան իրավունքի վկայականի՝ 1 վարորդ։ 15 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ […]
15:09 03.10.2022
Թուրք սյունակագիր Ահմեթ Գյոքսենն իր թղթակցած լրատվական կայքում հրապարակել է «Կոչի պատասխանը» վերանգրով հոդված, որտեղ անդրադառնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պլատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան կատարած այցին, փոխանցում է Ermenihaber-ը։ Գյոքսենը հետևյալ շեշտադրումն է արել. «Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ում այցը Թայվան իրադարձային էր, այժմ էլ Հայաստանում է հրահրումներ առաջացնում։ Փելոսին […]
14:58 03.10.2022
Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 602 դեպք, որից 252-ը արտակարգ, այդ թվում՝ 186 հրդեհի, 1 փլուզման, 9 ինքնասպանության փորձի դեպք, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 188 կենցաղային կանչ. տուժել է 64 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ: Արձանագրվել է թունավորման 4 դեպք: Եղանակային պայմաններով և […]
14:48 03.10.2022
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 10։24-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ «Nissan XTerra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Պ․) դուրս է եկել […]
14:40 03.10.2022
Տարեկան ծրագրով ընթացքում են Աբովյան պուրակի համալիր բարեկարգման աշխատանքները: Ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կտրվեն կանաչապատման նոր լուծումներ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ բնակիչների հանգստի կազմակերպման համար կապահովվեն հարմարավետ պայմաններ: Սուբսիդիայի պայմանագրով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ամբողջությամբ արդիականացվել է «Մայրության» զբոսայգու արտաքին լուսավորության ցանցը: Երևանյան լճի հետագա աղտոտումը կանխարգելելու […]
14:32 03.10.2022
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Սյունիքի մարզի Քաջարան և Մեղրի համայնքներում շչակ է փորձարկվելու: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
14:19 03.10.2022
Ադրբեջանը հաստատել է, որ Հայաստանի դեմ սեպտեմբերի 13-ին իրականացրած ագրեսիայի հետևանքով իր մոտ պահվում է 17 ռազմագերի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանն՝ ընդգծելով, որ ՄԻԵԴ–ն Ադրբեջանից մանրամասներ է պահանջել գերիների վերաբերյալ, բայց Ադրբեջանը, ինչպես միշտ, ընդհանուր տեղեկություն է տվել: «Այս պահի դրությամբ գրասենյակն […]
14:10 03.10.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 4-ին ժամը 07:00-20:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Նաիրյան 168-189, Սայաթ-Նովայի 17-27, Նալբանդյան 40Ա-65 շենքերի, Խաղաղության, Սարգիս Սևանեցու, Գրիբոյեդովի, Գործարանային, Կոմիտասի, Բաբաջանյան և Էներգետիկների փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
14:07 03.10.2022
Սույն թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գրությունով դիմել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների իր կոլեգաներին` ներկայացնելով Ադրբեջանի ԶՈւ կողմից արված վայրագությունները հայ զինծառայողների նկատմամբ և կոչ արել ձեռնարկել համապատասխան քայլեր նմանօրինակ անմարդկային գործողությունները դատապարտելու վերաբերյալ:
14:02 03.10.2022
Թուրքիայի և Հունաստանի միջև շարունակվում է հարաբերությունների լարումն Էգեյան ծովի հարցում։ Թուրքիայի վրդովմունքն առաջացրեց հատակապ ես այն, որ Հունաստանը ընդդիմացավ ամերիկյան F-16 կործանիչների մատակարարմանը Թուրքիային, իսկ հունական կղզիներում էլ տեղակայվեցին ամերիկյան ծագման զինատեսակներ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ որպես արձագանք այդ ամենին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնաց հույն ժողովրդին՝ ասելով. «Մի գիշեր մենք հանկարծակի կարող ենք գալ»։ […]
13:52 03.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Մուտաֆա Ալ-Քազեմիին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Իրաքի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ: Լիահույս եմ, որ բարեկամ Իրաքը կհաղթահարի իր առջև ծառացած մարտահրավերները՝ թևակոխելով համերաշխության ու կայուն զարգացման նոր ժամանակաշրջան: Միևնույն ժամանակ, կարևորում […]