23:15 01.10.2022
Մոսկվայի հյուսիս-արևելքում՝ Յարոսլավլի 10 հասցեում գտնվող հանրակացարանում, հրդեհ է բռնկվել, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը: 5-հարկանի շենքի 4-րդ հարկի պատուհանից բաց այրում է նկատվում։ Բացի այդ, մարդիկ ինքնուրույն լքել են չորրորդ հարկը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է 63 հրշեջ-փրկարար։
22:56 01.10.2022
ՄՆ իշխանությունները սկսում են գնահատել Ֆլորիդա նահանգում «Յան» փոթորկի հասցրած վնասը՝ ենթադրելով, որ այն կարող է դառնալ երկրի պատմության մեջ ամենակործանարարներից մեկը, շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: «Մենք սկսում ենք գնահատել Ֆլորիդայում ավերածությունների մասշտաբները, որոնք, հավանաբար, կարող են դառնալ երկրի պատմության մեջ ամենասարսափելիներից մեկը։ Մեր սրտերը ցավում են այն մարդկանց համար, որոնց […]
22:41 01.10.2022
Պատերազմի Աստվածը ռազմի դաշտում. Զինուժի օբյեկտիվում մարտական վերջին գործողությունների ժամանակ բացառիկ սխրանքներ գործած հերոս հրետանավորներն են։ Բանակի ապագա կրտսեր հրամանատարները՝ վարժադաշտում։ Ուսումնական զորամասի կուրսանտները գործնական ակտիվ պարապմունքներով ամրապնդում են տեսական գիտելիքները։ Ուսումնական առօրյան ռազմական համալսարանում. Վստահ քայլերով կուրսանտներն անցնում են հայրենիքի պաշտպանի մասնագիտության մեջ կայանալու և հմտանալու ճանապարհը։ Եվ՝ հայրենիքին խոսքով ու գործով նվիրված մի […]
22:30 01.10.2022
Հայաստանի ազգային հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրաժեշտի նամակ է գրել, որում ասվում է․ «Կայացած հանդիպումից հետո մենք փոխադարձ պայմանավորվածություն ենք ձեռք բերել Հայաստանի ֆեդերացիայի հետ՝ ավարտելու մեր այս փուլը ազգային հավաքականում։ Պատիվ էր Հայաստանի ազգային հավաքականի մարզիչը լինելը, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ֆեդերացիային, նրա ողջ անձնակազմին, խաղացողներին և հատկապես ֆեդերացիայի […]
22:16 01.10.2022
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 1-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 3 զոհ։
21:38 01.10.2022
Լոնդոնում հայտնաբերել են 18-ամյա զինվորի մարմինը, որը հերթապահել էր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդ դագաղի մոտ։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։ Հարազատների խոսքով՝ 18-ամյա Ջեք Բերնել-Ուիլյամսը ուղեկցել է սեպտեմբերի 19-ի սգո երթը, իսկ միապետի հուղարկավորությունից երկու շաբաթ անց մահացած են գտել: Երիտասարդի մարմինը հայտնաբերել են Հայդ-պարկի զորանոցում։ Ոստիկանության աշխատակիցները երիտասարդ բրիտանացու մահն անսպասելի են […]
21:22 01.10.2022
Հանրապետության տարածքում hոկտեմբերի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-2-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, 3-5-ը՝ նույնքանով կբարձրանա: Երևան քաղաքում hոկտեմբերի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
21:07 01.10.2022
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժանը 16։20-ի սահմաններում Մարտունի-Գետափ ավտոճանապահին Գավառի վարչական տարածքում բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Գավառ» բժշկական կենտրոնի […]
20:49 01.10.2022
Ծայրահեղ ծանր վիճակում մեկ այլ բժշկական կենտրոնից՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 10-ամյա երեխա։ Նա տուժել է ինքնագլորից ընկնելու հետևանքով։ Այս մասին տեղեկացնում են բժշկական կենտրոնից։ «Երեխան առաջին օրերին գանգատվել է կոշտ սնունդ ուտելու անկարողությունից, ծնոտի ցավերից և ատամնաշարում ատամների բացակայությունից։ Նրա մոտ հայտաբերվել է ծնոտի կոտրվածք և կատարվել է ծնոտի ֆիքսացիոն վիրահատություն։ Սակայն հետվիրահատական […]
20:41 01.10.2022
Սևաստոպոլի մերձակա Բելբեկ օդանավակայանում ինքնաթիռի վթարի պահն արձանագրող կադրերը հայտնվել են համացանցում: Հոկտեմբերի 1-ին Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոզժաևը հայտնել է, որ Բելբեկ օդանավակայանում վայրէջքի ժամանակ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից և բռնկվել: Ավելի ուշ նա հայտնել է, որ օդաչուն հասցրել է տարհանվել։
20:23 01.10.2022
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 18:59-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի «Աթարբեկյանի սար» կոչվող հատվածում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:27-ին, մարվել՝ 19:49-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ:
20:15 01.10.2022
Սևաստոպոլում՝ Բելբեկի օդանավակայանում, ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել, հայտնել է քաղաքի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը Telegram-ի իր ալիքում։ «Արտակարգ դեպք Բելբեկի օդանավակայանում։ Ըստ փրկարարների՝ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել։ Այժմ տեղում աշխատում են հրշեջները։ Խնդրում ենք հանգստություն պահպանել»,- գրել է նա։ Հրդեհը հաջողվել է արագ մարել, հավելել է նա:
23:55 30.09.2022
Երեկ ՊՆ-ում խորհրդակցություն եմ հրավիրել, որը չի լուսաբանվել: Դրա նպատակը եղել է մեկը. ես գիտեմ, որ Հայաստանի բանակում ոչ քլունգի, ոչ բահի, ոչ կոշիկի, ոչ նույնիսկ տրակտորի ու էքսկավատորի պրոբլեմ պետք է չլինի: Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես գնացել եմ ասել եմ՝ փակ քննարկում է, խնդրում եմ ինձ […]
23:34 30.09.2022
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հերքում հնդկական մամուլում այս շաբաթ հրապարակված տեղեկություններն այն մասին, որ Հայաստանը բավական մեծ քանակությամբ ռազմական տեխնիկայի և զենք-զինամթերքի գնման պայմանագրեր է կնքել Հնդկաստանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում: «Ես մեր հարցազրույցներում ասել եմ, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման թեման այն […]
23:22 30.09.2022
Որքանո՞վ է կարևոր բանակցային ֆիգուրը, արդյոք այն կարո՞ղ է իրավիճակ փոխել: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով այս հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական պատասխան տվեց: «Իհարկե կարևոր է, այն կարող է իրավիճակ փոխել, և, օրինակ՝ 1998 թ. բանակցողի ֆիգուրը աղետալի կերպով փոխեց իրավիճակը, երբ ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս մնաց: Իմ կարծիքն է` եթե ԼՂ-ն […]
23:20 30.09.2022
ԱՄՆ-ից ժամանած բժշկական առաքելության հերթական այցի մանրամասները, ինչպես նաև առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարները քննարկվել են այսօր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ԱՄՆ-ում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի հանդիպման ժամանակ: Պերճ Աբգարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերի իրականացմանը:
23:07 30.09.2022
Եթե ինձ վրա պարտավորություն է դրված ժողովրդի հետ խոսել ճշմարտության լեզվով, պիտի արձանագրեմ հետևյալը. այդ երկրներից ոչ մեկը պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղի անկախությունն ու ոչ մեկը պատրաստ չէ Ղարաբաղը ճանաչել որպես Հայաստանի մաս: Նրանք գուցե մի քիչ այլաբանորեն, գուցե մի քիչ դիվանագիտորեն, երբեմն՝ շատ ուղիղ ասել են դրա մասին, ու մենք պետք է այս փաստի […]
23:00 30.09.2022
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-2-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, 3-5-ը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում հոկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:52 30.09.2022
Բարձր և բարձրագույն մակարդակում Մոսկվայի այլ դիրքորոշման չենք հանդիպել, բայց կարևոր է, որ ՌԴ բոլոր օղակները գործեն այդ տրամաբանության շրջանակներում և գործեն այնպես, որ ՌԴ պաշտոնապես հրապարակվող դիրքորոշումներից տարբերվող գործողությունների տպավորություն չթողնեն: Այս մասին, անդրադառնալով «միջանցքի» վերաբերյալ ռուս պաշտոնյաների հայտարարությաններին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք պատրաստ ենք ճանապարհ բացել. մենք […]
22:29 30.09.2022
Չեխիայում Էրդողանի հետ հանդիպում լինելո՞ւ է: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս հարցին անդրադառնալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ թե՛ Թուրքիան, թե՛ հայկական կողմը չեն բացառել նման հանդիպումը, սակայն դա դեռ չի նշանակում, որ հանդիպումը կկայանա: «Դա կախված է մի քանի հանգամանքներից, այդ թվում՝ ոչ միայն մեր ուղղակի հարաբերությունների հանգամանքից»,- ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետը տեղեկացրեց, […]
22:13 30.09.2022
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 30-ի Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 3 զոհ։
22:10 30.09.2022
Հատկապես վերջին իրադարձություններից հետո հանրային դժգոհություն կա ՀԱՊԿ-ի ոչ համաչափ արձագանքի հետ կապված, Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ-ից: Այս հարցին ի պատասխան Հանրային հեռուստաըներության եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Վերջերս ՀԱՊԿ-ի մի շարք գործընկերների հետ շփումների արդյունքում արձանագրեցի, որ ՀԱՊԿ-ում նույնպես արձանագրվել է, որ Հայաստանում հանրային որոշակի տրամադրություններ են շատ արագ, մեծ քայլերով […]
21:50 30.09.2022
Արդյոք շարժվո՞ւմ ենք Հայաստան-Ադրբեջան, Արցախ-Ադրբեջան գործընթացների առանձնացման ճանապարհով: Հանրային հեռուստաընկերության եթերում այս հարցին ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Արցախի նախագահի հետ մշտական հաղորդակցության մեջ են, այս հարցը շատ են քննարկել, վերլուծել, եկել են եզրակացության, որ օբյեկտիվորեն ճիշտ ընթացքը դա է: «Ինձ համար շատ դժվար է, միշտ էլ դժվար է եղել: Արցախի ժողովրդի […]
21:39 30.09.2022
Նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 30-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ։ Նախարարը հանդիպման սկզբում հյուրերին ներկայացրել է Հայաստանի տնտեսության ակտիվության ցուցանիշները, ընդգծելով, որ չնայած առկա մի շարք մարտահրավերների, Հայաստանի տնտեսությունը չի դադարում զարգանալ։ Նախարարն անդրադարձել է նաև տնտեսավարողներին աջակցելու նպատակով պետության կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ […]
21:30 30.09.2022
Իմ համոզմունքը շարունակում է մնալ նույնը, որ երաշխավորված անվտանգություն կարող է ապահովել միայն խաղաղությունը: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին: «Քանի դեռ մենք չունենք համապարփակ խաղաղություն, մենք համապարփակ անվտանգության մասին չենք կարող խոսել: Հետևաբար մեր բոլոր ջանքերը նույնիսկ ամենասուր իրավիճակներում ուղղված են խաղաղությանը: Եթե մենք կարծում ենք, որ մեր սահմանների […]
21:21 30.09.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 30-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 405.65 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.28 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 396.08 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.84 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 7.57 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.45 դրամով։
21:12 30.09.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին, անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդների անհրաժեշտությանը: «Այն առաքելությունը, որի մասին Ֆրանսիան հայտարարել է, խոսքը պաշտպանության նախարարության կողմից ուղարկվող առաքելության մասին է, որը տեղում պետք է գնահատի անվտանգային իրավիճակը հետագա վերլուծության և գնահատման համար: Երբ մենք խոսում ենք միջազգային դիտորդական առաքելության մասին, մենք նկատի ունենք կա՛մ երկարաժամկետ, կա՛մ […]