TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում քննարկել որևէ կապիտուլյացիա․ Ռուբինյան

16:46 30.09.2022

Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում քննարկել որևէ կապիտուլյացիա, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ շեշտելով՝ համաձայն չէ այդ բառի գործածման հետ, որն այսօր շատ է հնչում, այդ թվում՝ նախկին նախագահների միջև բանավեճի կոնտեքստում։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը անսակարկելի են, շեշտեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը։ Ռուբինյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում […]

̰
Մեխիկոյում կազմակերպված տարբեր ժողովուրդների մշակութային տարրերի ցուցահանդեսին Հայաստանը մասնակցել է հայկական ժանյակի ցուցադրությամբ

16:37 30.09.2022

Սեպտեմբերի 28-30-ը Մեխիկոյում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» (MONDIACULT 2022) շրջանակում կազմակերպվել է տարբեր ժողովուրդների տարազների և մշակութային տարրերի ցուցահանդես, որին Հայաստանը մասնակցել է հայկական ժանյակի ցուցադրությամբ: Այս նրբահյուս աշխատանքի ոգեշնչման նախատիպը 1930-ական թվականներին ստեղծված հայկական մի ժանյակի նմուշն է: Միջոցառման նպատակն է ներկայացնել MONDIACULT 2022-ին մասնակից երկրների մշակութային բազմազանությունն ու […]

̰
Լարսում վերականգնվել է տարանցիկ երթևեկությունը

16:29 30.09.2022

Վրաց-ռուսական սահմանի Կազբեգի-Վերին Լարս անցակետում բեռնատարների և մարդատար ավտոմեքենաների փոխադրումները վերադարձել են սովորական ռեժիմի, «Ալիք մեդիայի» փոխանցմամբ` տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով՝ արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է վերջին օրերին ընդհատված տարանցիկ երթևեկությունը։ Ռուսաստանից Վրաստան եկող ճանապարհին երկար խցանումներն առաջացել են սեպտեմբերի 21-ից, երբ Պուտինի հայտարարած զորահավաքից հետո բազմաթիվ ռուսաստանցիներ փորձեցին հեռանալ երկրից։

̰
Մանրամասներ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

16:20 30.09.2022

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։13-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաներում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 88-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ղ․) դուրս է […]

̰
Երևանում կայացել է Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը

16:11 30.09.2022

Սեպտեմբերի 30-ին Երևանում կայացել է Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Բելառուսի անտառային տնտեսության նախարար Ալեքսանդր Կուլիկի համանախագահությամբ։ Նիստի բացմանը նախարար Վահան Քերոբյանը բարձր է գնահատել Բելառուսի հետ համագործակցությունը և հավելել․ «Այսօրվա միջոցառումը շատ կարևոր է ինչպես մեր պետությունների միջև բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման, այնպես էլ գործարար […]

̰
Արշակունյաց պողոտայով անցնող միջին ճնշման ստորգետնյա գազատարը վնասվել է

16:00 30.09.2022

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ այլ կազմակերպության կողմից հողային աշխատանքների ընթացքում վնասվել է Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայով անցնող միջին ճնշման ստորգետնյա գազատարը, ինչի պատճառով սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15:30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 8, 26, 39/9 բազմաբնակարան շենքերի, «Բրյուսով» թաղամասի, հարակից առանձնատների, Գր․ Լուսավորչի փողոցի թիվ 3 բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից […]

̰
ԱՀ ՏԿԵ նախարարությունը՝ էլեկտրաէներգիայի սակագների մասին

15:48 30.09.2022

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը սույն թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը կիրականացվի սուբսիդավորման նախկին կարգերի համաձայն, այսինքն՝ 1 կՎտժ սպառած էլեկտրաէներգիայի դիմաց բնակիչ-բաժանորդները կվճարեն․ գազաֆիկացված բնակավայրերում՝ 25 ՀՀ դրամ, չգազաֆիկացված բնակավայրերում՝ 15 ՀՀ դրամ։

̰
Զինծառայողը կնոջ հոր հասցեին սպանության սպառնալիքներ է հնչեցրել, որից հետո նռնակը նետել կից հողամասի ուղղությամբ և պայթեցրել

15:40 30.09.2022

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են պայմանագրային զինծառայողի կողմից կնոջ ծնողների տանը կից հողամասի ուղղությամբ նռնակ նետելու և պայթեցնելու դեպքի հանգամանքները: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 26-ին` ժամը 23:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային […]

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսը նախապատրաստում է ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահների հետ նոր հանդիպում

15:32 30.09.2022

ՀՀ և ԼՂՀ նախագահների հաջորդ հանդիպման նախապատրաստման նպատակով Ամենայն Հայոց կաթողիկոսն այս օրերին առանձին հանդիպումներ է ունեցել նախագահների հետ: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը: «Երեկ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Առանձնազրույցի բովանդակության և նաև վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ տարածվող նյութերը […]

̰
Որևէ ակնարկ կամ թաքնված ենթատեքստ փնտրել պետք չէ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի հայտարարության մասին

15:25 30.09.2022

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը պարզաբանել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանի հայտարարությունը, որ ԶՈւ-ն ունի Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հրաման և պարտավոր է կատարել վերադասի հրամանը: Արամ Թորոսյանը պատասխանել է թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցերին: Հարց -Ի՞նչ էր ակնարկում ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը, երբ ասուլիսի ընթացքում ասաց, […]

̰
Քննարկվել են հայ-մեքսիկական մշակութային համագործակցության հարցեր

15:21 30.09.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 28-30-ը Մեխիկոյում մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովին»: Հայաստանյան պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը պաշտոնական հանդիպում […]

̰
Գրիգոր Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

15:14 30.09.2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Գրիգոր Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի ԲԴԽ-89-Ո-290 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգոր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի […]

̰
Վնասվածք ստացած և ծանր հենաշարժողական խնդիրներ ունեցող զինծառայողները հնարավորություն ունեն վերականգնողական ծառայություններ ստանալ էկզոսկելետոն աջակցող սարքի միջոցով

15:07 30.09.2022

2020թ․ պատերազմի ընթացքում վնասվածք ստացած և ծանր հենաշարժողական խնդիրներ ունեցող զինծառայողներն արդեն իսկ հնարավորություն ունեն վերականգնողական ծառայություններ ստանալ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ձեռք բերված էկզոսկելետոն աջակցող սարքի միջոցով․ դրա գործնական հնարավորություններին ծանոթանալու նպատակով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։ Նախարարը Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն […]

̰
Գլխավոր դատախազ Վարդապետյանը Կոլեգիայի նիստ է անցկացրել

14:34 30.09.2022

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ: Նախքան օրակարգային հարցին անդրադառնալը՝ Կոլեգիայի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով արիաբար զոհված հայորդիների հիշատակը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022թ. սեպտեմբերի 26-ից գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր է՝ Աննա Վարդապետյանը, համաձայն «Դատախազության մասին» օրենքի իրավակարգավորման, Կոլեգիայի անդամներին է ներկայացրել գլխավոր […]

̰
Ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը կմեկնեն Վաշինգտոն

14:25 30.09.2022

Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Վաշինգտոնում կմասնակցեն Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ԱՄՆ պատվիրակություն գործուղելու մասին: ՀՀ ֆինանսների նախարարն ու Կենտրոնական բանկի նախագահն ԱՄՆ-ում կլինեն հոկտեմբերի 10-17-ը:

̰
«Ես լավ գիտեմ պարոն Պուտինին, եթե նա ինչ-որ բան մտադրվում է, անում է»․ Էրդողան

14:17 30.09.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղիղ եթերում պատասխանել է 3-րդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին հարցին։ – Աշխարհը միջուկային պատերազմի՞ է գնում, թե՞ 3-րդ համաշխարհային պատերազմի։ Դուք ունե՞ք նման մտահոգություն,- հարց է ուղղել լրագրողը։ – Միջուկային պատերազմի գնալու գինը աղետն է։ Պետք է չմտածենք դրա մասին, էլ ուր մնաց՝ խոսենք։ Այդ ամենը դիվանագիտական ճանապարհով լուծելը կլինի […]

̰
Նախարարությունը ներկայացրել է 2022թ․ օգոստոսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները

14:08 30.09.2022

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2022թ․ օգոստոսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։ 2022թ․ հունվար-օգոստոսը՝ 2021թ․ հունվար-օգոստոսի համեմատությամբ․ ✅Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13.9%, 📈Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 9.2%–ով, 📈Ծառայությունների ծավալն աճել է 27.1%–ով, 📈Առևտրի շրջանառությունն աճել է 13.6%–ով, 📈Շինարարության ծավալն աճել է 14.2%–ով, 📈Արտահանման ծավալն աճել է 52.9%–ով, 📈Ներմուծման ծավալն աճել է 58.2%–ով։ 📊2022թ․ օգոստոսը 2021թ․ օգոստոսի […]

̰
Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրով անկանխիկ գործարք կատարած շուրջ 27000 մարդ ստացել է ընդհանուր առմամբ շուրջ 80 մլն դրամ հետվճար

13:58 30.09.2022

Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում օգոստոս ամսին անկանխիկ գործարքներ է կատարել շուրջ 27000 կենսաթոշակառու և նպաստառու․ վերջիններս կատարած գործարքների դիմաց ստացել են ընդհանուր առմամբ շուրջ 80 մլն դրամ հետվճար։ Ծրագրին միացած քաղաքացիները նախորդ ամսվա ընթացքում իրականացրել են շուրջ 800 մլն դրամի անկանխիկ գործարքներ (հուլիս ամսին ցուցանիշը եղել է 440 մլն դրամ)։ 10% հետվճարի […]

̰
7-րդ երեխայի ծնունդ՝ երկու տարբեր ընտանիքներում

13:50 30.09.2022

Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը երեկ՝ սեպտեմբերի 29-ին, լույս աշխարհ է եկել Մոսինյանների ընտանիքի 7-րդ տղան: Փոքրիկը ծնվել է 4.4 կգ քաշով, 52 սմ հասակով, տեղեկացնում են Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։ Մոսինյան ընտանիքի ավագ որդին 14 տարեկան Սարիբեկն է՝ դյուցազնագրքի ավելի քան 10 ռեկորդների հեղինակ: 7 որդի լույս աշխարհ բերած մայրիկի ցանկությունը մեկն է՝ տղաները […]

̰
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ տուժածը հոսպիտալացվել է

13:38 30.09.2022

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։13-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաներում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 88-րդ կմ-ին Opel Astra մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ղ․) դուրս է […]

̰
Գորիս համայնքում շչակ է փորձարկվելու

13:30 30.09.2022

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Սյունիքի մարզի Գորիս համայնքում շչակ է փորձարկվելու: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:

̰
Լարսի իրավիճակը խնդիր է ստեղծում բեռնատարների համար․ ներմուծողների միության նախագահ

13:22 30.09.2022

Ռուսաստանում սկսված զորահավաքից հետո վրաց-ռուսական Վերին Լարսի երկայնքով ստեղծված մեքենաների, բեռնատարների կուտակումները ստեղծում են ոչ միայն անվտանգության, այլև տնտեսական խնդիրներ, փոխանցում է Aliq.ge-ն։ Ներմուծողների միության նախագահ Իվա Ճկղոնիայի խոսքերով՝ մեքենաների մեծ քանակությամբ հոսքերը կհանգեցնեն բեռնատարների պակասի։ «Լոգիստիկայի առումով իրավիճակը դեռ բավական բարդ է։ Հիմա կիլոմետրերով հերթեր են գոյացել։ Այստեղից ապրանքները տանելու համար պետք է բեռնատարներ […]

̰
ՀՀ ասպիրանտների և երիտասարդ հայցորդների ներկայացրած թեմաներից 26-ը երաշխավորվել է ֆինանսավորման

13:14 30.09.2022

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հրապարակել է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» մրցույթի արդյունքները, ըստ որոնց՝ ֆինանսավորման են երաշխավորվել 26 թեմաներ: Ֆինանսավորումը սկսվելու է 2022 թ. հոկտեմբերից: ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար դրամաշնորհներ է տրամադրելու մրցութային կարգով ընտրված թեմաներին: Մրցույթի […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը պաշտոնից ազատվել է

13:05 30.09.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 29-ին որոշում է ստորագրել, ըստ որի՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը պաշտոնից ազատվել է: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Գեղամ Շախբազյանին ազատել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

̰
Հայտնի է Եղիսաբեթ 2-րդի մահվան պատճառը

23:58 29.09.2022

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան պատճառը ծերությունն է։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Միապետի մահվան մասին նոր մանրամասներ են հայտնվել նրա մահվան վկայականի հրապարակումից հետո: Դրանից հետևում է, որ Եղիսաբեթ Երկրորդը մահացել է շոտլանդական Բալմորալ դղյակում սեպտեմբերի 8-ին՝ ժամը 15:10-ին: Մահն արձանագրել է նրա դեղագործ Դուգլաս Ջեյմս Ալան Գլասը։ Եղիսաբեթ II-ը մահացել է […]

̰
Պուտինը հիշեցրել է, թե ովքեր են ենթակա զորահավաքի

23:43 29.09.2022

Մասնակի զորահավաքի ենթակա են ռազմական փորձ ունեցող քաղաքացիները, իսկ զորամաս ուղարկելուց առաջ նրանք պետք է լրացուցիչ պատրաստություն անցնեն, և այդ պահանջը պետք է անշեղորեն կատարվի, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Կրկնում եմ ՝ զորակոչի ենթակա են այն քաղաքացիները, որոնք պահեստազորում են գտնվում, և առաջին հերթին նրանք, ովքեր ծառայություն են անցել Ռուսաստանի […]

̰
Թուրքիան պատրաստ է հանդես գալ որպես Ուկրաինայի հարցով միջնորդ. Էրդողան

23:26 29.09.2022

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում խնդրել է նրան հնարավորություն տալ բանակցություններ վարել Կիևի հետ, ըստ նրա՝ Անկարան պատրաստ է միջնորդ դառնալ։ «Նախագահ Էրդողանն ասել է, որ ավելի դրական զարգացումների համար ճանապարհ հարթելու համար անհրաժեշտ են լարվածությունը նվազեցնելու քայլեր, և որ Ռուսաստանից ակնկալվում է քայլեր ձեռնարկել այս գործընթացը հեշտացնելու համար, հատկապես […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:13 29.09.2022

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-2-ն աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Պուտինը կոչ է արել ուղղել մասնակի մոբիլիզացիայի հետ կապված բոլոր սխալները

22:59 29.09.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 29-ին հայտարարել է, որ կարեւոր է ուղղել մասնակի մոբիլիզացիայի հետ կապված բոլոր սխալները և թույլ չտալ դրանք այսուհետ: «Քաղաքացիներից շատ տեղեկություններ են ստացվում… բուն զորակոչի կազմակերպման, որակի, մատակարարման, կենցաղային պայմանների և այլ հարցերի մասին: Այս զորահավաքի ընթացքում շատ հարցեր են առաջանում։ Պետք է ուղղել բոլոր սխալները և թույլ չտալ դրանք […]

̰
Բրազիլիրայում երեկույթի ժամանակ 7 կին գետնի տակ է անցել

22:48 29.09.2022

Բրազիլիայում յոթ կին գետնի տակ է անցել ծննդյան օրվա առթիվ կազմակերպված երեկույթի ժամանակ պարելիս։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին։ Տուժածներին անմիջապես օգնության են եկել տղամարդիկ։ Կանանց կյանքին վտանգ չի սպառնում։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP