22:31 29.09.2022
Հայաստանը հնդկական «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) առաջին օտարերկրյա գնորդն է: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակիցն է հաղորդում՝ հնդկական India Today հեռուստաալիքը ծավալուն ռեպորտաժ է հրապարակել հայ-հնդկական ռազմական գործարքի թեմայով՝ նշելով, որ Հնդկաստանը մոտ 260 մլն ԱՄՆ դոլարին համարժեք զենք և զինամթերք է վաճառել Հայաստանի Հանրապետությանը: Հնդկական հեռուստաընկերությունը կարևոր հաջողություն է համարում Հայաստանի հետ գործարքը հնդկական […]
22:23 29.09.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղեկացրել է սեպտեմբերի 23-27-ին ՌԴ կազմում ազատագրված տարածքների ընդգրկման վերաբերյալ անցկացված հանրաքվեների արդյունքների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է սեպտեմբերի 23-27-ին Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում տեղի ունեցած հանրաքվեների արդյունքների մասին։ Ընդգծվել է, որ քվեարկությունն անցել է թափանցիկության […]
22:15 29.09.2022
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 29-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, իրավիճակը հարաբերականորեն կայուն է: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 3 զոհ։
22:09 29.09.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 29-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 405.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 2.11 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 394.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 3.95 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 7.12 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.13 դրամով։
21:54 29.09.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, հայտնել է թուրքական TRT Haber պետական հեռուստաալիքը: «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին վերաբերող վերջին իրադարձությունները»,- հայտնել է հեռուստաալիքը ։
21:35 29.09.2022
Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման գործընթացն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, վերաբաշխման միջոցով նախատեսվում է հատկացնել 3,061,716,000 ՀՀ դրամ: Ըստ նախարարի՝ խոսքը հիմնանորոգման և կառուցման ենթակա 4 ճանապարհահատվածների մասին է: Մասնավորապես՝ Հ-46, /Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2/(Սյունիք) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 13 կմ հատվածի պատվածքի կրողունակության բարձրացման (պատվածքի ուժեղացման) […]
21:28 29.09.2022
Սոթքի հանքը Ադրբեջանի վերջին լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում չի աշխատել, իսկ հիմա աշխատում է 40 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն օտարերկրյա դիվանագետների և լրագրողների հետ Վարդենիսում հանդիպմանը: «Ռազմական գործողությունների ընթացքում դադարեցվել են հանքի աշխատանքները: Այնուհետև ևս 3 օր հանքը չի աշխատել: Այս պահի դրությամբ հանքն աշխատում է, բայց իր հզորության 40 […]
15:57 29.09.2022
Իրանի Իսլամական Հանրապետության Պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարությունը զգուշացրել է համաշխարհային իմպերիալիզմին, որ երբեք թույլ չի տա, որ Իրանի տարածքային ամբողջականությունը խաթարվի, փոխանցում է ParsToday-ը։ Չորեքշաբթի օրը, հանդես գալով մի հաղորդագրությամբ Իրանի Պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարությունը, իշխող համակարգի առաջնորդներին և նրանց հետևորդներին, ովքեր իրենց թշնամական լրատվական հոսքով փորձում են երկվություն և պառակտում […]
15:52 29.09.2022
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտում հանդիպել է Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ: Հանդիպմանը Գրիգորյանը մանրամասն ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մասնավորապես, երկուստեք կարևորել են ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարման, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն […]
15:38 29.09.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավարևելյան հատվածում իրականացված ագրեսիվ գործողություններին: Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Ֆինանսների նախարար […]
15:21 29.09.2022
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 8-ից 157 առանձնատների, թիվ է 12 բազմաբնակարան շենքի, Խորենացի փողոցի թիվ 16–98 առանձնատների գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:
15:03 29.09.2022
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն արդյունավետ է գնահատում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպումը, որը կազմակերպել էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: Գրիգորյանն անդրադարձել է հանդիպումից հետո Ջեյք Սալիվանի գրառմանը, որ քննարկվել են կոնկրետ քայլեր, որոնք կարող են հանգեցնել խաղաղության. «Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման օրակարգը, ինչպես նաև […]
14:47 29.09.2022
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտգործնախարար Ինալ Արձինբան պատասխանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Աբխազիա այցի վերաբերյալ վրացական կողմի հայտարարություններին, փոխանցում է Aliq.ge-ն։ Արձինբան նշել է, որ Լուկաշենկոյի այցի առնչությամբ երրորդ երկրների, օրինակ՝ Վրաստանի արձագանքը իրենց չի անհանգստացնում: «Աբխազիայի Հանրապետությունը անկախ պետություն է, միջազգային իրավունքի սուբյեկտ և աշխարհաքաղաքական իրողություն։ Մենք Բելառուսը դիտարկում ենք որպես մեր […]
14:32 29.09.2022
ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին: Հերթական պլանային հավաքներին ներգրավվելու են պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով: Վարժական հավաքներն անցկացվելու են մինչև նոյեմբերի 22-ը:
13:44 29.09.2022
ՀՀ կառավարության որոշմամբ՝ սահմանվել են պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները: Համաձայն հիմնավորման՝ նախադպրոցական կրթության ոլորտում լրջագույն խնդիր է հաստատությունների գործառնության միասնական սկզբունքների և մեթոդաբանության բացակայությունը, ինչն էապես նվազեցնում է նախադպրոցական ծառայությունների որակի վերահսկողության և պետական չափորոշիչների արդյունավետ կիրառման հնարավորությունները: Մասնավորապես, խիստ տարբեր են ոչ միայն […]
13:31 29.09.2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խստորեն դատապարտում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Վրաստանից չվերահսկվող Աբխազիա։ «Այս քայլը խախտում է Վրաստանի օկուպացված տարածքների մասին օրենքը և հակասում է միջազգային իրավունքին, ինչպես նաև մեր երկրների երկկողմ հարաբերություններին»,- Aliq.ge-ի փոխանցմամբ՝ գրել է Ղարիբաշվիլին: Նշենք, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս դատապարտել են Լուկաշենկոյի այցը […]
13:13 29.09.2022
Հայաստանում 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը կբարձրանա՝ դառնալով 75 հազար դրամ՝ գործող 68 հազար դրամի փոխարեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարությունը սեպտեմբերի 29-ի նիստում չզեկուցվող հարցերի թվում հավանություն տվեց նաև «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Ըստ նախագծի՝ նվազագույն ամսական […]
13:07 29.09.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ նիստի օրակարգի քննարկումը, վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավ-արևելյան հատվածում իրականացված ագրեսիվ գործողություններին: Ստորև ներկայացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքի սղագրությունն ամբողջությամբ. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք կառավարության՝ 2022 […]
16:00 28.09.2022
Արցախի ապագայի բանալու մի մասն Արցախի, մյուսը՝ Հայաստանի ժողովրդի ձեռքում է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 28-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Արցախի ապագայի բանալին Արցախի ժողովրդի ձեռքերում է: Դա այդպես է հիմա, դա այդպես է եղել 1992 թվականին, երբ մեր վիճակը ավելի լավ չէր: Ուղղակի հիշեք, թե ինչպիսի […]
15:50 28.09.2022
ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով փոխտեղակալ Սելեսթ Վոլանդերը զեկույց է հրապարակել նախորդ շաբաթ Իրաք և Իրաքյան Քուրդիստան կատարած այցի վերաբերյալ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ զեկույցում նշվել է, որ Փեշմերգան (Իրաքյան Քուրդիստանի քրդական զինյալ ուժերը) և Իրաքի զինուժը կարողացել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունից փրկել 4․5 միլիոն մարդու ավելի քան 50քկմ տարածքով։ Ընդգծվել է, որ ԱՄՆ-ն […]
15:33 28.09.2022
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների հանդիպումը: Սեպտեմբերի 27-ին, Ֆրանսիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուի հանդիպումը։ Ֆրանսիացի գործընկերոջ խնդրանքով Սուրեն Պապիկյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը։ Սեբաստիեն Լըքորնյուն […]
15:24 28.09.2022
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ենթադրում է, որ կլինի Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների ու Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ երկրորդ հանդիպումը: Քոչարյանը նման տեսակետ հայտնեց սեպտեմբերի 28-ին կայացած ասուլիսում: «Վեհափառն ինձ հետ կապվեց, ես ասացի, որ պատրաստ եմ այդ հանդիպմանը: Թե երբ կլինի, դժվարանում եմ ասել: Տվյալ դեպքում Վեհափառն այդ հանդիպումը կազմակերպելու պատասխանատվությունը վերցրել է […]
15:00 28.09.2022
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այն կարծիքին է, որ հանրային կոնսոլիդացիա պետք է լինի բարձր, դժվար հասանելի, ժողովրդից կամք պահանջող նպատակների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քոչարյանը նման տեսակետ հայտնեց սեպտեմբերի 28-ին կայացած ասուլիսի ընթացքում: Երկրորդ նախագահն այս համատեքստում իշխանափոխությունը իմպերատիվ պահանջ է համարում: «Բայց, երբ ասում ենք իշխանափոխություն, գիտեք, իշխանափոխությունը խորհրդարանական երկրում կարող է լինել […]
14:48 28.09.2022
«Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում նոր կարգավորումների ընդունումը պայմանավորված է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների շահերի բախման, պահանջների անհամատեղելիության և նվերների ինստիտուտի վերաբերյալ առկա օրենսդրական լուծումների կատարելագործման, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի […]
14:38 28.09.2022
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այն կարծիքին է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ չէ Արևմուտքից զենք ձեռք բերելու համար: ՀՀ երկրորդ նախագահը նման կարծիք հայտնեց սեպտեմբերի 28-ին կայացած ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին: «Մենք ՀԱՊԿ-ի անդամ էինք, բայց մենք նաև Եվրոպայից զենք էինք գնում: Նույնիսկ մեր առաջին զենքի խմբաքանակը, դեռ 1991 թվականին, […]
14:33 28.09.2022
Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 37-ամյա Արման Հ-ն իր վարած «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենայով Պեմզաշեն-Մարալիկ ավտոճանապարհին բախվել է 2 խոշոր եղջերավոր անասունի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, խոշոր եղջերավոր անասունները վնասվածքներ են ստացել։ Պարեկային ծառայությունը պարզել է, որ անասունները […]
14:26 28.09.2022
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանն այցելել է Դիարբեքիր նահանգի Սուր շրջան, որը մի քանի տարի փակ է եղել թուրք-քրդական բախումներից հետևանքով: Հենց պատմական Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում է գտնվում Սբ. Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Փայլանը նշել է, որ թեև Սուր շրջանը թուրք քրդական բախումներից հետո ավերված վիճակում է, բայց […]
14:13 28.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և հիշեցրել, որ սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով գտնվել է Ֆրանսիայում, ինչը երկկողմ առանձնահատուկ հարաբերությունների վկայությունն է: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ փոխայցելությունների դինամիկան կնպաստի հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը: Վարչապետը կարևորել է […]
14:11 28.09.2022
Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման բարեփոխումների (ՀԿԲ) ռազմավարության մեկնարկային ներկայացումը՝ ՀՀ բոլոր պետական մարմինների կողմից առաջադրված ներկայացուցիչների մասնակցությամբ։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպմանը ներկայացրել է ՀԿԲ ռազմավարության իրականացման թիմին, ընդգծելով այս նախաձեռնության կարևորությունը․ «Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի բարեփոխենք մեր երկրի կառավարման համակարգերը, և դուք եք այդ բարեփոխումների առաջամարտիկները»։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի […]