TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+14.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ

14:00 28.09.2022

Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԻԵԴ դատավոր Արմեն Հարությունյանը: Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ Պաշտպանը կարևորել է միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները և համագործակցությունը։ Իր խոսքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանական ագրեսիայի հետևանքները և ընդգծել մարդու իրավունքների պաշտպանության ու […]

̰
Տարածաշրջանում Իրանի կենսական և երկարաժամկետ շահերին չհամապատասխանող աշխարհաքաղաքական փոփոխություններ չպետք է լինեն. Մուսավի

13:55 28.09.2022

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին Ադրբեջանի առաջին փոխնախագահի օգնական Էլչին Ամիրբեկովի հետ հանդիպմանը հայտարարել է Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հարթակ դառնալու Թեհրանի պատրաստակամության մասին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, տեղեկացնում է Parstoday-ը։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, Կովկասում տիրող իրավիճակը և տարածաշրջանին առնչվող հարցերի շուրջ Իրանի սկզբունքային դիրքորոշումը։ Մուսավին վերահաստատել է Իրանի […]

̰
Քննարկվել է 2023թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

13:41 28.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 2023թ. պետական բյուջեի նախագծի մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ծախսային շրջանակի վերաբերյալ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդես է եկել զեկուցումով՝ նշելով, որ 2023թ. պետական բյուջեի նախագիծը ձևավորվել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով սահմանված՝ անվտանգային, տնտեսական և սոցիալական ոլորտների առաջնահերթությունների հիման վրա: Նախարարն անդրադարձել է մակրոտնտեսական ցուցանիշների և հարկաբյուջետային […]

̰
6454 երեխայի արդեն իսկ նշանակվել է երրորդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված 50 000 դրամ աջակցություն

13:40 28.09.2022

Ընտանիքում 2022 թ․ հունվարի 1-ից հետո ծնված, կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների համար նախատեսված 50.000 դրամ աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Սեպտեմբեր ամսվա դրությամբ՝ 6454 երեխայի արդեն իսկ նշանակվել է աջակցություն։ Հիշեցնենք, որ աջակցությունը տրամադրվում է մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ Այն նշանակվում է, եթե՝ աջակցության համար դիմող երեխայի ծնողը ՀՀ քաղաքացի […]

̰
8,3 մլն շվեյցարական ֆրանկ՝ ՀՀ գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական ​​կրթության համար

13:15 28.09.2022

Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական ​​կրթության և ուսուցման արդիականացում 2022-2025 թթ.՝ ՄԱՎԵՏԱ» երկարաժամկետ զարգացման նախագծի մեկնարկի միջոցառումը, որը կազմակերպել էր Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, նախագիծը համաֆինանսավորող և իրականացնող գործընկեր կազմակերպությունների, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչներ: Ժաննա Անդրեասյանը ողջունել է […]

̰
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

10:59 28.09.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Հովհաննիսյանի, վարչական դատարանի դատավոր Լիլիթ Սադոյանի երդմնակալության արարողությունը: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում:

̰
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 51 դեպք

10:54 28.09.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 51 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 5-ական, խարդախության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման `4-ական, ընտանեկան բռնության՝ 3, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, թմրանյութի հայտնաբերման և […]

̰
Գլխավոր դատախազը շարունակում է շնորհավորանքներ ստանալ

10:40 28.09.2022

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Գլխավոր դատախազին շնորհավորել են Եվրոջասթի նախագահը, Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազը, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի քարտուղարն ու Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը: Եվրոջասթի նախագահ Լադիսլավ Համրանի շնորհավորական ուղերձում մասնավորապես նշված է. «Հարգելի՛ տիկին Վարդապետյան, Պատիվ ունեմ Եվրոջասթի […]

̰
Մեկնարկել է «Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» ծրագիրը

10:34 28.09.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը և վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» ծրագրի շրջանակում նախարարությունում հանդիպել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային փորձագետ, Թեհրանի Շահիդ Բեհեշտի համալսարանի դասախոս Ժանետ Բլեյքի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության […]

̰
Ցանկանում ենք, որ Հայաստանը լինի մեր գործընկերը Կովկասում. Դոմինիկյան Հանրապետության դեսպանի հարցարզրույցը

10:16 28.09.2022

Դոմինիկյան Հանրապետությունը Երևանում մինչև տարեվերջ կբացի գրասենյակ, որը Հայաստանի քաղաքացիների համար կհեշտացնի վիզայի ստացման գործընթացը, այժմ դեսպանի նստավայրը Մոսկվան է: Դեսպանը երկու երկրների միջև տնտեսական համագործակցության համար մեծ հեռանկարներ է տեսնում, աշխատանքներ են տարվում նաև վիզայի ռեժիմի ազատականացման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում դեսպանն անդրադարձել է երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի՝ ուղիղ չվերթների բացման հնարավորությունից […]

̰
Սլովենիայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

15:43 27.09.2022

Սլովենիայի դիրքորոշումը համապատասխանում է Եվրամիության դիրքորոշմանը, որը հաստատակամորեն ներգրավված է անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի ստեղծման գործում և վճռականորեն խրախուսում և աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը: Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխանն՝ այս մասին նշել են Հայաստանում Սլովենիայի Հանրապետության դեսպանությունից: «Սլովենիան աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի ջանքերին, որը սերտորեն համագործակցում է […]

̰
Հափշտակել է դրամապանակը, որում եղել է 9.000 դոլար․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

15:36 27.09.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասով, 456-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 21-ամյա կնոջ նկատմամբ կատարված ավազակության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 06:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Լենինգրադյան […]

̰
Արարատ Միրզոյանի և Նիկոս Դենդիասի՝ մամուլի համար հայտարարությունները

15:24 27.09.2022

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդես են գալիս մամուլի համար հայտարարություններով:

̰
Հաստատվել է մինչև 6 տարեկան երեխաներին կրթության և զարգացման մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրելու կարգը

15:14 27.09.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է 0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը: Հրամանն ուժի մեջ է մտել 2022 թվականի սեպտեմբերի 15-ից: Սահմանված է, որ 0-6 տարեկան երեխայի կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների համար հիմք է հանդիսանում երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ […]

̰
Մեկնարկել է Միրզոյանի ու Դենդիասի առանձնազրույցը

15:05 27.09.2022

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան դիմավորել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Մեկնարկել է Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարների առանձնազրույցը։

̰
Հունաստանի արտաքին գործերի նախարարը ժամանեց Երևան

14:40 27.09.2022

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ժամանեց Երևան: «Զվարթնոց» օդանավականում Հունաստանի արտաքին գործերի նախարարին դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հունաստանի արտաքին գործերի նախարարը Երևանում կհանդիպի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Արարատ Միրզոյանն ու Նիկոս Դենդիասը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Նիկոս Դենդիասը կհանդիպի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ […]

̰
Արայիկ Հարությունյանը մասնակցել է 44-օրյա պատերազմում նահատակվածներին նվիրված հիշատակի միջոցառումներին

14:28 27.09.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 27-ին մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Ազատամարտիկների անվան պուրակ, որտեղ ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին տեղադրված հուշատախտակի մոտ։ Հայտնում է ԱՀ նախագահի մամուլի խոսնակը։ Այնուհետև երկրի ղեկավարը հոգևոր դասի առաջնորդությամբ ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանի, գործադիր և օրենսդիր մարմինների պատասխանատուների հետ մասնակցել է օրվա […]

̰
ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են սեպտեմբերի ռազմական գործողությունների հետևանքով պահվող հայ քաղաքացիներին

14:08 27.09.2022

Սեպտեմբերի 23-ին ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են սեպտեմբերի ռազմական գործողությունների հետևանքով պահվող հայ քաղաքացիներին, որոնց գերեվարումը ԿԽՄԿ-ին հաստատել են ադրբեջանական իշխանությունները: Տեսակցությունն իրականացվել է առանձնազրույցների ձևաչափով, կապ է հաստատվել ընտանիքների հետ։ Իր հանձնագրի համաձայն՝ նման տեսակցությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է ազատազրկված անձանց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանները, ինչպես նաև օգնում վերականգնել և պահպանել կապը ընտանիքի […]

̰
ՄԻՊ-ը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ

13:55 27.09.2022

Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Հանդիպման ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ից Հայաստանի վրա սկսված ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին, շրջակա միջավայրին հասցված վնասների, միջազգային մարդու իրավունքներով և հումանիտար իրավունքով արգելված այլ արարքների վերաբերյալ […]

̰
Լարսում մոբիլիզացիոն կետ կստեղծվի

13:51 27.09.2022

Առաջիկայում Վրաստան-Ռուսաստան սահմանի Վերին Լարսի անցակետում կստեղծվի զինկոմիսարիատի մոբիլիզացիոն կետ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հյուսիսային Օսիայի պաշտպանության նախարարությանը։ Ռուսաստանից հեռանալ ցանկացողներին հնարավորություն է տրվել վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետը ոտքով հատել, անցնել անձնագրային հսկողություն և մուտք գործել Վրաստան։

̰
Քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր 19 դիմում է ստացվել․ ԿԸՀ

13:45 27.09.2022

2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև սեպտեմբերի 27-ը` ժամը 11։00-ն: Սահմանված ժամկետում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 19 դիմումներ են ստացվել թվով 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: Նշված դիմումներով պահանջվում է […]

̰
1 զոհ, 5 վիրավոր. վթար Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին

13:29 27.09.2022

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07։30-ի սահմաններում, Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21074»-ի վարորդը՝ 28-ամյա Նարեկ Հովհաննիսյանը, մահացել է, իսկ չորս ուղևորները և «Մերսեդեսի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը

13:20 27.09.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը բարձր է գնահատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնական դիրքորոշումը` ադրբեջանական ագրեսիայի դատապարտման, Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու նախաձեռնության հարցերում: Նա շնորհակալություն է հայտնել […]

̰
Թուրքական պատվիրակությունը մեկնում է ԱՄՆ՝ F-16 կործանիչների հարցով բանակցելու

13:16 27.09.2022

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներից կազմված պատվիրակությունը մեկնում է Վաշինգտոն՝ շարունակելու Անկարային մատակարարվելիք F-16 կործանիչների վաճառքի թեմայով բանակցությունները: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) արտաքին կապերի գծով փոխնախագահ Էֆքան Ալայի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցի ընթացքում հանդիպումներ ու բանակցություններ կանցկացնի Կոնգրեսի մի շարք անդամների, այդ թվում՝ սենատորների հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Պատվիրակության կազմում են մեջլիսի արտաքին հարաբերությունների […]

̰
Մեքենաների կողային հայելիների ապակիներ և մոպեդ էր գողացել. ոստիկանների բացահայտումը

16:00 26.09.2022

Սեպտեմբերի 25-ին` ժամը 07:05-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Ազատության պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են ներկայացրել Մասիս քաղաքի 22-ամյա մի բնակչի՝ իր վարած մոպեդով հանդերձ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են ավտոմեքենաների կողային հայելիների ապակիներ և այլ իրեր, որոնք, ըստ երիտասարդի հայտարարության, գողացել էր «Մերսեդես» մակնիշի մեքենայից, իսկ մոպեդը՝ Ազատության պողոտայի […]

̰
Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացներին

15:55 26.09.2022

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Լոս Անջելեսում թուրք համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է նաև հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացների մասին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա հերթական անգամ նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Կովկասում խաղաղության ու կայունության համար մթնոլորտ է ստեղծվել՝ պնդելով, որ տևական խաղաղության համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն հատկապես Ադրբեջանի առաջարկած համապարփակ խաղաղության պայմանագիրը: […]

̰
Բելգիայի խորհրդարանականներին է ներկայացվել 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի իրագործած ռազմական հանցագործությունները

15:50 26.09.2022

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, պետական նախարար Արտակ Բեգլարյանն ու ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արցախի Հանրապետություն – Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խմբի ղեկավար Արամ Գրիգորյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել են Բելգիայի Թագավորության Սենատի անդամ, Խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում Գեղամ Ստեփանյանը մանրամասներ […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Ռոշ Հաշանայի առթիվ

15:44 26.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի հրեական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ Սիրելի՛ հայրենակիցներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ: Այս պայծառ տոնի առթիվ մաղթում եմ ձեզնից յուրաքանչյուրին և Հայաստանի ողջ հրեական համայնքին առաջընթաց ու հաջողություն: Թո՛ղ գալիք նոր […]

̰
Թիրախավորվել են Կեչուտի ջրամբարը, Ջերմուկի առողջարանը․ ՄԻՊ-ն անփոփել է փաստերը

15:37 26.09.2022

Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Ադրբեջանի հարձակման հետևանքների փաստերը սեպտեմբերի 23-ի դրությամբ։ Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում։

̰
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել

15:27 26.09.2022

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 35-ամյա դատապարտյալ է մահացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: «2022 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 00։15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1987 թվականի ծնված, ՀՀ Քրեական օրենսգրքի 34-107 հոդվածի, 104 հոդվածի 2 մասով դատապարտված Զ․ Կ․-ի ինքնազգացողությունը […]

̰
BACK_TO_TOP