21:19 15.09.2022
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրել է,որ պահեստավորված դեղերի և բժշկական նշանակության պարագաների քանակն ու պահպանման պայմանները բավարարում են պահանջներին, ԲԿ-ի կողմից ներկայացված պահանջարկի հիման վրա պահեստը ապահովում է ապրանքների պատշաճ բաշխումը: Ներկայացվել են առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոնի» հագեցվածությունն ու պատրաստվածությունը:
21:13 15.09.2022
Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Արցախի Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում հանգամանալից կերպով անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի:
21:08 15.09.2022
Իրանի Իսլամական Հանրապետությունը հստակորեն և տարբեր մակարդակներում արտահայտել է իր դիրքորոշումը կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և երկու հարևան երկրների՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ: Այս մասին ասվում է ՀՀ-ում Իրանի դեսպանության՝ «Լուրերին» տված մեկնաբանության մեջ: «Ինչպես որ հեղափոխության գերագույն առաջնորդի և Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների միջև կայացած հանդիպումները լուսաբանող լուրերում […]
21:04 15.09.2022
Սեպտեմբերի 16-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները կայցելեն ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
16:01 15.09.2022
Սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը: Շնորհակալություն հայտնելով իրավիճակին արագ արձագանքելու և տարածաշրջան այցելելու համար՝ պաշտպանության նախարարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված […]
15:55 15.09.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: «Ադրբեջանի հաղթանակով ավարտված պատերազմից հետո ձեռք բերված համաձայնագիրը խախտելու արդյունքում ստեղծված իրավիճակը մենք համարում ենք անընդունելի»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը: Ըստ նրա՝ Անկարան ցանկանում է, որ Հայաստանը ժամ առաջ հետ կանգնի «սխալ ճանապարհից» և, «իր ժամանակն ու էներգիան ծախսի խաղաղությունն ամրապնդելու ուղղությամբ»: Թուրքիայի […]
15:52 15.09.2022
Դատական դեպարտամենտի ղեկավար Արմեն Հարությունյանը ազատվել է պաշտոնից։ Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասել է ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։ Շաբոյանի փոխանցմամբ՝ Արմեն Հարությունյանը ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Նշենք, որ Հարությունյանը այս պաշտոնին նշանակվել էր 2021 թվականի նոյեմբերի 15-ին:
15:49 15.09.2022
Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը: Հարցը խորհրդարանի սեպտեմբերի 15-ի նիստում քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածի սահմանած կարգով: Թեկնածուի կենսագրական և մասնագիտական տվյալները ներկայացրել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, որից հետո Հովակիմ Հովակիմյանը բարձրաձայնել է ՍԴ գործունեության հիմնական ուղենիշների վերաբերյալ իր դիտարկումները: Նա առաջարկել […]
15:48 15.09.2022
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին և հայտարարել, որ դատապարտում է վտանգավոր էսկալացիան, փոխանցում է Aliq.ge-ն։ Նախագահը նշել է, որ խաղաղ Կովկասը ճանապարհ է դեպի ավելի ուժեղ, զարգացած և անկախ տարածաշրջան, որը օգուտ կբերի կովկասյան բնակչության ապագային: «Վրաստանը դատապարտում է վտանգավոր էսկալացիան մեր երկու հարևանների ու բարեկամների՝ Հայաստանի և […]
15:40 15.09.2022
Այսօր՝ ժամը 13:57-ի դրությամբ, Ջերմուկի հրետակոծության վերաբերյալ լուրերն ապատեղեկատվություն են: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը: Հիշեցնենք՝ տելեգրամյան ալիքներում լուրեր էին տարածվել, որ Ջերմուկ համայնքը հրետակոծվել է։
15:35 15.09.2022
Մեքսիկացի սենատոր Ալեխանդրա Լեոն Մեքսիկայի Սենատում ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակմանը՝ դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների հանցավոր գործողությունները: «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հանցավոր գործողությունները, որոնք իրականացվել են Հայաստանի ժողովրդի դեմ: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի ժողովրդին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր ելույթում ասել է Լեոն: Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի […]
15:22 15.09.2022
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։58-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:49-ին:
15:15 15.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն: Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Քննարկվել են Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի […]
15:09 15.09.2022
Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով, նախնական տվյալներով, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում վնասվել է 192 բնակելի տուն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ դրանցից 60-ն ամբողջությամբ վնասվել է: «Վնասվել են բնակելի տներ, օժանդակ կառույցներ, անասնապահական շինություններ, գյուղատնտեսական նշանակության գույք, վարչական շենքեր, հյուրատներ և […]
14:59 15.09.2022
Այս փուլում Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի քննարկվում։ Այս մասին գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ Անվտանգության խորհրդի նիստից հետո: «Ինչպես արդեն տեղյակ եք, այսօր գտնվում եմ Երևանում՝ Արցախի հարցով ՀՀ իշխանությունների հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։ Հայտնում եմ, որ այդ նպատակով մասնակցել եմ ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին։ Տեղի ունեցած քննարկումներից հետո […]
14:34 15.09.2022
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով ադրբեջանական կողմում հայտնված հայ գերիների ընտանիքների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին: Հարցին, թե քանի գերի ունի հայկական կողմը, Ամատունին նշել է, որ իրենք […]
14:03 15.09.2022
Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները և այս պահին հավաքագրված փաստերի ուսումնասիրությունը վկայում են, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում քաղաքացիական բնակչությունը և կենսական հանրային ենթակառուցվածքները, այդ թվում՝ ուսումնական հաստատությունները, գտնվել են ադրբեջանական ԶՈՒ չտարբերակված թիրախավորման ներքո՝ խախտելով քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, միջազգային իրավական ակտերով երաշխավորված մի շարք իրավունքներ: Ինչպես տեղեկացնում են […]
13:58 15.09.2022
Պայմանավորված սահմանին տիրող իրադրությամբ՝ ԱԻՆ Հոգեբանական ծառայությունը շուրջօրյա մասնագիտական աջակցություն է տրամադրում քաղաքացիներին։ «Ստեղծված իրավիճակում հոգեբանական աջակցության կարիք ունեցողները կարող են ԱԻՆ մասնագետների հետ կապ հաստատել զանգելով՝ 911, ինչպես նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ 060 712 444, 010 360 684»,- ասված է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
13:53 15.09.2022
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման, հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության ու գնդակոծության առնչությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ չորրորդ նախագահի գրասենյակից, նա նշել է, որ ամեն ինչ անում է միջազգային գործընկերներին ադրբեջանական ագրեսիայի մասին ողջ ճշմարտությունը և իրականությունը ներկայացնելու ուղղությամբ: «Մեր երկիրը հերթական անգամ բախվել […]
13:45 15.09.2022
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին: Այս մասին տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ նիստը հետաձգվել էր և նշանակվել այսօր՝ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին։
13:27 15.09.2022
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է էսկալացիայի ընթացքում 71 զինվորականի զոհվելու մասին։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն ունի հաստատված 105 զոհ և […]
13:14 15.09.2022
Կրեմլում հուսով են, որ ՀԱՊԿ-ի խումբը հայ-ադրբեջանական սահման կժամանի այս շաբաթ, այդ թեման կքննարկվի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այս շաբաթ մենք հուսով ենք, որ տեսչական խումբը, այնուամենայնիվ, (ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ) Զասի գլխավորությամբ կժամանի սահման, որպեսզի այնուհետև պատրաստի իր զեկույցը ՀԱՊԿ երկրների ղեկավարների համար: […]
11:21 15.09.2022
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: Ավելի վաղ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի […]
01:44 15.09.2022
Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն․ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հույս ունի, որ Ադրբեջանը կշարունակի պահպանել հրադադարը։ Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Հարցին՝ կա՞ հրադադարի պայմանավորվածություն, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Բնականաբար, առանց պայմանավորվածության հնարավոր չէր լինի հրադադար ունենալ»։ Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, […]
23:57 14.09.2022
Սյունիքի մարզից որևէ բնակավայր Ադրբեջանի վերահսկողության տակ չի անցել: Այս մասին պարզաբանում է տարածել Սյունիքի մարզպետարանը: «Այդ առնչությամբ համացանցում շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ կոչ ենք անում զերծ մնալ կեղծ ու չհիմնավորված լուրերի տարածումից»,- ասված է պարզաբանման մեջ:
23:46 14.09.2022
Բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են Երևանի խորհրդարանի և կառավարության շենքերի մոտ։ Ավելի վաղ բողոքի ակցիայի մասնակիցները փակել էին Բաղրամյան պողոտան։ Ակցիայի մասնակիցները պնդում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է զիջումների գնալ Ադրբեջանին: Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով չտրվել մանիպուլյացիաների։ Սեպտեմբերի 14-ին ավելի […]
23:34 14.09.2022
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ի ցերեկը նաև ամպրոպ: Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-ի ցերեկը նվազել է 4-6 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում սեպտեմբերի 15-19-ը սպասվում է […]
23:20 14.09.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 14-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 406.73 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.02 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 407.01 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 5.92 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.81 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.04 դրամով։
23:08 14.09.2022
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները չորեքշաբթի օրը կայացած նիստում կողմ են արտահայտվել Բաքվի և Երևանի միջև կրակի շուտափույթ դադարեցմանը, պատրաստվում է Անվտանգության խորհրդի հայտարարությունը, լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան: «Բոլորը միահամուռ կողմ են արտահայտվել կրակի շուտափույթ դադարեցմանը և իրավիճակի կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական միջոցներով»,- ասել է Նեբենզյան։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները […]