20:44 17.09.2022
Պաշտոնական այցով Երեւան է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ եւ կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն եւ Ջեքի Սփիերը: Հայտնում են ՀՀ Աժ-ից։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել եւ առանձնազրույց է ունեցել Նենսի Փելոսիի հետ:
20:30 17.09.2022
Սեպտեմբերի 17-ին` ժամը 15։08-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահագնի-Անտառամուտ ավտոճանապարհին այրվում է հնձած ցորենի արտ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վահագնի-Անտառամուտ միջհամայնքային ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ անտառամերձ հատվածում, այրվում է հնձած ցորենի արտ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։59-ին, մարվել՝ […]
20:17 17.09.2022
ՄԻՊ փաստահավաք խումբը Սյունիքի մարզում է, որտեղ արձանագրում է սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի արդյունքում հասցված վնասը։ Տեղ խոշորացված համայնքի Քարաշեն բնակավայրում արկակոծության հետևանքով վնասվել է գյուղի հանդիսությունների սրահը, որի մոտակայքում են գտնվում դպրոցն ու համայնքապետարանի շենքը։ Գյուղի թիրախավորման պատճառով բնակիչների մի մասը դուրս է եկել գյուղից։ Վաղատուր համայնքում արձակվել է 13 […]
23:54 16.09.2022
Սեպտեմբերի 16-ին` ժամը 16։53-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում այրվում է տուն և մոտակայքում կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։40-ին, մարվել՝ 19։33-ին։ […]
23:36 16.09.2022
Սեպտեմբերի 16-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այցելել են ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տուժած որոշ շրջաններ: Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ուղեկցում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Ջերմուկ քաղաքում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը պատվիրակությանը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: […]
23:15 16.09.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 16-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 415.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 4.83 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 415.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 4.95 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.93 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.04 դրամով։
23:00 16.09.2022
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսակցել է ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին: Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:
22:56 16.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է Սիսիան, որտեղ մի շարք հանդիպումներ և քննարկումներ է ունեցել։ Սիսիանի համայնքապետարանում նախագահ Խաչատուրյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի, համայնքապետի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի, ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանի,Սիսիանի ուժային կառույցների ղեկավարների, քաղաքային իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանրապետության նախագահը շրջայց է կատարել Սիսիանում, զրուցել քաղաքացիների հետ։ Նախագահն այցելել […]
22:45 16.09.2022
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-19-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:30 16.09.2022
Սեպտեմբերի 16-ին, ժամը 17։44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ քաղաքի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz Sprinter» (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1964 […]
22:17 16.09.2022
Սեպտեմբերի 16-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այցելել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ: Ջերմուկ քաղաքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը դիվանագետներին ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, հրետակոծության և հրթիռակոծության հետևանքով Ջերմուկի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներն ու տեղեկություններ հայտնել […]
22:15 16.09.2022
Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները և այս պահին հավաքագրված փաստերի ուսումնասիրությունը վկայում են, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ին Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում ադրբեջանական զինված ուժերի չտարբերակված թիրախավորմամբ զուգորդված ռազմական գործողությունների և Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառվող հարձակման հետևանքով խախտվել են հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային իրավական ակտերով երաշխավորված մի շարք իրավունքներ, այդ թվում՝ կյանքի, անվտանգության և առողջության: […]
22:11 16.09.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հրապարակել է վերջին երեք օրերին զոհված ևս 6 զինծառայողի անուն, այդպիսով, մինչ այժմ ադրբեջանական կողմի հայտնած տվյալների համաձայն՝ վերջին բախումներում ադրբեջանցի 77 զինծառայող է զոհվել։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Մինչ նախագահ Ալիևը սոցիալական ցանցերով հայտարարում է, թե նրանք ընկել են հանուն հայրենիքի անվտանգության, ընդդիմադիրները հարց են բարձրացնում՝ ինչո՞ւ է […]
21:50 16.09.2022
Սեպտեմբերի 15-ին` ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Բաղրամյան պողոտայում հայտնաբերել ու ձերբակալել են մայրաքաղաքում բնակվող 40-ամյա մի տղամարդու։ Նա տեղափոխվել է Նոր Նորքի բաժին, ապա ներկայացվել տարածքային նախաքննական մարմին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Նոր Նորքի բաժնում մի քանի ահազանգ էր ստացվել, որ Գայի պողոտայի 31 հասցեում ծեծկռտուք է։ Ահազանգ […]
21:26 16.09.2022
Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը հեռավար ձևաչափով մասնակցել և ելույթով է հանդես եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» համաժողովի համակարգող խմբի առցանց ձևաչափով անցկացվող 3-րդ հանդիպմանը: Համաժողովի ընթացքում փոխնախարար Թումանյանցն անդրադարձ է կատարել 2022 թվականի սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ իրականացրած լայնամասշտաբ զինված հարձակմանը՝ հայկական կողմի դիրքերի, […]
21:07 16.09.2022
Սեպտեմբերի 16-ի ժամը 21:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ […]
16:57 16.09.2022
Տեսախցիկներով դիտարկման արդյունքում պարզ է դարձել, որ Ջերմուկում հյուսիսային հատվածից հակառակորդի 50-60 հոգանոց խումբ հետ է քաշվել, հակառակորդի միայն մեկ խումբ է գտնվում Ջերմուկի մատույցների մոտ՝ 4.5 կմ հեռավորության վրա՝ բլրի գագաթին, սակայն այդ խումբ զրկված է կենսունակությունից, շրջափակված է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկում լրագրողների հետ ճեպազրույցում: […]
16:55 16.09.2022
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս. թ. սեպտեմբերի 18-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խորենացու – Զաքյան փողոցների խաչմերուկում: Նախկինում Խորենացու փողոցով դեպի Մաշտոցի պողոտա երթևեկելիս աջ եզրային գոտուց թույլատրվում էր երթևեկել միայն դեպի աջ, իսկ ձախ գոտուց՝ բոլոր ուղղություններով: Փոփոխությունից հետո աջ եզրային գոտուց կթույլատրվի ուղիղ և աջ, իսկ […]
16:50 16.09.2022
Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր, «North Drilling» նավթային ընկերության նախկին գործադիր տնօրեն Հեդայաթ Խադեմին գրառում է արել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա Twitter-ում մասնավորապես գրել է․ «Եթե ցանկանում ենք աշխարհին ցույց տալ մեր հզորությունը և դիմակայությունը, ուրեմն պիտի ԱՄՆ-ին, սիոնիստական ռեժիմին ու Էրդողանին դաս տանք։ Հենց հիմա ժամանակն է, որ Իրանի բանակն ու Իսլամական հեղափոխության […]
16:32 16.09.2022
Ջերմուկ քաղաքում այս օրերին բնակչության տեղահանման և տարհանման հետ կապված բոլոր միջոցառումները պատշաճ ձևով իրականացվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը: Նրա խոսքերով` բնակիչների մի մասը տեղափոխվել է պաշտպանական վայրեր՝ ապաստարաններ և այլն, իսկ մյուս մասը տեղափոխվել է մոտակա անվտանգ տարածքներ: «Հնարավոր բոլոր […]
16:28 16.09.2022
Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին տեղեկացրել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովին: Մանրամասները՝ տեսանյութում։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 15-ի երեկոյան, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն, մոնիթորինգային առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ միացյալ շտաբի օպերատիվ խումբը, որը գլխավորում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի […]
16:12 16.09.2022
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։ Համաձայն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման՝ 2022թ. սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել դիտորդական առաքելության առաջատար խումբը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ:
16:07 16.09.2022
Լիտվայի Հանրապետության Սեյմասի Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամները դատապարտում են 2022 թ. սեպտեմբերի 13-ի գիշերն Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական հարձակումը: Լուրջ մտահոգություն է հայտնվում Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում խոշոր տրամաչափի սպառազինության, հրետանու, ԱԹՍ-ի օգտագործման վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ, որոնք ուղղված են ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտներին և հատուկ նշանակության […]
15:56 16.09.2022
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարները ուրբաթ օրը նեղ և ընդլայնված կազմով նիստերի արդյունքներով հաստատել են գագաթնաժողովի գլխավոր փաստաթուղթը՝ Սամարղանդի հռչակագիրը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հաստատվել է նաև տարբեր ոլորտներում փոխգործակցության մասին փաստաթղթերի փաթեթը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ուզբեկական կողմը՝ հռչակագիրը կորոշի տարածաշրջանային կայունության ապահովման, կայուն տնտեսական զարգացման, տրանսպորտային-հաղորդակցական կապերի ամրապնդման, ինչպես նաև […]
15:46 16.09.2022
Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն իր հարձակվողական գործողությունների հետևանքով մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք, մխրճված որոշ ջոկատներ, խմբեր գտնվում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների անմիջական հսկողության, նաև շրջափակումների մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանն ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հետաքրքրվեց՝ իրենք հիմա […]
15:42 16.09.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն անդրադառնալով ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությանը և Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ԻԻՀ նախագահն ասել է. «Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն ապակայունացնող քայլ է և անընդունելի է»։ Այս մասին հաղորդում է ParsТoday-ը։ Հինգշաբթի օրը, Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ՇՀԿ անդամ երկրների 22-րդ գագաթնաժողովի շրջանակներում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի […]
15:18 16.09.2022
Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են դադարեցնել զինված բախումները սահմանին։ Այս մասին ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայությունը։ Կողմերի ներկայացուցիչները մի քանի անգամ փորձեր են արել պայմանավորվել բախումների դադարեցման մասին, սակայն արդյունքում զինված հակամարտությունը շարունակվել է։ Ինչպես պնդում է ղրղզական կողմը՝ ուրբաթ առավոտյան Տաջիկստանի կողմից սկսվել է ղրղզական […]
15:03 16.09.2022
Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը ներկայացրել է, թե որ ուղղություններով են Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Ասրյանն այդ մասին խոսել է Ջերմուկում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ հետ հանդիպմանը: «Ջերմուկի ուղղությամբ հակառակորդի ներթափանցման խորությունը, ինչպես նաև ճակատը կազմում է 8-8.5 կմ, մյուս 5 ուղղություններում հակառակորդի […]