15:01 16.09.2022
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված՝ մեկնարկել են որոշ մասնավոր նախաձեռնություններ, որոնց շրջանակում հավաքագրվում են սնունդ, հագուստ և առաջնային անհրաժեշտության պարագաներ՝ զինծառայողներին կամ սահմանամերձ մարզերի բնակիչներին ուղարկելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից՝ այս պահին չկա նման անհրաժեշտություն և հորդորում դադարեցնել ցանկացած նման գործընթաց՝ ռեսուրսների ոչ նպատակային բաշխումներից խուսափելու համար: «Պետությունը՝ ի դեմս պատասխանատու գերատեսչությունների, շարունակում […]
14:53 16.09.2022
Սեպտեմբերի 16-ին` ժամը 12։22-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բաղրամյան-Նորակերտ հատվածում՝ Ստորին Հրազդանի ջրանցքում, նկատվել է դի․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Նորակերտ գյուղի վերջնամասում՝ Ստորին Հրազդանի ջրանցքից դուրս են բերել մոտ 70 տարեկան […]
14:44 16.09.2022
Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը վայրագություններ են կատարել, մասնատել են կին զինծառայողին, կտրել ոտքերը, մատները, մերկացրել նրան. այս ամենը վկայող ապացույցը՝ տեսանյութը ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը խոստացավ ցույց տալ Ջերմուկ այցելած դիվանագետներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցում ԳՇ պետը նրանց ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների, նրանց զինծառայողների վայրագությունների վրա: «Վայրագություններ են իրագործել մեր մարտական դիրքերում՝ […]
14:33 16.09.2022
Ռազմական գործողությունների անմիջապես սկզբից, հակառակորդի դեմ վարելով դիրքային մարտեր, ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները հետ էին մղում հակառակորդի գերակշռող ուժերի հարձակումները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Ջերմուկ քաղաքում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հանդիպմանն այս մասին ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը: «Օրվա ընթացքում որոշ ուղղություններում, նաև հաշվի առնելով հակառակորդի ստորաբաժանումների գերակշռությունը, որոշ մարտական դիրքեր […]
14:20 16.09.2022
Մենք ամեն ինչ անում ենք, որ բանակցությունների միջոցով կարողանանք կարգավորել այս հարցերը և առաջ շարժվել խաղաղության պայմանագրի բանակցությունների շուրջ. ԱԺ կայքի փոխանցմամբ՝ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սեպտեմբերի 16-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում: Խմբակցության քարտուղարը հավելել է, որ բանակցություններում որևէ առաջընթաց չկա, հետևաբար անիմաստ է խոսել իրավիճակի մասին, որն արդյունք չի տվել: «Երբ […]
14:17 16.09.2022
«Հայաստան» խմբակցությունն իր և գաղափարակիցների աջակցությունն է հայտնում ՀՀ զինված ուժերին, յուրաքանչուր զինվորին, զինծառայողին, հրամանատարին, ինչպես նաև եռամսյա հավաքների մասնակիցներին և կամավորագրվածներին: Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ սեպտեմբերի 16-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ: Ըստ Սեյրան Օհանյանի՝ տեղի ունեցած ագրեսիան հետևանք է այն բանի, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմում տարած հաղթանակից հետո փորձում է […]
14:06 16.09.2022
Կառավարությունն ընդունել է որոշում, որով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն կունենա ապահովելու պարտադիր աուդիտի ենթակա կուսակցությունների աուդիտորական ծառայությունների դիմաց ֆինանսավորումը: «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի, ինչպես նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի փոփոխություններով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է վերապահվել կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը: Պայմանագրի գնի որոշման համար հանձնաժողովը կուսակցություններից պահանջել և ստացել է աուդիտի կազմակերպման […]
14:03 16.09.2022
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Ջերմուկ քաղաք, որտեղ կծանոթանան Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին և տեղում տեղեկություններ կստանան օպերատիվ իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Ջերմուկ այցելած դիվանագետների թվում են Հայաստանում Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի, Չինաստանի, Արգենտինայի դեսպանները, Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, այլ երկրների դեսպանատների ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ: Ջերմուկում […]
13:58 16.09.2022
Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է իրականացնել մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարման, նախագծման և գույքային հագեցվածության ապահովում: Այդ նպատակի համար նախատեսվում է պետբյուջեում կատարել 146,413.9 հազար դրամի վերաբաշխում: Նախատեսվում է գումար հատկացնել Գյումրու «Ֆոտոն» վարժարանի ջեռուցման համակարգի տեղադրման, Երևանի N 9 արհեստագործական պետական ուսումնարանի պատուհանների և դռների փոխարինման, Ալ․ Սպենդիարյանի […]
13:50 16.09.2022
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայտնում է, որ ՄԻԵԴ 39-րդ կանոնի մասով Դատարանը սեպտեմբերի 16-ին որոշում է կայացրել․ 1. Խաղաղ բնակավայրերի թիրախավորման արգելքի պահանջի մասով ՄԻԵԴ-ը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը ուժի մեջ է և տարածվում է այս դեպքերի վրա (2020 թվականի որոշմամբ կողմերին կոչ էր արել պահպանել Կոնվենցիայի պահանջները, նաև գերիների […]
13:33 16.09.2022
Կառավարությունը հաստատել է բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2023/2024 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Գիտելիքների ստուգման գործընթացն իրականացվում է միասնական մոտեցմամբ. անկախ բուհի կարգավիճակից՝ պետական և ոչ պետական հաստատությունների բոլոր դիմորդներն հանձնում են ընդունելության առնվազն 2 քննություն: Կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվել են կամընտրական քննություններ՝ հնարավորություն […]
13:31 16.09.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների հիշատակը: Վարչապետի առաջարկությամբ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերն ընդունվել են չզեկուցվող […]
13:10 16.09.2022
Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4-ը ժամը 12:00-ի դրությամբ շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը` ծանր, մեկինը՝ միջին ծանրության: Վիրավորներից 3-ը ամբուլատոր բուժօգնություն են ստացել: Նրանցից մեկն այժմ կրկին հետազոտվում է»,- ասված […]
00:27 16.09.2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մտադիր է առաջիկայում նոր շփումներ անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ, հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը: «Ինչպես հիշում եք, ԱՄՆ պետքարտուղարն օրերս զրույցներ է ունեցել երկու երկրների ղեկավարների հետ, և պետք է սպասել, որ շուտով նա կրկին նման հնարավորություն կունենա»,- ասել […]
00:09 16.09.2022
Սեպտեմբերի 15-ին Ֆրանսիայի նախագահությամբ տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ արտահերթ հանդիպում, որը հրավիրվել էր Հայաստանի դիմումի համաձայն: Հանդիպմանն իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները՝ Անվտանգության խորհրդի անդամների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի և առկա պայմանավորվածությունների ներքո իր պարտավորությունների […]
00:04 16.09.2022
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել: ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 15-ի երեկոյան, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն, մոնիտորինգային առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը, որը գլխավորում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ […]
23:50 15.09.2022
Չորեքշաբթի օրը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ ենթադրյալ մահափորձի մասին բրիտանական Sun տաբլոիդի հրապարակումը չի համապատասխանում իրականությանը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Sun-ը գրել է, որ չորեքշաբթի օրը մայրաքաղաքում ՌԴ նախագահի վրա իբր մահափորձ է արվել, ինչ-որ բան պայթել է ավտոշարասյան ճանապարհին։ Հարցին, թե արդյոք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, […]
23:47 15.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է Ջերմուկ՝ տեղում ծանոթանալու ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակին։ Նախագահը հանդիպումներ է ունեցել Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի, Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Արսենյանի, պատգամավոր Տրդատ Սարգսյանի հետ, որոնց գլխավորությամբ կազմավորվել էին քաղաքի պաշտպանության կամավորական ջոկատներ։ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը և կորպուսի հրամանատարական կազմի ներկայացուցիչները նախագահ […]
23:35 15.09.2022
Վստահելի տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում Նախիջևանի ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը: Մարգարյանը նախ նշեց՝ մինչև իրենք նիստում խոսում են, հաղորդումներ են ստացվում, որ փխրուն հրադադարը սպառնալիքի տակ է։ «Վստահելի տեղեկություններ կան, որ Ադրբեջանը […]
23:30 15.09.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Րաֆֆու փ. 81, 83, 85 շենքեր, Բաբաջանյան փ.7, 9, 19 շենքեր, Ռ.Մելիքայան փողոցի բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորք 7, 9 փողոցների սեփական տներ, Նորք 13փ. 99-155; 15փ. 1-49; 17փ. 50-105 սեփական տներ, […]
23:28 15.09.2022
Հայաստանի վրա ադրբեջանական կողմի վերջին հարձակման հետևանքով, Ժնևի կոնվենցիաների կոպտագույն խախտմամբ գերեվարվել է ճանաչված առնվազն 7 ռազմագերի, լուրջ վնասներ են կրել քաղաքացիների մոտ 200 տներ, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում տեղահանել է առնվազն 2750 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում: Մարգարյանը նախ երախտագիտություն […]
23:13 15.09.2022
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-19-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:59 15.09.2022
Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարը խոստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները, խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների […]
22:55 15.09.2022
ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը ժամանել է Հայաստան: Սեպտեմբերի 15-ի երեկոյան, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն, մոնիտորինգային առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը, որը գլխավորում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: Նույն օրը գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել […]
22:41 15.09.2022
Սեպտեմբերի 15-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ-ն։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ […]
22:36 15.09.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 15-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 411.14 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 4.41 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 410.40 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 3.39 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.89 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.08 դրամով։
22:29 15.09.2022
Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Առանձնահատուկ ընդգծվել է, որ Ադրբեջանը […]
22:05 15.09.2022
ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է, որ ԱԻՆ ծառայակցի հետ ամեն ինչ կարգին է, արդեն գտնվում է իր մյուս գործընկերների մոտ` իր առջև դրված խնդիրը կատարած։ Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք՝ դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի […]
21:40 15.09.2022
Սեպտեմբերի 17-ին Հայաստան կժամանի ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Ինչպես տեղեկացնում է Politico-ն՝ Փելոսին Հայաստան կգա առաջիկա շաբաթ և կիրակի օրերին՝ իր աջակցությունը հայտնելու Հայաստանին։ Նրան Հայաստան այցի ժամանակ կուղեկցի ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը։ Նախքան այցը Փելոսին ներկա գտնվի Բեռլինում Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովին։ Երևանում Նենսի Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ […]