TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Եվրոպական դատարան է ներկայացվել միջանկյալ միջոց կիրառելու լրացուցիչ պահանջ տեսանյութերում երևացող զինծառայողների իրավունքների պաշտպանության համար

15:47 14.09.2022

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայտնել է՝ երեկվանից համացանցում տարածվում են տեսագրություններ, որտեղ երևում են հայ ռազմագերիներ, որոնք փաստացի գտնվում են ադրբեջանցի զինծառայողների վերահսկողության տակ։ «Ի լրումն մեր երեկվա՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի, Եվրոպական դատարան ենք ներկայացրել միջանկյալ միջոց կիրառելու լրացուցիչ պահանջ տեսանյութերում երևացող զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

̰
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորը դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանի ռազմական գործողությունները

15:36 14.09.2022

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քաղաքական ուժի հայ պատգամավոր Կարո Փայլանը դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունները։ «Նախօրեի գիշերը Հայաստան-Ադրբեջան սահմանին եղած բախումների հետևանքով բազմաթիվ հայեր ու ադրբեջանցիներ են կորցրել իրենց կյանքը»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Twitter-ում գրել է Փայլանը։ Նա շեշտել է, որ նմանատիպ ամեն մի զինված բախում, ամեն մի մահ մեզ հեռացնում է տարածաշրջանում կայուն […]

̰
Ադրբեջանական հարձակումից առնվազն 2570 անձ է տեղահանվել․ ՀՀ ՄԻՊ

15:31 14.09.2022

Առավոտից շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ադրբեջանական հարձակման ենթարկվող համայնքներում։ Ըստ Պաշտպանի գրասենյակի հավաքագրած տվյալների՝ ադրբեջանական հարձակումից մինչ այս պահը, առնվազն 2570 անձ տեղահանվել են իրենց տներից Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ, Ազատ, Այրք, Տրետուք, Կուտակավան, Սյունիքի մարզի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Աղիտու, Ակներ, Վերին Շեն […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածությունը պահպանվում է․ Պեսկով

15:22 14.09.2022

Կրեմլում Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածությունը պահպանվում է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահի մամուլի խոսնակը գնահատական է տվել տեղի ունեցող իրադարձություններին։ «Լարվածությունը պահպանվում է»,- ասել է Պեսկովը։ Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 13-ին որոշում է կայացվել, որ սահման կմեկնի ՀԱՊԿ առաքելությունը։ Դրա անդամները կներկայացնեն զեկույց, որը կքննարկվի։ Հիշեցնենք՝ ՀԱՊԿ […]

̰
ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է ԵԱՀԿ-ի ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևի հետ

15:19 14.09.2022

Սեպտեմբերի 13-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ: ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: Զրուցակիցները նաև քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն […]

̰
SHANTNEWS

15:00 14.09.2022

̰
Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել. ՀՀ ԱԺ նախագահ

14:34 14.09.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին՝ տեղեկացնելով սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի՝ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ հարձակումների վերաբերյալ: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ ադրբեջանական ուժերը նաև միտումնավոր թիրախավորում են քաղաքացիական ենթակառուցվածքները և գնդակոծում: «Հայկական կողմն ունի զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ են զոհվել, ռազմական տեխնիկայի զգալի […]

̰
Անվտանգության կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում

14:23 14.09.2022

Ներկայացնում ենք անվտանգության կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչ իրավիճակ է Ջերմուկում. մանրամասնում է փոխքաղաքապետը

14:16 14.09.2022

Ջերմուկ քաղաք մուտքն այս պահին խիստ սահմանափակված է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը: Նրա խոսքերով` քաղաքում խուճապ չկա, իրավիճակը կայուն է, սակայն կա որոշակի լարվածություն: «Քաղաքային իշխանությունների կողմից տարհանում չի կազմակերպվել, ցանկացողները ինքնակամ լքել են քաղաքը, ովքեր էլ չեն ցանկացել լքել, ապրում են, պայքարում են: Քաղաքում նաև ապաստարաններ կան»,- […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը. կա 4 վիրավոր․ ՀՀ ՄԻՊ

14:11 14.09.2022

Առավոտից շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ադրբեջանական հարձակման ենթարկվող համայնքներում։ Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են քաղաքացիական բնակչությանը։ Ըստ ՄԻՊ հավաքագրած տվյալների՝ քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է, որոնցից երկուսին Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հիվանդանոցում։ Ըստ Պաշտպանի գրասենյակի հավաքագրած տվյալների՝ ադրբեջանական հարձակումից մինչ այս պահը, առնվազն 2570 […]

̰
Սոթքի տներից մեկին հարակից օժանդակ շինությունում հրդեհ է բռնկվել

13:53 14.09.2022

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 10։28-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սոթք գյուղի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Սոթք գյուղի 1-ին փողոցի տներից մեկին հարակից օժանդակ շինությունում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:01-ին, մարվել՝ […]

̰
Մեծ Բրիտանիայի թագավորը հայհոյել է, երբ գրչի թանաքի պատճառով իր ձեռքը կեղտոտվել է

04:37 14.09.2022

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը զայրացել է գրչի պատճառով, որից թանաք է հոսել՝ կեղտոտելով իր ձեռքը։ Միապետը չի կարողացել զսպել զգացմունքներն ու հայհոյել է։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ թագավորը գրառում է կատարել հյուսիսիռլանդական Դաուն կոմսությունում Հիլսբորո ամրոցի՝ պաշտոնական թագավորական նստավայրի այցելուների գրքում: Նախ, միապետը սխալ ամսաթիվ […]

̰
Սիրիայում խոլերայից 7 մարդ է մահացել

04:09 14.09.2022

Սիրիայում խոլերայով վարակվելու հետևանքով 7 մարդ է զոհվել։ Այս մասին սեպտեմբերի 13-ին հայտնել է SANA գործակալությունը։ Ընդ որում, վերջին մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվը Սիրիայում հասել է 53-ի։ Ինչպես հայտարարել է Սիրիայում ՄԱԿ-ի հումանիտար օգնության համակարգող Իրան Ռեզան՝ վարակի տարածման պատճառ է դարձել ոչ անվտանգ աղբյուրներից՝ մասնավորապես Եփրատ գետից և ոռոգման ջրանցքներից ջուրը: «Խոլերայի բռնկումը […]

̰
Արգենտինայի Պատգամավորների պալատի հանձնաժողովը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ

03:45 14.09.2022

Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի առնչությամբ, ս.թ. սեպտեմբերի 13-ին Արգենտինայի Հանրապետության Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի հանձնաժողովը նամակ է հղել դեսպան Հովհաննես Վիրաբյանին՝ հայտնելով իր համերաշխությունն Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ իրականացրած ագրեսիայի կապակցությամբ։ ​Նամակում մասնավորապես նշվում է. ​«Արգենտինական Հանրապետության Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի հանձնաժողովը ցանկանում է հայտնել […]

̰
Մակրոնն Ալիևին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները

03:04 14.09.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել նրան վերադառնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը, հայտնել է Ելիսեյան պալատը: «Նա (Մակրոնը) նախագահ Ալիևին տեղեկացրել է ռազմական գործողությունները դադարեցնելու և հրադադարին վերադառնալու հրատապության մասին։ Մակրոնը պնդել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային ջանքերը շարունակելու և ակտիվացնելու անհրաժեշտությունը և հիշեցրել է իր […]

̰
Պուտինը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ քայլերի մասին

02:37 14.09.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի ապաէսկալացման համար ՌԴ-ի կողմից ձեռնարկվող քայլերի մասին, ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ՝ հայտնել Է ՀԱՊԿ քարտուղարությունը: «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից տեղեկատվությունը հասցվել է Հավաքական անվտանգության խորհրդի անդամներին ռուսական կողմի լրացուցիչ գործնական քայլերի մասին, որոնք ուղղված են առաջացած լարվածության ապաէսկալացմանը», – […]

̰
Խուճապային տրամադրություն չկա. Հակոբ Արշակյանը` Վարդենիսում տիրող իրավիճակի մասին

02:27 14.09.2022

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն այցելել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, ինչպես նաև Մարտունու բժշկական կենտրոն։ «Ծանոթացա բուժվող զինվորների առողջական վիճակին։ Այցի ընթացքում հանդիպեցի նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին և Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանին։ Տեղում մանրամասն քննարկում ունեցանք տիրող իրավիճակի մասին։ Խուճապային տրամադրություն չկա, իրավիճակը պատկան մարմինների վերահսկողության տակ է»։

̰
ԵԽ հանձնաժողովի նախագահը, ՀՀ և Ադրբեջանի հարցերով զեկուցողները Բաքվին կոչ են անում հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունը

01:54 14.09.2022

Եվրոպական խոհրդարանի առաջատար պատգամավորները Հայաստանի ուղղությամբ ադրբեջանական հարձակման առնչությամբ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումը, հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարությամբ են հանդես եկել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերը, ԵԽ Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը և ԵԽ Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն: «Մենք ամենախիստ կերպով […]

̰
Վաշինգտոնը Մոսկվային կոչ է արել օգտագործել ՀՀ-ի և Ադրբեջանի նկատմամբ իր ազդեցությունը ռազմական գործողությունները դադարեցնելու համար

01:48 14.09.2022

ԱՄՆ-ը կոչ է անում Ռուսաստանին օգտագործել իր զգալի ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա՝ էսկալացիան դադարեցնելու համար և վստահ է, հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը: «Կասկած չկա, որ ռազմական գործողությունների էսկալացիան կամ ուղղակի բռնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև չի համապատասխանում Ռուսաստանի շահերին։ Ոչ ոք դրանում շահագրգռված չէ։ Կասկածի ենթակա չէ նաև, որ Ռուսաստանը զգալի […]

̰
ԱՄՆ-ն զգալի ապացույցներ է տեսել, որ Ադրբեջանն է հրետակոծում ՀՀ տարածքը և վնասում ենթակառուցվածքները. պետդեպ

01:41 14.09.2022

Միացյալ Նահանգները տեսել է բավական ապացույցներ այն փաստի, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում ասաց ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։ «Ինչպես արդեն ասացինք՝ պետքարտուղար Բլինկենի հայտարարության մեջ նա կոչ էր արել Ադրբեջանի նախագահ Ալիևին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել ռազմական ուժերի ներգրավումը Հայաստանի և Ադրբեջանի միջև […]

̰
ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայումը Հայաստանում կլիներ լավագույն լուծումը. Եղիշե Կիրակոսյան

01:24 14.09.2022

Ստեղծված իրավիճակում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայումը Հայաստանում կլիներ լավագույն լուծումը, այստեղ հիմա նոր ու բազմազգ ներկայություն է պետք։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» տաղավարում ասել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` ներկայացնելով ՀՀ կառավարության միջազգային հարցերով գրասենյակի` Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացրած դիմումի մանրամասները։ «Այդուհանդերձ, այդ […]

̰
ՀԱՊԿ-ը Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն կուղարկի Հայաստան

00:54 14.09.2022

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կգլխավորի ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանում, նստաշրջանի արդյունքներով հայտնել է կազմակերպության քարտուղարությունը: Համաձայնեցվել է նաև Քարտուղարության աշխատակազմից և Միացյալ շտաբի զինվորականներից աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակի մշտական ​​մոնիթորինգի նպատակով։ Նրանց խնդիրը կլինի Ադրբեջանի հետ հակամարտության գոտում իրավիճակի գնահատումը, պետությունների ղեկավարներին զեկույցի նախապատրաստումը և լարվածության թուլացման վերաբերյալ […]

̰
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հասցեական հայտարարություն է տարածել ՀՀ տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

00:44 14.09.2022

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հասցեական հայտարարություն է տարածել՝ Հայաստանի տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ. « Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ՝ պահանջելով դադարեցնել Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգությունները, հրադադարի հարգում և վերադարձ բանակցային դաշտ։ Իրավիճակը կքննարկվի վաղը ՄԱԿ անվտանգության խորհրդում»։ #Arménie #Azerbaïdjan | @MinColonna vient de s’entretenir avec […]

̰
Կանադան խիստ անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններով․ Մելանի Ջոլին

00:38 14.09.2022

Կանադան խիստ անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններով, այս մասին գրել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին: «Կանադան խիստ անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների սկսմամբ, այդ թվում՝  բնակավայրերի և Հայաստանի ներսում քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածների առնչությամբ: Մենք կոչ ենք անում ապաէսկալացման, հրադադարի ռեժիմի ամբողջական պահպանման և ԵԱՀԿ-ի միջոցով կառուցողական երկխոսության վերադառնալուն»,- […]

̰
Հայաստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ

00:27 14.09.2022

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ մեկնարկած հերթական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Երկուստեք կարևորվել է Հայաստանի տարածքային ամբողջականության անվերապահ պահպանումը և հրադադարի ռեժիմի խիստ հարգումը: Նախարար Միրզոյանն […]

̰
Հայկական կողմից գերեվարված անձ կա․ «Ազատություն»

00:08 14.09.2022

Միջազգային իրավական հարցերի ՀՀ ներկայացուցչի գրասենյակի խոսնակը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ – ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմից մի անձ է գերեվարվել: Միջազգային իրավական հարցերի ՀՀ ներկայացուցչի գրասենյակի խոսնակը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ – ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ մարտական գործողությունների […]

̰
Եվրոպան պետք է հստակ դիրքավորվի հարձակման ենթարկված երկրի՝ Հայաստանի կողքին. Բունդեսթագի պատգամավոր

23:52 13.09.2022

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Թիլ Մանսմանն անդրադարձել է հայկական ուղղությամբ Ադրբեջանի հարձակմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը նշել է, որ դեռ չի դադարել հավատալ դիվանագիտության ուժին, սակայն, ցավոք սրտի, Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի տարածքի վրա ցույց է տալիս, որ ռազմական ուժն այժմ ավելի ու ավելի հաճախ է կիրառվում Եվրոպայում և նրա շրջակայքում: «Եվրոպան այժմ պետք է հստակ դիրքավորվի […]

̰
Տոկաևը ՀԱՊԿ նիստում Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել բանակցություններ սկսել

23:37 13.09.2022

Ղազախստանի նախագահ Կասիմժոմարտ Տոկաեւը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ նիստում կողմերին կոչ է արել հրաժարվել ուժային միջոցներից և անցնել բանակցությունների, հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը: «Ելույթ ունենալով նստաշրջանի մասնակիցների առջև՝ Ղազախստանի նախագահն ընդգծել է հակամարտությունը բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կոչ է արել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները իրադրությունը կայունացնելու […]

̰
Սոթքում Ադրբեջանի ԶՈւ-ի կրակից վնասվել են քաղաքացիների տները, կից կառույցները, համայնքապետարանի շենքը․ ՀՀ ՄԻՊ

23:26 13.09.2022

Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Նորաբակ, Կութ, Սոթք, Վարդենիս համայնքների բնակիչների ու ղեկավարների հետ։ ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից տեղեկացնում են, որ բնակիչների հետ ունեցած առանձնազրույցներում ստացվել է տեղեկություն այն մասին, որ Սոթքում Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ուղիղ կրակի արդյունքում վնասվել են քաղաքացիների տները, կից կառույցները, համայնքապետարանի շենքը։ Դրանք եղել են ադրբեջանական ուժերի կողմից ուղիղ կրակի թիրախ […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:20 13.09.2022

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ի ցերեկը` նաև ամպրոպ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում […]

̰
BACK_TO_TOP