TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

ՀԱՊԿ-ից պահանջում ենք անհապաղ միջոցառումների իրականացում․ ՀՀ ԱԺ-ի հայտարարությունը

15:09 13.09.2022

ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 13-ի նիստում քննարկել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն ադրբեջանական հարձակման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը: Քննարկումների արդյունքում 65 կողմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունել է ադրբեջանական հարձակման վերաբերյալ հայտարարությունը․ «Սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, […]

̰
Հայաստանի նախաձեռնությամբ այսօր տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ

15:03 13.09.2022

Հայաստանի նախաձեռնությամբ այսօր Երևանի ժամանակով 19։00 տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Պաշտպանության նախարարությունը […]

̰
ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

15:01 13.09.2022

Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակումների առնչությամբ։ «Խիստ մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով հարձակումների, այդ թվում` Հայաստանի տարածքում բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածների առնչությամբ։ ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու ապաէսկալացիայի ենթարկել իրադրությունը»,- նշել է […]

̰
Հայաստանը դիմում է ՄԻԵԴ՝ հրատապ միջոց կիրառելու

14:55 13.09.2022

Կառավարության՝ Միջազգային իրավական հարցերով գրասենյակը մինչև օրվա վերջ Մարդու իրավունքների եվրոպական դատարան հրատապ միջոց կիրառելու մասին դիմում է ուղարկելու՝ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի: Գրասենյակի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ վաղ առավոտից մասնագետներն աշխատում են փաստաթղթի վրա, մինչև օրվա վերջ դիմումը կուղարկեն և հանդես կգան հայտարարությամբ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ […]

̰
Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով հնարավորինս արագ և արդյունավետ բարեփոխենք մեր բանակը. Փաշինյան

14:53 13.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ․ «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Հարգելի նախագահություն, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, Սիրելի հայրենակիցներ, Լրատվությունից գիտեք արդեն, որ կեսգիշերին, ըստ էության, Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ուղղությամբ՝ 4 ուղղություններով, հետագայում ևս 2-3 ուղղություն է ավելացել: Եվ Ադրբեջանը փորձում է […]

̰
Վրաստանը կներդնի բոլոր ջանքերը տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու համար. Ղարիբաշվիլին՝ Փաշինյանին

14:41 13.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը՝ հավելելով, որ Վրաստանը կներդնի բոլոր ջանքերը դրան նպաստելու համար:

̰
14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ. ՀՀ ՊՆ

14:36 13.09.2022

Ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի […]

̰
Իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման աշխատանքներ են սկսվել․ ՀԱՊԿ-ի հայտարարությունը

14:29 13.09.2022

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հայկական կողմի դիմումի կապակցությամբ կազմակերպության քարտուղարությունը ՀԱՊԿ միացյալ շտաբի հետ համատեղ կազմակերպել է իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման աշխատանքները: Այս մասին ասվում է ՀԱՊԿ-ի հայտարարության մեջ։ ՀԱՊԿ-ն անընդունելի է համարում ուժի կիրառումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, պետք է օգտագործվեն քաղաքական-դիվանագիտական մեթոդներ և պայմանավորվածություններ, հայտարարել է […]

̰
ՀԱՊԿ-ն անընդունելի է համարում ուժի կիրառումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին

14:06 13.09.2022

ՀԱՊԿ-ն անընդունելի է համարում ուժի կիրառումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, պետք է օգտագործվեն քաղաքական-դիվանագիտական մեթոդներ և պայմանավորվածություններ, հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: «Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը։ Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ և պայմանավորվածություններ, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի […]

̰
SHANTNEWS

14:00 13.09.2022

̰
Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ

13:48 13.09.2022

Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը։ «Ֆրանսիան հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին հարցը կդնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը»,- նշել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը՝ ամփոփելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը: Ֆրանսիայի նախագահի աշխատակազմում նշել են, […]

̰
Ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահություն

13:29 13.09.2022

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունների սրումը պետք է անհապաղ դադարեցվի․ այս մասին ասված է ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության Twitter-ի էջում։ «Դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված առաջընթացը չպետք է վատնել։ ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը շարունակում է պատրաստակամորեն աջակցել կայուն լուծմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: The escalation of military hostility at the border between Armenia and Azerbaijan needs to […]

̰
Անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի ցանկացած փոփոխություն. Իրանի ԱԳՆ

13:12 13.09.2022

Իրանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ իր համար անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի որևէ փոփոխություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քենանին: Նա նշել է, որ Իրանը ուշադրությամբ հետևում է իրադարձությունների զարգացմանը և խոսել երկու երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու մասին: Իրանի ԱԳՆ խոսնակն […]

̰
Հայաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի նոր արբանյակ արձակելու ուղղությամբ. Սքոթ Հաբբարդ

13:11 13.09.2022

Հայաստանում անցկացվող «STARMUS» փառատոնի առաջին երեք օրը ֆանտաստիկ էին և խոստման մի մասը կատարվել է՝ ապահովվել է արվեստի և գիտության կապը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ «STARMUS» փառատոնի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ֆիզիկոս Սքոթ Հաբբարդը, որը զբաղվում է տիեզերական հետազոտություններով, ինչպես նաև ծրագրերով, նախագծերով և գործադիր կառավարմամբ ավելի քան 45 տարի, այդ […]

̰
Հայաստանը պաշտոնապես կդիմի ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի ԱԽ-ին․ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

04:30 13.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը: Որոշում է կայացվել ՀՀ […]

̰
Իրադրությունը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ ՀՀ ՊՆ-ի հայտարարությունը

04:12 13.09.2022

Ժամը 04։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված փոխհրաձգությունը շարունակվում է չթուլացող ինտենսիվությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ «Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի դիրքերի ուղղությամբ․ ՔԿ

04:00 13.09.2022

2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ին, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն խախտելով 1945 թվականի հունիսի 26-ին ստորագրված ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի (Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից (Կանոնադրությունն ուժի մեջ է […]

̰
ՀՀ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության

03:54 13.09.2022

Սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված ՀՀ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության։ «Հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։ Հանրությանը կոչ ենք անում խուճապի չմատնվել»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

̰
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

03:26 13.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ՀՀ վարչապետը հայտնել է, որ Ադրբեջանը կեսգիշերից սադրիչ և ագրեսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ սահմանի տարբեր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը: Նախագահ Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը […]

̰
Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. ՀՀ ՊՆ-ի հայտարարությունը

03:01 13.09.2022

Սեպտեմբերի 13-ին` ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներն ամբողջ […]

̰
Քաղաքացիների վարքագծի կանոններ ռազմական գործողությունների ժամանակ․ ՈՄԱ

02:48 13.09.2022

Ողջ Մնալու Արվեստ-ն ուղեցույց է հրապարակել՝ ռազմական գործողությունների ժամանակ քաղաքացիների վարքագծի կանոնների վերաբերյալ․ « Ձեր զինվորական հարազատների հետ մի կապվեք՝ եղբայր եք, հայր, հորեղբայր, թե որդի։ Դուք վտանգում եք զինվորի կյանքը. • Հեռախոսային խոսակցությունների և կապի այլ միջոցների միջոցով մի փոխանցեք զինվորների թվի, տեղաշարժի, ռազմական օբյեկտների գտնվելու վայրի (նույնիսկ մոտավորապես, նույնիսկ հայերեն, նույնիսկ քողարկված) տվյալները։ […]

̰
Թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները․ ՀՀ ՄԻՊ

02:42 13.09.2022

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի ահազանգերի, տեղական և այլ աղբյուրների տեղեկություններով ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ ծանր հրետանային զենքերից արդեն երկու ժամ ինտենսիվ հրետակոծության են ենթարկվում Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի ու հարակից համայնքները։ «Մեր ստացած տեղեկություններով՝ թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սա հրադադարի հայտարարության կոպտագույն խախտում է, որը նախորդիվ օրերի մանիպուլյատիվ տեղեկություններով […]

̰
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

02:41 13.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ կեսգիշերից սկսված սադրիչ, ագրեսիվ գործողությունների վերաբերյալ, որոնք ուղեկցվել են հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակահերթերով: Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել ադրբեջանական կողմի […]

̰
Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Ֆրանսիացի պատգամավոր

02:32 13.09.2022

Այսօր երեկոյան Ադրբեջանը հարձակում է գործել Հայաստանի վրա՝ խախտելով երկրի տարածքային ամբողջականությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել ֆրանսիացի պատգամավոր Սաբրինա Ագրեստի-Ռուբաշը։ «Այս երեկո իմ մտքերը Հայաստանի ու հայերի հետ են։ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է նախաձեռնել՝ հերթական անգամ խախտելով մեր բարեկամական երկրի տարածքային ամբողջականությունը։ Վաղն անմիջապես դիմելու եմ արտգործնախարար Կատրին Կոլոնեին, […]

̰
ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի

02:23 13.09.2022

Պայմանավորված սահմանին տիրող լարվածությամբ` իմ հրամանով ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար։ Այս մասին գրել է ԱԻՆ ղեկավար Արմեն Փամբուխչյանը։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել […]

̰
Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է․ Տեղեկատվական շտաբ

01:54 13.09.2022

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են՝ պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում ադրբեջանական կողմի ագրեսիվ ռազմական ակտիվ գործողություններով` տեղեկացնում ենք, որ ժամը 01:50-ի դրությամբ Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է։ «Հանրապետության բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն և զգոնություն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- ասված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ։

̰
Ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է․ ՀՀ ՊՆ

01:49 13.09.2022

Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով։ Ինչպես ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի […]

̰
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում չհրապարակել փոխհրաձգության տեսանյութեր

01:37 13.09.2022

ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր, գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Ինչպես ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ։

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղություններով կիրառում է նաև ԱԹՍ-ներ․ ՀՀ ՊՆ

01:03 13.09.2022

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ «Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ»,- ասված է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ:

̰
Բելգրադում հնչում է Հայաստանի հիմնը․ Արթուր Ալեքսանյանի պարգևատրման արարողությունը

00:01 13.09.2022

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Բելգրադում ընթացող աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ նվաճեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 5:1 հաշվով հաղթելով բուլղարացի Կիրիլ Միլովին: Ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է մեր ըմբիշի հաղթական մենամարտը և պարգևատրման արարողությունը։ Տեսանյութը՝ այստեղ։

̰
BACK_TO_TOP