TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Վթար Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին․ վարորդի և ուղևորի վիճակը ծանր է

23:08 13.09.2022

Սեպտեմբերի 13-ին, ժամը 19։45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «VAZ-2103» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ե․ Օ․, ծնված 1960 թ.) բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել: Մինչ […]

̰
ՀԱՊԿ գագաթնաժողովը գլխավոր քարտուղարին առաջարկել է մեկնել հայ-ադրբեջանական հակամարտության գոտի․ Белта

22:52 13.09.2022

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան, Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ […]

̰

22:49 13.09.2022

Սեպտեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․23⁰ և արևելյան երկայնության 46․08⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Քաջարան քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի […]

̰
Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի

22:39 13.09.2022

Ս.թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանը դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի: Այս մասին տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջը: Ներկայացված դիմումները վերաբերում են Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հիմնարար իրավունքների պաշտպանությանը: «Եվրոպական դատարանից պահանջել ենք նաև կիրառել իր կանոնադրության 39-րդ կանոնի 2-րդ կետը և անհապաղ ծանուցել […]

̰
Վթար Աղավնաձոր գյուղում․ վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 30 մ հեռավորության վրա

22:34 13.09.2022

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 17։31-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի խաղողի այգիների մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի «Մամազալի» կոչվող տարածքում «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Բ․, […]

̰
Արտարժույթների փոխարժեքները՝ ըստ Կենտրոնական բանկի

22:24 13.09.2022

Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 405.71 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.24 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 412.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.82 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.77 դրամ` նախորդ օրվա համեմատ աճելով 0.05 դրամով։

̰
ՄԱԿ-ը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ

22:17 13.09.2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ քայլեր ձեռնարկել սահմանին հակամարտության ապաէսկալացման ուղղությամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտերի վերսկսման մասին հաղորդագրություններով։ Նա կողմերին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու […]

̰
Տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

22:03 13.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան, Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Նիստում քննարկվել են […]

̰
SHANTNEWS

22:00 13.09.2022

̰
Համահայկական ու համաժողովրդային դիմադրություն Ադրբեջանի բարբարոսությունների դեմ. Արամ Ա կաթողիկոսի պատգամը

21:52 13.09.2022

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը պատգամ է հղել սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ՝ շեշտելով. «Այո՛, հայոց բանակին կողքին համահայկական ու համաժողովրդային դիմադրութիւն ցեղապաշտ, արիւնարբու ու յարձակողապաշտ Ազրպէյճանի դէմ: Փաստօրէն այլ ճանապարհ չկայ»։ Ինչպես տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Արամ Ա կաթողիկոսը նաև նշել է. «Երբ 4-օրեայ ու 44-օրեայ պատերազմներով ու ապա […]

̰
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ․ ՀՀ ՊՆ-ի հայտարարությունը 21:00-ի դրությամբ

21:41 13.09.2022

Սեպտեմբերի 13-ի ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ Այդուհանդերձ, թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, և թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակում է ամբողջ ծավալով կատարել իր […]

̰
Ինչպե՞ս են սկսվել մարտական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին. օրվա քրոնիկան՝ ըստ ժամերի

21:35 13.09.2022

Ինչպե՞ս են սկսվել մարտական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ պաշտոնական տեղեկությունները ներկայացնում ենք ըստ ժամանակագրության: Առաջին պաշտոնական հաղորդագրությունը պաշտպանության նախարարությունը տարածեց գիշերը ժամը մեկին՝ հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Այս […]

̰

21:27 13.09.2022

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 15։06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուրացանի փողոցում գտնվող տներից մեկի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան ննջասենյակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։37-ին, մարվել՝ 15։59-ին։ Այրվել է ննջասենյակը (մոտ […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի իրադրության շուրջ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստը նշանակված է սեպտեմբերի 14-ին. ԶԼՄ

21:16 13.09.2022

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստը նշանակված է սեպտեմբերի 14-ին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության աղբյուրը։ «Այո, քննարկումը նշանակված է վաղը»,- ասել է գործակալության զրուցակիցը: Ավելի վաղ Հայաստանը նամակ էր հղել սեպտեմբերին ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահող Ֆրանսիային՝ խնդրելով արտահերթ նիստ հրավիրել: Մեկնարկել է ՀԱՊԿ-ի առցանց գագաթնաժողովը, որը գումարվել է Ադրբեջանի […]

̰
Ջերմուկում ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ. համայնքապետ

21:05 13.09.2022

Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը հայտնում է, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների հարձակումից անմիջապես հետո Ջերմուկում ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք պատրաստակամություն են հայտնել միանալ դիրքերում կանգնած զինվորներին: «Ջերմուկը չենք լքել ոչ մի րոպե, և անհրաժեշտության դեպքում բոլորս պատրաստ ենք պայքարելու մեր հայրենիքի, մեր հող ու ջրի համար: Կոչ եմ անում սեփական նախաձեռնությամբ դիրքեր չբարձրանալ, հետևել համայնքապետարանի […]

̰
Բելառուսի ԱԳՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է արել

21:02 13.09.2022

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է արել երկու պետությունների սահմանին իրավիճակի սրման ֆոնին, համապատասխան հայտարարությունը տարածել է գերատեսչությունը: «Բելառուսի Հանրապետությունում տագնապով են հետևում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հերթական սրմանը։ Սգում ենք երկու կողմերից զոհվածների համար, շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ ԱԳՆ-ը կոչ է անում զսպվածություն […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է իր 50 զինվորականների զոհվելու մասին

20:54 13.09.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Հայաստանի հետ սահմանին լարվածության սրման հետևանքով իր 50 զինվորականների զոհվելու մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ 18:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել […]

̰
Մեկնարկել է ՀԱՊԿ-ի առցանց գագաթնաժողովը․ Պուտինը ևս մասնակցում է

20:47 13.09.2022

Մեկնարկել է ՀԱՊԿ-ի առցանց գագաթնաժողովը, որը գումարվել է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին լարվածության ֆոնին, հայտնել է Դմիտրի Պեսկովը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առցանց գագաթնաժողովին: Այս նիստը հերթական նիստը չէ, այն օպերատիվ գումարվել է Հայաստանի խնդրանքով։ Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ, որի ընթացքում է որոշում է […]

̰
ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին

20:41 13.09.2022

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ վերջին մեկ օրում չեն արձանագրվել, ասվում է ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկագրում: «Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ, որի ընթացքում է որոշում է կայացվել ՀՀ […]

̰
Կիպրոսի ԱԳՆ-ը դատապարտում է Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումը Հայաստանի վրա

20:34 13.09.2022

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումը: Այս մասին ասվում է Կիպրոսի Հանրապետության ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ «Արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրման կապակցությամբ՝ այսօր վաղ առավոտյան Հայաստանի դիրքերի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումից հետո։ Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է հարձակումը և կոչ է անում պահպանել 2020թ.նոյեմբերի […]

̰
Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հարցազրույցը Al Jazeera-ին

20:21 13.09.2022

Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի հարցազրույցը Al Jazeera English հեռուստաընկերությանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հակառակորդի կրակոցների հետևանքով այրվում են Ջերմուկի անտառները

20:12 13.09.2022

Ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով Ջերմուկի անտառներում հրդեհ է բռնկվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ հավելելով. «Այն, որ հրդեհները սկսվել են մարտական գործողությունների արդյունքում, միանշանակ է»: Նա նաև հայտնեց, որ այն տարածքներում, որոնք դիտարկվում են հակառակորդի կողմից, հրդեհաշիջման աշխատանքներ չեն կարողանում իրականացնել: Մնացած հատվածներում, որոնք չենք դիտարկվում, իրականացվում են […]

̰
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ․ ՊՆ-ի հայտարարությունը

18:42 13.09.2022

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ․ ՊՆ-ի հայտարարությունը 18:00-ի դրությամբ։ Մանրամասները՝ ստորև։

̰
Այս վերջին բռնությունը չի կարող անպատասխան մնալ. Շիֆն ԱՄՆ Կոնգրեսում բանաձև կներկայացնի

18:34 13.09.2022

Սա ոչ միայն Հայաստանի հետ հրադադարի մասին Ադրբեջանի համաձայնագրի աղաղակող խախտում է, այլև ուղիղ հարձակում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա։ Այս մասին գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։ «Դա տեղի է ունեցել ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միմյանց ձեռք սեղմեցին Բրյուսելում, […]

̰
Կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը

15:58 13.09.2022

Սեպտեմբերի 13-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որին մասնակցում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը և ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։ Նիստի ժամանակ ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ ՄԽ անդամներին է ներկայացրել տեղեկատվություն այն մասին, որ սեպտեմբերի 13-ին՝ կեսգիշերից հետո Ադրբեջանի […]

̰
Եվրամիությունը հատուկ ներկայացուցչին կուղարկի Հայաստան և Ադրբեջան

15:56 13.09.2022

ԵՄ-ն անմիջապես հատուկ ներկայացուցչին կուղարկի Հայաստան և Ադրբեջան՝ կարգավորման համար, ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի տարածած հայտարարության մեջ ՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության հետ: «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կապի մեջ է երկու երկրների ղեկավարների հետ, և ես այսօր խոսում եմ համապատասխան արտգործնախարարների հետ։ ԵՄ-ն հավատարիմ է՝ շարունակելու գործել որպես ազնիվ […]

̰
Շտապօգնության մեքենաների և առողջապահական օբյեկտների թիրախավորման փաստերը ներկայացվել են ԱՀԿ-ին. ՀՀ ԱՆ

15:46 13.09.2022

Ադրբեջանական զինված ուժերի կողմից շտապօգնության մեքենաների և առողջապահական օբյեկտների թիրախավորումը հանցանք է` Միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Արձանագրված փաստերը ներկայացվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և փոխանցվել միջազգային բոլոր խողովակներով` ակնկալելով, որ սանձազերծված ագրեսիան կդատապարտվի և կստանա համարժեք գնահատական»,- ասված է հայտարարության մեջ:

̰
Ադրբեջանի կողմից գրավյալ տարածքներում մնացած ավտոմեքենաների առումով արտոնություններ կտրամադրվեն պատերազմի մասնակիցներին և զոհվածների ընտանիքներին

15:33 13.09.2022

Ադրբեջանական ռազմական լայնածավալ սադրանքի հետևանքով ՀՀ պետական սահմանի առանձին հատվածներում ստեղծված լարված իրավիճակով պայմանավորված՝ Երևանի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստը մեկնարկել է խմբագրված օրակարգով: Հրատապության կարգով օրակարգում ընդգրկվել են այն հարցերը, որոնք անհրաժեշտ են մայրաքաղաքի բնականոն կյանքն ապահովելու համար: Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում Եվրասիական բանկի վարկային ծրագրով նախատեսված է ոռոգման ներքին ցանցի շինարարություն, […]

̰
ԵԽ պատգամավորը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել Հայաստանի դեմ հարձակումները

15:25 13.09.2022

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան: «Եվրախորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խումբը խստորեն դատապարտում է վաղ առավոտյան Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակումը։ Կոչ ենք անում Եվրամիությանը՝ ի դեմս ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, հնարավորինս շուտ միջամտել, կոչ ենք անում Ադրբեջանին […]

̰
Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության, խաղաղ բնակչության դեմ ակնհայտ ագրեսիան պլանավորվել է նախապես. դատախազություն

15:16 13.09.2022

2022 թվականի սեպտեմբերի 13-ին, կեսգիշերից, 2020թ. նոյեմբերին 9-ին ստորագրված հրադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ հայտարարության, ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից, այլ պետության տարածք ներխուժումից կամ հարձակումից զերծ մնալու վերաբերյալ միջազգային մի շարք պայմանագրերի կոպտագույն խախտումներով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ագրեսիա իրականացնելու փաստի առթիվ նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի […]

̰
BACK_TO_TOP