13:10 12.09.2022
«Ազդարարման համակարգի մասին» և մի շարք այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են ազդարարման համակարգի զարգացման և կատարելագործման, ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ: ԱԺ կայքի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 12-ի ԱԺ նիստում հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը՝ ներկայացնելով հիմնական կարգավորումները:
Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է ազդարարման հետ կապված հարաբերությունները տարածել նաև մասնավոր ոլորտի կազմակերպությունների և համայնքային կազմակերպությունների վրա, նախատեսել կոռուպցիոն բնույթի հանցագործություն չհանդիսացող իրավիճակներում ազդարարում տալու, այդ թվում՝ անանուն ազդարարելու հնարավորությունը՝ միաժամանակ սահմանելով ազդարարման նման դեպքերը քննող իրավասու մարմին: Առաջարկվող կարգավորումների մանրամասները՝ այստեղ:
Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հարցուպատասխանի ձևաչափում կարծիք է հայտնել, որ գործող օրենքին չհամապատասխանող իրավիճակ է ստեղծվել և հետաքրքրվել ոլորտի վիճակագրությամբ:
Ներկայացնելով վիճակագրական տվյալները՝ Երանուհի Թումանյանցը նշել է, որ 2019 թ. Գլխավոր դատախազություն ստացվել է 188 ազդարարում, որոնք վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին: Դրանցից 153-ը եղել է անանուն: 2020 թ. ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 140 ազդարարում, որից 119-ը եղել է անանուն: 2021 թ. ստացված 75 ազդարարումից 68-ը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին, 70-ը եղել է անանուն: 2022 թ. տվյալները դեռևս չեն ստացվել:
Հերիքնազ Տիգրանյանն էլ կարևորել է այն հանգամանքը, որ ազդարարումը պետք է լինի ոչ միայն կոռուպցիոն հանցագործությունների, այլ նաև՝ շահերի բախման, անհամատեղելիության, նաև կոռուպցիոն ռիսկերի մասով: Ըստ պատգամավորի՝ օրենքի չգործելը պայմանավորված է ոչ միայն կարգավորումների թերացմամբ, այլ նաև՝ հանրային մտածելակերպով, քանի որ ազդարարումը մեր հասարակության մեջ չի ընկալվում աջակցություն իրավապահ համակարգին կամ անհանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ:
Երանուհի Թումանյանցը հստակեցրել է, որ կառավարությունն ազդարարման համակարգի զարգացման ուղղությամբ միջոցներ է ձեռնարկել, այդ թվում ընդունել է հաղորդակցության ծրագիրը, որով հստակ ազդարարվելու է այս համակարգի մասին: Նա նշել է, որ օրենքի փոփոխությունները քննարկվել են շահագրգիռ ուժերի, նաև՝ միջազգային գործընկերների հետ: Փոխնախարարի խոսքերով՝ հանրությանն օրենքի մասին ազդարարումն ավելի ընդգրկուն կլինի՝ շեշտը դնելով անանունության վրա, որպեսզի մարդիկ իրենց պաշտպանված զգան: «Հարցումները ցույց են տալիս, որ հաճախ ազդարարողները զերծ են մնում ազդարարումից, քանի որ վախենում են վենդետայից ու հետևանքներից»,- ասել է Երանուհի Թումանյանցը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, դիմելով փոխնախարարին, նշել է, որ պետք է հետամուտ լինել քաղաքում տեղադրված ազդարարող պաստառները վերացնելու կամ դրանք նորով փոխարինելու հարցում: Երանուհի Թումանյանցը վստահեցրել է՝ միջոցներ են ձեռնարկվում, որ ազդարարումը չլինի միայն պաստառներով և թռուցիկներով:
«Առաջինից երկրորդ ընթերցում վիճահարույց հարցերը հանգամանալի քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- հարակից զեկույցում ասել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը:
Պատգամավոր Վիգեն Խաչատրյանի գնահատմամբ՝ ոլորտում հաջողության չենք հասնի, եթե մեր հասարակության առանձնահատկությունները հաշվի չառնենք: Նրա խոսքերով՝ կարելի է միջազգային չափանիշներին համապատասխանող օրենք գրել, որը չաշխատի: Պատգամավորը համոզված է, որ անանունությանը վերաբերող դրույթը պետք է հանվի. դա ծնելու է կոռուպցիա, չարաշահում:
Վլադիմիր Վարդանյանը ևս կարծիք է հայտնել, որ պետք է հաշվի առնվեն այս ոլորտում մեր երկրի առանձնահատկությունները: «Մենք չափազանց կարևորում ենք կոռուպցիայի դեմ պայքարը, կարևոր է նման նախագիծը, բայց մենք պետք է ունենանք նախագիծ, որը պետք է գործի, ոչ թե վերածվի նախագծի, որն ուղղված է պարզապես ազդարարների պաշտպանությանը: Այն պետք է ուղղված լինի ազդարարների պաշտպանության միջոցով երկրում կոռուպցիան արմատախիլ անելուն»,- ասել է պատգամավորը:
20:11 07.07.2025
Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել․ ՆԳ նախարարՆերքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 7-ին Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրում մասնակցել է ծառայությունների կազմավորման 4-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։ Ներկա էին Ոստիկանության պետը, տեղակալները, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը, պարեկային ծառայողներ։ Շնորհավորելով ներկաներին՝ նախարար Սարգսյանն ընդգծել է, որ ոստիկանության պատմության մեջ 4 տարին կարող է կարճ ժամանակահատված թվալ, սակայն […] ...
19:54 07.07.2025
«Նոայի» հայտացուցակը Չեմպիոնների լիգայի համար«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ակումբի A հայտացուցակը, որը նախատեսված է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար։ Հայտացուցակում ընդգրկվել են հետևյան ֆուտբոլիստները. Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Ալեքսեյ Պլոշչադնի։ Պաշտպաններ. Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիթ Սուալեհե, Գոնսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Գուստավո Սանգարե, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. […] ...
19:46 07.07.2025
Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարներըԳլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանն այսօր ընդունել է «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության նախագահ Լյուսի Վարպետյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է Գլխավոր դատախազության շենքում բացված՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայում: Լիլիթ Գրիգորյանը ողջունել է Հայ իրավաբանական միության գործընկերներին Գլխավոր դատախազությունում և ներկայացրել Լաբորատորիայի գործունեության թեմատիկ ուղղությունները: Լյուսի Վարպետյանը ներկայացրել է Կազմակերպության ընթացիկ ծրագրերն ու գործունեության հիմնական ուղղությունները, ընդգծել […] ...
19:39 07.07.2025
Արագածոտնի մարզում 33-ամյա վարորդը «ԶԻԼ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Վիգեն Մ․-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով դիմել է հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել […] ...
19:27 07.07.2025
Մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդինՕրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Երևանի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հուլիսի 5-ի երեկոյան պարեկները «Հյունդային» ու վարորդին հայտնաբերել են։ Տղամարդու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ «Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ երթևեկելիս։ Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հանգեցնել»։ ...