TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ռուսաստանը մինչև վերջ կկատարի Դոնբասը պաշտպանելու իր պարտքը․ Պուտին

13:20 07.09.2022

Ռուսաստանը մինչև վերջ կկատարի Դոնբասում ապրող մարդկանց պաշտպանության իր պարտքը, ինչն արդյունքում կհանգեցնի մեր երկրի արտաքին քաղաքական դիրքերի ամրապնդմանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի նստաշրջանում: «Ռուսաստանը որոշում է կայացրել այդ հարցը (Դոնբասի բնակիչների ցեղասպանությունը-խմբ.) խաղաղ ճանապարհով լուծելու բազմակի փորձերից հետո պատասխանել այնպես, հայելային, ինչպես գործել է մեր պոտենցիալ հակառակորդը՝ զինված […]

̰
Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ում ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայ գերիների վերադարձը մերժելու և հակամարտության գոտի ՄԱԿ կառույցների մուտքը խոչընդոտելու վրա

13:06 07.09.2022

Սեպտեմբերի 6-ին Նյու Յորքում կայացած, Խաղաղության մշակույթին նվիրված ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան ֆորումին (High Level Forum on the Culture of Peace) ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ Նա, մասնավորապես, նշել է, որ, չնայած անհանդուրժողականության և այլատյացության դեմ պայքարի ոլորտում միջազգային հանրության ջանքերին, դրանց տարբեր դրսևորումները շարունակում են անարգել գոյություն ունենալ աշխարհի […]

̰
Տարօրինակ արարածը դուրս է եկել ավազից և ողջունել տղային

00:47 07.09.2022

Ուելսում տարօրինակ արարածը դուրս է եկել ավազից և ողջունել հնգամյա տղային, որը ծնողների հետ լողափում հանգստանում էր: Այս մասին հայտնում է Daily Post-ը։ Տարօրինակ արարածի հետ հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի վերջին, երբ Ջոզեֆը և նրա ծնողները արձակուրդ էին մեկնել: Տղայի մայրը՝ Դեբին, նկարահանել է, թե ինչպես է իր որդին վազում ավազի վրայով և ուրախանում, […]

̰
Տղամարդը կենդանության նշաններ է ցույց տվել իր մարմինն օրգանների համար նվիրաբերելուց վայրկյաններ առաջ

00:34 07.09.2022

Սխալմամբ մահացած ճանաչված ամերիկացի տղամարդը կենդանության նշաններ է ցույց տվել իր մարմինն օրգանների համար նվիրաբերելուց վայրկյաններ առաջ: Այս մասին հայտնում է The Mirror-ը։ 37-ամյա Ռայան Մարլոուն երկու շաբաթ է անցկացրել հիվանդանոցում՝ լիստերիայով վարակվելուց հետո։ Վարակի պատճառով նրա մոտ գլխուղեղի ուռուցք է զարգացել։ Հիվանդի վիճակն աստիճանաբար վատացել է, բժիշկներն արձանագրել են ուղեղի մահ։ Տղամարդու ընտանիքը համաձայնել […]

̰
Ֆրանսիան խոստացել է աջակցել Հունաստանին Թուրքիայի հետ հակամարտության դեպքում

23:53 06.09.2022

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան խոստացել է օգնել Հունաստանին և Կիպրոսին նրանց ազգային ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում։ Նրա խոսքը մեջբերում է հունական ERT հանրային հեռուստատեսությունը։ Նախարարը հայտնել է Ֆրանսիայի դիրքորոշումը Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ բանակցությունների արդյունքներից հետո, ով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի եթե «հունական սադրանքները» չդադարեն հայտարարությունները  «չլսված» և «դատապարտելի» է անվանել։ «Բայց […]

̰
Համացանցում են հայտնվել ՌԴ-ում եկեղեցու սպասավորի վրա հարձակման կադրերը

23:34 06.09.2022

Սանկտ Պետերբուրգի Սուրբ Հովհաննես Կրոնշտադտսկու եկեղեցու սպասավորի վրա ոչ ադեկվատ տղամարդու հարձակումը տեսագրվել է. փայտով զինված կաշվե բաճկոնով տղամարդը սկզբում ագրեսիվ է պահել իրեն տաճարի դռների մոտ, իսկ հետո ներս է մտել և այնտեղ սպանության սպառնալիքներ է հնչեցրել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Սպասվում է անձրև և ամպրոպ

23:23 06.09.2022

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 8-ի գիշերը առանձին շրջաններում, 7-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 6-7-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 8-11-ը սպասվում է […]

̰
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

23:11 06.09.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Նոր Նորք 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 11, 12, 17, 18, 19, 20, 21, 35, 36, 38, 51, 59 շենքեր, թիվ 186 դպրոց, թիվ 118 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Թումանյան […]

̰
Արտարժույթների փոխարժեքները՝ ըստ Կենտրոնական բանկի

23:00 06.09.2022

Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 6-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 404.80 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.06 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 401.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.02 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.65 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.02 դրամով։

̰
Երևանում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա

22:31 06.09.2022

Սեպտեմբերի 6-ին, ժամը 20։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տաշքենդի փողոցի թիվ 1/7 շենքի դիմաց ծառը ընկել է ավտոմեքենայի վրա․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները հեռացրել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Ա․) վրա ընկած […]

̰
ՄԻՊ-ը մասնակցել է ԵԱՀԿ տարածաշրջանի Պաշտպանական հաստատությունների ղեկավարների հավաքին

22:15 06.09.2022

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը սեպտեմբերի 5-ից 6-ը Վարշավայում մասնակցել ԵԱՀԿ անդամ պետությունների մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարների բարձրաստիճան հանդիպմանը, որը նախաձեռնվել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից։ Հանդիպումը նպատակ ուներ համախմբել ԵԱՀԿ տարածաշրջանի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարներին՝ մարդու իրավունքների հաստատությունների մարտահրավերային և արագ զարգացող միջավայրում առավել կայուն հաստատություններ ստեղծելու մասին փորձագիտական խորհրդատվություն և քննարկում ծավալելու համար: […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3379 խախտում

00:02 06.09.2022

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները օգոստոսի 29-ից սեպտեմբերի 5-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3379 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 24 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 25, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1 վարորդ։ 6 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ […]

̰
Վարդենիկ գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ, ջերմահարվել են ծառեր

23:48 05.09.2022

Սեպտեմբերի 5-ին` ժամը 14:17-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ գյուղի գերեզմանատանը այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդենիկ գյուղի գերեզմանատանը հարակից տարածքում և անտառում: Հրդեհը […]

̰
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

23:34 05.09.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Նոր Նորքի 8-րդ միկրոշրջան, 2-րդ Շրջադարձային փ. 1, 2, 3, 4, 5, Մինսկի փողոցի 13, 14, 15 բնակելի շենքեր, Մինսկի փողոցին հարակից սեփական տներ, Ավան Դավիթ Մալյան փ. սեփական տներ, հարակից […]

̰
Սննդաբանները նշել են նիհարելուն խանգարող հինգ սովորույթները

23:20 05.09.2022

Ավելորդ քաշից ազատվելուն խանգարում է չափից շատ կարագը, համեմունքներն ու հավելումները, կարծում են ամերիկացի սննդաբանները: Սննդաբան Էմի Գուդմանը բացատրել է, որ շատ մարդիկ սխալմամբ կարծում են, թե օգտակար մթերքները կարելի է ուտել անսահմանափակ քանակությամբ։ Դա, նրա խոսքով, այդպես չէ. առողջ սննդի ավելցուկը նույնպես կարող է վնասել կազմվածքին։ Նա խորհուրդ է տալիս հետևել չափաբաժիններին՝ անկախ նրանից, […]

̰
ԻՊ-ը ստանձնել է Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը

23:05 05.09.2022

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԻՊ-ի հայտարարությունը: Առավոտյան դեսպանատան հյուպատոսական բաժնի մոտ գրոհայինը գործի է դրել պայթուցիկ սարքը։ Զոհվել են դեսպանատան երկու աշխատակից և Աֆղանստանի մի քանի քաղաքացի։ Ինչպես հայտնել է Քաբուլի ոստիկանության ներկայացուցիչ Հալիդ Զադրանը՝ մահապարտ ահաբեկիչը ծրագրում էր պայթյուն […]

̰
Օդի ջերմաստիճանը 7-10 աստիճանով կնվազի

22:55 05.09.2022

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 7-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 8-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ն աստիճանաբար կնվազի 7-10 […]

̰
Շիմպանզեների` աշխարհի ամենահայտնի մասնագետը պարգևատրվեց Սթիվեն Հոքինգի մեդալով

22:38 05.09.2022

Անգլիացի պրիմատոլոգ և մարդաբան Ջեյն Գուդոլը շիմպանզեների ընտանեկան և սոցիալական փոխհարաբերությունների ուսումնասիրման գործում ունեցած երկարամյա ավանդի համար Երևանում անցկացվող STARMUS VI փառատոնի շրջանակում արժանացավ Սթիվեն Հոքինգի մեդալի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Գուդոլը, ով չէր կարողացել գալ Երևան, ներկաներին իր խոսքը հղեց տեսանյութի միջոցով։ Նա պատմեց, որ դեռ մանկուց հետաքրքրվել է կենդանիներով ու ցանկություն է ունեցել գրել կենդանիների […]

̰
Սալմա Հայեկը 56-ամյակը նշել է զբոսանավի վրա՝ բիկինիով պարելով

22:33 05.09.2022

Մեքսիկական ծագում ունեցող ամերիկացի դերասանուհի Սալմա Հայեկը նշել է իր 56-ամյակը: Նա տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ նա զբոսանավի վրա է։ Տեղադրված կադրերում հեռուստաաստղը երգում է՝ միաժամանակ պարային շարժումներ կատարելում կարմիր գույնի բիկինիով։ «Շնորհավոր իմ ծնունդը»,- գրել է Հայեկը։ Գրառումը հավաքել է ավելի քան վեց միլիոն դիտում։   View this post on Instagram […]

̰
Հայտնի է Մեծամոր-Արմավիր ճանապարհին տեղի ունեցած վթարի զոհի և տուժածների ինքնությունը

22:17 05.09.2022

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 18:45-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Ռ․ Բ․, ծնված 1996 թ․) և «Howo» […]

̰
SHANTNEWS

22:00 05.09.2022

̰
Միրզոյանը Լավրովի հետ զրույցում ընդգծել է հայ գերիների շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը

21:51 05.09.2022

Սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նախարար Միրզոյանը ցավակցություն է հայտնել Աֆղանստանում ՌԴ դեսպանության մոտ պայթյունի հետևանքով զոհերի առնչությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին: Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը մանրամասն անդրադարձ են կատարել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա […]

̰
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Արզականի բնակչի կողմից կատարված սպանություններից

21:48 05.09.2022

Օգոստոսի 27-ին, ժամը 05.10-ին, «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել Կոտայքի մարզի Արզական գյուղի երկու բնակիչ՝ «պարանոցի և որովայնի բազմակի ծակած-կտրած վերքեր, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ 57-ամյա տղամարդ և նախաբազկի ծակած-կտրած վնասվածքով 52-ամյա կին: Հիվանդանոց տեղափոխվածներն ամուսիններ էին: «52-ամյա կինը Չարենցավանի բաժնի ոստիկաններին հաղորդում էր տվել, որ օգոստոսի 27-ին, ժամը 03.30-ի […]

̰
Նոր սպասասրահներ կանգառներում․ քաղաքապետարանի նիստի մանրամասները

21:30 05.09.2022

Երևանի տրանսպորտի, երթևեկության, աղբահանության, բարձրահարկերի, վերելակների ու մուտքերի դռների, աղբահանության, լուսավորության ու բազմաթիվ այլ հարցեր այսօր կրկին քննարկվել են Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական նիստի ժամանակ: Աշնան առաջին նիստի առաջին տեղեկությունը եղանակի մասին է: Ամառվա տապը մի քիչ կնահանջի: Ջերմաստիճանը կիջնի մինչև 36 աստիճան: Լավ լուրերի շարքից է այն, որ կանգառների սպասասրահները կարդիականացվեն: Մրցույթ արդեն հայտարարվել […]

̰
Արմավիրի մարզում Ford Transit-ը մխրճվել է բեռնատարի ետնամասի մեջ. կան վիրավորներ և զոհ

21:15 05.09.2022

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:50–ի սահմաններում Մայիսյան–Մեծամոր ավտոճանապարհին բախվել են Ford Transit և Howo մակնիշի բեռնատարները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով  3 հոգի տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, մեկը՝ «Մեծամոր» բժշկական կենտրոն: Վիրավորներից երկուսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա: 3 վիրավորները գտնվում են ծայրահեղ […]

̰
Պուտինն ու Փաշինյանը Վլադիվոստոկում հանդիպում կունենան․ կառավարությունից հաստատում են

21:02 05.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Կառավարության ղեկավարը Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ: ՀՀ կառավարությունից հաստատում են, որ նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը: Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական […]

̰
Մենք ուզում ենք, որ ավելին իմանալը, ավելին ստեղծելը դառնա յուրաքանչյուրի տրամադրությունը Հայաստանում. վարչապետը՝ «STARMUS»-ի բացմանը

20:57 05.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ, Երևանի Կարեն Դեմիրճյանի անցվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «STARMUS» գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնի բացման պաշտոնական արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, փոխվարչապետներ՝ Մհեր Գրիգորյանը, Համբարձում Մաթևոսյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, […]

̰
Ճապոնիայում մահացել է 3-ամյա մի աղջիկ, որին մոռացել էին մանկապարտեզի ավտոբուսում

20:47 05.09.2022

Ճապոնիայի Սիձուոկա պրեֆեկտուրայում 3-ամյա աղջիկը ջերմային հարվածից մահացել է այն բանից հետո, երբ նրան մոռացել են ավտոբուսում, հայտնել է Կիոդո գործակալությունը: Երկուշաբթի առավոտյան փոքրիկ Թինա Կավամոտոն ավտոբուսով մեկնել է մանկապարտեզ։ Սակայն դաստիարակներից ոչ մեկն ուշադրություն չի դարձրել, որ նա դուրս չի եկել տրանսպորտից և չի միացել խմբին։ Հետագայում նրա բացակայությունը նույնպես ոչ ոք չի նկատել։ […]

̰
Ուղևորը հափշտակել է տաքսու վարորդի պարանոցի ոսկե շղթան ու փախել

20:29 05.09.2022

Օգոստոսի 28-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում կողոպուտի վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Տուժողը նշում էր, որ ժամը 4.35-ի սահմաններում հաշփտակել են ոսկյա շղթա։ Արաբկիրի քրեական հետախույզները ձեռնարկեցին միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Տուժողը տաքսու վարորդ էր։ Ժամը 3.30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում երկու հոգի կանգնեցրել էին նրա մեքենան։ Ուղևորվել էին դեպի Ավան՝ Մարշալ Խուդյակովի […]

̰
Արտարժույթների փոխարժեքները՝ ըստ Կենտրոնական բանկի

20:15 05.09.2022

Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 5-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 404.74 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.15 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 401.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 2.48 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.67 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.03 դրամով։

̰
BACK_TO_TOP