16:53 07.09.2022
Սեպտեմբերի 6-ի երեկոյան Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Հանրապետության հրապարակում գողության փորձ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել Կապան քաղաքի բնակիչ, 30-ամյա մի տղամարդու։ Բաժին է հրավիրվել նաև օտարերկրյա մի քաղաքացի։ Ոստիկանությունում պարզվել է, որ ժամը 21։30-ի սահմաններում կապանցի տղամարդը փորձել է նրա պայուսակից գողանալ բջջային հեռախոս, սակայն […]
16:50 07.09.2022
Վլադիվոստոկում անցկացվող «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Իր խոսքում ՌԴ նախագահը, մասնավորապես, նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, մենք Ձեզ հետ մշտական կապի մեջ ենք՝ կանոնավոր հանդիպումներ, հեռախոսազրույցներ ընթացիկ արդիական հարցերի շուրջ, բայց, այնուամենայնիվ, այսօր անձնապես հանդիպելով […]
16:41 07.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում մասնակցել է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին: Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Մյանմայի, Մոնղոլիայի վարչապետները, Չինաստանի ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահը: Հեռավար կերպով ֆորումին ելույթով են հանդես եկել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Մալայզիայի և Վիետնամի կառավարությունների ղեկավարները: Իր ելույթով Նիկոլ […]
16:32 07.09.2022
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։39-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղիտու գյուղի սկզբնամասում քաղաքացին բարձրացել է ծառը (ճյուղը կոտրվել է) և չի կարողանում իջնել․ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Հ․ Գ․-ին (ծնված 1954 թ․) անվնաս իջեցրել […]
16:27 07.09.2022
Ռուսաստանն ընդլայնել է պատժամիջոցները եվրոպացի պաշտոնյաների դեմ՝ դրանցում ներառելով եմ բարձրագույն ռազմական ղեկավարությանը 7 այն անձանց, որոնք մասնակցում են Ուկրաինային մարտական տեխնիկայի և զենքի մատակարարմանը: Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից՝ ընդգծելով, որ դա պատասխան քայլ է Արևմուտքի որոշումներին։ «Սահմանափակումները տարածվել են, մասնավորապես, Եվրամիության բարձրագույն ռազմական ղեկավարության, ԵՄ անդամ երկրների ուժային գերատեսչությունների բարձրաստիճան աշխատակիցների, սպառազինության […]
16:19 07.09.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Արևմուտքն Ուկրաինային անորակ սպառազինություն է մատակարարում։ «… Ասում են, որ զենք է տեղափոխվում (Արևմուտքի կողմից), աղբ է ուղարկվում Ուկրաինա»,- ասել է Էրդողանը Բելգրադում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ մամուլի ասուլիսում։ Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ Ռուսաստանի Դաշնության […]
16:10 07.09.2022
2022թ․ սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է 508 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 185 դրական դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 15 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է բավարար։ 2022թ․ հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախում ընդհանուր կատարվել է 16266 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է […]
16:07 07.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը, որի նպատակն է կարգավորել նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտը` ապահովելով նոր ինստիտուցիոնալ մոտեցումներ և թիրախային զարգացում: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման […]
16:01 07.09.2022
Գործնականում առքուվաճառքով զբաղվող անձինք հաճախ խոտան արտադրանք են ստանում մատակարարներից կամ ապրանքի երաշխիքային ժամանակահատվածում շահագործման ընթացքում է խոտան լինելը ի հայտ գալիս: Պայմանագրերով նախատեսված է ապրանքի վերադարձ, փոխարինում նորով կամ գումարի փոխհատուցում: Այդ անձինք վնաս են կրում, և հաճախ իրենց մատակարարները վնասը փոխհատուցելու պայմանագրային պարտավորություններ ստանձնած չեն լինում: Հարկային օրենսդրությունն այս մասով լուծում չունի: ԱԺ […]
15:59 07.09.2022
ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատմել է, որ Բիլ Քլինթոնի նախագահության ժամանակ Ռուսաստան կատարած այցի ժամանակ ամուսինները պատահաբար թողել են Չելսի դստերը Կրեմլում: Tonight Show-ի եթերում, որը սեպտեմբերի 7-ին հրապարակվել է YouTube-ի ալիքում, պատասխանելով ուղևորության ամենաանհավանական փորձի մասին հաղորդավարի հարցին՝ Քլինթոնը պատմել է, որ Չելսին ծնողների հետ մեկնել է Մոսկվա, երբ […]
15:52 07.09.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգին առնչվող խնդիրներին, այն ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություններին, համակարգի մասնակից ֆոնդերի կառավարիչների կողմից Հայաստանում կատարվող ներդրումների ուղղություններին և բովանդակությանն առնչվող մի շարք հարցեր։ Կողմերը նաև ընդգծել են կուտակային կենսաթոշակային համակարգի […]
15:48 07.09.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բոսնիա և Հերցեգովինա կատարած այցի շրջանակում մասնակցել է Բոսնիա և Հերցեգովինա-Թուրքիա բիզնես ֆորումին, որտեղ հանդես է եկել ելույթով։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Էրդողանը հայտնել է, որ այս տարի լրանում է Բոսնիա և Հերցեգովինայի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարին։ Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում հիանալի զարգացման ընթացք […]
15:42 07.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրեն Ժան Ժակ Դորդենին, որն Հայաստան է այցելել STARMUS VI փառատոնի շրջանակում: Հանդիպմանը ներկա է եղել նաև STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը: Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հյուրին և ջերմությամբ հիշել անցյալ տարի Երևանում տեղի ունեցած իրենց վերջին հանդիպումը, երբ ինքը զբաղեցնում էր […]
15:36 07.09.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
15:30 07.09.2022
Անտառային հրդեհ է բռնկվել թուրքական Մերսինի Գյուլնար շրջանում, որտեղ գտնվում է «Աքքույու» ատոմակայանը։ Այդ մասին չորեքշաբթի օրը գրում է Sabah թերթը: «Անտառային հրդեհ է բռնկվել Մերսին-Անթալիա մայրուղու Բյույուկեչելի թաղամասում՝ Մերսին քաղաքի Գյուլնար շրջանում։ Այն ժամանակ, երբ անտառային հրդեհների դեմ պայքարում գործի էր դրվել հինգ ինքնաթիռ, երեք ուղղաթիռ և 300 աշխատող, մոտակա 30 տների բնակիչները տարհանվել […]
15:21 07.09.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։ «Մենք Ձեզ հետ մշտական կապի մեջ ենք, և՛ պարբերաբար հանդիպում ենք, և՛ հեռախոսով խոսում ենք ընթացիկ արդիական հարցերի շուրջ… Իհարկե, ամենազգայուն հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակն է. անընդհատ խոսում […]
15:11 07.09.2022
Ռուսաստանը նշում է Հայաստանում տնտեսական իրավիճակի կայունացումը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: «Մենք նշում ենք Հայաստանի տնտեսական իրավիճակի կայունացումը։ Շատ բան է արվել ձեր կառավարության կողմից այդ ուղղությամբ»,- ասել է Պուտինը։ Նա նշել է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը։ Հիշեցնենք՝ Վլադիվոստոկում մեկնարկել է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական […]
15:02 07.09.2022
Եգիպտոսում տղամարդը սպանել է 19-ամյա աղջկան իր հետ ամուսնանալուց հրաժարվելու համար, իսկ հետո ինքնասպան եղել։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։ 29-ամյա Ահմեդ Ֆաթհին Աբդուլ Քարիմ Ալ Գազզարի վրա է կրակել։ Հարձակումից առաջ նա տեսագրություն է ձայնագրել, որում իրեն հանցագործ է անվանել և հայտարարել, որ ապրել է հանուն այդ աղջկա և այժմ մտադիր է վրեժխնդիր […]
14:54 07.09.2022
Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ ժամը 14:24-ի դրությամբ մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խնդիրը ամբողջությամբ վերացվել է մասնագետների կողմից։ Այս պահի դրությամբ երթևեկությունն իրականացվում է գրաֆիկի համաձայն։ Գնացքների միջև երթևեկության միջակայքը կազմում է 7,5 րոպե։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը։
14:45 07.09.2022
Առաջարկվում է ներկրվող ցեմենտի տուրքը նվազեցնել 5.000 դրամով՝ մեկ տոննայի համար սահմանելով 9.000 դրամ՝ 14.000 դրամի փոխարեն, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը վերացնել: ԱԺ կայքի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է պատգամավոր Բաբկեն Թունյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 7-ի հերթական նիստում, երբ քննարկվում էր իր և պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեղինակած ««Պետական տուրքի մասին» ՀՀ […]
14:29 07.09.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի նիստի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձավ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին: «Գիտեք, որ մեզ մոտ սկսվել է Թուրքիայի հետ երկխոսությունը: Մենք հուսով ենք, որ Ռուսաստանի աջակցությամբ կկարգավորենք հարաբերությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը իր ելույթում նաև խոսեց հայ-ադրբեջանական բանակցությունների մասին, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին: «Մենք […]
14:25 07.09.2022
2023թ. հունիսի 18-ին Թուրքիայում անցկացվելու են նախագահական ընտրություններ։ Սկսյալ 2018 թվականից Թուրքիան խորհրդարանական կառավարման ձևից անցում է կատարել նախագահական կառավարման ձև։ Թուրքիայում իշխող «Ժողովրդական» դաշինքը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում կառաջադրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը։ Ermenihaber-ի փոխանցմամբն՝ հայտնի է դարձել նախագահական ընտրապայքարում Էրդողանի մեկ այլ մրցակցի մասին։ «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող […]
14:22 07.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներում դրական առաջընթաց է արձանագրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանի ժամանակ իր ելույթում Փաշինյանը հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերի շնորհիվ Հայաստանի […]
14:14 07.09.2022
Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ սույն թվականի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Մետրոպոլիտենում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական խափանում։ Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Միաժամանակ տեղեկացնում են, որ այս պահին գնացքներն անցել են միակողմանի երթևեկության։ Մետրոպոլիտենը պատճառված անհարմարության համար հայցում է ուղևորների ներողամտությունը։
14:08 07.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն, փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց, ինչպես նաև տուժածների շրջանակը, հափշտակության և փողերի լվացման մեխանիզմը, քաղաքացիներին պատճառված վնասի չափը: Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ Երևանի 26-ամյա բնակչի […]
13:58 07.09.2022
Լցակայանում թերլիցքավորում հայտնաբերելու փաստով տուգանք նշանակելու մասին վարչական ակտի անբողոքարկելի դառնալուց հետո՝ հաջորդող երեք օրվա ընթացքում, բաշխիչ կայաններում՝ վարորդի համար տեսանելի հատվածում, պետք է տեղադրվի ցուցանակ, որում կնշվի, որ տվյալ լցակայանը տուգանվել է թերլիցքավորում կատարելու համար: Փոփոխությունն ավելի շատ կանխարգելիչ բնույթ է կրում: Հաշվի առնելով նմանօրինակ պատիժը՝ տնտեսավարողներն ավելի աչալուրջ կգտնվեն: ԱԺ կայքի փոխանցմամբ՝ այս […]
13:52 07.09.2022
2020 թվականին Ադրբեջանը պատերազմը սկսել էր այն ժամանակ, երբ միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի ամբողջ ուշադրությունը, կենտրոնացված էր կորոնավիրուսային համավարակի հետ կապված խնդիրների վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանի ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին […]
13:44 07.09.2022
Աղքատ պետությունները կորցնում են իրենց հասանելիությունը կարևորագույն սննդամթերքներին, քանի որ դրանք գնում են զարգացած երկրներ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ամենաաղքատ պետություններն ընդհանրապես կորցնում են կարևորագույն պարենային ապրանքների հասանելիությունը, քանի որ զարգացած երկրների կողմից գնումները գների կտրուկ աճ են առաջացնում»,- ասել է Պուտինը Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում: Հիշեցնենք՝ Վլադիվոստոկում մեկնարկել է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով […]
13:35 07.09.2022
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրը ներկայացրել է Մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար Մարի Դարակչյանի դիտարկումները ձմերուկի պահպանման, օգտագործման և օգտակարության մասին: 1️⃣. Ձմերուկը հանդիսանում է սեզոնային մթերք, կարևոր է՝ այն տրվի տվյալ ժամանակահատվածում: 2️⃣. Ձմերուկը կարող է ներառվել երեխայի սննդի մեջ, երբ երեխան պատրաստ է ընդունելու պինդ բաղադրության սնունդ, որը հիմնականում վեց ամսականից սկսած է: 3️⃣. […]