22:45 04.09.2022
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 4-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 8-ցերեկը, 5-ի գիշերը, 9-ին սպասվում է առանց տեղումների […]
22:45 04.09.2022
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 72-ամյա Ատավազդ Փ․-ն իր վարած ՈՒԱԶ 452 D մակնիշի ավտոմեքենայով Մ 16 միջպետական ճանապարհի 46 կմ հատվածվում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել; Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով Արտավազդ Փ․-ն, ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչներ 71-ամյա Սուսաննա Ե․-ն, 71-ամյա Արմեն […]
22:30 04.09.2022
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18:23-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում ուժեղ քամուց ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա, վնասվել էլեկտրալարեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել և […]
22:17 04.09.2022
Սաղմոսավանում ընթանում է «Ճախրուկ» միջազգային երաժշտական փառատոնը, որին մասնակցում են Հայաստանի Հանրապետությունում գործող «Ճախրուկներ», «Արևային զանգակներ», «Գյումրու երեխաների տուն», «Մայրի» կենտրոնների և Ռուսաստանի Դաշնությունից ժամանած «Ընտանեկան կենտրոն» և «Նեյվա» երաժշտական խմբերը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
22:02 04.09.2022
ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանն ավարտել է իր առաքելությունը և այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լքել է Մոսկվան, հայտնել է ամերիկյան դիվանագիտական առաքելությունը: «Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սալիվանն ավարտել է իր աշխատանքը որպես ԱՄՆ-ի դեսպանորդ և այսօր լքել է Մոսկվան»,- ասված է ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրության մեջ: Սալիվանը Մոսկվայում ԱՄՆ դեսպան է նշանակվել 2019 թվականի դեկտեմբերին և […]
21:54 04.09.2022
ՀՀ ԱԻՆ ղեկավար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրն այս տարի նշանավորվել է շատ կարևոր և սպասված իրադարձությամբ։ «Սեպտեմբերի 1-4-ը հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմը մասնակցել է ԻՆՍԱՐԱԳ-ի (INSARAG) ՄԱԿ-ի որոնողափրկարարական վերաորակավորմանը: Ուրախությամբ և հպարտությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքային որոնողափրկարարական թիմը հաղթահարելով ՄԱԿ-ի միջազգային […]
21:15 04.09.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` ք. Երևան 11:00-16:00 Խորենացի փ. 164-183 սեփական տներ, Խորենացի փ. 209 և 211 շենքեր, Սասունցի Դավթի փ. 65-83 սեփական տներ, Թորոմոնյան փ. 1-16 սեփական տներ, 10:00-16:00 Նոր Նորքի 8-րդ միկրոշրջան, Մինսկի փողոց, թիվ 1-10, […]
20:04 04.09.2022
Զինապարտ կանանց հոկտեմբերից կարգելվի դուրս գալ Ուկրաինայից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն ՝ վկայակոչելով ուկրաինական ԶԼՄ-ները։ «Հոկտեմբերի 1-ից որոշ մասնագիտությունների տեր կանայք պետք է զինվորական հաշվառման կանգնեն։ Ցանկում 14 մասնագիտություն է», – ասվում է նյութում։ ԶԼՄ-ները պնդում են, որ զինապարտ կանանց վրա տարածվում են նույն սահմանափակումները, ինչ տղամարդկանց վրա, ներառյալ ռազմական դրության ժամանակ երկրից դուրս գալու […]
19:32 04.09.2022
Հնագետները Լեհաստանում հայտնաբերել են կնոջ աճյուն, որին XVII դարում ընդունել են որպես վամպիր։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ Մնացորդները հայտնաբերվել են Լեհաստանի հյուսիսում գտնվող Տորուն քաղաքից ոչ հեռու գտնվող Պիեն գյուղում՝ հնադարյան գերեզմանոցում հնագիտական աշխատանքների ժամանակ։ Հանգուցյալի կոկորդը գետնին սեղմված էր մանգաղով։ Ինչպես նշում են գիտնականները, թաղման նման մեթոդն օգտագործվել է այն ժամանակ ապրած […]
19:12 04.09.2022
Forbes ամսագրի գերժամանակակից խմբագիր Սառա Բոյդը թվարկել է 2022 թվականի աշնան ութ նոր միտումները: Համապատասխան հավաքածուն հայտնվել է հրատարակության կայքում: Նյութի համաձայն՝ ակտուալ կդառնան վառ գույների բաճկոնների և շալվար-կարգոյի օվերսայզը, որոնք հատկապես հայտնի են եղել 2000-ական թվականներին: Բացի այդ, նորաձևության մեջ կմտնի, այսպես կոչված, «դերբի» ոճը, որի գլխավոր տարրերն են կիպ գրկող ժակետը և բարձր […]
17:49 04.09.2022
ԱՄՆ-ում առավոտյան վազքի ժամանակ առեւանգվել է 34-ամյա Էլիզա Ֆլեթչերը՝ Orgill Inc ընկերության հիմնադիր, մագնատ Ջոզեֆ Օրգիլ III-ի թոռնուհին: Այս մասին հայտնում է «Խոսում է Մոսկվան»՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները։ Առևանգումը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ի առավոտյան Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում։ Էլիզային ուժով նստեցրել են մութ գույնի ամենագնաց և տարել անհայտ ուղղությամբ։ Առևանգվածի ընտանիքը նրա գտնվելու վայրի […]
17:39 04.09.2022
Վլադիվոստոկում սեպտեմբերի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցեն Արևելյան տնտեսական ֆորումին, տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 7-ին ելույթ կունենա Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նստաշրջանում, որի թեման է այս տարի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին»: Ֆորումին կմասնակցեն Պետական վարչական խորհրդի նախագահ, ժամանակավոր կառավարության վարչապետ, Մյանմարի Հանրապետության զինված ուժերի […]
17:15 04.09.2022
Վլադիվոստոկում տեղի կենդանիների փրկարարական կենտրոնի ընձառյուծը մարզանք է կատարել՝ նվաճելով համացանցի օգտատերերի սրտերը։ Մանրամասները՝ տեսանյութում։
16:31 04.09.2022
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ […]
16:11 04.09.2022
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ ՀՀ ՊՆ-Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: «ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 3-ին և 4-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,- ասված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
15:43 04.09.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին այցելել է մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգի թիվ 2 մաքրման կայան և տեղում ծանոթացել Պատարա գետի` օրեր առաջ գործարկված ջրընդունիչ հանգույցից Ստեփանակերտին խմելու ջրի մատակարարման ընթացքին: Երկրի ղեկավարը պատասխանատուներից հետաքրքրվել է խմելու ջրի ընդունման և սպառման ծավալներով, որակի վերահսկողության աշխատանքներով, հավաստիացել, որ Պատարա գետից ստացվող խմելու ջրի քանակն ամբողջությամբ բավարարում […]
15:18 04.09.2022
Եվրամիության երկրներում ռուսաստանցիների համար վիզային սահմանափակումների սահմանումը լուրջ պատասխան քայլեր կպահանջի Մոսկվայից։ Այսպես է մեկնաբանել այդ հնարավորությունը Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»- ն ։ Քաղաքական գործիչը հայտարարել է, որ արևմտյան երկրների հետ վիզային հարցը միշտ խոչընդոտ է եղել, սակայն ավելի վաղ այդ ոլորտում հաջողվել է զգալիորեն առաջ շարժվել: Նա հիշեցրել է, […]
15:00 04.09.2022
Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է 21-ամյա մի երիտասարդի, ով բարձրացել է Մեծ Բրիտանիայի ամենաբարձր երկնաքերը՝ սելֆի անելու համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Էքստրեմալ սպորտսմեն Ադամ Լոքվուդը բարձրացել է The Shard («Շարդ») երկնաքերը։ Նրա հետ բերման են ենթարկվել ևս երկու հոգի, որոնք կասկածվում են հասարակական կարգը խախտելու մեջ։ 310 մ բարձրությամբ երկնաքերը բացվել է Լոնդոնում […]
14:32 04.09.2022
Սեպտեմբերի 4-ին` ժամը 12։52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
14:19 04.09.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին այցելել է ԱՀ պաշտպանության նախարարություն և Պաշտպանության բանակի բարձրաստիճան հրամկազմի հետ անցկացրել ծառայողական խորհրդակցություն։ Քննարկվել են պաշտպանական ոլորտում իրականացվող աշխատանքները։ Շփման գծում առկա օպերատիվ իրադրության վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը: Երկրի ղեկավարն անդրադարձել է անելիքներին և բանակի սպայակազմին տվել մի շարք ցուցումներ […]
13:18 04.09.2022
Դիզայներ և նկարիչ Մաքս Արնաուտովը Balenciaga ապրանքանիշի հավաքածուի մեջ նոր կոշիկ է առաջարկել, որը պատրաստված է շշերից: Իր նախագիծը նա ներկայացրել է Instagram-ում։ Արնաուտովը կոշիկների ստեղծման համար ոգեշնչվել է ռեփեր Քանյե Ուեսթի խոսքերից. սոցցանցերում երաժիշտը դիզայներներին կոչ է արել նոր գաղափարների համար նայել «երեխաներին ու անտուններին»: Նկարչի էջում ցուցադրված նկարում Balenciaga-ի կոշիկները կրում է փոփ […]
13:00 04.09.2022
Ամերիկյան NASA տիեզերական գործակալությունը շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հետաձգել է NASA Artemis-1 լուսնային առաքելության արձակումը: Նշվում է, որ այս անգամ հրթիռի արձակումը չեղարկվել է վառելիքի արտահոսքի պատճառով: Ինչպես ասված է NASA-ի պաշտոնական հայտարարության մեջ՝ ինժեներները երեք անգամ փորձել են սառեցնել խողովակի արտահոսքը, որով հեղուկ ջրածինը տեղափոխվում է կրող հրթիռի բաքեր: Սա արդեն երկրորդ չեղյալ մեկնարկն […]
12:55 04.09.2022
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 17։14-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լեռնանիստ գյուղի վերջնամասում՝ «Ինայի դաշտ» կոչվող տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել՝ 19:53-ին: Այրվել է […]
12:08 04.09.2022
Չեխիայի Հավիրով քաղաքում զանգվածային տոնախմբությունների ժամանակ շղթայական կարուսել է փլուզվել։ Տուժել է 17 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են։ Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ սեպտեմբերի 3-ին, ըստ Ceske Noviny-ի: Ոստիկանությունը հայտնել է, որ մարդիկ վիրավորվել են, երբ մեքենան բախվել է գետնին, սակայն շարունակել է պտտվել: «Նրանք վնասվածքներ են ստացել բազրիքին բախվելու պատճառով։ Մենք հետաքննում […]
11:50 04.09.2022
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 01:30–ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա Վահրամ Հարությունյանի վարած Ford Transit մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 59-ամյա Կարապետ Գ.-ի վարած MAZ մակնիշի կցորդիչով բեռնատարը: Վթարի հետևանքով Վ. Հարությունյանը, նրա ուղևորներ, Արմավիրի մարզի […]
11:37 04.09.2022
Սիրիայի զինված ուժերի ուղղաթիռը վթարի է ենթարկվել, ամբողջ անձնակազմը զոհվել է։ Այս մասին հայտնում է սիրիական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը։ Նախնական տվյալներով՝ ավիավթարը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով։ «Համայից հյուսիս-արևելք կատարելով ուսումնական թռիչք՝ Սիրիայի զինված ուժերի ուղղաթիռը կործանվել է տեխնիկական անսարքության պատճառով։ Անձնակազմը զոհվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։
11:27 04.09.2022
Երևանի օրերի շրջանակում Գյումրիում նախաձեռնված ծրագիրը քաղաքի բնակիչներին ու հյուրերին երկու օր շարունակ հնարավորություն տվեց լիարժեքորեն վայելելու երևանյան մշակույթը: Սեպտեմբերի 3-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմը Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի արտիստներինն էր: Ինչպես փոխանցում են Երևանի քաղաքապետարանից՝ ներկայացվել է խաղացանկային՝ Օ’Հենրիի «… և նորից Գարուն» բեմականացումը: Գյումրիում Երևանի օրերի միջոցառումների […]
11:21 04.09.2022
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կինը ՝ Մելանյան, ստիպված է եղել նոր ներքնազգեստ գնել այն բանից հետո, երբ ՀԴԲ-ի գործակալները խուզարկություններ են անցկացրել քաղաքական գործչի նստավայրում և խուզարկել նաև նրա ննջասենյակը։ Այս մասին հայտնում է RadarOnline պորտալը։ Նշվում է, որ թեև աշխատակիցները ձեռնոցներով են եղել, նախկին առաջին տիկինը որոշել է ազատվել այն ամենից, ինչն «աղտոտված […]