TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+21.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

16:00 05.09.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]

̰
Հրկիզել են ավտոմեքենա, ավտոտեխսպասարկման կետի բացօթյա արտաքնոցը

15:58 05.09.2022

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու, ինչպես նաև գույքը հրկիզման եղանակով դիտավորությամբ վնասելու և խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. ապրիլի 21-ին Եղեգնաձոր քաղաքի 30-ամյա բնակիչը, նախապես համաձայնության գալով […]

̰
Լիզ Թրասը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ

15:56 05.09.2022

Լիզ Թրասն ընտրվել է բրիտանացի պահպանողականների ղեկավար, նա կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, հայտարարել է կառավարող Պահպանողական կուսակցության ղեկավար կոմիտեի ղեկավար Գրեմ Բրեյդին: Թրասը հավաքել է կուսակցության անդամների 81,3 հազար ձայն։ Նրա մրցակիցը՝ ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը, ստացել է 60,4 հազար ձայն։ Հաղթողը խոստացել է պայքարել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ և նվազեցնել հարկերը։ Ինչպես ավելի վաղ հայտնել […]

̰
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ ՀՀ ՊՆ

15:51 05.09.2022

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ը։ Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:

̰
«Մենք հավանություն ենք տալիս Թուրքիայի հետ ավիացիոն համաձայնագրին». Իսրայելի վարչապետ

15:36 05.09.2022

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հայտարարել է, որ իրենք հաստատել են Թուրքիայի հետ ավիացիոն համաձայնագիրը։ «Որպես կառավարություն՝ մենք հավանություն ենք տվել Թուրքիայի և Իսրայելի միջև ավիացիոն կապեր հաստատելու համաձայնագրին»,- գրել է Իսրայելի վարչապետը Twitter-ում։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Լապիդը հայտարարել է, որ համաձայնագրով իսրայելական ավիաընկերություններն այժմ կարող են երկկողմանի թռիչքներ իրականացնել Ստամբուլից և Թուրքիայի այլ կետերից։ Մատնանշելով Իսրայելի […]

̰
Հայկ Խանումյանը Լորան Վոքիեն է ներկայացրել Արցախում ստեղծված վիճակը

15:27 05.09.2022

2022թ. սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն ընդունել է արցախյան պատվիրակությանը։ ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը ներկայացրել է Արցախում ստեղծված վիճակը, պատմել Ադրբեջանի կողմից սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչության հրետակոծության և հոգեբանական ճնշումների մասին, շեշտել, որ էթնիկ զտումից խուսափելու միակ տարբերակն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է և նրա […]

̰

15:05 05.09.2022

Ներկայիս Թուրքիայի Վան նահանգի Գյուրփընար շրջանում տեղի է ունեցել երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4.1 բալ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 5կմ խորության վրա, փոխանցում է Ermenihaber-ը։ Եվս մի ստորգետնյա ցնցում է արձանագրվել Վանի Բաշքալե շրջանում 3.8 բալ ուժգնությամբ: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

̰
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մինսկ

15:02 05.09.2022

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մինսկ՝ մասնակցելու 2022 թվականի սեպտեմբերի 6-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) մակարդակով անցկացվող «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությանը: ՄՊՀ նախագահը Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովի հրավերով կմասնակցի նաև Բելառուսի Հանրապետության […]

̰
Աջակողմյան մշտական երթևեկությամբ ապահովված խաչմերուկները կահավորվում են լուսացուցային համապատասխան ազդանշանով

14:54 05.09.2022

Երևանյան կանգառներում տեղադրվում են նոր կանգառասրահներ: Ծրագիրն իրականացվում է փուլ առ փուլ՝ վարչական շրջաններով, որպեսզի խնդրին տրվի համալիր լուծում: Աջափնյակ վարչական շրջանից մեկնարկած ծրագրի շրջանակում տեղադրվել է 10 նոր կանգառասրահ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ընթացիկ տարում քաղաքապետարանի լրացուցիչ ծրագրով Երևանում կտեղադրվի ևս 30 նոր կանգառասրահ, որոշ վարչական շրջաններ աշխատանքները կիրականացնեն նաև սեփական […]

̰
Հատկապես ուժային կառույցներում անհրաժեշտ են ժամանակակից պայմաններին և պահանջներին համապատասխանող ստանդարտներ. վարչապետ

14:43 05.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է ԱԻ աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին՝ տոնական օրվա առթիվ, մաղթել բարձր մասնագիտական հմտություններ և հնարավորինս քիչ աշխատանք: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱԻՆ աշխատակիցներն […]

̰
Դատարան է ուղարկվել գույքի և եկամուտների հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու վերաբերյալ երկրորդ քրեական գործը

14:41 05.09.2022

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի նախկին քննիչ Վ. Գ.-ն նշված պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հանդիսացել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ: Ի թիվս այլնի՝ նա պարտականություն է ունեցել […]

̰
Երևանում կփոխարինվի 426 վերելակ

14:27 05.09.2022

2022թ․ համայնքի միջոցներով ու ծրագրերով ընդհանուր առմամբ Երևանում կփոխարինվի 426 վերելակ: Զեկուցվել է, որ արդեն իսկ մատակարարվել է 285 վերելակ, որից 98 հասցեում աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են և վերելակները հանձնված են շահագործման: Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել տեղադրված նոր վերելակներում գովազդային պաստառների փակցնումն արգելելու ուղղությամբ:

̰
Կայացել է լողափնյա վոլեյբոլի կանանց և տղամարդկանց բաց առաջնությունը

14:15 05.09.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս անցկացվել է Հայաստանի լողափնյա վոլեյբոլի կանանց և տղամարդկանց բաց առաջնությունը: Մրցաշարին Հայաստանից և Ռուսաստանից կանանց և տղամարդկանց 12-ական թիմեր են մասնակցել: Տղամարդկանց պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է «Ռուսաստան-1» թիմը, որը եզրափակչում 2:0 հաշվով առավելության է հասել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմի նկատմամբ: Երրորդ […]

̰
Վրաստանը փոխում է վիզա տրամադրելու ընթացակարգը

14:00 05.09.2022

Վրաստանի կառավարությունը պատրաստվում է վիզային ռեժիմի հետ կապված նոր կարգավորումներ մտցնել։ Արտաքին գործերի նախարարությունը խոսում է նոր օրենսդրական նախաձեռնության մասին, որը կառավարությունն արդեն ուղարկել է խորհրդարան, փոխանցում է Aliq.ge-ն։ Հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ՝ փաստաթղթում նշվում է, որ «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքը թույլ է տալիս սահմանել Վրաստան մուտքի և կեցության այլ եղանակ, […]

̰
Նոր կարգավորմամբ կկանխվեն անչափահասների կողմից հանցագործությունների կատարման դեպքերը

13:53 05.09.2022

«Ոստիկանության մասին» օրենքում կառավարության առաջարկած լրացումն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 5-ի նիստում: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ նախագծով անչափահաս մեղադրյալի, մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած, հանցանքը կատարելու պահին քրեական պատասխանատվության համար սահմանված տարիքի չհասած, երկու կամ ավելի անգամ բնակության վայրն ինքնակամ […]

̰
Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Նարեկ Մանթաշյանի բավարարվել է և պարտավորեցրել ներողություն խնդրել

13:45 05.09.2022

Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Նարեկ Մանթաշյանի: Ալեն Սիմոնյանը դատարան էր դիմել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու ու Նարեկ Մանթաշյանից վիրավորանքի և զրպարտության համար հատուցման գումար բռնագանձելու հայցով: Ինչպես  հայտնում է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի […]

̰
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ են առաջարկվում

13:41 05.09.2022

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ են առաջարկվում: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքերով՝ առաջարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի N ՀՕ-195-Ն օրենքի 21-րդ հոդվածը լրացնել նոր՝ 5.1 և 5.2 մասերով՝ հետևյալ բովանդակությամբ. «Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը, […]

̰
Կանադայում հանցագործները սպանել են 10 մարդու և փախել

13:33 05.09.2022

Կանադայի Սասկաչևան նահանգում սառը զենքով զինված հանցագործները սպանել են 10 մարդու և վիրավորել ևս առնվազն 15 մարդու, հայտնել է Կանադայի ոստիկանությունը: Իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել երկու տղամարդու՝ Դամիենի և Մայլս Անդերսոնի նկատմամբ, որոնք կասկածվում են Ջեյմս-Սմիթ-քրի-Նեյշն և Ուելդոն բնակավայրերի տարածքում մի շարք հարձակումների մեջ: «Մեր հետաքննության այս փուլում մենք 13 վայրերում 10 զոհ ենք […]

̰
Մհեր Սեդրակյանը ներկայացել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն

13:23 05.09.2022

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը ներկայացել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Ավելի վաղ, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը հրավիրվել էր Գլխավոր դատախազության […]

̰
ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ կստեղծվի

13:21 05.09.2022

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը օգոստոսի 25-ին որոշում է ստորագրել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ ստեղծելու մասին։ «Խորհուրդը ձևավորվել է կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում անհրաժեշտ փորձ ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից՝ անդամության հրավերի հիման վրա ընտրված հայտատուներից։ Այն ի պաշտոնե ղեկավարում է Պաշտպանը։ Խորհրդի նպատակն է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում […]

̰
Պայթյուն Քաբուլում ՌԴ դեսպանատան մոտ․ զոհվել է դիվանագիտական առաքելության երկու աշխատակից

13:13 05.09.2022

Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է դիվանագիտական առաքելության երկու աշխատակից, հայտնել են ԱԳՆ-ում: «Սեպտեմբերի 5-ին՝ Քաբուլի ժամանակով 10:50-ին, Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի մուտքի մոտ անհայտ գրոհայինը գործի է դրել պայթուցիկ սարքը։ Հարձակման հետևանքով զոհվել է դիվանագիտական առաքելության երկու աշխատակից, Աֆղանստանի քաղաքացիների շրջանում ևս կան տուժածներ»,- ասված է գերատեսչության […]

̰
Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել

00:14 05.09.2022

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18:53-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղին հարակից «Ոսկե ափ» լողափում քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի երևում, անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատը։ Ջրափրկարարներն ափից մոտ 40 մ հեռավորության վրա հայտնաբերել և դուրս են բերել […]

̰

23:56 04.09.2022

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17։08-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։13-ին, մարվել՝ 19։40-ին։ Այրվել է 30 հա խոտածածկույթ։ Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14:42-ին, Շիրակի մարզային ճգնաժամային […]

̰
Հրազդանում 56-ամյա վարորդը Գազ-3302-ով վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի․ երեխան տեղափոխվել է հիվանդանոց

23:51 04.09.2022

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, վարերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 56-ամյա Մաքսիմ Ղ․-ն իր վարած ԳԱԶ-3302 մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում «Հռիփսիմե» հարսանյաց սրահի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն 4-ամյա Դավիթ Ա․-ին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեխան մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ Նախաձեռնվել է վարույթ։

̰
Աննախադեպ ավերիչ ջրհեղեղներ Պակիստանում․ հունիսի 14-ից ի վեր մոտ 1300 մարդ է զոհվել

23:44 04.09.2022

Աննախադեպ ավերիչ ջրհեղեղներից Պակիստանի 160 շրջաններից 116-ում տուժել է շուրջ 33 միլիոն մարդ: DW-ի փոխանցմամբ՝ ըստ առկա տվյալների՝ հունիսի 14-ից ի վեր մոտ 1300 մարդ է զոհվել, ավելի քան 6000-ը՝ վիրավորվել։ Ընդհանուր առմամբ երկրում ապրում է մոտ 220 մլն մարդ։

̰
Հրդեհ Գյումրիում․ այրվել է փայտի արտադրամասի մոտ 100 քմ տարածքը

23:30 04.09.2022

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18:10-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Արագած 2/2 թաղամասում այրվում է արհեստանոց։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արագած 2/2 թաղամասում գտնվող փայտի արտադրամասում (ընդհանուր 140 քմ մակերեսով): Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Starmus-ը Հայաստանում մեկնարկեց փառատոնի պատմության մեջ առաջին ջազային համերգով ու Նոբելյան մրցանակակրի դասախոսութամբ

23:28 04.09.2022

Նոբելյան մրցանակի դափնեկիր Էդվարդ Մոսերի դասախոսությամբ ու փառատոնի պատմության մեջ առաջին անգամ ջազային համերգային ծրագրով Երևանում մեկնարկեց Starmus VI փառատոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գլխուղեղում տարածության մեջ կողմնորոշվելու բջիջների համակարգի բացահայտման համար Նոբելյան մրցանակի արժանացած, նորվեգացի հոգեբանության և նյարդաբանության պրոֆեսոր Էդվարդ Մոսերը «Երաժշտությունը և ուղեղը» խորագրով դասախոսության ընթացքում ներկայացրեց ուղեղի կողմից երաժշտության ընկալման առանձնահատկությունները՝ մասնավորեցնելով […]

̰
Cessna ինքնաթիռն ընկել է Բալթիկ ծովը

23:25 04.09.2022

Cessna փոքր ինքնաթիռը, որում եղել է չորս մարդ, ընկել է Բալթիկ ծովը, հայտնում է Bild թերթը՝ հղում անելով սեփական տեղեկատվությանը։ Ըստ տաբլոիդի՝ ինքնաթիռը օդ է բարձրացել Իսպանիայից և պետք է վայրէջք կատարեր Գերմանիայի Քյոլն/Բոն քաղաքում։ Նշվում է, որ թռիչքից հետո ինքնաթիռը խնդիրներ է ունեցել, իսկ հետագայում օդանավի հետ կապը կորել է։ Հրատարակության համաձայն ՝ միջադեպի […]

̰
ԵՄ-ն փոխել է Մոսկվայում իր դիվանագիտական առաքելության ղեկավարին

23:17 04.09.2022

Եվրամիությունը փոխել է Մոսկվայում իր դիվանագիտական առաքելության ղեկավարին, գերմանացի դիվանագետ Մարկուս Էդերերը թողել է այդ պաշտոնը, նրան առաջիկայում կփոխարինի ֆրանսիացի Ռոլան Գալյարագը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Բրյուսելում աղբյուրը։ Նա ընդգծել է, որ դեսպանի փոփոխությունը «պլանային բնույթ է կրում»։ «Նախատեսվում է Մոսկվայում ԵՄ առաքելության ղեկավարի փոփոխություն։ Մարկուս Էդերերը լքել է Ռուսաստանը, և մոտ ապագայում այդ […]

̰
Օբաման «Էմմի» մրցանակ է ստացել

22:54 04.09.2022

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Netflix-ում «Մեր մեծ ազգային պարկերը» վավերագրական սերիալի համար արժանացել է «Էմմի» մրցանակի «Լավագույն պատմող» անվանակարգում: Մյուս հավակնորդների թվում էին բնության մասին ֆիլմերի ստեղծող Դևիդ Աթենբորոն, դերասանուհի Լուպիտա Նիոնգոն և հայտնի բասկետբոլիստ Քարիմ Աբդուլ-Ջաբբարը: «Էմմի» մրցանակաբաշխությունը «Օսկարի» ամերիկյան համարժեքն է հեռուստատեսության ոլորտում։ Այժմ Օբաման ունի ոչ միայն երկու «Գրեմմի» մրցանակ, այլև […]

̰
BACK_TO_TOP