TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+22.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Փրկարարները գտել են «Պարզ լճի» տարածքում մոլորված քաղաքացուն

16:53 02.09.2022

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։37-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտու տարածքում քաղաքացի Վ․ Գ․-ն (ծնված 2000 թ․) մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները գտել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել «Պարզ […]

̰
Երևանի երեք բնակիչ Գեղարքունիքի մարզում ճաղավանդակներ էին գողացել

16:47 02.09.2022

Սեպտեմբերի 1-ին ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ գողացել են Զոլաքար բնակավայրի ջրատար առուների մետաղյա պաշտպանիչ ճաղավանդակները: Պարզվել է, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 01։30-ից 03։00-ն ընկած ժամանակահատվածում, մայրաքաղաքի բնակիչներ 61-ամյա, 33-ամյա և 43-ամյա երեք տղամարդ ճաղավանդակները գողացել և տեղափոխել են 61-ամյա տղամարդու վարած «ԵրԱԶ» մակնիշի մեքենայով: Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում […]

̰
Արայիկ Հարությունյանն ընդունել է զոհված զինծառայողների հարազատներին

16:42 02.09.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է զոհված զինծառայողների հարազատներին: Հանդիպմանը երկրի ղեկավարը պատասխանել է ներկաների` Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը, անվտանգային մարտահրավերների չեզոքացմանը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը վերաբերող բազմաթիվ հարցերի: Նախագահը նշել է, որ իշխանությունները պետք է համբերատար լինեն ու ըմբռնումով մոտենան Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանրության կողմից հնչող քննադատություններին` չնայած, […]

̰
Մինչև տարեվերջ զանգվածային անկարգություններ կարող են տեղի ունենալ 101 երկրներում. Bloomberg

16:39 02.09.2022

2022 թվականի երրորդ եռամսյակում աշխարհի 101 երկրում զանգվածային անկարգությունների առաջացման վտանգն աճում է: Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ եղած Բրիտանական Verisk Maplecroft խորհրդատվական ընկերության զեկույցը։ Փորձագետների եզրակացությունների համաձայն՝ 198 երկրներից 101-ում արձանագրվել է հասարակական հուզումների առաջացման ռիսկերի ավելացում, ինչը եռամսյակային ամենամեծ աճն է 2016 թվականին համապատասխան հաշվարկների սկսվելուց ի […]

̰
«Սուրմալու»-ում տեղի ունեցածն առաջ բերեց ևս մեկ հիմնախնդիր՝ օդի աղտոտվածության հարցը. Արմեն Մուրադյան

16:25 02.09.2022

Վերջերս «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պատահարը, բացի արտակարգ իրավիճակներում համալիր արձագանք ապահովելու անհրաժեշտությունից, առաջ բերեց հանրային առողջության ապահովման համար առանցքային ևս մեկ հիմնախնդիր՝ օդի աղտոտվածության հարցը: Այս մասին գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: «Օդի աղտոտվածությունն ընդունված է դիտարկել մթնոլորտային և ներտնային օդի մաքրության տեսանկյունից. այսօրվա հրապարակումը նվիրված է մթնոլորտային օդի աղտոտվածությանը և […]

̰
Մեր երազանքների բանակը, որի համար պահանջվում են անմնացորդ նվիրում ու տքնաջան աշխատանք, սարերի հետևում չէ. Պապիկյան

16:20 02.09.2022

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական արարողությանը: ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների 2022 թ․ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի Տերունական աղոթքից հետո շրջանավարտներին հանձնել են ավարտական փաստաթղթերը և սպայական դաշույնները։ Երիտասարդ սպաներին ողջունել և շնորհավորել է ՀՀ […]

̰
Հայաստանը շարունակում է հանձնառու լինել Արցախի բնակչության կենսագործունեությանն անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովման համար․ ԱԳՆ

16:07 02.09.2022

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի կապակցությամբ․ «1991թ․ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագիրը։ «Այս քայլն Ադրբեջանի ԽՍՀ կողմից հայերի դեմ էթնիկ զտումների քաղաքականության տրամաբանական հետևանքն էր, ինչի դրսևորումները առկա են նաև այսօր։ Հակառակ Ադրբեջանի իշխանությունների կողմից մշտապես հնչող […]

̰
ՆԱՏՕ-ն չի կարող ուժեղ լինել առանց Թուրքիայի. Էրդողան

15:43 02.09.2022

Հունաստանի դիրքորոշումը չի կարող թուլացնել Անկարայի և ՆԱՏՕ-ի կապերը, դաշինքը չի կարող ուժեղ լինել առանց Թուրքիայի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի շտաբը (LANDCOM) Աթենքի բողոքից հետո նախ ջնջել, ապա փոխել է 1922 թվականին Փոքր Ասիայում Հունաստանի նկատմամբ հաղթանակի օրվա կապակցությամբ Թուրքիայի շնորհավորանքը, հաղորդում է AMNA գործակալությունը: Թուրքիան այս տարի նշում […]

̰
Մորեղբորից գնումների համար 1.700.000 դրամ է վերցրել, տանուլ տվել գումարի մի մասը և ասել՝ ողջ գումարը հափշտակել են

15:30 02.09.2022

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ալավերդի քաղաքի 33-ամյա բնակչի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի ապրիլի 17-ին 33-ամյա տղամարդը գնումներ կատարելու նպատակով, իր մորեղբորից ստանալով 1.700.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, վերջինիս պատկանող ավտոմեքենայով միայնակ ուղևորվել է դեպի Երևան: Ճանապարհին նշված […]

̰
Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչուները մեկնել են Ադրբեջան

15:24 02.09.2022

Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչուների և տեխնիկական հարցերով անձնակազմի առաջին խումբը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու «ԹուրԱզ Արծիվ-2022» զորավարժություններն։ Փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։ Հայտարարությունում նշվել է, որ զորավարժություններին նախապատրաստվելու նպատակով աշխատանքներ են իրականացվում զինանձնակազմի տեղաբաշխման, զորավարժությունների պլանավորման և այլ հարցերի շուրջ։ Հիշեցնենք, որ «ԹուրԱզ Արծիվ-2022» զորավարժությունները կմեկնարկեն սեպտեմբերի 5-ին։

̰
Արցախի բարձրաստիճան զինվորականներից և պետական իշխանության ներկայացուցիչներից կազմված խմբերն այցելել են շփման գիծ

15:19 02.09.2022

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության հռչակման օրվա առիթով ՊԲ բարձրաստիճան սպայակազմը` ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար , գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանի ղեկավարությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և Զինվորական պանթեոն, որտեղ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հարգանքի տուրք է մատուցվել հանուն Արցախի Հանրապետության ստեղծման ու կայացման նահատակված հերոսների հիշատակին։ Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից՝ ոգեկոչման արարողության […]

̰
Արտարժույթների փոխարժեքները սեպտեմբերի 2-ի դրությամբ

15:13 02.09.2022

Rate.am-ը ներկայացրել է սեպտեմբերի 2-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 401 դրամ է, վաճառքը՝ 406.97 դրամ: Եվրոյի առքը միջինը 396.09 դրամ է, վաճառքը՝ 409.68 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.42 դրամ է, վաճառքը՝ 6.92 դրամ:

̰
Հայաստանը Վրաստանի քաղաքացիություն ստացողների եռյակում է

15:02 02.09.2022

2018-2022 թվականներին Վրաստանի նախագահի հրամանագրով Վրաստանի քաղաքացիություն է ստացել 13 հազար 575 օտարերկրացի, նրանցից 5 հազար 111-ի դեպքում վերականգնվել է Վրաստանի քաղաքացիությունը, իսկ 8 հազար 382-ին Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել բացառիկ կարգով։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տրամադրում է նախագահի աշխատակազմը։ 2018-2022 թվականներին Վրաստանի քաղաքացիություն ստացած 8 հազար 464 անձանցից 72 տոկոսը (6 հազար 75 […]

̰
Չինաստանի բանակը Թայվան է ուղարկել 19 ինքնաթիռ և երեք ռազմանավ

14:55 02.09.2022

Թայվանի զինված ուժերը ուրբաթ օրը արձանագրել են Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի (PLA) 19 ինքնաթիռների և երեք նավերի մոտենալը դեպի կղզի, ասվում է Թայվանի պաշտպանության գերատեսչության ամենօրյա զեկույցից։ «Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թայվանի զինված ուժերը Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի 19 ինքնաթիռների և երեք նավերի գործունեություն են արձանագրել Թայվանի կողքին գտնվող ծովային և օդային տարածությունում»,- ասված է […]

̰
Փլուզում Քաղսի գյուղում

14:46 02.09.2022

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։27-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղսի գյուղում տներից մեկի առաստաղը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզվել է Քաղսի գյուղի 3-րդ թաղամասի տներից մեկի 1-ին հարկի (ոչ բնակելի) միջանցքի առաստաղը՝ […]

̰
2 հոգու սպանած և մի քանի հոգու դանակահարած արզականցի հետախուզվողը հերթական հանցագործությունն է կատարել Աբովյանում

14:38 02.09.2022

Մինչ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ-հետախուզական և քննչական խմբերը որոնում են օրեր առաջ հանրապետությունը ցնցած 2 սպանության, մի քանի սպանության փորձի կասկածանքով որոնվող Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ՝ 46-ամյա Զորիկ Մելքոնյանին, վերջինս հերթական հանցագործությունն է կատարել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ օգոստոսի 31-ին ոստիկանության Կոտայքի բաժին է […]

̰
Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է դատախազություն ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով

14:26 02.09.2022

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, ծանուցումը տեղադրված է azdarar.am կայքում։ «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի […]

̰
Մեր ժողովուրդն այսօր կրկին կանգնած է նոր մարտահրավերների առաջ, որոնք կարող ենք հաղթահարել միասնական ջանքով. Վահագն Խաչատուրյան

14:15 02.09.2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ: «Սիրելի հայրենակիցներ 1991 թ. սեպտեմբերի 2-ին ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը՝ սկիզբ դնելով մի գործընթացի, որը, նախ և առաջ, միտված էր Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությանն ու իր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքների երաշխավորմանը: Այս տարեդարձը մենք այսօր դիմավորում ենք բարդագույն ժամանակահատվածում՝ Արցախյան 44-օրյա պատերազմից […]

̰
Միրզոյանն ու Լավրովն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերին

14:07 02.09.2022

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 1-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ՀՀ ԱԳՆ-ից փոխանցում են, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ:

̰
Մեր պատգամն է Լեռնային Ղարաբաղի հարցում հասնել երկարատև խաղաղության․ Ալեն Սիմոնյան

14:03 02.09.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ․ «Արցախահայության լինելիության և իրավունքների պաշտպանության երաշխիքը Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունումն էր: Դրան հաջորդած երեք տասնամյակի ընթացքում արցախահայութանը պատուհասած սպառնալիքներն ու անվտանգային հարցերը, ցավոք, չեն դադարել: Երեք պատերազմների միջով անցած մեր հայրենակիցներն այսօր էլ բազում մարտահրավերների են բախվում: Վտանգներից կոփված կամքի, […]

̰
Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

13:41 02.09.2022

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնությունների կյանքի կոչման ընթացքն ու հեռանկարները, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ը: «Կողմերը մանրամասն քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնությունների […]

̰
Կայացել է հայ-իրանական գործարար համաժողով

13:27 02.09.2022

Նախարար Վահան Քերոբյանի հրավերով Հայաստանում է Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորամը, որի գլխավորած պատվիրակության կազմում են Իրանի գործարար համայնքի ներկայացուցիչներ։ Սեպտեմբերի 1-ին կայացել է հայ-իրանական գործարար համաժողով, որին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը։ «Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածի համար կազմել է մոտ 307 մլն ԱՄՆ դոլար, ինչը, նախորդ […]

̰
Հայտնի է  Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին տեղի ունեցած վթարի զոհի ինքնությունը

13:15 02.09.2022

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում, Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհի 2-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մետաղյա արգելապատնեշին և գլորվել ձորը. 22-ամյա վարորդ Պավլիկ Բ.-ն մահացել է։ Կատարվում է նախաքննություն:

̰ ̰
Նիգերիայում փեսացուն և մի քանի հյուր խորհրդավոր կերպով մահացել են հարսանիքի գիշերը

23:18 01.09.2022

Նիգերիայի Էնուգու քաղաքում տոնից հետո փեսացուն և հարսանիքի հինգ հյուրերը խորհրդավոր կերպով մահացել են: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ 33-ամյա Օբիննա Դիկկեն և նրա սիրեցյալ Նեբեչին ամուսնացել են օգոստոսի 26-ին ՝ ընկերների և հարազատների ներկայությամբ։ Հարսանեկան երեկույթից հետո նորապսակները հյուրերին հրավիրել են գիշերել իրենց տանը։ Հաջորդ առավոտ մի քանի հարևան եկել է նորապսակներին շնորհավորելու։ […]

̰
Օդի ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի

23:03 01.09.2022

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 1-4-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5-6-ի […]

̰
Կոտայքի ոստիկաններն ամբողջացրել են հանցավոր թմրաշղթան. չորս անձ կալանավորված է

22:49 01.09.2022

Ապօրինի թմրաշրջանառության բացահայտման այս պատմությունը սկիզբ է առնում դեռևս ապրիլից: Ապրիլի 19-ին էր, երբ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Աբովյան քաղաքում ձերբակալեցին և, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերեցին Աբովյան քաղաքի Չափիչի փողոցի 55-ամյա մի բնակչի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց թղթե փաթեթ` դեղնականաչավուն կանեփանման զանգվածով, թղթի մեջ փաթեթավորված […]

̰
Էջմիածին քաղաքի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է

22:36 01.09.2022

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 17։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի երեք հարկանի Կույրերի շենքի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային […]

̰
Երևանում և 4 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

22:23 01.09.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` ք. Երևան 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Գ․Հովսեփյան փողոց 24/30, 24/33 բնակելի շենքեր, Գ․Հովսեփյան փողոց 26/9, 56/6, 58/6 ոչ բնակիչ բաժանորդներ, Գ․ Հովսեփյան փողոց 26/8 սեփական տուն, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ավան՝ Դավիթ Մալյան փողոցի սեփական […]

̰
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 1-ի դրությամբ

22:10 01.09.2022

Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 1-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 404.74 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.18 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 405.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.72 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.72 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.01 դրամով։

̰
BACK_TO_TOP