TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Գետափ-Մարտունի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից

00:12 31.08.2022

Օգոստոսի 30-ին՝ ժամը 20։34-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի Աղնջաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1973 թ.) […]

̰
Ստեփանակերտ-Գորիս երթևեկությունը նոր ճանապարհով

23:52 30.08.2022

Արցախի հանրապետությունից դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ երթևեկությունը Բերձորով դադարեցված է: Ժամը 20-ից երթևեկությունն իրականացվում է նոր ճանապարհով: Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղին սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից, անցնում Հին շեն և Մեծ շեն գյուղերով, Հագարի գետի կամրջից՝ 4 ամբողջ 7 տասնորդական կիլոմետրանոց ժամանակավոր ճանապարհով միանում՝ Աղավնո-Գորիս մայրուղուն: Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել և հսկում են […]

̰ ̰
̰
Ողբերգական ավտովթար Վայոց ձորի մարզում. 3 ամսական երեխան մահացել է, ընտանիքի 5 անդամ տեղափոխվել է հիվանդանոց

23:01 30.08.2022

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 20:30–ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում՝ Աղնջաձոր համայնքի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 25 մետր մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 2-ը երեխաներ են, տարբեր աստիճանի […]

̰
Երևանյան լճի հարակից տարածքում շարունակվում է հանգստի գոտու կառուցման ծրագիրը. քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել

22:59 30.08.2022

Երևանյան լճի հարակից տարածքում ընթանում է հանգստի գոտու շինարարությունը: Համայնքի նախաձեռնած ծրագրով դեռևս 1970թ. կառուցված Երևանյան ջրամբարը ոչ միայն կառանձնանա նոր հնարավորություններով, այլև լիարժեքորեն կծառայի բուն գործառույթին՝ լուծելով բնապահպանական խնդիրներ: Ծրագրի ընթացքին աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ հետևել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Մինչ հանգստի գոտու ստեղծումը՝ Երևանյան լիճը նախ մաքրվեց շուրջ 50 տարվա աղբից: Աննախադեպ այս […]

̰
ՌԴ-ն պատրաստակամ է հետագայում ևս աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման բանակցություններին

22:47 30.08.2022

Ռուսական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս խորհրդատվական-տեխնիկական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ երկու երկրների պատվիրակությունների բանակցություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԶԼՄ-ների համար հաղորդման մեջ: «Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Ի.Հ.Ալիևի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի 2021թ. նոյեմբերի 26-ի […]

̰
Oդի ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի

22:45 30.08.2022

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ ևս 2-4 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 1-3-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր […]

̰
Արտարժույթների փոխարժեքները՝ ըստ Կենտրոնական բանկի

22:33 30.08.2022

Կենտրոնական բանկը ներկայացրել է օգոստոսի 30-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 404.77 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0. 35 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 406.11 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով  1.48 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.69 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0․03 դրամով։

̰
Նաիրի Բարսեղյանը և Սերգեյ Բաժենովը AX-9 դասի օդապարիկով իրականացրել են ամենաերկարատև՝ 34 ժամ 39 րոպե տևողությամբ թռիչքը

22:10 30.08.2022

Փետրվարի 16-17-ին «Skyball» ընկերության հիմնադիր Նաիրի Բարսեղյանն իր ռուս գործընկեր Սերգեյ Բաժենովի հետ AX-9 դասի օդապարիկով իրականացրել են ամենաերկարատև՝ 34 ժամ 39 րոպե տևողությամբ, առանց վայրէջքի թռիչք։ «Երեկ մասնակցել եմ ռեկորդի գրանցման և դիպլոմի հանձնման հանդիսավոր արարողությանը։ Կարևորում եմ «Skyball» ընկերության գործունեությունը Հայաստանում արկածային զբոսաշրջության զարգացման ուղղությամբ։ Այս ռեկորդը ևս մեկ անգամ հաստատում է, որ […]

̰
SHANTNEWS

21:55 30.08.2022

̰
Արզականում կնոջը սպանած և 2 հոգու դանակահարած հետախուզվողը հերթական սպանությունն է կատարել. կա 1 զոհ, 1 վիրավոր

21:19 30.08.2022

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 30-ին, հերթական սպանությունն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:45-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում մի տղամարդ դանակը ձեռքին հարձակվել է մարդկանց վրա և կան տուժածներ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ մինչ ոստիկաններն ու քննիչները կժամանեին դեպքի վայր, «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ […]

̰
Արցախցի սամբիստները աշխարհի առաջնությունից վերադարձել են բրոնզե մեդալներով

21:05 30.08.2022

Oգոստոսի 26-29-ը Իսրայելի Բաթ Յամ քաղաքում կայացել է ծովափնյա սամբոյի աշխարհի առաջնությունը, որին ՀՀ սամբոյի հավաքականի կազմում մասնակցել են նաև ԱՀ սամբոյի հավաքական թիմի անդամներ Դավիթ Հովսեփյանը, Վահագն Չալյանը և Դավիթ Գրիգորյանը (մարզիչ ՝ ՀՀ և ԱՀ վաստակավոր մարզիչ Էռնեստ Միրզոյան): Եռօրյա մրցապայքարում արցախցի սամբիստներ Դավիթ Հովսեփյանն (58կգ) ու Դավիթ Գրիգորյանը (+88կգ) արժանացել են երրորդ […]

̰
Միքայել Արզումանյանը ձերբակալվել է Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար. ՔԿ

20:33 30.08.2022

Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար ձերբակալվել է 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում հրամանատարական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան սպա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ կոչումով գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն, Ադրբեջանի Հանրապետության […]

̰
Շինուհայր գյուղի մոտակա դաշտերում հրդեհ է բռնկվել

20:30 30.08.2022

Օգոստոսի 30-ին` ժամը 12։34-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի մոտակա դաշտերում հրդեհ է բռնկվել․ այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:44-ին, մարվել՝ 19:53-ին: Այրվել են հնձած ցորենի դաշտերը (մոտ 80 հա):

̰
The Show Must Go On. Բրայան Մեյը և Սերժ Թանկյանը եզակի կատարմամբ հանդես կգան STARMUS-ի բեմում

16:01 30.08.2022

Հաշված օրեր անց Հայաստանը կհյուրընկալի STARMUS գիտության և երաժշտության փառատոնը: Մարզահամերգային համալիրում կայանալիք փառատոնը եզակի է իր ձևաչափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց՝ այն, ինչին ականատես կլինենք Հայաստանում, իր օրինակը չի ունենա ոչ մի երկրում: Նա նշեց, որ եթե տարբեր երաժշտական, սպորտային կամ այլ փառատոններն ու միջոցառումներն ամեն […]

̰ ̰
Զգալիորեն նվազել են ավազակությունն ու բնակարանային գողությունները․ դատախազություն

15:59 30.08.2022

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է հանրապետությունում կրիմինալ վիճակի միտումների ընթացիկ ուսումնասիրությունները՝ կատարելով անհրաժեշտ վերլուծություններ: Ըստ այդմ՝ 2022թ. առաջին 7 ամիսների ընթացքում, համաձայն ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված՝ վարույթում գտնվող հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տվյալների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հանցավորության վիճակի վրա էական ազդեցություն ունեցող մի քանի հանցատեսակներով հանցավորության դինամիկայի բարելավում: Մասնավորապես. նշված […]

̰
Ծաղկաձորում անցկացվել են հաշմանդամային սպորտի 2022 թվականի հանրապետական մարզական խաղերը

15:57 30.08.2022

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օգոստոսի 26-29-ը Ծաղկաձորում անցկացվել է «Հաշմանդամային սպորտի 2022 թվականի հանրապետական մարզական խաղեր» մարզական միջոցառումը, որին շուրջ 90 մարզիկ և մարզուհի է մասնակցել Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից: Մարզական խաղերի մասնակիցներն ուժերն են չափել պարապաուերլիֆտինգ, պարաբազկամարտ, պարահրաձգություն, գնդի և սկավառակի նետում, դարձ, շաշկի և շախմատ մարզաձևերում: «Ծաղկաձոր-2022» […]

̰
Դիլիջան քաղաքի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

15:56 30.08.2022

Օգոստոսի 30-ին՝ ժամը 12։53-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 287 հասցեում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կալինինի փողոցի թիվ 285 հասցեում գտնվող անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰ ̰
Կայքէջերից մեկի միջոցով բանկային քարտից 940 000 դրամ է գանձվել․ գումարը կանխիկացրել է կնոջ եղբայրը

15:40 30.08.2022

Օգոստոսի 28-ին ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ կայքէջերից մեկի միջոցով իր բանկային քարտից 940 000 դրամ է գանձվել: Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ անհայտ անձը իր հաշվեհամարից 940 000 դրամ է փոխանցել այլ հաշվի: Փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ […]

̰
Կապան-Ճակատեն շրջանցիկ հատվածում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ

15:34 30.08.2022

Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ- /Մ-2/ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ հատվածում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Մոտ 7.5կմ երկարությամբ նոր կառուցվող ճանապարհի մոտ 6կմ հատվածում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջին։ Հընթացս ճանապարհը կկահավորվի՝ կտեղադրվեն անվտանգության տարրերը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այսօր հետևել է ճանապարհաշինական աշխատանքներին։ Շինարարական աշխատանքները կատարում է […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ

15:29 30.08.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Զրուցակիցներն անդրադարձել են օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը: Կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունն ու հույս հայտնել, որ բանակցությունները կլինեն արդյունավետ: Նիկոլ […]

̰
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է կրթության մշակների օրհնության կարգ

15:26 30.08.2022

Օգոստոսի 30-ին, 2022-2023 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Սուրբ Գայանե վանքում՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգ: Կրթական ոլորտի երախտավորների օրհնության ավանդության սկիզբը դրվել է 2010 թվականին: Արարողությանը ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, կրթական կառույցների ներկայացուցիչներ, բուհերի ռեկտորներ, մարզային կրթության վարչությունների ղեկավարներ, ՀՀ […]

̰
Կիևում թուրք դեսպանը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ

15:22 30.08.2022

Ուկրաինայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Յաղմուր Ահմեթ Գյուլդերը կանչվել է Ուկրաինայի արտգործնախարարություն: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ուկրաինական կողմը թուրք դեսպանին իր մտահոգությունն է հայտնել, որ Թուրքիան թույլատրել էր Սիրիայից ափերից դուրս եկած «Sparta II» ռուսական բեռնատար նավին անցնել Բոսֆորի նեղուցը: Նշվում է, Ռուսաստան ուղևորվող նավի վրա եղել է ռուսական S-300 ՀՕՊ համակարգ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Կիևը […]

̰
Տեղի է ունեցել Շիրակի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2022-2023 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունը

15:17 30.08.2022

Այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը։ Մարզպետը շնորհավորել է խորհրդակցության մասնակիցներին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և ուրախությամբ փաստել, որ տարին կարևոր նախաձեռնությամբ են մեկնարկում։ Շիրակի մարզպետարանը, վարչապետի հանձնարարականով, ներկայացրել է մարզի 21 դպրոցի վերանորոգման հայտ, որոնք փոխվարչապետի մոտ կայացած քննարկման ժամանակ նախնական ընդգրկվել են անհետաձգելի կապիտալ […]

̰
Գյումրու չշահագործվող գործարանի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

15:12 30.08.2022

Օգոստոսի 30-ին՝ ժամը 11։57-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում լսվել է պայթյունի ձայն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել Գարեգին Նժդեհի փողոցի 5/7 հասցեում՝ տեքստիլի չշահագործվող գործարանի տարածքում. […]

̰
Վրաստանում օրական արձանագրվում է COVID-19-ի մինչև 20 հազար նոր դեպք. իմունոլոգ

15:06 30.08.2022

Ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովի խոսքերով՝ վերջին 2 շաբաթվա տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դրական ցուցանիշը 17 տոկոս է, որն աննախադեպ բարձր է և վկայում է ներքին տարածման բավականին բարձր մասշտաբի մասին։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Կուլումբեգովը նշել է, որ, ըստ Առողջապահական չափումների ինստիտուտի տվյալների, Վրաստանում ամեն օր կարող է արձանագրվել 6 000-ից 20 հազար նոր դեպք։ «Երկիրը հաղթահարել է […]

̰
Համայնքներում կիրականացվեն նախակրթարանների նոր միկրոծրագրեր

14:58 30.08.2022

«Կրթության բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում մեկնարկել է «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթածրագիրը, որի համատեքստում ՀՀ մարզերի համայնքներում այս տարի ևս կիրականացվեն նախակրթարանների նոր միկրոծրագրեր: Բոլոր մարզերում նախատեսվելիք ուսումնասիրությունները կվերհանեն սոցիալապես անապահով այն համայնքներն ու հաստատությունները, որոնք կարող են իրականացնել նախադպրոցական կրթական ծառայություններ: Լրացուցիչ ֆինանսավորմամբ նախատեսվում […]

̰
BACK_TO_TOP