TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+25.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

SHANTNEWS

21:55 01.09.2022

̰
ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմի անդրանիկ հանդիպումը հայտարարությամբ անդրադարձել է նաև Արցախի խնդրին

21:48 01.09.2022

Երևանում սեպտեմբերի 1-ին կայացել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության (ՀԸԳՀ) շրջանակներում ձևավորված Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի անդրանիկ հանդիպումը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունից, պլատֆորմի անդամները քննարկել են համաձայնագրի կիրարկման ընթացքը, դրանում քաղաքացիական հասարակության տեղն ու դերը, ինչպես նաեւ ընդունել են Պլատֆորմի կանոնակարգը։ Ըստ աղբյուրի՝ հանդիպման արդյունքներով Պլատֆորմի անդամները հանդես են եկել […]

̰
17-ամյա պատանուն դանակահարել էր համագյուղացին

21:17 01.09.2022

Օգոստոսի 31-ին, ժամը 01.55-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքով Կարբի գյուղից բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի: Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ օգոստոսի 31-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Կարբի համայնքի եկեղեցու մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ պատանուն դանակահարել էր 27-ամյա համագյուղացին: Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը […]

̰
Վթար Դդմաշեն-Ծաղկունք ավտոճանապարհին․ կա տուժած

15:58 01.09.2022

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։38-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դդմաշեն-Ծաղկունք ավտոճանապարհին՝ «Ավազի Հանք» կոչվող տարածքում, ավտոմեքենան շրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «GAZ-2410» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Թ․, ծնված 1953 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]

̰
Իսպանիայում շոգից ամռանն ավելի քան 4,6 հազար մարդ է մահացել

15:56 01.09.2022

Իսպանիայում ավելի քան 4,6 հազար մարդ է մահացել շոգից, վկայում են Կառլոս III-ի առողջության ինստիտուտի կայքում ներկայացված տվյալները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ էքստրեմալ շոգը, որը գրանցվել էր հուլիսին Իսպանիայում, 2064 մարդու մահվան պատճառ է դարձել: Ինստիտուտի ամենօրյա մահացության մշտադիտարկման համակարգի համաձայն՝ ընդհանուր առմամբ հունիսի 1-ից օգոստոսի 30-ը շոգից մահացել է 4655 մարդ։ Ամենաբարձր ցուցանիշները […]

̰
Կառավարությունը շարունակում է փոխհատուցել մարտական գործողությունների մասնակիցների ուսանող երեխաների և ամուսինների ուսման վարձը

15:52 01.09.2022

Պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսինների՝ 1 ուսումնական տարվա 1 կիսամյակի ուսման վարձը փոխհատուցելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Այդ նպատակով պետբյուջեում կատարվել է 52,380.3 հազար դրամի վերաբաշխում: Հիմնավորման համաձայն` մասնավորապես, պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական […]

̰
Կառավարությունն առաջիկայում աճուրդի կհանի 654 ավտոմեքենա

15:46 01.09.2022

Կառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու, որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին» որոշում՝ չշահագործվող ավտոմեքենաները հետ վերցնելու և Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու վերաբերյալ։ Նման որոշում ընդունելը պայմանավորված է բյուջետային գլխավոր կարգադրիչ հանդիսացող մարմինների ղեկավարներին, տեսչական մարմինների ղեկավարներին տրված ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականով՝ չշահագործվող` անսարք կամ շահագործման համար ոչ պիտանի կամ դուրս գրման ենթակա […]

̰
Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել «նահանջ» հրաման տալու համար

15:41 01.09.2022

2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար մեղադրանք է ներկայացվել ղեկավար պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան սպայի ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ […]

̰
ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը ժամանել է Զապորոժիեի ԱԷԿ

15:38 01.09.2022

ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը ժամանել է Զապորոժիեի ԱԷԿ, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Ըստ ռուսական կողմի՝ ավելի վաղ ուկրաինական զորքերը փորձել են դեսանտ իջեցնել Զապորոժիեի ԱԷԿ-ից 3 կմ դեպի հյուսիս-արևելք՝ մոտ 60 մարդ։ Տեղական իշխանությունների տվյալներով ՝ զինված ուժերի մինչև 47 զինյալ հաջողվել է ոչնչացնել և չեզոքացնել, երեքին գերի են վերցրել, նրանցից երկուսը ծանր վիճակում են: Ռուսական […]

̰
«Պետությունը պիտի երաշխավորը լինի այն մոտեցման, որ յուրաքանչյուր երեխայի տաղանդ պետական արժեք է, և պիտի պաշտպանվի պետության կողմից». վարչապետ

15:27 01.09.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առիթով, ներկայացրել կրթության ոլորտում լայնածավալ բարեփոխումների ընթացքը: Ստորև ներկայացվում է վարչապետի ելույթի սղագրությունն ամբողջությամբ. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ Սիրելի հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս և առաջին հերթին՝ […]

̰
«Սեպտեմբերի 1-ը սպասումների մեծ ծավալ և երազանքների խտացում ամփոփող տոն է». Վահրամ Դումանյան

15:25 01.09.2022

Սեպտեմբերի 1-ին Գիտելիքի և դպրության օրվա առիթով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել են Երևանի Ա. Ղարիբյանի անվան 142 ավագ դպրոց: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Դպրոցը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի 2-րդ փուլով: Բարձրաստիճան հյուրերը շնորհավորել […]

̰
ԱՄՆ-ը Թուրքիային և Հունաստանին կոչ է անում չթեժացնել իրավիճակը տարածաշրջանում

15:20 01.09.2022

ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Էգեյան ծովի օդային տարածքում հունական ՀՕՊ համակարգերի կողմից թուրքական ինքնաթիռները նշանառության տակ առնելու վերաբերյալ պնդումները: Ավելի վաղ նման պնդում էր առաջ քաշել պաշտոնական Անկարան: Իր հերթին հունական կողմը հերքել էր այդ պնդումները: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հարցին անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության անանուն պաշտոնյաներից մեկը: Նա մասնավորապես նշել է. «Մենք շարունակում […]

̰
Շրի Լանկայում փիղը սպանել է եղբոր մահը սգացող աղջկան

15:05 01.09.2022

Շրի Լանկայում փիղը սպանել է եղբոր մահը սգացող աղջկան, երբ նա գնացել է հանգուցյալի հիշատակին ողորմություն բաժանելու։ Այս մասին հայտնում է News First-ը։ 17-ամյա Անուտարա Իդունիլը Հասալակա ավանից առավոտյան դուրս է եկել տնից, որպեսզի ողորմություն բաժանի եղբոր հիշատակին, որը զոհվել էր դրանից մեկ շաբաթ առաջ: Որոշ ժամանակ անց անսպասելիորեն փիղը հարձակվել է նրա վրա։ Ագրեսիվ […]

̰
Փոխոստիկանապետը մանրամասներ է հայտնել Մասիսի քաղաքապետարանում տեղի ունեցած դեպքից

14:59 01.09.2022

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը մանրամասներ է ներկայացրել Մասիսի համայնքապետարան զինված տղամարդու ներխուժման դեպքի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչու է ոստիկանությունը միանգամից հայտարարել, որ տղամարդը ինքնասպան է եղել, Ֆիդանյանն ասաց. «Որոշակի ժամանակ այնտեղ ոստիկանության կողմից իրականացվել են հատուկ գործողություններ՝ փորձելով բանակցությունների միջոցով հասնել այն բանին, որ […]

̰
«ԼՈՒԿՕՅԼ»-ի տնօրենների խորհրդի ղեկավար Ռավիլ Մագանովը մահացել է ՝ ընկնելով հիվանդանոցի պատուհանից

14:49 01.09.2022

«ԼՈՒԿՕՅԼ» նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռավիլ Մագանովը մահացել է՝ ընկնելով Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցի պատուհանից: Այդ մասին «Ինտերֆաքս»- ին հայտնել է իրազեկ մի աղբյուր: «Ստացած վնասվածքներից նա մահացել է»,- ասել է գործակալության զրուցակիցը։ «ԼՈՒԿՕՅԼ»-ի մամուլի ծառայությունում հաստատել են ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռավիլ Մագանովի մահը` նշելով, որ նա ծանր հիվանդ էր: «Խոր ցավով հայտնում […]

̰
Հայտնի է՝ երբ կսկսվի այս ամսվա կենսաթոշակների վճարումը

14:34 01.09.2022

Այս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի սեպտեմբերի 2-ից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

̰
Արթուր Դավթյանն առաջարկել է պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել

14:29 01.09.2022

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո արձանագրված առերևույթ պետական դավաճանության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ պետության անվտանգության դեմ ոտնձգող ծանրագույն հանցագործություն հանդիսացող պետական դավաճանության դրսևորումները, հակառակորդ պետության հատուկ ծառայությունների կողմից ՀՀ քաղաքացիների հավաքագրման և գործակալական ցանցերում ներգրավելու նպատակով ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը, հատկապես տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերների ֆոնին, առաջնային […]

̰
Կրեմլում ասել են, թե ինչպես է Պուտինը հրաժեշտ տվել Գորբաչովին

14:22 01.09.2022

Կալինինգրադ մեկնելուց առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժեշտ է տվել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին՝ այցելելով Կենտրոնական կլինիկական հիվանդանոց, ծաղիկներ է դրել դագաղի մոտ, հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նախագահն այսօր մեկնել է Կալինինգրադի մարզ, Կալինինգրադում այսօր նա աշխատանքային օր ունի, բայց մեկնելուց առաջ նախագահը գնացել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոց, հրաժեշտ տվել […]

̰
Չվճարելով ուղեվարձը՝ հափշտակել էր վարորդի ոսկե շղթան ու փախել

14:08 01.09.2022

Օգոստոսի 28-ի լույս գիշերը` ժամը 05։35-ին, ոստիկանություն զանգած 53-ամյա տղամարդը հաղորդում էր տվել, որ մոտ մեկ ժամ առաջ որպես տաքսի վարած իր «Օպելն» էր նստել մի երիտասարդ, որը Շահսուվարյան փողոցում, չվճարելով ուղեվարձը, հափշտակել էր իր պարանոցի ոսկե շղթան՝ խաչով, և դիմել փախուստի: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են կողոպուտը կատարողի […]

̰
2022 թ․ հունվար-օգոստոսին շուրջ 5700 ավանդատու ընդգրկվել է ավանդի փոխհատուցման վճարման ցուցակում

13:59 01.09.2022

2022 թ․ հունվար-օգոստոս ամիսների ընթացքում շուրջ 5700 ավանդատու ընդգրկվել է ավանդի փոխհատուցման վճարման ցուցակում․ այդ նպատակով վճարվել է շուրջ 1 մլրդ դրամ, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «Ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման նպատակով՝ 2022 թվականի համար ՀՀ պետական բյուջեով հատկացված է 1,5 մլրդ դրամ, որը տրամադրվելու է շուրջ 8000 քաղաքացու։ Հիշեցնենք, որ այս […]

̰
Ցանկանում եմ ընդգծել մեր անկեղծ ցանկությունը` զարգացնելու Ուզբեկստանի հետ փոխշահավետ համագործակցությունը. Փաշինյան

13:34 01.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ Անկախության օրվա առթիվ։ Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից՝ ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ուզբեկստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Ցանկանում եմ ընդգծել մեր անկեղծ ցանկությունը` զարգացնելու Ուզբեկստանի հետ փոխշահավետ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ […]

̰
Քննչական կոմիտեից հայտնում են, որ Վեդիի միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են

13:25 01.09.2022

Արարատի մարզի Վեդի քաղաքում տեղի ունեցած միջադեպի մասնակիցները եղել են Թուրքիայի քաղաքացիներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը: «Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ»,- ասել է Թադևոսյանը: Քննչական կոմիտեն ոստիկանությունից ստացված գործը վարույթ է ընդունել: Ավելի վաղ մամուլում և սոցցանցերում տարածվել էին լուրեր և տեսանյութ, թե թուրքերը փորձել են […]

̰
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահին

18:30 31.08.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում ասվում է. «Մեր ժողովուրդներին միավորում են հարուստ պատմական անցյալը, ջերմ բարեկամական հարաբերությունները և ամուր գործակցությունը, որոնք մշտապես խարսխվել են բարի կամքի և փոխադարձ հարգանքի վրա։ Մշակութային ժառանգությունն ու տարբեր ոլորտներում փոխգործակցությունը […]

̰
Երևան-Վանաձոր ավտոճանապարհին Kia Sorento-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը տեղում մահացել է

18:27 31.08.2022

Այսօր՝ օգոստոսի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Kia Sorento մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի 2-րդ ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 700 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում՝ առվի մեջ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ […]

̰
Հրդեհ Գեղաձոր գյուղում. այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

18:23 31.08.2022

Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։16-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաձոր գյուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:18-ին, մարվել՝ 15։16-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:

̰
Վարակի տարածումը կանխարգելու նպատակով անհրաժեշտ է լինել առավել զգոն․ ՀՎԿԱԿ-ը՝ ուսումնական տարվան ընդառաջ

18:22 31.08.2022

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արձանագրվում է COVID-19-ի դեպքերի աճ: Վարակի վերարտադրողականության ցուցանիշը գերազանցում է 1-ը, ինչը ցույց է տալիս, որ առկա է հիվանդացության աճի շարունակական միտում: ՀՎԿԱԿ-ը հայտնում է՝ ուսումնական տարվան ընդառաջ, երբ շատանում են մարդկային շփումները, կուտակումները, կազմակերպվում են զանգվածային միջոցառումներ, հասարակական տրանսպորտն աշխատում է գերծանրաբեռնված և սոցիալական հեռավորություն պահպանելը գրեթե անհնար […]

̰
ԱՄՆ-Վրաստան հատուկ գործողությունների ուժերի համատեղ զորավարժություններն ավարտվել են

18:20 31.08.2022

Վրաստանի պաշտպանության նախարարությունը օգոստոսի 30-ին հայտարարել է, որ անցկացվել է ամփոփիչ վարժանք ՊԲ հատուկ գործողությունների ուժերի հատուկ նշանակության գումարտակի ծովային հատուկ նշանակության ընկերության և ԱՄՆ ծովային հետևակի համատեղ փոխանակման վարժանքների (JCET) շրջանակներում։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ երկշաբաթյա վարժանքը ներառում էր տարբեր ուսումնական գործողություններ, այդ թվում՝ ափի հետախուզում, ծովից ցամաք ներթափանցում, առափնյա արշավանք/ափամերձ արշավանք, […]

̰
Զորամասերից մեկում անցկացվել է ցուցադրական հրամանատարաշտաբային զորավարժություն

18:18 31.08.2022

N զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 31-ին անցկացվել է ցուցադրական հրամանատարաշտաբային զորավարժություն։ Խաղարկվել են մարտավարական տարբեր դրվագներ, ստուգվել հրամանատարների` գործողությունների պլանավորման և ստորաբաժանումների ղեկավարման կարողությունները։ Զորամիավորման հրամանատարական կազմը բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված զինծառայողների պատրաստվածությունը և ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումը։

̰
Քանդվել է Մոսկովյան 3 շենքին կից ինքնակամ կառուցված առևտրի կրպակը

18:12 31.08.2022

Մոսկովյան 3 հասցեում գտնվող Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի շենքին կից տարիներ առաջ տնտեսվարողը ինքնակամ տեղադրել էր առևտրի կրպակ, իսկ հարակից տարածքում՝ սառնարաններ, որոնք նաև կրպակի առկայությամբ աղավաղում էին կառույցի ճարտարապետական տեսքը։ Երևանի քաղաքապետարանից նշում են, որ ՀՀ կառավարության 2004թ․ հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ վերոնշյալ շենքը ճանաչվել էր ՀՀ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան։ […]

̰
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում բացվել է «Սպորտուս» հենակետային քոլեջը

18:08 31.08.2022

2022/2023 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ այսօր կայացել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի՝ «Սպորտուս» հենակետային քոլեջի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը, քոլեջի տնօրեն Նելլի Սարգսյանը, ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ, ծնողներ: Քոլեջում կրթությունն իրականացվելու է չորս մասնագիտություններով՝ «Ֆիզիկական կուլտուրա […]

̰
BACK_TO_TOP