TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+25.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ջրափրկարարները քաղաքացիներին մոտեցրել են ափ

18:01 31.08.2022

Օգոստոսի 31-ին` ժամը 15:24-ին, N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող անձնակազմը նկատել է, որ քաղաքացիները հեծանիվ նավակով մոտ 1500 մետր հեռացել են ափից և դժվարանում են վերադառնալ։ Ջրափրկարարները քաղաքացիներին և հեծանիվ նավակը մոտեցրել են ափ։

̰
SHANTNEWS

18:00 31.08.2022

̰
Պարզվել են Աբովյանի սուպերմարկետներից մեկի մոտ 40-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ

17:49 31.08.2022

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են Աբովյան քաղաքում գործող սուպերմարկետներից մեկի մոտակայքում 40-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը նույն քաղաքի 1989թ. ծնված բնակիչ է: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2022թ. օգոստոսի 26-ին` ժամը […]

̰
Ընտրական սկանդալ Վրաստանում. պահանջում են նոր ընտրություններ

17:42 31.08.2022

Վրաստանում գործող «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) օգոստոսի 29-ին հայտարարել է, որ Սենակիի մունիցիպալիտետի մեծամասնական մեկ թաղամասում միջանկյալ ընտրությունները պետք է չեղարկվեն և արտահերթ ընտրություններ անցկացվեն ողջ մունիցիպալիտետում, փոխանցում է Aliq.ge-ն։ ISFED-ի հայտարարության համաձայն՝ 2021 թվականի դեկտեմբերի 17-ին ավագանու լիազորությունների ճանաչումից հետո բացահայտվել են մի շարք խնդիրներ: Մասնավորապես, Վրաստանի նախկին […]

̰
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին

17:30 31.08.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք զարգացնել Հայաստանի և Ղրղզստանի միջև փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»:

̰
Դեսպան Ռուբեն Սադոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

17:26 31.08.2022

Ս․թ․ օգոստոսի 31-ին դեսպան Ռուբեն Սադոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը։ Վրաստանի վարչապետը շնորհակալություն հայտնեց դեսպան Սադոյանին հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար։ Կողմերը վստահություն հայտնեցին, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները […]

̰
Արցախում Covid-19-ով վարակվածության դեպքերը նկատելիորեն աճում են

17:22 31.08.2022

Արցախում Covid-19-ով վարակվածության դեպքերը նկատելիորեն աճում են: Ինչպես տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից, 2020թ. օգոստոսի 20-ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է ընդհանուր 556 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 175 դրական դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 12 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է բավարար։ Ընդհանուր օգոստոսի 1-ից մինչև 31-ն […]

̰
«Որևէ երկրի ինքնաթիռները նշանառության տակ առնելը թշնամական դրսևորում է». Էրդողանը՝ Հունաստանին

17:21 31.08.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունեցել 1922-ի օգոստոսի 30-ի Դոմլուփընարի ճակատամարտում հույների նկատմամբ թուրքական բանակի հաղթանակի 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնակատարությանը: Հաղթանակի օրվա ելույթն էրդողանը սկսել է՝ շեշտելով, որ Դոմլուփընարի ճակատամարտի արդյունքում ոչնչացվել է հունական բանակն ու թուրքական կողմը վերջնական հաղթանակ տարել: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Հունական ՀՕՊ համակարգելի կողմից թուրքական ինքնաթիռները […]

̰
Արտարժույթների փոխարժեքները օգոստոսի 31-ի դրությամբ

17:15 31.08.2022

Կենտրոնական բանկը ներկայացրել է օգոստոսի 31-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 404.56 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0. 21 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 403.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 2.48 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.71 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0․02 դրամով։

̰
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Արկադի Բաղդասարյանը

17:01 31.08.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 2022 թ. օգոստոսի 31-ին 77 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Արկադի Բաղդասարյանը: Անվանի նկարիչը ծնվել է 1945 թ. օգոստոսի 25-ին Բաքվում: 1965 թ. ավարտել է Բաքվի գեղարվեստի ուսումնարանը, 1971 թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1974-982 թթ. դասավանդել է նույն ինստիտուտում: Գեղանկարչական երկերում անուղղակիորեն միահյուսել է մանրանկարչության […]

̰
Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կկատարվեն որոշակի փոփոխություններ

16:57 31.08.2022

Սեպտեմբերի 1-ից Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կկատարվեն որոշակի փոփոխություններ։ «Առավոտյան ժամը 08։00-ից մինչև 11։00-ն գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 4,5-ից 5 րոպե՝ ներկայիս 6 րոպեի փոխարեն։ Բոլորին մաղթում ենք արագ, անվտանգ ու անխափան երթևեկություն»,- նշվում է հաղորդագրության մեջ։

̰
Միքայել Արզումանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

16:45 31.08.2022

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը՝ հավելելով, որ քանի որ Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել է, նա ազատ է արձակվել: Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը իր հերթին նշել է, որ Արզումանյանի նկատմամբ […]

̰
Սուրենավանի նախկին ղեկավարը մի շարք չարաշահումներ է կատարել․ նախաքննությունն ավարտվել է

16:22 31.08.2022

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արարատի մարզի Սուրենավան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնական լիազորությունների անցմամբ և պաշտոնեական կեղծիքի միջոցով նույն համայնքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն ապօրինի օտարելու դեպքի բոլոր հանգամանքները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ քննությամբ ձեռք բերված […]

̰
ԱՀ ՄԻՊ-ը հրապարակել է 2022թ․ օգոստոսին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին արտահերթ եռալեզու զեկույց

16:20 31.08.2022

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է «2022թ․ օգոստոսին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) արտահերթ զեկույցը, որն ուղարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցներին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։ Զեկույցի առաջին բաժնում ներկայացվել են փաստեր Եռակողմ հայտարարության ընդունումից հետո Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից […]

̰
Ինչպե՞ս դիմակայել շոգին

16:08 31.08.2022

Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար ՀՎԿԱԿ-ը խորհուրդ է տալիս․ ✅ խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 12:00-ից 17:00-ն, հնարավորության սահմաններում, մի՛ մնացեք դրսում, ✅ պաշտպանվե՛ք ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագե՛ք սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց հագուստ, ցանկալի է բամբակյա կտորից, […]

̰
Հրապարակվել են կադրեր Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումից

15:57 31.08.2022

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: ՀՀ կառավարությունը կադրեր է հրապարակել։  

̰
Մարիա Զախարովան ընդգծել է Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի համագործակցության մեծ ներուժը

15:47 31.08.2022

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է Ադրբեջանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համագործակցության բարձր ներուժը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ մամուլի ասուլիսի ժամանակ Զախարովան դրական է գնահատել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի մասնակցությունն օրերս Չոլպոն-Աթայում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Մարիա Զախարովայի կարծիքով` Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսության զարգացումը զգալի ազդեցություն կունենար […]

̰

15:43 31.08.2022

Էգեյան ծովի արևելյան հատվածում՝ Հունական Սամոս կղզու մոտ, 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան: Մինչ այդ 4,7 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել։ 15 րոպե անց՝ տեղական ժամանակով ժամը 13:10-ին, գրանցվել է 5,3 մագնիտուդով երկրաշարժ: Օջախը գտնվել է Սամոայից 23 կմ հարավ՝ 12 կմ խորության վրա։

̰
ՄԱԿ-ում արձանագրվել են 2020 թ․ Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը

15:32 31.08.2022

ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի եզրափակիչ դիտարկումներում արձանագրվել են 2020 թ․ Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը։ Այս մասին գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Գոհունակությամբ ենք նշում, որ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման […]

̰
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը

15:23 31.08.2022

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Բրյուսելում եռակողմ հերթական հանդիպման մասին հայտնի էր դարձել օգոստոսի 25-ին:

̰
Հակաահաբեկչական ուսումնավարժական միջոցառումներ են իրականացվել «Սասունցի Դավիթ» կայարանում, Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու ուղևորատար գնացքում․ ԱԱԾ

15:08 31.08.2022

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 31-ին «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի շրջանակներում հակաահաբեկչական ուսումնավարժական միջոցառումներ են իրականացվել Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում, հարակից տարածքներում, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու ուղևորատար գնացքում: Ուսումնավարժական միջոցառումների արդյունքները գնահատվել են դրական, բոլոր անհրաժեշտ խնդիրները համարվել են լուծված: «Հորդորում ենք […]

̰
Գեղարքունիքում հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք

15:01 31.08.2022

Օգոստոսի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։ ԲԸՏՄ-ից տեղեկացնում են, որ տարածքից ավազ տեղահանող բեռնատար ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության մարզային վարչություն։

̰
ՌԴ-ն շարունակում է աշխատել Երևանի և Բաքվի հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար. Զախարովա

14:58 31.08.2022

Ռուսաստանը Երևանի և Բաքվի հետ կենտրոնացել է բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթներն իրականացնելու վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Զախարովան ընդգծել է, որ համաձայնեցված եռակողմ ձևաչափերի շրջանակում աշխատանքն առարկայական բնույթ է կրում: Այս համատեքստում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է Հայաստանի […]

̰
Հայտնի է՝ երբ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը

14:50 31.08.2022

Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Փարաքար-Էջմիածին մայրուղում (ՀՀ Արմավիրի մարզ) սեպտեմբերի 20-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը: Մրցաշարի մեկնարկը կտրվի Փարաքար գյուղի մերձակա տարածքից. մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումներից երկու ժամ առաջ անձը հաստատող փաստաթղթով: Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և […]

̰
ԱՀ ՆԳՆ-ը՝  Բերձորում և Աղավնոյում բնակիչների կողմից իրենց տները հրկիզելու դեպքերի մասին

14:21 31.08.2022

Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս հանրային լայն հնչողություն է ստացել Բերձոր քաղաքում և Աղավնո համայնքում բնակիչների կողմից իրենց տների հրկիզման դեպքերը, Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունն իրազեկում է, որ սույն թվականի օգոստոսի 14-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված 13 տների հրկիզման դեպքերով նախապատրաստված բոլոր նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով` հրկիզողների արարքներում […]

̰
Գագիկ Սարգսյանը վերընտրվել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

13:54 31.08.2022

Գագիկ Սարգսյանը 5 տարի ժամկետով վերընտրվել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Նախագահի ընտրությունը տեղի է ունեցել ֆեդերացիայի՝ Օլիմպավանում կայացած համաժողովի ընթացքում: Գագիկ Սարգսյանը 2005-2016 թթ․ եղել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, 2016-2021 թթ․՝ փոխնախագահը, իսկ 2021 թ. օգոստոսից ընտրվել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնում՝ 1 տարի ժամկետով: Նշենք՝ համաժողովի ընթացքում մի շարք փոփոխություններ են կատարվել […]

̰
Պուտինը հայտարարել է, որ Գորբաչովը մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային պատմության ընթացքի վրա

13:48 31.08.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ ՝ նշելով, որ նա քաղաքական գործիչ էր, որը հսկայական ազդեցություն է ունեցել համաշխարհային պատմության ընթացքի վրա, հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում: «Միխայիլ Գորբաչովը քաղաքական գործիչ և պետական գործիչ էր, որը հսկայական ազդեցություն ունեցավ համաշխարհային պատմության ընթացքի վրա: Նա մեր երկիրը գլխավորել է բարդ, դրամատիկ […]

̰
̰
Անկարան Սիրիայի ընդդիմությանը պահանջել է լքել Թուրքիայի սահմանները. իրանական ԶԼՄ

13:25 31.08.2022

Անկարան իր կողմից հովանավորվող սիրիական ընդդիմությանը խնդրել է դադարեցնել իր գործունեությունը Թուրքիայի տարածքում: Այդ մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը: Վերջինիս տեղեկություններով, այդ ամենը կապված է Թուրքիայի Սիրիայի կառավարությունների միջև հարաբերությունների հնարավոր կարգավորման հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Իրանական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք անանուն պաշտոնյան Անկարայի աջակցությունը վայելող սիրական ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ակնարկել է, […]

̰
Թող երկարամյա բարեկամությունը շարունակի աճել. ՀՀ-ի և Հնդկաստանի ԱԳ նախարարները շնորհավորական ուղերձներ են հղել

13:15 31.08.2022

Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարները շնորհավորական ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, երկու երկրների բարեկամությունը, համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԳ նախարարները գրառում են կատարել «Թվիթեր»-ի իրենց միկրոբլոգերում: «Ջերմագույն շնորհավորանքներս լավ ընկեր և գործընկեր Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին, կառավարությանը և Հնդկաստանի ժողովրդին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Շատ ենք արժևորում […]

̰
BACK_TO_TOP