15:17 30.08.2022
Այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը։
Մարզպետը շնորհավորել է խորհրդակցության մասնակիցներին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և ուրախությամբ փաստել, որ տարին կարևոր նախաձեռնությամբ են մեկնարկում։ Շիրակի մարզպետարանը, վարչապետի հանձնարարականով, ներկայացրել է մարզի 21 դպրոցի վերանորոգման հայտ, որոնք փոխվարչապետի մոտ կայացած քննարկման ժամանակ նախնական ընդգրկվել են անհետաձգելի կապիտալ բնույթի ծրագիր։ Նախատեսվում է շուրջ 553 մլն դրամ գումարի շրջանակներում դպրոցներում իրականացնել տանիքների նորոգման, դռների, պատուհանների փոխարինման, սանհանգույցների, աստիճանների վերակառուցման, տարածքների բարեկարգման աշխատանքներ։
«Կառավարությունը հավատարիմ է խոստմանն ու 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը քայլ-քայլ կյանքի է կոչվում։ Կրթական ոլորտը՝ լինելով առաջնային ոլորտ պետական համակարգում, վերջին տարիներին բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել, այդ թվում՝ օրենսդրական, որոնք բերել են նոր որակ: Ես լիահույս եմ, որ այդ մոտեցումների ընկալումը, ինչպես նաև հստակ չափորոշիչների սահմանումը անմիջականորեն ազդեցություն է ունենալու մեր կրթության որակի վրա՝ դրական առումով: Մեզ համար չափազանց կարևոր է կրթության պատշաճ որակը, կարևոր հանգամանք է, որ աշակերտը դպրոց մուտք գործելիս հասկանա, որ սա կրթական հաստատություն է: Ես կրկին հորդորում եմ Ձեզ դպրոցում աշակերտներին վերաբերվել, որպես նախ և առաջ ՀՀ քաղաքացի, արժանապատիվ քաղաքացի: Մենք ազատ մտածող, իրավագիտակից, պատասխանատու, հայրենասեր քաղաքացի կերտելու մեծ առաքելություն ունենք»,- նշել է մարզպետը։
Մարզպետը հորդորել է ուշադրություն դարձնել դպրոցական միջավայրում անհանդուրժողականության՝ բուլինգի դրսևորումներին, լինել հետևողական, որպեսզի որևէ աշակերտ խտրական վերաբերմունքի չարժանանա։
«Աշակերտը պետք է լինի դպրոցի հոգածության կենտրոնում, եթե անգամ ունի ցածր առաջադիմություն: Դպրոցը, ուսուցիչները առավելապես տնօրենները, պետք է ձեռք մեկնեն, որպեսզի աշակերտը կարողանա մեկ քայլ առաջ գնալ: Եվ ամենակարևորը, դպրոցը պետք է լինի այն վայրը, որտեղ աշակերտները սիրում են գալ: Խնդրում եմ ուշադրություն դարձնել դպրոցում աշակերտների վարքին, պատշաճ աշակերտական տեսքին, միևնույն ժամանակ չբռնանալով աշակերտի, որպես մարդու, հիմնարար իրավունքներին: Կրթության որակի մասին խոսելիս պետք է ընդգծեմ, որ Շիրակի մարզը նախորդ ուսումնական տարվա ընթացքում ունեցել է շատ բարձր արդյունքներ, և՛ օլիմպիադաների արդյունքում, և՛ առաջադիմության»,- փաստել է մարզպետը:
Մարզը 2020-2021 ուստարում ունեցել է 17 մեդալակիր, բուհ է ընդունվել 833 շրջանավարտ, որոնցից 213-ը՝ առաջին անվճար հայտով։ 2021-2022 ուստարում դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերին մասնակցել են 151 աշակերտներ՝ արժանանալով 27 դիպլոմի, 24 գովասանագրի։
ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանն անդրադարձել է կրթական համակարգի մի շարք նորությունների` պարզաբանումներ ներկայացնելով կատարված օրենսդրական, վարչարարական փոփոխությունների, փորձարկվող կրթական նոր չափորոշիչների, առաջին անգամ անցկացվող ՆՈՒՀ-երի տնօրենների հավաստագրման գործընթացի, դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունների և այլնի վերաբերյալ։
Քննարկվել են ուսուցիչների պարտադիր ու կամավոր վերապատրաստման գործընթացին, ատեստավորմանն առնչվող, ինչպես նաև կազմակերպչական մի շարք այլ հարցեր։
20:50 08.07.2025
Տեխասի Քեր շրջանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 87-ի20:50 08.07.2025
Տեխասի Քեր շրջանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 87-իՏեխասի Քեր շրջանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 87-ի, հայտնել է շերիֆ Լարի Լեյտան։ «Տեղական ժամանակով 8:00-ի դրությամբ Քեր շրջանում հայտնաբերվել է 87 դի, այդ թվում՝ 56 մեծահասակի և 30 երեխայի։ Տասնինը մեծահասակի և յոթ երեխայի ինքնությունը և ևս մեկ անձի ինքնությունը դեռևս պարզված չէ», – լրագրողներին ասել է շերիֆը։ Ավելի վաղ NBC-ն հայտնել […] ...
20:40 08.07.2025
Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Անդրադառնալով համագործակցության հնարավոր ուղղություններին ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը կարևորել են համատեղ նախագծերի իրականացումը մի շարք ոլորտներում: Հանդիպման ընթացքում քաղաքապետ Ավինյանը դեսպանին է ներկայացրել մայրաքաղաքում իրագործվող կարևոր ծրագրերն ու նախաձեռնված բարեփոխումները: Շնորհակալություն հայտնելով […] ...
20:33 08.07.2025
Լրագրողը լռեցրել է Էնցո Մարեսկային«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան «Ֆլումինենսեի» դեմ ակումբային Մունդիալի կիսաեզրափակչին ընդառաջ ընդգծել է՝ որքան շատ խաղեր է անցկացրել լոնդոնյան թիմը, բայց լրագրողի պատասխանը նրա համար անսպասելի է եղել: «Մենք այս մրցաշրջանում արդեն 63 խաղ ենք անցկացրել: Եվրոպական ակումբների համար մրցաշրջանը չափազանց երկար է, մենք տարբեր պայմաններում ենք մոտենում խաղին», – ասել է Մարեսկան, իսկ լրագրողը […] ...
20:25 08.07.2025
CNN. Թրամփի վարչակազմը հուլիսի 8-ին կքննարկի Կիևին զենքի մատակարարման հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնականները երեքշաբթի օրը կքննարկեն Կիևի իշխանություններին ամերիկյան զենքի մատակարարման հետ կապված հարցերը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այլ հարցերի շարքում կքննարկվի Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար Կիևին որսորդական հրթիռների փոխանցման հարցը։ Հուլիսի 2-ին The New York Times-ը հաղորդեց, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի Ուկրաինային Patriot հրթիռների, GMLRS […] ...
20:15 08.07.2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանինՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ «Հանդիպմանն ընդգծել եմ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կխթանվի համապատասխան ոլորտներում համագործակցության պայմանագրերի կնքման, ինչպես նաև ոլորտային լավագույն փորձի փոխանակման շրջանակում։ Անդրադարձ ենք […] ...
20:08 08.07.2025
«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար«Նոան» ներկայացրել է ամբողջական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղին: Ցուցակում է նաև թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը, որը, ըստ ՈՒԵՖԱ-ի չափանիշների, արդեն համարվում է ակումբում մարզված երիտասարդ խաղացող: ...