14:07 29.08.2022
«Կարմիր» գծերը խախտողների հեռախոսահամարներին հաղորդագրություններ կուղարկվեն: Համայնքը նախանշում է իրավախախտման մասին ծանուցման ևս մեկ գործիք ունենալ: Քաղաքապետարանն առայժմ ծանուցումն ապահովում է փոստով կամ «Ազդարար» կայքով: Քաղաքապետն ընդգծել է, որ համայնքի նպատակն ամենևին էլ քաղաքացիներին տուգանելը չէ, այլ խախտման պարագայում ծանուցման ևս մեկ՝ մատչելի տարբերակի ստեղծումը:
13:53 29.08.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար, 25 տարի առաջ մեր երկու երկրների միջև ստորագրվել է Բարեկամության պայմանագիր, և այսօր օրվա երկրորդ կեսին նախագահ Պուտինն այդ […]
13:45 29.08.2022
Օգոստոսի 22-29-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 1932 զանգ, որից 1812-ը ճանաչողական բնույթի: Մեծաքանակ զանգերի պատճառը օգոստոսի 25-ին մայրաքաղաքի «Պլատոչնի» տեղանքում բռնկված հրդեհի և ուղեկցող պայթյունների հետ է կապված: Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից՝ նախորդ շաբաթվա համեմատ կտրուկ աճել է հրդեհների քանակը, որը պայմանավորված է ջերմաստիճանի բարձրացմամբ և […]
13:38 29.08.2022
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը շարունակում է իր հաղթական երթը և այս անգամ հաղթող է ճանաչվել ամերիկյան մեկ այլ՝ «Accolade Global Film Competition» մրցույթում և արժանացել «Արժանիքների համար» (AWARDS OF MERIT) տրվող մրցանակին: Ֆիլմի ռեժիսոր՝ Արա Մնացականյան, սցենարիստ՝ Ամբեր Կարլինս (ԱՄՆ), պրոդյուսեր` Մանվել Սարիբեկյան, օպերատոր՝ Աշոտ Մկրտչյան, արտադրող՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերություն: Ֆիլմը նվիրված է ազգերի […]
13:30 29.08.2022
Թուրքիայի Իզմիր նահանգի Մենեմեն քաղաքում գտնվող կիսաքանդ հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին կվերանորոգվի։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հարցի շուրջ խոսել է Մենեմենի քաղաքապետի պաշտոնակատար Այդըն Փեհլիվանը, որի խոսքերով՝ եկեղեցին վերանորոգվելու և օգտագործվելու է որպես «Մշակույթի ու գիտության կենտրոն»: Փեհլիվանի տեղեկություններով՝ եկեղեցին մինչև 1922թ-ը օգտագործվել է հայերի կողմից: Հետագայում եկեղեցին անուշադրության է մատնվել, որի հետևանքով տարիների ընթացքում […]
13:23 29.08.2022
Թբիլիսիից ոչ հեռու՝ Թելեթիի վերին հատվածում գտնվող Շավնաբադա եկեղեցու հարակից տարածքում բռնկված հրդեհը տեղայնացվել է, տեղեկացնում է Aliq.ge-ն։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ այս պահին ընթանում են առանձին օջախների մարման աշխատանքները: Հրշեջ-փրկարարական խմբերը տեղում աշխատել են ամբողջ գիշերվա ընթացքում. հրդեհի մարման գործընթացում ներգրավվել է ավիացիան։ Նշենք, որ երեկ Թբիլիսիի ամբողջ տարածքում հրդեհի 4 […]
13:15 29.08.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները օգոստոսի 22-29-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3610 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 41 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 64, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1 վարորդ։ 10 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ […]
20:11 28.08.2022
Արցախի ՆԳ նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Բերձորի միջանցքով երթևեկությունը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։ Քաղաքացիների անվտանգ տեղաշարժն այս ընթացքում կապահովեն ռուս խաղաղապահները։ Օգոստոսի 31-ից հետո Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր միջանցքով` հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, որի մասին ՆԳ նախարարությունը կտրամադրի հստակ ու մանրամասն տեղեկություն։ Հաշվի առնելով քաղաքացիների […]
17:01 26.08.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այսօր ընդունել է Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացրած թիմի ղեկավար Յոնգվի Լիին (տեխհսկողությունը կատարել է կորեական «Սուսանգ էնջիներինգ և Կորեա քընսալթանթս Ինթերնեյշնլ» ՀՁ-ն)։ Հիշեցնենք, որ օրերս տեղի ունեցավ Բագրատաշենի սահմանային անցակետում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի բացման պաշտոնական արարողությունը։ Կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ […]
17:00 26.08.2022
Ոստիկանության ՊՊԳՎ Կոտայքի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել Ռոբերտ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն: Առանց խափանման միջոցի: Օգոստոսի 25-ին, ժամը 04.30-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նաիրիի բաժին է տեղափոխվել 28-ամյա Էլիանորա Բ.-ն, որը […]
16:54 26.08.2022
Թուրքական «Baykar» ընկերությունը բացառել է Bayraktar անօդաչու թռչող սարքերի վաճառքը Ռուսաստանին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է թուրքական ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը «BBC»-ի ռուսական ծառայության հետ հարցազրույցում։ «Ուկրաինայի հետ մեր բարեկամությունը և համագործակցությունն արդեն երկար տարիների պատմություն ունեն։ Որքան էլ որ մեզ փող առաջարկեն, անկեղծ ասած, չի կարող խոսք լինել այն մասին, որպեսզի ներկա […]
16:53 26.08.2022
Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև շարունակվող ռազմական գործողությունների ժամանակ ուկրաինական կողմից գործողություններին մասնակցող ադրբեջանցի զինվոր է սպանվել:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ուկրաինայում բնակվող ադրբեջանցի լրագրող Անար Նատիքօղլուի փոխանցմամբ՝ սպանվածը Սաիդ Հուսեյնովն է, ով որպես կամավոր միացել էր ուկրաինական բանակին: Ադրբեջանցին սպանվել է Նիկոլաևի ուղությամբ ընթացող մարտերում:
16:49 26.08.2022
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ երեք մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրի հատվածում, 2022թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, միմյանց են բախվել Վրաստանի Հանրապետության բնակչի կողմից վարած «MAN» և Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի՝ 20-ամյա բնակչի կողմից վարած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով […]
16:46 26.08.2022
«Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի շրջանակում անցկացվող «Էլբրուսյան օղակ» մրցույթին 10 պետությունների զինծառայողների հետ առաջին անգամ ամբողջական կազմով մասնակցել է նաև ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը։ Մրցույթի մասնակիցները կատարել են 15 հատուկ խնդիր՝ բարդ կլիմայական և հոգեբանական ծանրաբեռնվածության պայմաններում հաղթահարելով լեռնային արգելքներ և սառցադաշտեր, կատարելով գետանցումներ, գործնական հրաձգության վարժություններ, երկարատև երթեր Էլբրուսյան լեռնազանգվածի շուրջ: Վերջին, […]
16:31 26.08.2022
Կենցաղային գազի պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայող Արմեն Միրոյանի վիճակը շարունակում է ծանր մնալ։ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն «Ազատությանը» փոխանցել է՝ զինծառայողը Այրվածքաբանական ազգային կենտրոնում է։ «Առողջական վիճակը գնահատվում է ծանր, բուժումն ստանում է այրվածքաբանության ազգային կենտրոնում», – ասաց Թորոսյանը: Դեպքը երեկ է տեղի ունեցել Վայոց ձորի զորամասերից մեկում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ […]
16:25 26.08.2022
Թուրքիայի նախագահ Ջեջեփ Թայիփ Էրդողանը նորից խոսել է Սիրիայում քրդական ուժերի դեմ նոր ռազմական գործողություն սկսելու ծրագրերի մասին, որոնց Անկարան ահաբեկչական է համարում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է Մանազկերտի ճակատամարտի 951-րդ ամյակի տոնակատարության ժամանակ: «Եվս մեկ անգամ հայտարարում եմ ամբողջ աշխարհին, որ մեր պայքարը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք ապահովել մեր […]
16:19 26.08.2022
«Կրթության բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչի կարիքների գնահատման նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները շրջայցեր են կատարել Արմավիրի մարզի մի շարք համայնքներում: Մասնավորապես՝ նրանք ուսումնասիրություններ են իրականացրել մի շարք համայնքների կրթական հաստատություններում, ինչպես նաև Արմավիրի թիվ 2, թիվ 3, թիվ 5, թիվ 6, թիվ 8, թիվ 9, […]
16:04 26.08.2022
2020-2022 թթ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների տարբերությունը կազմում է՝ 2020 թ. +192 մլն դոլար, 2021 թ. +383 մլն դոլար, 2022 թ. +979 մլն դոլար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը: […]
15:55 26.08.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 23-25-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում օգոստոսի 23-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում երեք օրերի ընթացքում, Նոր Նորքում՝ օգոստոսի 25-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում օգոստոսի […]
15:48 26.08.2022
Օգոստոսի 25-ին՝ ժամը 00.10-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած, թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Էջմիածին քաղաքի բնակիչ, 40-ամյա տղամարդ: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ օգոստոսի 24-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 40-ամյա […]
15:42 26.08.2022
2020 թ․ պատերազմի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած այն զինծառայողներն, ովքեր տվյալ միջոցառման շրջանակում սոցիալական աջակցություն չեն ստացել, ծրագրից օգտվելու համար կարող են առցանց եղանակով դիմում ներկայացնել։ ինչպես տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ անհրաժեշտ է մուտք գործել dimum.ssa.am կայքի «Արցախում վիրավորում ստացած անձանց աջակցության դիմում» պատուհանի «Դիմումի մուտքագրում» […]
15:36 26.08.2022
Հունաստանի հյուսիսային շրջանների քաղաքներում հայ համայնքը թեև փոքրաթիվ է, սակայն աչքի է ընկնում իր աշխուժությամբ և հայապահպան ակտիվ գործունեությամբ: «Կոմոտինին ուսանողական հին քաղաք է, որտեղ հայերին առաձնահատուկ են վերաբերվում: Այստեղ տարին մեկ անգամ հայկական շաբաթ է անցկացվում. տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում, տեղացիները, ուսանողներն ու դասախոսները հնարավորություն են ունենում փորձելու հայկական ճաշատեսակները, տեսանյութի միջոցով ականատես են […]
15:24 26.08.2022
Ինչպես արդեն հայտնել ենք, «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով նախաձեռնված քրեական վարույթով 4 անձ է ձերբակալվել: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնել է, որ ձերբակալվածներից մեկն առևւտրի կենտրոնի փոխտնօրենն է, մյուսը՝ պայթած տարածքի վարձակալը: «Մյուս երկու ձերբակալվածները պահեստը շահագործողներն են»,- հավելել է Թադևոսյանը: Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին Երևանի […]
15:19 26.08.2022
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների վարչապետներն օգոստոսի 26-ին Չոլպոն Աթայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով ստորագրել են համագործակցության զարգացման 10 փաստաթուղթ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Դրանց թվում են միավորման մեջ արդյունաբերական կոոպերացման ֆինանսավորման, տրանսպորտի ոլորտում առաջնահերթ ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկի, փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման ընդլայնման հետագա աշխատնաքի մասին հահանգները: Վարչապետները նաեւ քննարկել են ԵԱՏՄ-ի ալկոհոլային […]
15:11 26.08.2022
Պրոբացիայի ծառայության բարեփոխումների շրջանակներում Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի մասնակցությամբ անցկացվել է Պրոբացիայի ծառայության վերափոխման թեմայով հանրային քննարկում, տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից։ Փոխնախարար Սարգսյանը բացման խոսքում նշել է, որ Պրոբացիայի ծառայությունն արդարադատության շղթայում կարևոր գործառույթ իրականացնող կառույց է, որը, ապահովելով այլընտրանք ազատազրկմանը, կարողանում է հանցանք կատարած անձի հետ աշխատանք տանել հասարակությունում գտնվելու պայմաններում։ Նա նշել […]
15:08 26.08.2022
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ վարչական դատարանի դատավոր Սամվել Հովակիմյանին վերաքննիչ վարչական դատարանի դատավոր նշանակելու վերաբերյալ: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 18-ի ԲԴԽ-80-Ո-263 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վարչական դատարանի դատավոր Սամվել ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր»,- ասված է […]
14:56 26.08.2022
ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ԱՊՀ ՊՆԽ) 2022թ. պլանի համաձայն` օգոստոսի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով մարմինների ղեկավարների Կոմիտեի հերթական նիստը: Նիստին մասնակցել են ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները և ԱՊՀ ՊՆԽ քարտուղարության ներկայացուցիչները: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության […]