TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+25.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից

16:00 25.08.2022

2022թ. օգոստոսի 24-ին Երևանի Ազատության հրապարակում արտոնված հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության համապատասխան բաժին՝ բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված անձանց հետ, կապի մեջ են գտնվել փաստաբանի հետ։ Հաջորդիվ Պաշտպանի աշխատակազմը Ոստիկանության կողմից տեղեկացվել է նաև, որ օրենքով սահմանված […]

̰
22-ամյա աղջիկը դանակահարել էր 40-ամյա տղամարդուն

15:59 25.08.2022

Օգոստոսի 25-ին, ժամը 00.10-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած, թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 40-ամյա տղամարդ: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ օգոստոսի 24-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 40-ամյա տղամարդուն դանակահարել էր […]

̰
Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Լիբանանին

15:57 25.08.2022

Թուրքիան հումանիտար օգնություն է տրամադրել Լիբանանին, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ թուրքական մամուլի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով Մերսին քաղաքի Թաշուջու նավահանգստից ծովով Լիբանան է ուղարկվել 511տ պարենային ապրանք, որը բեռնված է 23 բեռնատար մեքենաների մեջ: 2019թ. Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետևանքով ավելի քան 200 մարդ էր զոհվել, հարյուրավոր մարդիկ դարձել են հաշմանդամ, հողին էր […]

̰
Եղեգիս գետի կիրճում տանձենու նոր տարատեսակ է հայտնաբերվել

15:55 25.08.2022

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր Ժանետա Հակոբյանը ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս գետի կիրճում հայտնաբերել և նկարագրել է տանձենու նոր տարատեսակ՝ Pyrus hyrcana Fed. var. yeghegisi Akopian, տեղեկացնում են  ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Վայոց ձորի մարզի Եղեգիս գետի կիրճը՝ Դարելեգիսի ֆլորիստիկական շրջանը, առանձնանում […]

̰
Սյունիքի մարզում 𝟏𝟖𝟖 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ

15:53 25.08.2022

ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության ու Սյունիքի տարածքային բաժնի մասնագետներն օգոստոսի 𝟏𝟎-𝟐𝟒-ը Սյունիքի մարզի Սիսիանի անշարժ հենակետում կշռել են 𝟐𝟎𝟗𝟗 տրանսպորտային միջոց։ Վերահսկողական միջոցառման արդյունքում 𝟏𝟖𝟖 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ։

̰
Ստեփանակերտի թթվածնային սարքավորումների արտադրամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է

15:48 25.08.2022

Ստեփանակերտի Տիգրան Մեծ 20 հասցեում, թթվածնային սարքավորումների արտադրամասում բռնկված հրդեհը այս պահի դրությամբ մեկուսացվել է, հնարավոր ռիսկային իրավիճակները՝ կանխվել: «ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության բոլոր ստորաբաժանումների ներգրավմամբ իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակի վերջնական լիկվիդացման և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ : Առավել մանրամասն տեղեկատվության կտրամադրենք, հրդեհի լիամարումից և կանխարգելիչ միջոցառումների ավարտից հետո»,- ասված է հաղորդագրության […]

̰
ԲՏԱ նախարարը և Օմսկի նահանգապետն ընդգծել են տեխնոլոգիական ոլորտում փոխգործակցության զարգացման մեծ ներուժը

15:47 25.08.2022

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը օգոստոսի 24-ին ընդունել է ՌԴ Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերն երկուստեք ողջունել են միմյանց, անդրադարձել տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ուղղություններին և հնարավորություններին։ Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության գործունեության ոլորտները, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները, մանրամասներ ներկայացրել ազգային վենչուրային հիմնադրամի, ոլորտի զարգացմանն ուղղված պետական ծրագրերի վերաբերյալ։ Ալեքսանդր Բուրկովն […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը 92-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

15:42 25.08.2022

Օգոստոսի 25-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է դիրքերը և գտնվում է 92-րդ հորիզոնականում, տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Բրազիլիան։ Նրան հաջորդում են Բելգիան, Արգենտինան, Ֆրանսիան և Անգլիան։ 1․ Բրազիլիա 1837 2․ Բելգիա 1821 3․ Արգենտինա 1770 4․ Ֆրանսիա 1764 5․ Անգլիա 1737 6․ Իսպանիա […]

̰
Տեղի է ունեցել նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ անդամ երկրների բազային կազմակերպության հասարակական խորհրդի ստեղծման հիմնադիր նիստը

15:37 25.08.2022

Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը և ՀՀ Նոտարական Պալատի նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի անդամ Գայանե Ազարյանը մասնակցել են նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների բազային կազմակերպության հասարակական խորհրդի առաջին հիմնադիր նիստին, որը տեղի է ունեցել առցանց ռեժիմով: Ինչպես հայտնում են ՀՀ Նոտարական պալատից, կազմակերպության անդամ երկրներ են հանդիսանում Բելառուսի Հանրապետությունը, […]

̰
ՍԱՏՄ-ը՝ սննդի շղթայում գործունեություն ծավալող տնտեսավարողներին

15:32 25.08.2022

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել՝ ի գիտություն սննդի շղթայում գործունեություն ծավալող տնտեսավարողների․ «Նկատի ունենալով, որ Դուք գործունեություն եք իրականացնում սննդամթերքի և դրա բաղադրիչների արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման կամ իրացման ոլորտում, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի՝ պարտավոր եք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացնել տեղեկատվություն […]

̰
Այս պահի դրությամբ տուժածներ չկան․ ԱՀ Առողջապահության նախարարություն

15:29 25.08.2022

Ինչպես հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից, այսօր Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։ ԱՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ անմիջապես դեպքի վայր է ժամանել ԱՆ «Ստեփանակերտի Շտապ բժշկական օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ խումբը: «Այս պահի դրությամբ տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
Մեկնարկելու է «Զգուշացեք, երեխաներ են» միջոցառումը. խորհրդակցություն ոստիկանությունում

15:21 25.08.2022

Օգոստոսի 25-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը։ Մասնակցում էին ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, պարեկային ծառայության, ճանապարհային ոստիկանության, մայրաքաղաքի և մարզային վարչությունների պետերի ծառայության գծով տեղակալներ։ Ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ 2022-2023 ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հանրապետությունում սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ն անցկացվելու է «Զգուշացեք, […]

̰
«Սա նախևառաջ սպորտային գեղեցիկ տոն էր». «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի հաղթողները

15:15 25.08.2022

Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում, օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի օրը, կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը, որին կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում 133 հոգի է մասնակցել: Պարգևները մրցանակակիրներին հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, […]

̰
Լարին սկսել է արժեզրկվել

15:06 25.08.2022

Վրացական լարին տևական ժամանակ արժևորումից հետո սկսել է արժեզրկվել և՛ դոլարի, և՛ եվրոյի նկատմամբ: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ֆինանսական Bloomberg առևտրային համակարգում ժամը 12:00-ին մեկ դոլարը վաճառվել է 2.8600 լարիով։ Համակարգում առևտուրը սկսվել է 2.8268 փոխարժեքով: Օգոստոսի 24-ին Ազգային բանկի սահմանած փոխարժեքով` մեկ դոլարի պաշտոնական արժեքն այսօր 2.8192 լարի է, իսկ եվրոյի փոխարժեքը` 2.7972 լարի։

̰
Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ COVID-19-ը սրտանոթային համակարգի համար` նախկինում նման խնդիրներ չունեցած մարդու մոտ. պարզաբանում

14:57 25.08.2022

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ COVID-19-ը սրտանոթային համակարգի համար` նախկինում նման խնդիրներ չունեցած մարդու մոտ. պարզաբանում է սրտաբան Համլետ Հայրապետյանը։ Մանրամասները՝ առողջապահության նախարարության տեսանյութում։

̰
STARMUS փառատոնի շրջանակում կկազմակերպվի գիտության ճամբար՝ հասանելի բոլորին

14:55 25.08.2022

Հայաստանում սեպտեմբերի 5-11-ը անցկացվելիք STARMUS VI միջազգային փառատոնի շրջանակում նախատեսվում է կազմակերպել գիտության ճամբար: Science Camp ծրագիրի մասնակցությունն անվճար է: Այն կանցկացվի Ազատության հրապարակում սեպտեմբերի 8-11-ը՝ ժամը 17:00-23:00-ն: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքն այդ օրերին վերածվելու է գիտության ու տեխնոլոգիաների մասշտաբային կենտրոնի, որտեղ ամենահասանելի ձևաչափերով թեմատիկ տաղավարներում թե՛ փոքրերի, […]

̰
Օմսկի մարզի նահանգապետի հետ քննարկվել են գյուղատնտեսության, արդյունաբերության և առևտրի բնագավառներում համագործակցության զարգացման հնարավորությունները

14:50 25.08.2022

Օգոստոսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանը և Արման Խոջոյանն ընդունել են ՌԴ Օմսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, արդյունաբերության և առևտրի բնագավառներում համագործակցության զարգացման հնարավորությունները: Կարևորվել է տեղեկատվության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Օմսկի մարզ հայ գործարար պատվիրակության այց կազմակերպելու վերաբերյալ:

̰
Սպիտակի ոլորաններում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ

14:42 25.08.2022

Սպիտակի ոլորաններում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ 7.68կմ հատվածում իրականացվում են հողային աշխատանքներ, ինչպես նաև հիմնանորոգվում է երթևեկելի մասը։ Աշխատանքներն իրականացնում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։

̰
Վթար Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կա զոհ

14:37 25.08.2022

Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։23-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 61-րդ կմ-ին «Nissan Elison» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Թ․, ծնված 1957 […]

̰
Ստեփանակերտի թթվածնային սարքավորումների արտադրամասում պայթել են բարձր ճնշմամբ տարաներ. ԱԻՊԾ

14:30 25.08.2022

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի հետևանքով պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։ Հրշեջ փրկարարները իրականացրել են մասնակի մեկուսացում։ «Հորդորում ենք խուճապի չմատնվել, դեպքի վայրում իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- ասված է հաղորդագրության մեջ։

̰
Վանաձորի որոշ հասցեներում գազանջատում կլինի

14:21 25.08.2022

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Քիմիագործներ, Տարոն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, Տավրոսի, Սպանդարյան, Վարդանանց, Մյասնիկյան, Զորյան, Խորենացի փողոցներով, Սիվաշական ավանի և Տիգրան Մեծ պողոտայով պարփակված թաղամասերի, Դարպաս և Բազում գյուղերի գազասպառողների, «Սեզամ Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի և հարակից տարբեր […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն սահմանված կարգով պատասխանել է ՌԴ դեսպանության նոտային

14:15 25.08.2022

ՌԴ ԱԳՆ-ն գրություն էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որում վրդովմունք էր արտահայտված «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության համար ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների վերաբերյալ։ ՀՀ ԱԳՆ-ն սահմանված կարգով պատասխանել է ՌԴ դեսպանության նոտային: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ նշելով, որ նոտայի բովանդակությունը ներքին դիվանագիտական գրագրության […]

̰
Գործարկվելու է Լեռնարոտ բնակավայրի շչակը

14:07 25.08.2022

Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։00-ին, Արագածոտնի մարզի Լեռնարոտ բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից, խնդրում են չանհանգստանալ:

̰
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպման օրն ու վայրը

14:01 25.08.2022

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուսթաֆաևի հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին Մոսկվայում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին:

̰
Ստեփանակերտի շինություններից մեկում բռնկված հրդեհից հետո պայթյուն է որոտացել

13:51 25.08.2022

Ստեփանակերտի շինություններից մեկում բռնկված հրդեհից հետո պայթյուն է առաջացել։ Հանգամանքները պարզվում են։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը` հավելելով, որ քիչ հետո կլինի պաշտոնական հաղորդագրություն։

̰
Թուրքիայի Ֆինլանդիայի ու Շվեդիայի միջև բանակցությունները մեկնարկում են

13:47 25.08.2022

Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև ստորագրված եռակողմ հուշագրի շրջանակներում ստեղծված մշտական ​​համատեղ մեխանիզմի առաջին նիստը տեղի է ունենալու օգոստոսի 26-ին Ֆինլանդիայում, փոխանցում է Ermenihaber-ը։ Մշտական ​​համատեղ մեխանիզմի թուրքական պատվիրակությունը կգլխավորեն Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը և փոխարտգործնախարար Սեդաթ Ունալը։ Նիստին քննարկվելու է 10 կետանոց համատեղ հայտարարությունը, որը ստորագրվել էր հունիսի 28-ին Թուրքիայի ու սկանդինավյան […]

̰
Ավան բնակավայրում շչակ է գործարկվելու

13:42 25.08.2022

Օգոստոսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Արագածոտնի մարզի Ավան բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:

̰
Հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 13.1%

13:35 25.08.2022

Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 13.1%: Դիտարկվող ժամանակահատվածում տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. ✔️ծառայություններ՝ 27.5%, ✔️շինարարություն՝ 13.6%, ✔️առևտրի շրջանառություն՝ 12.5%, ✔️արդյունաբերական արտադրանքի ծավալ՝ 7%: 2022թ.-ի հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 47.7%-ով. արտահանումն աճել է 43.9%-ով, […]

̰
Հայտնի է Փաշինյանի, Ալիևի և Միշելի եռակողմ հանդիպման օրը

13:29 25.08.2022

Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Բացահայտվել է օտարերկրյա քաղաքացու կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու դեպք

13:25 25.08.2022

Սույն թվականի օգոստոսի 19-ին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Հ.Զ-ն, շրջանցելով ՀՀ սահմանային «Մեղրի» անցակետը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի կողմից հսկվող տարածքում, հաղթահարելով ինժեներատեխնիկական պատնեշը, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, փորձել է ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը և Հայաստանի Հանրապետության կողմից մուտք գործել Իրանի Իսլամական Հանրապետություն։ ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ […]

̰
BACK_TO_TOP