TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+26.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Օտարերկրացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

14:49 26.08.2022

Օգոստոսի 25-ին` ժամը 14-ին, Սևանի թերակղզու լճափնյա գոտում օտարերկրացիների միջև ծագած վիճաբանության ընթացքում նրանցից մեկը մյուսին դանակահարել էր։ «Մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները անմիջապես հասան դեպքի վայր, հայտնաբերեցին և՛ դանակահարողին, և՛ մարմնական վնասվածքներ ստացած անձին։ Դանակահարված տղամարդը տեղափոխվեց բժշկական կենտրոն, իսկ դանակահարողը ձերբակալվեց։ 31-ամյա օտարերկրացին ներկայացվեց քննչական ստորաբաժանում։ Նա հայտնել է, որ կենցաղային […]

̰
ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատը որևէ մեկը չի չեղարկել․ ՀՀ ԱԳՆ

14:41 26.08.2022

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային մանդատ՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորմանը, և այս մանդատը որևէ մեկը չի չեղարկել, «Ազատության» խնդրանքով արձագանքելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի նշանակմանը Բաքվի կոշտ արձագանքին` ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը։ Օգոստոսի 24-ին Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդեց պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնականի նախկին […]

̰
Նախարարությունը ներկայացրել է 2022թ․ հուլիսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները

14:34 26.08.2022

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2022թ․ հուլիսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։ 2022թ․ հունվար–հուլիսը 2021թ․ հունվար–հուլիսի համեմատությամբ ✅Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13.1%, 📈Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 7.0%–ով, 📈Ծառայությունների ծավալն աճել է 27.5%–ով, 📈Առևտրի շրջանառությունն աճել է 12.5%–ով, 📈Շինարարության ծավալն աճել է 13.6%–ով, 📈Արտահանման ծավալն աճել է 43.9%–ով, 📈Ներմուծման ծավալն աճել է 50.1%–ով։ 📊2022թ․ հուլիսը 2021թ․ հուլիսի […]

̰
Մեծ ինտենսիվությամբ ընթանում են Իսահակյան-Գյումրի և Երերույքի տաճար հանրապետական նշանակության ավտոճանապարհների շինարարական աշխատանքները

14:20 26.08.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այսօր այցելել է Անի համայնք՝ ծանոթանալու պետական բյուջեի միջոցներով համայնքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից՝ այցի նպատակը իրականացվող աշխատանքների վերահսկողությունն է։ «Գյումրի-Իսահակյան ճանապարհը մեծ նշանակություն ունի, ոչ միայն նրա համար, որ հանրապետական նշանակության ճանապարհ է, այլ նաև այս հատվածի մի շարք բնակավայրերը կապող ճանապարհ […]

̰
Ռիքերի նշանակմամբ ԱՄՆ-ը վերահաստատում է Կովկասում խաղաղության հաստատման հանձնառությունը

14:13 26.08.2022

ԱՄՆ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Զալկալիանին արձագանքել է կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնում պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնականի նախկին պաշտոնակատար, դեսպան Ֆիլիպ Ռիքերի նշանակմանը, փոխանցում է Aliq.ge-ն։ «Դեսպան Ռիքերի նշանակումն այս պաշտոնում վերահաստատում է մեր տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման ԱՄՆ-ի հանձնառությունը։ Մենք անհամբեր սպասում ենք միասին աշխատելուն»,- իր թվիթերյան էջում […]

̰
Սուպերմարկետի աշխատակիցը գողացել է չհրկիզվող պահարանը

14:05 26.08.2022

Օգոստոսի 25-ին՝ ժամը 08.58-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Արգիշտիի փողոցի սուպերմարկետներից մեկի չհրկիզվող պահարանը: «Դեպքի վայր մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 00.40-ից 06.30-ն ընկած ժամանակահատվածում սուպերմարկետի պահեստի դուռը հարմարեցված բանալիով բացել և տնօրենի աշխատասենյակից գողացել են չհրկիզվող պահարան: Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել […]

̰
Մոսկվայում օդի ջերմաստիճանը գերազանցել է 70 տարվա վաղեմության ռեկորդը

13:57 26.08.2022

Մոսկվայում օգոստոսի 26-ին օդի ջերմաստիճանը գերազանցել է 70 տարվա վաղեմության ռեկորդը, ժամը 11:00-ին օդի ջերմաստիճանը հասել է մինչև +30,3 աստիճանի, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի առաջատար մասնագետ Ալեքսանդր Սինենկովը: «Այո, մեզ մոտ արդեն ջերմաստիճանի ռեկորդ է սահմանվել։ Ժամը 11-ին եղել է +30,3 աստիճան։ Եվ ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ»,- ասել է Սինենկովը։

̰
Վրաստանից Հայաստան մեքենաների վերաարտահանումն աճել է

13:49 26.08.2022

2022 թվականին Վրաստանից Հայաստան է վերաարտահանվել 2 034 միավոր թեթև մեքենա՝ 14,6 մլն դոլար ընդհանուր արժողությամբ: Ինչպես տեղեկացնում է Aliq.ge-ն՝ 2021 թվականի առաջին 6 ամիսներին այս ցուցանիշը կազմել է 234 միավոր ավտոմեքենա՝ 1,6 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։ Վրաստանի ավտոներմուծողների միության ղեկավար Լաշա Դարբայսելին այս փաստը բացատրել է մի քանի պատճառներով, այդ թվում՝ ռուսական գործոնով, որտեղ […]

̰
2022-ի աշնանացան ցորենի պետական աջակցության ծրագրի մեկնարկը տրված է․ Տեղի համայնքապետարան

13:42 26.08.2022

Տեղի համայնքապետարանից տեղեկացնում են, որ 2022 թվականի աշնանացան ցորենի պետական աջակցության ծրագրի մեկնարկը տրված է։ Ծրագրի շրջանակում ցորենի մշակության, ագրոտեխնիկական միջոցառումների կիրառման, սերմերի ախտահանված լինելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով նախարարությանը դիմած շահառուներին կտրամադրվի անվճար խորհրդատվություն։ Ծրագրի շրջանակում պետք է պարտադիր ցանք կատարվի մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ ցածրադիր շրջաններում, եղանակային պայմաններից կախված, մինչև 2022 […]

̰
Առևանգել էին կնոջն ու ամուսնուց փող պահանջել. ոստիկանների բացահայտումը

13:36 26.08.2022

Օգոստոսի 24-ին` կեսգիշերն անց, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնեց, որ Նոր Հաճնի քաղաքապետարանից իր կնոջն առևանգել են և պահանջում են հանդիպում ու 200 000 դրամ։ «Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ձեռնարկեցին անհետաձգելի միջոցառումներ՝ հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ կնոջը ժամեր առաջ առևանգել են Երևանի երեք բնակիչ՝ երկու տղամարդ և մի կին։ Պարզվեց […]

̰
ԱՄՆ-ի արձագանքը թուրք-սիրիական հարաբերությունների հնարավոր կարգավորման վերաբերյալ

13:30 26.08.2022

ԱՄՆ-ում մեկնաբանել են Թուրքիայի ու Սիրիայի միջև հնարավոր բանակցությունների վերաբերյալ լուրերը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ թուրքական մամուլը վերջին օրերին գրում է, որ կա հավանականություն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդիպում ունենան: Հարցին արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանթ Փաթելը: Վերջինիս խոսքերով, ԱՄՆ -ն դեմ է այլ երկրների և Սիրիայի ներկայիս կառավարության […]

̰
Կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը նախապատրաստվում է ԱԱ-2023 որակավորման փուլի խաղերին

13:24 26.08.2022

Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը օգոստոսի 26-30-ը, այնուհետև սեպտեմբերի 3-7-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Արմինե Հարությունյան-«Փյունիկ» Յանա Հարությունյան-«Ուրարտու» Պաշտպաններ Սավաննա Թեյլոր-«Նեա Սալամիս» (Կիպրոս) Կլաուդիա Չոլակյան-«Օլիմպիկ Սիդնեյ» (Ավստրալիա) Մարիա Սախինովա-«Փյունիկ» Անի Ղուկասյան-«Փյունիկ» Անյուտա […]

̰
Հանրապետական ծննդատանը 20-ամյա ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել

13:17 26.08.2022

Երեկ՝ օգոստոսի 25-ին, Երևանի հանրապետական ծննդատանը ծննդկան է մահացել: Տեղեկությունը «Հայակական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ մահացած կինը 20-ամյա Մերի Գ․-ն է, Լոռու մարզի բնակիչ, վերջինս Հանրապետական ծննդատուն է տեղափոխվել «Վանաձոր»-ի բժշկական կենտրոնից, շտապ օգնության մեքենայով: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների […]

̰
Արցախի օրվա առթիվ կկազմակերպվի երթ-հանրահավաք

13:10 26.08.2022

Արցախի Հանրապետության օրվա առիթով Արցախի Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-ին հայտարարվում է հանրային միջոցառումների կազմակերպման մասին: «Այդ օրը` ժամը 17:30-ին, Ստեփանակերտի Ազատության հրապարակից (Կոլցևոյ) բոլոր քաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում ենք քայլերթի, իսկ ժամը 19:00 -ին կենտրոնական՝ Վերածննդի հրապարակում տեղի կունենա հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակմանը: Արցախի ժողովուրդը հավատարիմ է իր զավակների […]

̰
ՈՒԵՖԱ Եվրոպա լիգա. «Փյունիկը» պարտվեց «Շերիֆին»

00:24 26.08.2022

Օգոստոսի 25-ին Քիշնևում կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Շերիֆ» (Մոլդովա) – «Փյունիկ» պատասխան հանդիպումը։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով, և հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ ևս գոլեր չգրանցվեցին: Հանդիպման ելքը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով, որտեղ 3:2 հաշվով հաղթեց «Շերիֆը»: 11 մետրանոց հարվածաշար Հարությունյան՝ 0:0, Տեջան՝ 1:0, Դաշյան՝ 1:0, Ամբրի՝ 1:0, […]

̰
Մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնը բռնկվել է․ զինծառայողի վիճակը ծանր է

23:53 25.08.2022

Օգոստոսի 25-ին ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ն, մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով, ստացել է այրվածքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
Ադրբեջանում կարծում են, թե իրենք կարող են որոշել` ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ նշանակի, թե ոչ. Մարուքյան

23:47 25.08.2022

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ դեսպան Ֆիլիպ Ռիքերի նշանակելուն, ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե Ադրբեջանում կարծում են, որ իրենք կարող են որոշել` ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ նշանակի, թե չնշանակի: «Ադրբեջանում կարծում են, թե իրենք կարող են որոշել` ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ նշանակի, թե չնշանակի… Կամ իրենք կարող են […]

̰
Հրդեհ Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհին․ այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

23:18 25.08.2022

Օգոստոսի 25-ին՝ ժամը 19։38-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ «Սուրբ Նշան» եկեղեցու մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:45-ին, մարվել՝ 21:25-ին: […]

̰
̰
Հայտնի է ՈՒԵՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստը

22:54 25.08.2022

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման ՈւԵՖԱ-ի կողմից արժանացել է 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։ Չեմպիոնների լիգայում 34-ամյա հարձակվողը 15 գոլ էր խփել՝ դառնալով 2021/22 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ Ավելի վաղ Կառլո Անչելոտին ճանաչվել է 2021/22 մրցաշրջանի լավագույն մարզիչ։

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

22:46 25.08.2022

Օգոստոսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում օգոստոսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Տեխասում երաշտի հետևանքով 113 միլիոն տարի առաջվա դինոզավրերի հետքեր են հայտնաբերվել

22:37 25.08.2022

Տեխասում երաշտի հետևանքով 113 միլիոն տարի առաջվա դինոզավրերի հետքեր են հայտնաբերվել, փոխանցում է VOA-ն։ ԱՄՆ Տեխաս նահանգի Գլեն Ռոուզ քաղաքում Պալյուքսի գետի հատակին հայտնաբերված հետքերը պատկանում են «Acrocanthosaurus» կոչվող դինոզավրին: Այս յոթ տոննա կշռող և երկոտանի գիշատիչն իր փոքր ձեռքերով նման է Տիրանոզավր Ռեքսին, սակայն շատ ավելի փոքր է: 113 միլիոն տարի առաջ երկրագնդի վրա […]

̰
Արտարժույթների փոխարժեքները՝ ըստ Կենտրոնական բանկի

22:30 25.08.2022

Կենտրոնական բանկը ներկայացրել է օգոստոսի 25-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 404.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0. 07 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է Եվրոյի փոխարժեքը կազմել է 403.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2.34դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.78 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0․03 դրամով։

̰
Հայտնի է ՈՒԵՖԱ-ի տարվա լավագույն մարզիչը

22:22 25.08.2022

2021/22 տարվա ՈՒԵՖԱ-ի տղամարդկանց լավագույն մարզիչ է ճանաչվել Կառլո Անչելոտին։ Իտալացին ապահովել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի իր չորրորդ տիտղոսը որպես մարզիչ, ինչպես նաև դարձել է առաջին մարզիչը, որը նվաճել է տիտղոս Եվրոպայի ամենամեծ հինգ լիգաներից յուրաքանչյուրում:

̰
Հոգեկան առողջության պահպանման, վերականգնման և խնամքի ծառայությունները կմատուցվեն նոր պայմաններում. նախարար

22:05 25.08.2022

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Հիմնանորոգվող կենտրոնն ապահովված կլինի բոլոր անհրաժեշտ պայմաններով, 24/7 ռեժիմով և նոր ծավալով ծառայություններ կմատուցի պացիենտներին: Հոգեկան առողջության պահպանման, վերականգնման և խնամքի ծառայությունները կմատուցվեն նոր պայմաններում, նոր որակով։

̰
SHANTNEWS

22:00 25.08.2022

̰
Ստեփանակերտում պայթյունի դեպքով ձերբակալվածները կասկածվում են ռազմամթերք հանդիսացող առարկաներ ապօրինի ձեռք բերելու և պահելու մեջ

21:51 25.08.2022

Ինչպես հաղորդվել էր ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից, այսօր, ժամը 13:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 20/3 հասցեում տեղակայված՝ «Ստեփանակերտի արտադրական կոմբինատի» տարածքում բաց կրակից առաջացել էր հրդեհ, որի տարածման հետևանքով պայթել են այդ տեղանքում գտնվող՝ գունավոր մետաղի ընդունման կետում ապօրինի պահված՝ ենթադրաբար ռազմամթերք հանդիսացող առարկաներ: Արցախի դատախազությունից փոխանցում են, որ նկարագրված […]

̰
«Երևանը» հաղթեց «Եվրոպային». Ֆուտզալի Չեմպիոնների լիգա

21:18 25.08.2022

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի շրջանակում օգոստոսի 25-ին «Երևանը» ուժերը չափեց ջիբրալթարական «Եվրոպայի» հետ: Ինչպես փոխանցում է ՀՖՖ-ն, Հայաստանի չեմպիոնը տարավ որակավորման փուլի իր առաջին հաղթանակը՝ առավելության հասնելով մրցակցի նկատմամբ 15:1 հաշվով: «Երևան» – «Եվրոպա»՝ 15:1 (9:0) Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա Գոլերը՝ Ասլանյան, 00’31”, 28’06” Մաշումյան, 03’21”, 29’36”, 36’23” Դավիդյան, 04’42”, 05’21”, 19’51”, Պատատյան, […]

̰
Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով կան ձերբակալվածներ

21:09 25.08.2022

ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2022թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Տ.Մեծ նրբանցք թիվ 20/3 հասցեում` <<Պլատոչնի>> կոչվող տեղանքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով առաջացած կրակից և պահեստում առկա ապօրինի պահվող ռազմամթերքի պայթյունից ոչնչացվել և վնասվել են պահեստի հարակից տարածքում տեղակայված արտադրամասեր, շինություններ և դրանց ներսում առկա գույքը: Փաստի առթիվ ՆԳՆ ոստիկանության […]

̰
Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա

16:02 25.08.2022

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարված մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է 2022թ. ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեկ տասնյակից ավելի դրվագ, պարզվել մեխանիզմը, հանցավոր շղթայում ներգրավված 10 անձի՝ թմրամիջոցներն իրացնողների և ձեռք բերողների ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ Քննությամբ փաստական […]

̰
BACK_TO_TOP