TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+23.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը հանդիպել է Նիժնի Նովգորոդի քաղաքապետի հետ

17:00 24.08.2022

Նիժնի Նովգորոդի քաղաքապետ Յուրի Շալաբաևի հրավերով Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելել է Նիժնի Նովգորոդ՝ մասնակցելու քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին: Այցի ընթացքում Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Նիժնի Նովգորոդի քաղաքապետի հետ, քննարկել երկու քաղաքների միջև համագործակցության մեկնարկի հետ կապված հարցեր: Յուրի Շալաբաևն ընդգծել է, որ Երևանի և Նիժնի Նովգորոդի միջև հնարավոր են […]

̰
Սպանել էր, այնուհետև այրել էր դիակը

16:56 24.08.2022

Օգոստոսի 22-ին՝ ժամը 11.35-ին, ոստիկանության Իջևանի բաժին Վազաշեն բնակավայրի վարչական ղեկավարից ահազանգ է ստացվել, որ Վազաշենի սկզբնամասում հայտնաբերվել է նույն գյուղի 23-ամյա բնակիչ Սևադա Ղազարյանի այրված դիակը: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում հայտնաբերել է երիտասարդի մոխրացած դիակը: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Իջևանի բաժնի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Տավուշի մարզային վարչության ծառայողները, իրացնելով Իջևանի […]

̰
Մեկին սպանել էր, մյուսին մարմնական վնասվածք պատճառել. ոստիկանության տեսանյութը

16:54 24.08.2022

Օգոստոսի 23-ին` ժամը 23.55-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Վանաձոր քաղաքի Երկաթուղայինների կայարանի մոտից «փակ գանգուղեղային վնասվածք, ճակատ-գագաթային շրջանի պատռված վերք, պարանոցի հեմատոմա» վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխել Երևանի բնակիչ, 44-ամյա տղամարդու: Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու նպատակով կայարանի մերձակա տարածքում ստուգումներ են կատարել: Ստուգման ընթացքում Մոսկովյան […]

̰
Նորակերտի վագոն-տնակներից մեկում հրդեհ է բռնկվել

16:48 24.08.2022

Օգոստոսի 24-ին՝ ժամը 11։11-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորակերտ գյուղի Շինարարների փողոցի վրա գտնվող բնակելի վագոն-տնակներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Տերյան փողոցի վագոն-տնակներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:41-ին, […]

̰
Ե՞րբ է աշխատողի հետ կատարվում վերջնահաշվարկ

16:44 24.08.2022

ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ Աշխատանքային պայմանագիրը լուծելիս աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելը գործատուների ոչ թե իրավունքն է, այլ պարտականությունը, իսկ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսելու հնարավորությունը վերաբերում է ոչ թե վերջնահաշվարկ կատարելու կամ չկատարելու կողմերի հայեցողությանը, այլ վերջնահաշվարկի կատարման կարգին, օրինակ՝ ժամկետին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Սաակաշվիլիի դատավարությունը կրկին հետաձգվել է

16:33 24.08.2022

Վրաստանի պետական ​​սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դատավարությունը կրկին հետաձգվել է։ Այսօրվա նիստում, որը տեղի է ունեցել Թբիլիսիի քաղաքային դատարանում, դատավոր Նինո Չախնաշվիլին ընթերցել է քրեակատարողական հիմնարկից և «Վիվամեդի» կլինիկայի ներկայացրած հաշվետվությունը։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ կլինիկայի ուղարկած փաստաթղթում նշվում է, որ Միխեիլ Սաակաշվիլին իրեն թույլ է զգում, դժվար է տեղաշարժվում, հիմնականում պառկած […]

̰
Սարդարապատում կատարված շինարարական աշխատանքների նկատմամբ իրականացված մշտադիտարկման արդյունքներով հայտնաբերվել են առերևույթ խախտումներ

16:29 24.08.2022

ՊՎԾ-ն հայտնում է, որ ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ բնակավայրում «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագրի շրջանակներում ջրամատակարարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով իրականացված շինարարական աշխատանքների մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են ընդամենը 18.522.250 դրամի խախտումներ: Բացի այդ՝ համայնքապետարանը առանց գնման գործընթաց կազմակերպելու ձեռք է բերել ընդամենը 11.846.700 դրամի ապրանքներ և ծառայություններ: Այսպես. 1. […]

̰
Գնել Սանոսյանը դիտարկել է Գնդևազ-Ջերմուկ ճանապարահատվածի միջին նորոգման աշխատանքները

16:28 24.08.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ Վայոց ձորում Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանի ուղեկցությամբ դիտարկել է Հ-43 /Մ-2 /-Գնդևազ – Ջերմուկ ավտոճանապարհի կմ0+000-կմ23+754 հատվածի միջին նորոգման աշխատանքները։ 23 կմ ճանապարհահատվածում այս պահին իրականացվում է ասֆալտապատման աշխատանքներ։ Շինարարության պայմանագրային արժեքը 762 միլիոն դրամ է։ Առաջիկայում շինարարությունը կավարտվի։ Նախարարը ծանոթացել է կատարված աշխատանքին, զրուցել շինարարների […]

̰ ̰
Կանխվել է վարկային կազմակերպության աշխատակիցերի նկատմամբ կատարված ավազակությունը

16:18 24.08.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են այսօր վարկային կազմակերպություններից մեկում կատարված ավազակության փորձի հանգամանքները: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2022 թվականի օգոստոսի 24-ին՝ ժամը 05:10-ի սահմաններում, Երևան քաղաքի 26-ամյա բնակիչը, իր մոտ ապօրինի պահվող մարտական նռնակով մուտք է գործել […]

̰
ՄԱԿ-ը ներկայացրել է 2020 թ. հոկտեմբերից մինչև 2021 թ. դեկտեմբեր ԼՂ հակամարտությանը Միջգործակալական արձագանքման ծրագրի վերջնական հաշվետվությունը 

16:14 24.08.2022

Որպես միջգերատեսչական արձագանքման համակարգողներ՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը և ՄԱԿ ՓԳՀ-ն՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը, Հայաստանում ՄԱԿ-ի թիմի, գործընկերների և ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ միասին ներկայացրել են 2021 թվականի Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագրի կատարման վերջնական հաշվետվությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբից ևեթ ՄԱԿ-ը և գործընկերները նախաձեռնեցին Միջգործակալական արձագանքման ծրագիրը, որպեսզի լրացնեն ՀՀ կառավարության ջանքերը Լեռնային Ղարաբաղից և դրա […]

̰
Թուրքիայում 424 քաղաքացի կոչ է արել իշխանությանը քայլեր ձեռնարկել Փայլանի դեմ մահափորձի ծրագրման գործով

16:11 24.08.2022

Թուրքիայում 424 մարդ՝ այդ թվում գրողներ, լրագրողներ, ակադեմիկոսներ և փաստաբաններ համատեղ հայտարարություն են տարածել «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ մահափորձի բացահայտված ծրագրի առնչությամբ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում Թուրքիայի իշխանությանը կոչ է արվել գործի անցնել «խորքային պետության» և մաֆիայի ուժերի դեմ։ Դրանում մասնավորապես նշվել է․ «Աննախադեպ բացահայտման ենք ականատես լինում. Պետության ներսում ավազակախմբերի […]

̰
Վահրամ Դումանյանն ընդունել է Օմսկի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը

16:05 24.08.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Գիլոյանը: ՌԴ պատվիրակության կազմում էին նահանգի երիտասարդության հարցերի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարար Դմիտրի Գրիգորյանցը, կրթության նախարարի տեղակալ Ելենա Կորչագինան, Օմսկի պետական​​ մանկավարժական […]

̰
Քննարկվել են գյուղատնտեսական սեզոնով պայմանավորված մի շարք հարցեր

16:03 24.08.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ օգոստոսի 23-ին տեղի է ունեցել Գյուղատնտեսական սեզոնի հարցերով աշխատանքային խմբի հերթական հանդիպումը։ Վերջինին մասնակցել են Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի մարզպետները, փոխնախարարներ, շահագրգիռ պետական կառույցների այլ ներկայացուցիչներ։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փոխվարչապետին տեղեկություն է տրամադրել պտղի, բանջարեղենի մթերումների և արտահանումների ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը ներկայացրել է ոռոգման […]

̰
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 24-ի դրությամբ

16:00 24.08.2022

Կենտրոնական բանկը ներկայացրել է օգոստոսի 24-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 404.87դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0. 06 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է Եվրոյի փոխարժեքը կազմել է 401.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.22 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.75 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.01 դրամով։

̰
Արցախի քաղաքացիներն ունեն Արցախում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին իրազեկված լինելու իրավունք․ ԱՀ ՄԻՊ

15:50 24.08.2022

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱՀ Սահմանադրության 51-րդ հոդվածն ամրագրում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու յուրաքանչյուրի իրավունքը: Այս իրավունքն ապահովելու համար ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերում նախատեսված է նաև պետական տարբեր մարմինների՝ «թույլատրելի» սահմաններում հրապարակային գործելու պարտականությունը: «Արցախի Հանրապետության քաղաքացիները […]

̰ ̰
Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցը Ստեփանակերտում նոր հասցե կունենա

15:39 24.08.2022

Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցը Ստեփանակերտում նոր հասցե կունենա:Պետական բյուջեի միջոցով մայրաքաղաքի Անդրանիկ փողոցին հարող տարածքում ծավալված շինարարական աշխատանքերի արդյունքում, իրականացվում է երկհարկ շենքի վերապրոֆիլավորման աշխատանքներ։ Շենքը կհարմարեցվի և կծառայի որպես կրթական հաստատություն՝ ապահովված անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Վերակառուցման շինաշխատանքները կատարում է «Վյաչեսլավ» ՍՊ ընկերությունը։

̰
Նախատեսվում է աջակցել կացության խնդիր ունեցող քաղաքացիներին

15:30 24.08.2022

Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել 2020 թ. հուլիսի 23-ի «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային բնակելի տարածքներում, այդ թվում՝ նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում հաշվառված և փաստացի բնակվող ՀՀ քաղաքացիներին նույն շենքերում առկա ազատ կամ ազատված բնակելի տարածքները որպես բնակարանային պայմանների բարելավում օգտագործման իրավունքով հատկացնելու […]

̰
Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

15:23 24.08.2022

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտգործնախարարությունը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Այս մասին Twitter-ում գրառել է նաև Ադրբեջանի արտգործնախարարը։ Բայրամովի հաղորդմամբ՝ Չավուշօղլուի հետ արդյունավետ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական դաշինքին առնչվող հարցեր, […]

̰
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնները կօգտվեն զինվորական ծառայության տարկետումից

15:18 24.08.2022

ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոփոխություն է կատարվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կարգում՝ ընդլայնելով մարզաձևերի ցանկը, որով բարձր նվաճում ունեցող մարզիկներին տրամադրվում է տարկետում: Համաձայն նոր փոփոխության` տարկետման իրավունքից կօգտվեն նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտ (Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) կա՛մ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF), կա՛մ Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO), կա՛մ Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածներով) մարզաձևի ներկայացուցիչները՝ […]

̰
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Վանաձորում տեղի ունեցած սպանությունից

15:13 24.08.2022

Սպանության և առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է նախօրեին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքը: Երևան քաղաքի 44-ամյա բնակչի՝ «փակ գանգուղեղային վնասվածք, գլխի ճակատ-գագաթային շրջանի պատռված […]

̰
Շիրակի մարզում  Թումո շարժական կենտրոն կկառուցվի

15:06 24.08.2022

Կառավարության որոշմամբ Շիրակի մարզ, քաղաք Արթիկ, Դավթի փողոց 27/2 հասցեում գտնվող «Բարեկամության այգու» հողամասից 338 քառ. մետր մակերեսով հողամասը կառանձնացվի և անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով Թումո շարժական կենտրոն կառուցելու համար: Նշված տուփը կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար հարկավոր չէ շինարարական թույլտվություն, ինչպես […]

̰
Նախատեսվում է Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև նոյեմբերի 20-ը

15:00 24.08.2022

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը ավելացնել ևս 300 տոննայով և որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև նոյեմբերի 20-ը։ Ըստ հիմնավորման՝ 2022 թ. համար մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 300 000 կգ սիգի չափաքանակ, արդյունագործական որսն իրականացվել է 2022 թ. […]

̰
Գործարկվելու են Աղավնաձորի և Մարմարիկի շչակները

14:55 24.08.2022

Oգոստոսի 25-ին՝ ժամը 14:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր և Մարմարիկ բնակավայրերում գործարկվելու են շչակներ: ԱԻՆ-ից խնդրում ենք չանհանգստանալ:

̰
Անդրադարձ է կատարվել հայ-բելառուսական հարաբերությունների արդի օրակարգին

14:51 24.08.2022

2022թ․ օգոստոսի 23-ին Բելառուսում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում կայացավ դեսպան Ռազմիկ Խումարյանի հանդիպումը Բելառուսում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Էվելինա Շուլցի հետ։ Ծավալված անկեղծ զրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձան ԵՄ պատվիրակության գործունեությանն առնչվող հարցերին, հայ-բելառուսական հարաբերությունների արդի օրակարգին և երկկողմ փոխգործակցության ընթացիկ դինամիկային, մասնավորապես տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների շրջանակներում։ Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի […]

̰
Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

14:47 24.08.2022

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ երեք ամիս ժամկետով` սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը: Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 318 քաղաքացու, որոնցից 210–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 10-ը` ավագ ենթասպայական կազմի, 98-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: Որոշմամբ սահմանվում […]

̰
Կառավարությունը գումար է հատկացրել Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման համար

14:42 24.08.2022

Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նպատակով գործադիրը գումար է հատկացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Ըստ այդմ՝ Մ-12 – Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի մոտ 11.8 կմ հատվածի վերակառուցում 2022 թ. իրականացվելիք շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար նախատեսվում է հատկացնել 5,551,808,100.0 ՀՀ դրամ, որից՝ շինարարական աշխատանքների համար՝ 5,463,772,110.0 ՀՀ դրամ, տեխնիկական հսկողության համար՝ 54,052,443.0 ՀՀ դրամ […]

̰
Պետությունը ենթակառուցվածքների կառուցման միջոցով աջակցություն կտրամադրի ներդրողներին՝ ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու նպատակով

14:35 24.08.2022

Կառավարությունը հաստատել է «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման իրականացման անհրաժեշտ բազային պահանջները, օժանդակության տրամադրման կարգը և պայմանները: Ըստ այդմ՝ առաջարկվում է պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման միջոցով աջակցություն տրամադրել ներդրողներին՝ ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու նպատակով։ Նման որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ տարածքում մասնավոր հատվածի ներդրումների խրախուսմամբ, դրանց համար բարենպաստ պայմանների ստեղծմամբ, մասնավորապես մասնավոր հատվածին […]

̰
Դեսպան Աթաբեկյանը և Լիբանանի արդարադատության նախարարի պաշտոնակատարը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

14:28 24.08.2022

Օգոստոսի 24-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի արդարադատության նախարարի պաշտոնակատար Հենրի Ալ Խուրիին: Քննարկվեցին արդարադատության և իրավական փոխօգնության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:

̰
BACK_TO_TOP