22:05 05.08.2022
Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն լքում է պաշտոնը։ Լրատվամիջոցների փոխանցմամբ Գամկղրելիձեի հրաժարականը կապված է վարչապետ Ղարիբաշվիլիի հետ ունեցած կոնֆլիկտի հետ, փոխանցում է Aliq.ge-ն։ Ըստ տեղեկությունների՝ Գամկղրելիձեն վարչապետին խնդրել է սահմանափակումներ մտցնել՝ հաշվի առնելով կորոնավիրուսի դեպքերի աճը, սակայն կառավարությունը չի համաձայնել այս առաջարկին։ Աղբյուրների փոխանցմամբ՝ առողջապահության նախարարը կապվել է Գամկղրելիձեի հետ և պահանջել […]
22:02 05.08.2022
Սենատոր Օրիետա Վանինը գրառում է կատարել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման վերաբերյալ. «Միջազգային հանրությունը պետք է անհապաղ միջամտի բոլոր մակարդակներում՝ վերսկսելու խաղաղ բանակցությունները, ինչպես նաև անմիջապես միջոցներ ձեռնարկի դադարեցնելու բռնությունները անմեղ քաղաքացիների նկատմամբ։ Իմ մտերմությունն ու համերաշխությունն եմ հայտնում Հայաստանին և Վենետիկի Հայ համայնքին»
21:50 05.08.2022
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեն քննարկել Ռուսաստանում հնարավոր արտադրության կամ Թուրքիայից Bayraktar անօդաչուների գնման հարցերը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Երկու երկրների նախագահների բանակցությունները տեղի են ունեցել ուրբաթ Սոչիում։ Զրույցը տևել է ավելի քան չորս ժամ։ Պեսկովը բացասական է պատասխանել այն հարցին, թե արդյոք […]
21:37 05.08.2022
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը հաստատել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման կամքը, ասվում է առաջնորդների բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարության մեջ: «Չնայած ընթացիկ տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին՝ ղեկավարները հաստատել են ռուս-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման ընդհանուր կամքը՝ փոխադարձ շահերի հարգման, ճանաչման հիման վրա և իրենց միջազգային պարտավորություններին համապատասխան», – ասված է փաստաթղթում, որը […]
21:20 05.08.2022
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Թուրքիա գազի մատակարարումները և պայմանավորվել են ռուբլիով դրա մասնակի վճարման մասին: «Կարևոր բաղադրիչ է եղել, քննարկվել է Թուրքիայի Հանրապետություն գազի մատակարարումը, որը բավական մեծ ծավալով մատակարարվում է՝ տարեկան 26 մլրդ խորանարդ մետր։ Բանակցությունների ընթացքում նախագահները պայմանավորվել են այն մասին, որ մենք սկսում ենք […]
21:05 05.08.2022
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի քան չորս ժամ տևած բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարություն են ընդունել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Բանակցությունները սկսվել են Սոչիում Մոսկվայի ժամանակով 15:00-ից հետո։ Երկու երկրների ղեկավարները 4 ժամվա ընթացքում բանակցություններ են վարել ինչպես նեղ, այնպես էլ ընդլայնված […]
00:00 05.08.2022
Մահդիի հետևորդներ կրոնական խմբավորումը ներխուժել է Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատուն։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նրանք դեսպանատան վրայից իջեցրել են Ադրբեջանի դրոշը և ջարդուփշուր արել դեսպանատան գույքը։ Նրանց հեռացրել են բրիտանացի իրավապահները։ Դեսպանատան աշխատակիցները միջադեպից չեն տուժել։
23:55 04.08.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:51 04.08.2022
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Հանրապետության տարածքում oգոստոսի 5-8-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-8-ն աստիճանաբար կնվազի 3-5 […]
23:39 04.08.2022
Օրերս անցկացվել է N զորամասի շարքերը համալրած նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել Հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները, լինել Հայոց բանակի արժանի զինվորներ և և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, քաղաքային պանթեոնում անցկացված միջոցառմանը ներկա են եղել զորամասի հրամանատարական կազմը, տեղական ինքնակառավարման մարմինների և հոգևոր դասի […]
23:24 04.08.2022
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցով սերտ շփվում է երկու երկրների ղեկավարների հետ: Նա արդեն զրուցել է ՀՀ վարչապետի, կխոսի նաև Ադրբեջանի նախագահի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ԵՄ-ից: «ԵԽ նախագահ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ սերտորեն շփվում է երկու երկրների ղեկավարների հետ։ Նա խոսել է վարչապետ Փաշինյանի հետ, կխոսի նաև […]
23:16 04.08.2022
Օգոստոսի 4-ին` ժամը 14։10-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաղափ գյուղում այրվում են անասնագոմ և կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է 15։51-ին, մարվել՝ 22։01-ին։
23:07 04.08.2022
Իսպանիայի առողջապահության նախարարությունը հայտնել է անհայտ ծագման հեպատիտից երկու երեխաների մահվան մասին։ Անչափահասները մահացել են լյարդի փոխպատվաստումից հետո, օգոստոսի 4-ին գրում է Pais թերթը։ Զոհվածներից մեկը 6 տարեկան էր, մյուսը՝ 15 ամսական։ Երեխաներին փոխպատվաստում են արել, նրանք մահացել են 24 ժամվա ընթացքում։ Իսպանիայում հայտնաբերված վիրուսի 46 դեպքերի թվում ստիպված են եղել երեք փոխպատվաստում կատարել։ Երրորդը […]
22:58 04.08.2022
ԱՄՆ իշխանությունները որոշում են կայացրել կապիկի ծաղիկի բռնկումը հանրային առողջության արտակարգ իրավիճակ հայտարարել, ասել է առողջապահության նախարար Խավիեր Բեկերան։ «Ես կհայտարարեմ հանրային առողջության արտակարգ իրավիճակ: Մենք պատրաստ ենք վիրուսի արձագանքը հասցնել հաջորդ մակարդակին և կոչ ենք անում յուրաքանչյուր ամերիկացու լրջորեն վերաբերվել կապիկի ծաղիկին»,- ասել է նա հեռախոսային ճեպազրույցի ժամանակ: Նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ում գրանցվել է հիվանդության […]
22:31 04.08.2022
Զինծառայողների մասնագիտական գիտելիքները զարգացնելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով N զորամասի սպայակազմի հետ անցկացվել են հրամանատարական պատրաստության պարապմունքներ։
22:23 04.08.2022
Օգոստոսի 4-ին՝ ժամը 19։26-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովակ գյուղում ավտոմեքենան հայտնվել է գետի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Մասրիկ գետից դուրս են բերել «Volkswagen Tоuareg» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ․ Ս․ և 4 ուղևոր):
22:15 04.08.2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի մասին հաղորդագրություններով։ Այս մասին օգոստոսի 4-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի գոտում և նրա շուրջ լարվածության մասին վերջին հաղորդագրություններին։ Մենք հիմա չենք կարող հաստատել այդ տվյալները։ Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և […]
22:06 04.08.2022
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Արցախում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի մասին օգոստոսի 3-ի տեղեկագիրը: «Անցած օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի չորս խախտում Սարիբաբի և Բուզդուխի շրջաններում, ինչպես նաև Մարտակերտի շրջանում, որոնց հետևանքով զոհվել են Լեռնային Ղարաբաղի «զինված կազմավորումների» երկու և վիրավորվել՝ տասնչորս ներկայացուցիչներ։ Ռուս խաղաղապահների […]
21:46 04.08.2022
Օգոստոսի 4-ին՝ ժամը 19։31-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ա․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […]
21:24 04.08.2022
Հուլիսի 29-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Աշտարակ քաղաքի հանգստի գոտիներից մեկում հայտնաբերել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի 34-ամյա մի բնակչի: Նա ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր զանգվածային անկարգությունների մեղադրանքով։ Խափանման միջոցը` կալանք: Նախաքննությունը շարունակվում է։
16:00 04.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հյուրընկալել է Եվրոպական համալսարանական խաղերում մեդալներ նվաճած հայ մարզիկներին: Հիշեցնենք՝ Լեհաստանի Լոձ քաղաքում անցկացված Եվրոպական համալսարանական 6-րդ խաղերում Հայաստանը 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել: Խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել էր Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող Դավիթ Մակյանը՝ կարատե մարզաձևի կումիտե մրցակարգի մինչև 75 […]
15:58 04.08.2022
Օգոստոսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Բոստոնի շրջանի Հայփոյնթ համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Վարդ քահանա Գյոզալյանի։ Հանդիպման սկզբում Արժանապատիվ Տեր Հայրը ներկայացրեց ուխտավորներին՝ հայցելով Նորին Սրբության օրհնությունը։ Այնուհետև Ամենայն Հայոց կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամը փոխանցեց ուխտավորներին՝ կարևորելով […]
15:53 04.08.2022
Հուլիսի 31-ին՝ ժամը 22։15-ի սահմաններում, անգիտակից վիճակում ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» է տեղափոխվել գետի ափին հոսանքահարում ստացած 36-ամյա տղամարդ, որի մոտ արձանագրվել է կլինիկական մահ։ Բժիշկների կողմից իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ և բուժում, որի արդյունքում երեկ՝ օգոստոսի 3-ին, հիվանդը գիտակցության է եկել։ Դեպքը առանձնահատուկ էր, և մի խումբ բժիշկների հմուտ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ […]
15:49 04.08.2022
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։46-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն-Արևածագ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին այրվում են հնձած ցորենի դաշտեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
15:42 04.08.2022
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 3-ին տեղեկություններ էին ստացել, որ մայրաքաղաքի 49-ամյա մի բնակիչ Արտաշատ քաղաքի վարչական տարածքի գերեզմանատներից զարդանախշեր է գողացել և իր վարած «ՎԱԶ-2106»-ով ուղևորվում է Երևան: Իրացնելով օպերատիվ տվյալները՝ Արտաշատի քրեական հետախույզները ժամը 03։20-ին 49-ամյա տղամարդուն և 27-ամյա ուղևորին, գողություն կատարելու կասկածանքով, բերել են ոստիկանության Արտաշատի բաժին և ձերբակալել: Բաժնում 49-ամյա […]
15:37 04.08.2022
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանն օգոստոսի 4-ին հանդիպել է Իրաքի ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների միության պատվիրակության հետ, որի կազմում են նաև Իրաքի խորհրդարանի ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը, Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ռուստամ Բաքոյանը հետաքրքրվել է Իրաքում ապրող ազգային փոքրամասնություններով, նրանց […]