TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+18.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ծիլքար-Լեռնապար ճանապարհին այրվել է բեռնատարի խցիկը

21:40 22.08.2022

Օգոստոսի 22-ին՝ ժամը 19։27-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար-Լեռնապար ավտոճանապարհին այրվում է բեռնատար։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։59-ին, մարվել՝ 20։26-ին։ Այրվել է «DAF» մակնիշի բեռնատարի խցիկը։

̰
Ավարտվել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության չորրորդ տուրը

21:25 22.08.2022

Օգոստոսի 19-20-ը կայացան ՀՀ Առաջին խմբի 2022/23 մրցաշրջանի չորրորդ տուրի վերջին հանդիպումները, տեղեկացնում են ՀՖՖ-ից։ Արդյունքները՝ ստորև. «Միկա» – «Ուրարտու-2»՝ 3:2 (1:1) Երևան, ՄԶՀՀԿ մարզադաշտ Մրցավար՝ Սամվել Հովսեփյան Գոլերը՝ Նորիկի Ակադա, 25, Հենրիկ Մաթևոսյան, 61, Հմայակ Ալեքսանյան, 76 (Միկա), Հարություն Ստեփանյան, 16, Արթուր Թալասյան, 90+2 (Ուրարտու-2) «Վեստ Արմենիա» – «Փյունիկ Ակադեմիա»՝ 1:0 (0:0) Աշտարակ, «Քասախի […]

̰
Ժամանակավորապես կդադարեցվի Ստեփանակերտի որոշ հասցեների գազամատակարարումը

21:19 22.08.2022

Օգոստոսի 23-ին ձմեռային նախապատրաստական աշխատանքների իրականացման պատճառով կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի որոշ հասցեների գազամատակարարումը։ Այս մասին հայտնել են «Արցախգազ» ՓԲ ընկերությունից։ Օգոստոսի 23-ին՝ ժամը 09:30-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածը, կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի հետևյալ հասցեների բնակիչ-բաժանորդների և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը՝ Իսակովի 1, 1ա,3 և սեփական տներ, Պ.Սևակ 54-84, Արզանյան փակուղի, Հ.Կամարի, Նալբանդյան, Սուվորով, Ռաֆֆի, Կոմիտաս, Սաղյան, Իսակովի 4ա, […]

̰
Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչությունը նոր պետ ունի

21:11 22.08.2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության նոր պետ է նշանակել Տիգրան Սամվելյանին։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության […]

̰
Խաբեությամբ Մարտակերտի բնակչուհուց գումար են հափշտակել

21:00 22.08.2022

Օգոստոսի 22-ին ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է մուտքագրվել Մարտակերտ քաղաքի բնակչուհի Ա. Չ.-ի (ծնված 1980թ.) դիմումն այն մասին, որ ս.թ. հուլիս ամսվա սկզբին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով հանդիպել է օնլայն առք ու վաճառք իրականացնելու և կարճ ժամանակում մեծ եկամուտ ունենալու գովազդի հայտարարության, որից հետո իր անձնական տվյալներով գրանցվել է գովազդում […]

̰
Ֆրանսիան 78 դեպարտամենտներում երաշտի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել

20:47 22.08.2022

Ֆրանսիայի 78 դեպարտամենտներում արտակարգ ռեժիմ է մտցվել ջրի օգտագործման սահմանափակումների և երաշտի պատճառով, ասվում է երկրի շրջակա միջավայրի փոխակերպումների նախարարության տվյալների համաձայն։ Ավելի վաղ Ֆրանսիայի 93 դեպարտամենտներում երաշտի պատճառով ջրի օգտագործման սահմանափակումներ էին մտցվել: Նախարարության տվյալների համաձայն՝ դրանցից 78-ում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ: Այդ շրջաններում ջուրը թույլատրվում է օգտագործել միայն խմելու, բժշկական նպատակներով, քաղաքացիական […]

̰
Աննա Հակոբյանն այցելել է Բյուրականի աստղադիտարան, արվեստի ակադեմիա, քննարկում ունեցել գործարար կանանց և կրթական ոլորտի ներկայացուցիչների հետ

20:38 22.08.2022

Արագածոտնի մարզ կատարած երկօրյա այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Բյուրականի աստղադիտարան և Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան։ Աստղադիտարանի փոխտնօրեն Հայկ Հարությունյանը ներկայացրել է աստղադիտարանի հնարավորությունները, կատարվող աշխատանքները և նոր նախաձեռնությունները։ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում շրջայցի ընթացքում վարչապետի տիկնոջը ներկայացվել է մեծ գիտնականի աշխատասենյակը, Համբարձումյանի կյանքի և գործունեության կարևոր դրվագներ։ Աննա Հակոբյանին ցուցադրել են նաև […]

̰
Ծիլքար-Լեռնապար ճանապարհին բեռնատար է այրվում

20:29 22.08.2022

Օգոստոսի 22-ին՝ ժամը 19։27-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար-Լեռնապար ավտոճանապարհին այրվում է բեռնատար։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

̰
Կմեկնարկի «Աշխատանքային էլեկտրոնային բորսա» ծրագիրը

20:15 22.08.2022

Գործատուների և աշխատանք փնտրողների համար միասնական պետական առցանց հարթակ ապահովելու, ինչպես նաև աշխատանքի ու զբաղվածության ոլորտի ծրագրերն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով՝ շուտով կմեկնարկի «Աշխատանքային էլեկտրոնային բորսա» ծրագիրը, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Այն հնարավորություն կտա թվային միջավայրում ստեղծել մրցունակ և հեշտ կիրառելի հարթակ, որը, ինտեգրվելով տարածաշրջանում գործող նմանատիպ այլ գործիքների հետ, կնպաստի […]

̰
«Սուրմալուում» պայթյունի զոհերի հիշատակին Թեհրանում ՀՀ դեսպանություն են այցելել պետական կառույցների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ

16:00 22.08.2022

Սույն թվականի օգոստոսի 18-ին և 21-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով Թեհրանում ՀՀ դեսպանություն են այցելել և սգո մատյանում գրառումներ կատարել ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Արա Շահվերդյանը, պետական կառույցների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, իրանահայ համանայքային կառույցների ղեկավարներ։ Ստացվել են նաև բազմաթիվ ցավակցական ուղերձներ՝ հասցեագրված զոհվածների հարազատներին, հայ ժողովրդին և ՀՀ կառավարությանը։ […]

̰ ̰
Գրանցվել է 757 դեպք, որից 364-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

15:56 22.08.2022

Օգոստոսի 15-ից 21-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 757 դեպք, որից 364-ը արտակարգ, այդ թվում՝ 268 հրդեհի, 2 փլուզման, 14 ինքնասպանության փորձի դեպք, 60 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 199 կենցաղային կանչ. տուժել է 115 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ: Արձանագրվել է թունավորման 10 դեպք: Եղանակային պայմաններով և այլ […]

̰
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երկօրյա այցով Արագածոտնի մարզում է

15:54 22.08.2022

Օգոստոսի 22-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Արագածոտնի մարզ։ Աշտարակում Աննա Հակոբյանին դիմավորել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը տիկնոջ հետ և Աշտարակի համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը՝ նրան ուղեկցելով Պերճ Պռոշյանի տուն-թանգարան։ Թանգարանի տնօրեն Մարինե Թումանյանը վարչապետի տիկնոջը ներկայացրել է թանգարանի ստեղծման պատմությունը։ Թանգարանը հիմնադրվել է 1948 թվականին գրողի՝ Աշտարակ քաղաքում գտնվող հայրական տան […]

̰
ՊԵԿ-ը բացահայտել է հեռավար բեռնափոխադրումների կազմակերպման առանց պետական գրանցման  դեպք

15:50 22.08.2022

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Երևանի Պուշկինի փողոցի բնակարաններից մեկում մի խումբ անձանց կողմից իրականացվում է հեռավար կերպով` այլ երկրի ներքին շուկայում, բեռնախոխադրումների կազմակերպման գործունեություն առանց պետական գրանցման։ Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ից, նշված տվյալներն իրացնելու համար ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 11` Երևանի բաժնի […]

̰
Վահրամ Դումանյանն ու ՀՀ-ում Բելառուսի դեսպանն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի

15:46 22.08.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանի այցը նախարարություն և կարևորելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները՝ Վահրամ Դումանյանը վստահություն է հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում անհրաժեշտ […]

̰
Հրդեհ Բորջոմիի անտառներում. համընդհանուր մոբիլիզացիա է

15:38 22.08.2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանձնարարությամբ Սամցխե-Ջավախեթիի շրջանի Բորջոմիի մունիցիպալիտետում բռնկված հրդեհը վերացնելու նպատակով ներքին գործերի նախարարության (ՆԳՆ), պաշտպանության նախարարության (ՊՆ), տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայությունների աշխատակիցները շարունակաբար իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ, տեղեկացնում է Aliq.ge-ն։ ՆԳՆ-ի կողմից Բորջոմիի մունիցիպալիտետում այս պահին մոբիլիզացված և հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են. 250 […]

̰
Ոստիկանություն էր զանգել՝ սպառնալով պայթեցնել բաժնի շենքը

15:33 22.08.2022

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 21-ին` ժամը 22.25-ին, ոստիկանություն զանգած անձը հայտնում էր, որ եթե 10 րոպեից իր ծանոթին Աշտարակի ոստիկանները բաց չթողնեն, ապա նա կպայթեցնի ոստիկանության Աշտարակի բաժնի շենքը և կվնասի բաժնի ղեկավարությանը։ Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները րոպեների ընթացքում ճշտեցին զանգողի անձն ու գտնվելու վայրը։ 42-ամյա տղամարդն ահազանգից 25 րոպե անց հայտնաբերվեց Աշտարակ […]

̰
Մեկնարկել են Կառնուտ բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները

15:29 22.08.2022

Ախուրյան համայնքի 2022-ի սուբվենցիոն 8 ծրագրերից 4-ը մանկապարտեզների կառուցման աշխատանքներն են։ Մարզպետարանի պատասխանատուներն այցելել են Ախուրյան համայնքի այն բնակավայրեր, որտեղ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով շինարարական աշխատանքներ են իրականացվում՝ ընթացքին հետևելու, թերացումները բացառելու նպատակով, տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում, մեկնարկել են Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի մանկապարտեզի շենքի […]

̰
Մեկնարկել են Գյումրու 7,2հա տարածք ունեցող Բարեկամության այգու ընդհանուր տարածքի նախապատրաստումը և այգին եզերող հարակից մայթերի ու փողոցների բարեկարգումը

15:20 22.08.2022

ՀՏԶՀ-ի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում մեկնարկել են Գյումրու 7,2հա տարածք ունեցող Բարեկամության այգու ընդհանուր տարածքի նախապատրաստումը և այգին եզերող հարակից մայթերի ու փողոցների բարեկարգումը․ աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել տարեվերջին․ ✅Տարածքի մաքրում քարերից, մացառներից, թփերից և աղբից ✅Նախապատրաստական և հիմնային շերտի ստեղծում ✅Չայկովսկու և Խանջյան փողոցների՝ այգուն հարակից անբարեկարգ հատվածների վերականգնում, ներառյալ […]

̰
Ապրանքահումքային բորսայի ստեղծման գործընթացի իրականացման նպատակով ստորագրվել է հուշագիր

15:12 22.08.2022

Նախարար Վահան Քերոբյանն ու «ԳՊ էքսպերտ գրուպ ենթակառուցվածքների արդիականացում» ՍՊԸ տնօրեն Կարեն Գալուստյանը օգոստոսի 22-ին ստորագրել են հուշագիր, որի նպատակն է պետություն-մասնավոր հատված համագործակցության հիման վրա ապրանքահումքային բորսայի ստեղծման գործընթացի փուլային իրականացումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Հուշագրով նախատեսված ծրագրի հիմնական փուլերն են՝ նախնական տեխնիկատնտեսական հնարավորությունների ուսումնասիրությունը, պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, օրենսդրական նախաձեռնությունը, ապրանքահումքային […]

̰
Արցախում անբարեխիղճ վարձատուների պատճառով տեղահանվածները զրկվել են վարձակալած բնակարանում բնակվելու հնարավորությունից. դատախազությունը ստուգում է սկսել

15:04 22.08.2022

Արցախի Հանրապետության դատախազությունից տեղեկացնում են, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին ժամանակավոր բնակարանով ապահովելու համար, հաշվի առնելով ազատ բնակարանների սահմանափակ քանակը, պետությունը անշարժ գույքի սեփականատերերի համաձայնությամբ վերանորոգել է անբարվոք վիճակում գտնվող բնակելի տները՝ դրանք անորոշ ժամկետով վարձակալելու պայմանով՝ վարձավճարի գումարի հաշվին փոխհատուցելով վերոնորոգման նպատակով կատարված ծախսը: «ԱՀ կառավարության թիվ 736-Ն առ 29.06.2022թ. որոշմամբ […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3582 խախտում

14:55 22.08.2022

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները օգոստոսի 15-ից 22-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3582 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 42 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 65, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 վարորդ։ 10 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, […]

̰
Հայաստանի և Լիտվայի Մ-19 հավաքականները ոչ-ոքի խաղացին ընկերական խաղում

14:48 22.08.2022

Օգոստոսի 22-ին Հայաստանի Մ-19 հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց Լիտվայի Մ-19 ընտրանու հետ։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ Հայաստան Մ-19 1․Գոռ Մատինյան (ա), 2․ Արա Ջոլաքյան (23․ Էրիկ Պապիկյան, 64), 5․ Սերգեյ Մուրադյան (4․ Արմեն Սարգսյան, 64), 6․ Մհեր Քանքանյան, 7․ Լևոն Պետրոսյան, 9․ Արայիկ Էլոյան (21․ Սուրեն Ապրեսյան, 46), 10․ Դավիթ Հակոբյան (20․ Արթուր Իսրայելյան, 72), […]

̰
Աջարիա է այցելել ավելի քան կես միլիոն զբոսաշրջիկ

14:35 22.08.2022

Աջարիայի զբոսաշրջության դեպարտամենտի տվյալներով՝ այս տարվա 7 ամիսներին Աջարիա է այցելել 539 հազար 038 զբոսաշրջիկ, տեղեկացնում է Aliq.ge-ն։ Համաձայն բոլոր երեք սահմանային անցակետերի (ցամաքային, ծովային և օդային) տվյալների՝ Աջարիայում զբոսաշրջիկների աճի դինամիկա է գրանցվել հետևյալ երկրներից. Իսրայել- 15 տոկոս, Լատվիա -148 տոկոս, Ղազախստան- 107 տոկոս, Արաբական Միացյալ Էմիրություններ- 907 տոկոս, Սաուդյան Արաբիա — 107 տոկոս: […]

̰
Նորոգվում է Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի 14 կմ երկարությամբ հատվածը

14:29 22.08.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հաղորդում են՝ Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ- /Մ-2/ միջպետական ավտոճանապարհի 66-ից մինչև 80-րդ կիլոմետր հատվածում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ 14 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը ձգվում է Գեղարքունիքի մարզով. սկսվում է Մարտունի քաղաքից, անցնում Գեղհովիտ բնակավայրով և ավարտվում Վարդենյաց լեռնանցքում։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

̰
Հրապարակվել են կամավոր ատեստավորման ժամանակացույցները՝ ըստ առարկաների

14:23 22.08.2022

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2022 թ․ ուսուցիչների կամավոր ատեստավորման քննական թեստերի ուղեցույցները՝ ըստ առարկաների: Ուղեցույցները հասանելի են ԿԳՄՍՆ և ԳԹԿ կայքերում: Բուն ատեստավորման` առարկայական գիտելիքների ստուգման գործընթացը տեղի կունենա սեպտեմբերին: Կամավոր ատեստավորման փորձնական ծրագրին 2022 թ. մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ: Աշխատավարձերի 30-50 տոկոս բարձրացումը կկիրառվի հոկտեմբերից՝ ըստ արդյունքների: 2022 թվականին ատեստավորումն […]

̰
Ցավակցելու համար Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Ռուբինյանին

14:19 22.08.2022

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ցավակցել էր Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին՝ Թուրքիայում տեղի ունեցած խոշոր վթարների կապակցությամբ: «Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել էր Ռուբինյանը Twitter-ում։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ արձագանքելով Ռուբինյանի հայտնած ցավակցությանը՝ Սերդար […]

̰
BACK_TO_TOP