TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+26.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Վնասազերծվել է 52 պայթուցիչ, հակատանկային 1 ական, 7 հրթիռ, հրթիռակասետային 3 ռումբ․ ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը

14:13 22.08.2022

42 հրդեհի դեպք մեկ շաբաթվա ընթացքում, ԱԻ պետական ծառայությանն ամփոփում է օգոստոսի 15-ից 21-ն ժամանակահատվածը: Հաշվետու ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 1376 ահազանգ, որից 1239-ը՝ արտակարգ: Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին 18, բնածին 21 և սոցիալ-կենցաղային բնույթի 15 կանչ: Հրդեհների կտրուկ աճի պատճառով ծառայության կենտրոնական ապարատի հրշեջ-փրկարար մասն ու արագ […]

̰
Երևանի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվել է ականանետի ական

13:50 22.08.2022

Օգոստոսի 22-ին՝ ժամը 10։56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շոպրոնի փողոցի 3-րդ նրբանցքի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվել է արկ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։ Ինչպես տեղեկացրին […]

̰
Լաչինում ադրբեջանցի զինծառայողներ են պայթել ականի վրա

13:43 22.08.2022

Լաչինի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայող ականի վրա պայթել են, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Ադրբեջանի զինդատախազությունում հետաքննություն է սկսվել։

̰
Անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է․ ԱԻՆ խոսնակ

13:36 22.08.2022

Անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է։ Այս մասին հայտնում է ԱԻՆ մամոլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Մահացած քաղաքացին Գագիկ Կառլենի Կարապետյանն է։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու մարմին, բոլորը նույնականացված են»,- գրել է Հայկ Կոստանյանը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին` ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում […]

̰
Պարզվել է Իջևանի գիշերային ակումբներից մեկի մոտ երկու բնակչի առողջությանը վնաս պատճառած ենթադրյալ անձի ինքնությունը

13:30 22.08.2022

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են վարութային և քննչական գործողություններ՝ Իջևան համայնքի Երևանյան փողոցում գործող գիշերային ակումբներից մեկում նույն մարզի երկու բնակչի առողջությանը վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, հիշյալ դեպքի վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 06:40-ին, «Իջևան ԲԿ» ՓԲԸ-ից […]

̰
Արցախում պաշտոնական դիրքի օգտագործմամբ կատարվել է առանձնապես խոշոր չափերի հասնող յուրացում

13:24 22.08.2022

ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ԱՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով և ԱՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով կատարած հանցավոր արարքների համար որպես մեղադրյալ է ներգրավվել 1974թ. ծնված ԱՀ Ասկերան քաղաքի բնակիչը, ով 2015-2018 թվականներին […]

̰
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը հաղթանակ է արձանագրել միջազգային ասպարեզում

13:18 22.08.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսավորմամբ «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը հաղթող է ճանաչվել ամերիկյան «Վավերագրական ֆիլմեր առանց սահմանների» («Docs Without Borders International Film Festival») միջազգային կինոփառատոնում։ Ֆիլմն արժանացել է նաև «Բացառիկ արժանիքների համար» («EXCELLENCE») մրցանակի: Ֆիլմի ռեժիսորն է Արա Մնացականյանը, սցենարիստը՝ Ամբեր Կարլինսը (ԱՄՆ), պրոդյուսերը` Մանվել Սարիբեկյանը, օպերատորը՝ Աշոտ Մկրտչյանը, իսկ արտադրողը՝ […]

̰
Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում զանգվածային անկարգությունների դեպքով մեղադրյալներից ևս մեկի մասով նախաքննությունն ավարտվել է

13:11 22.08.2022

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքական ընդդիմության «Դիմադրություն» շարժման կողմից կազմակերպված հավաքի ընթացքում 2022թ. հունիսի 3-ին Երևան քաղաքի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի մի շարք հանգամանքներ, անհատականացվել մասնակիցների գործողությունները. քրեական վարույթով մեղադրյալներից մեկի՝ քրեական վարույթի շրջանակներում հայտարարված հետախուզմամբ հայտնաբերված […]

̰
Զինծառայող է հանկարծամահ եղել

21:17 07.08.2022

Օգոստոսի 7-ին հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (ծնվ. 1976 թիվ): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը, զորակցություն հայտնում Արշալույս Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:

̰
Արագածոտնի մարզում BMW-ն, մոտ 250 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

00:00 07.08.2022

Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում, BMW մակնիշի ավտոմեքենան, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 250 մետր գլորվելով, հայտնվել ձորում, բախվել քարերին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Աշտարակ» […]

̰
«Լեռնային Արցախը» հաղթեց «Նոային», «Ալաշկերտը»՝ «Արարատին»

23:55 06.08.2022

Օգոստոսի 6-ին կայացան VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝ «Նոա»-«Լեռնային Արցախ»՝ 0:1 (0:0) Արմավիր, «Հոբելյանական» մարզադաշտ Մրցավար՝ Աշոտ Ղալթախչյան Գոլը՝ Մարվին Պերեա, 89 «Ալաշկերտ»-«Արարատ»՝ 2:0 (0:0) Երևան, «Նաիրի» մարզադաշտ Մրցավար՝ Արտեմ Գասպարյան Գոլերը՝ Բլադիմիր Դիաս, 56, Սարգիս Մեթոյան, 89

̰

23:23 06.08.2022

Օգոստոսի 6-ին՝ ժամը 21։27-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բեխ թաղամասի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:38-ին, մարվել՝ 21:48-ին։ Այրվել է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենա։

̰
Իսրայելի բանակը հայտնել է Գազայի ուղղությամբ հարվածների մասին

22:55 06.08.2022

Իսրայելի բանակը հարվածներ է հասցնում Գազայի հատվածին «Լուսաբաց» գործողության շրջանակներում, հայտնել է զինվորականների մամուլի ծառայությունը: «Ներկայում Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցնում Գազայի հատվածում թիրախներին»,– ասված է հաղորդագրության մեջ: Իսրայելի բանակն ուրբաթ օրը Գազայի հատվածում սկսել է «Լուսաբաց» գործողությունը պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ: Զինվորականները հարվածներ են հասցնում անկլավին, իսրայելական թիկունքում արտակարգ դրություն է մտցվել։ […]

̰
Թայվանի հարավում թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

22:40 06.08.2022

Թայվանի հարավում թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Sina տեղեկատվական պորտալը։ Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Փինդուն գավառի տարածքում։ Դեպքի այլ մանրամասներ չեն հաղորդվում:

̰
ԻՊ-ը ստանձնել է Քաբուլում պայթյունի պատասխանատվությունը

22:29 06.08.2022

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որի հետևանքով վիրավորվել է 22 մարդ, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով խմբավորման հայտարարությունը: Պայթյունը որոտացել է այսօր՝ օգոստոսի 6-ին, Աֆղանստանի մայրաքաղաքի արևմուտքում։ Քաբուլի ոստիկանության ներկայացուցիչ Խալիդ Զադրանը Twitter-ում հայտնել է, որ երկու մարդ զոհվել է, ևս 22-ը՝ վիրավորվել։

̰
Վերիշեն գյուղում այրվել է անասնակեր

22:16 06.08.2022

Օգոստոսի 6-ին, ժամը 18։57-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերիշեն գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:44-ին, մարվել՝ 19:51-ին: Այրվել է մոտ 50 հակ անասնակեր:

̰
SHANTNEWS

21:59 06.08.2022

̰ ̰
Բացառիկ մանրամասներ. եթե եռակողմ հայտարարության տեքստում 2022-ի օգոստոսի մասին խոսք չկա, ինչու են բնակիչները հիմա տարհանվում

20:19 06.08.2022

Լաչինի միջանցքում գտնվող հայաբնակ Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքի բնակիչները մինչև օգոստոսի 25-ը պետք է հեռանան իրենց տներից: Ռուս խաղաղապահները լքելու են այդ տարածքները և բնակավայրերն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ: Թեմայի շուրջ պարզաբանումներ է տալիս Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։ Հարցազրույցն ամբողջությամբ` ժամը 22։00-ին` «Հորիզոնի» գլխավոր թողարկմանը:

̰
Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը․ կան տուժածներ

23:57 05.08.2022

Օգոստոսի 5-ին՝ ժամը 23։03-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է Աղստև գետը․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

̰
Իրականացվել են «Եռաբլուրի» մուտքի կամարից մինչև բլուրի աստիճանահարթակ լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ

23:52 05.08.2022

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանի նախաձեռնությամբ` վարչական շրջանի ֆինանասական միջոցներով, իրականացվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի կամարից մինչև բլուրի աստիճանահարթակ 1.3 կմ հատվածի լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Աշխատանքների ընթացքը անձամբ վերահսկել է վարչական շրջանի ղեկավարը: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից տեցեկացնում են, որ այս տարածքը երբևէ լուսավորություն չէր ունեցել։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի և «Երքաղլույս» ՓԲԸ-ի […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի

23:36 05.08.2022

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Հանրապետության տարածքում оգոստոսի 6-8-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օգոստոսի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-8-ն […]

̰
Տեղի է ունեցել զորացրման հանդիսավոր արարողություն

23:23 05.08.2022

N զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային զինծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։ Զորամասի հրամանատարական կազմը շնորհակալություն է հայտնել զորացրվողներին հայրենիքին մատուցած ծառայության համար, բարեմաղթանքի խոսքեր հղել և հաջողություն մաղթել քաղաքացիական կյանքում։ Երկամյա բարեխիղճ ծառայության համար մի շարք զորացրվող զինծառայողներ արժանացել են խրախուսական պարգևների։

̰
Ես միշտ լինելու եմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին․ Շիֆ

23:19 05.08.2022

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավար, հայկական լոբբիի առաջնորդներից Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախում ադրբեջանական հերթական սադրանքի մասին։ «Ես խորապես մտահոգված եմ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ հրադադարի մասին համաձայնագրի ուղղակի խախտման հետևանքով զոհերի, այդ թվում ՝ երկու հայ զինվորների մահվան մասին հաղորդագրություններով։ Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը սադրանքով […]

̰
Արաբկիրի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

23:10 05.08.2022

Օգոստոսի 3-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Երևանի Թբիլիսյան խճուղում հայտնաբերել, ձերբակալել և, «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել Շենգավիթ համայնքի երկու բնակչի: Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի պայուսակում հայտնաբերվել է թղթե փաթեթով դարչնագույն զանգված, որը, ըստ նրա, «շոկո» տեսակի թմրանյութ է: Ձերբակալված տղամարդիկ ներկայացվել են քննչական […]

̰ ̰
Առինջից «Ծիրանի» ռեստորան տանող հատվածում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ

22:52 05.08.2022

Օգոստոսի 5-ին՝ ժամը 18:57-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղից դեպի «Ծիրանի» ռեստորան տանող հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:58-ին, մարվել՝ 20:18-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ:

̰
Խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության մասին հայկական կողմի մտահոգությունները 2021-ին փոխանցվել են  ՌԴ բարձրագույն ղեկավարությանը․ ՀՀ  ԱԳՆ խոսնակ

22:37 05.08.2022

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է ԶԼՄ-ների հարցին․ «Տեղեկացնում ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը»։ Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, […]

̰
ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

22:30 05.08.2022

ՌԴ պաշտպանության նախարարությունը հերթական տեղեկագիրն է հրապարակել` ներկայացնելով Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում իրավիճակը։ «Անցած օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,- նշված է տեղեկագրում:

̰
Մենք չենք կարող թույլ տալ Ադրբեջանին ներխուժել այդ հողերը և սպանել հայերին․ Վալերի Բուայե

22:18 05.08.2022

Հերթական անգամ Ֆրանսիան և Եվրոպան նախընտրեցին Արցախի հակամարտությունը երկրորդ պլան մղել, նույնիսկ այնքան հեռու գնացին, որ պայմանավորվեցին Ադրբեջանի հետ գազի մատակարարման մասին, գրել է ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն։ «Մենք չենք կարող թույլ տալ Ադրբեջանին ներխուժել այդ հողերը և սպանել հայերին։ Ցավոք, այդ ողբերգությունները պետք էր սպասել։ Ես ամենավճռական կերպով դատապարտում եմ ադրբեջանական իշխանությունների գործողությունները»։

̰
BACK_TO_TOP