15:17 04.08.2022
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2020թ. մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման միջոցառումը հաստատելու մասին» որոշման մեջ՝ նպատակ ունենալով ընդլայնել միջոցառման ոլորտային շրջանակը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը զեկուցել է, որ նշված միջոցառումը հաջող իրականացվում է մշակող արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների համար, որոնց առաջարկվում է թարմացնել իրենց հոսքագծերն ու սարքավորումները մինչև 10 մլրդ ՀՀ դրամի շրջանակում, և […]
15:12 04.08.2022
Գործադիրն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025թթ. ծրագիրը հաստատելու մասին որոշում: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի զեկուցմամբ՝ որոշման նպատակն է 2023-2025թթ. պետական աջակցության միջոցով հողերի միավորմամբ խթանել արտադրողականության բարձրացումը և ինքնարժեքի իջեցումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, հողերի նպատակային օգտագործումը և արդյունավետ կառավարումը, գյուղատնտեսության ոլորտում ներդրումների ծավալի ավելացումը։ Մասնավորապես, նախատեսվում է 30 հա […]
15:02 04.08.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգի քննարկումը վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակին: Վարչապետի ելույթի սղագրությունը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2022/08/04/Cabinet-meeting-Speech/ : Կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» օրենքում […]
15:00 04.08.2022
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը տեղեկացնում է, որ Whatsapp-ով կեղծ հաղորդագրություն է տարածվում։ «Ինչպես բազմիցս նշվել է, սա խաբեություն է մարդկանցից տվյալներ կամ գումար կորզելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
14:51 04.08.2022
Համաձայն բուհերի քվոտաների վերաբերյալ Անկարայի բժշկական պալատի պատրաստած զեկույցի՝ միջին հաշվով օրական 7 բժիշկ մեկնում է արտերկիր. փոխանցում է Ermenihaber-ը։ Անկարայի բժշկական պալատի (ATO) կողմից ներկայացված հիմնադրամի և պետական համալսարանների բժշկական բաժինների քվոտաների վերաբերյալ զեկույցում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ ընդհանուր քվոտան, որը 2003 թվականին կազմում էր 4.550, 2022 թվականին ավելացել է հասնելով մինչև 18.434-ի։ «Երկրին […]
11:30 04.08.2022
Հուլիսի 11-ին` ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 28,5-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի ջեռուցման համակարգը խափանվել էր, ինչի հետևանքով առաջացած գոլորշուց վախենալով՝ 22-ամյա ուղևորը ընթացքի ժամանակ դուռը բացել և դուրս էր նետվել մեքենայից. նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Օգոստոսի 3-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 22-ամյա Գալյա Յ.-ն մահացել է: Քննությունը շարունակվում է: `
11:25 04.08.2022
Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիայի կուսակցությունը հայտարարություն է տարածել Ռուսաստանի քաղաքացիների` դեպի Վրաստան հնարավոր զանգվածային գաղթի մասին, փոխանցում է Aliq.ge-ն։ Կուսակցության պնդմամբ՝ անհրաժեշտ է շտապ վերանայել ՌԴ-ի քաղաքացիների այցելությունների ռեժիմը և մեկ տարվա առանց վիզայի ռեժիմը նվազեցնել մինչև 1-3 ամիս։ «Տարածաշրջանի ամենաբարդ իրավիճակի պատճառով՝ Վրաստանում, որի 20 տոկոսը օկուպացրել […]
11:23 04.08.2022
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է ՌԴ Ն.Վ.Սկլիֆոսովսկու անվան «Շտապ բժշկության գիտահետազոտական ինստիտուտի» երիկամների և ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստման ամբիոնի վարիչ Ալեքսեյ Պինչուկի, «Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի» փոխպատվաստման գլխավոր մասնագետ, «Մեր ժողովուրդը» հիմնադրամի տնօրեն Ժաննա Պիչևսկայայի, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի տնօրեն Արա Բաբլոյանի, ոլորտի մասնագետների հետ: Հանդիպման մասնակիցները քննարկել են օրգանների փոխպատվաստման զարգացումը, […]
11:19 04.08.2022
Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի բուսաբանական այգում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։11-ին։
11:17 04.08.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, անձնական ունեցվածքի գողության և խարդախության` 7-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու սառը զենք կրելու՝ 3-ական, մարմնական վնասվածք պատճառելու, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, ընտանեկան բռնության, հողը փչացնելու և պաշտոնատար անձի կողմից իշխանական […]
11:14 04.08.2022
Օգոստոսի 3-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ֆրանսիական «Շարժում» (Charjoum le mouvement) ասոցիացիայի ներկայացուցիչներին։ Հանդիպման սկզբում «Շարժում» ասոցիացիայի ներկայացուցիչները Պաշտպանին են ներկայացրել ասոցիացիայի առաքելությունը, որը հանգում է Ֆրանսիայում, Հայաստանում և Արցախում հայապահպանությանը, մարդու իրավունքների երաշխավորմանն ու արդարադատության հարցերին։ Ասոցիացիայի կողմից իրականացվող ծրագրերը կրում են հայրենասիրական և մարդասիրական բնույթ։ Երիտասարդները Պաշտպանին են ներկայացրել, որ […]
11:00 04.08.2022
Օգոստոսի 4-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Ավենտիս Թակվոր Վրեժի Ավենտիսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին, Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 30-ի N 2204-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի […]
10:53 04.08.2022
Թբիլիսիի Մանագաձեի անվան Ուրոլոգիայի ազգային կենտրոնում անզգայացումից (նարկոզ) հետո 7-ամյա երեխա է մահացել, փոխանցում է aliq.ge-ն։ Կլինիկայից հայտնած տեղեկությունների համաձայն՝ երեխան վերջին տարիներին պետք է ենթարկվեր երրորդ մանկական ուրոլոգիական վիրահատության, սակայն անզգայացման մեկուկես րոպեի ընթացքում նրա մոտ շնչառական խնդիրներ են առաջացել, և սիրտը կանգ է առել։ Երեխայի մահվան համար ընտանիքի անդամները մեղադրում են բժիշկներին։ «Անզգայացում […]
10:45 04.08.2022
Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի բուսաբանական այգում այրվում է խոտածածկ տարածք, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
10:37 04.08.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 4-ին ժամը 11:00-20:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Մյասնիկյանի պողոտայի, Գոգոլ, Ռուբինյանց, Պ.Սևակ, Հր.Աճառյան, Ծարավ- Աղբյուր, Դրո, Դավիթ Անհաղթ, Շովրոյան, Ռայնիս, Յաղուբյան, Յ.Լեփսիուս, Յ.Լեփսիուսի 1, 2, 6, Նորաշխարհյան, Մ.Էմինեսկի, Բուսաբանական, Կ.Ուլնեցի, Մ.Ավետիսյան, Մ.Ավետիսյանի 1, 2, 3, 4, Է. Հասրաթյան փողոցների, […]
10:31 04.08.2022
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 3-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դանակահարված 59-ամյա Գագիկ Ս.-ն մահացել է: Նախաքննությունը շարունակվում է: Օգոստոսի 1-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևանի Մոլդովական փողոցի բակերից մեկում երկու հարևան վիճել էին, ու վեճի ժամանակ նրանցից ավագը դանակահարել էր մյուսին: Այդ երեկո մարմնական վնասվածքի վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնում երկու ահազանգ ստացվեց. […]
10:18 04.08.2022
Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է, տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ «Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանունները որոշ հատվածներում խախտել են հրադադարի ռեժիմը’ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից կորուստներ չկան: Վիրավորում ստացած 19 զինծառայողներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, որոնցից մեկինը’ ծայրահեղ ծանր: […]
10:13 04.08.2022
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Առաքել-Սիմոն» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում արձանագրել է մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝ Ընկերությունը գործունեությունն իրականացրել է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության։ Կայացվել է որոշում կասեցնել Ընկերության կողմից շահագործվող «Հարոյան եղբայրներ» տուֆի հանքավայրում տուֆանման լեռնային զանգվածի արդյունահանումը։
10:05 04.08.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
09:54 04.08.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից տեղեկացնում դն, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան՝ Աճառյան փ. 6, 8, 10, 12, 18, 20, 22, 24, 26, 26/2, 30 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Թումանյան փ. 31, 31Ա, 33 շենքեր, Հին Երևանցի փ. 57, 59, […]
09:51 04.08.2022
Այն ինչ վերջին շրջանում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրականացնում է, միջազգային իրավունքում կոչվում է էթնիկ զտումներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը միջազգային հանցագործություն է: Այն վաղ, թե ուշ պատասխանատվության առջև է կանգնեցնելու Ադրբեջանի ղեկավարությանը: Միջազգային կառույցների մեր գործընկերները պետք է հստակ տարբերակեն իրավիճակի […]
09:42 04.08.2022
Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Լազեմ Մանսուրը իր վարած Volvo մակնիշի բեռնատարով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 91 կմ հատվածում, Զանգակատուն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, որին ավտոմեքենայից դուրս […]
09:29 04.08.2022
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնեն կոչ է անում Միացյալ Նահանգներին հնարավոր բոլոր միջոցներն օգտագործել Արցախի բնակչության դեմ Ալիևի վտանգավոր գործողությունները կանգնեցնելու համար: Այս մասին Փալոնեն գրել է «Թվիթեր»-ի իր էջում: «Սա Ալիևի կողմից Արցախի բնակչությանը Լաչինի միջանցքը փակելու նման անհեթեթ պահանջներով սպառնալու վերջին օրինակներից է: Կոչ եմ անում ԱՄՆ պետդեպարտամենտին և ԵԱՀԿ-ում […]
09:16 04.08.2022
Օգոստոսի 2-4-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, Արմավիրի մարզի Նորակերտ, Տավուշի մարզի Աչաջուր, Կոտայքի մարզի Զովունի և Պռոշյան գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ, 1 շահմար, 6 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք:
09:08 04.08.2022
Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակը հինգշաբթի Թայվանի շուրջ վեց ջրատարածքներում ձեռնամուխ է եղել լայնածավալ ռազմական զորավարժությունների, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Մանևրները, որոնք պատասխան են դարձել Տայբեյ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցին, մեկնարկել են տեղական ժամանակով ժամը 12:00-ին (Երևանի ժամանակով ժամը 12:00-ին) կղզու շուրջ ջրատարածքում գտնվող վեց շրջաններում: Դրանք կտեւեն մինչև կիրակի կեսօր: Չինական կողմը […]
08:54 04.08.2022
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 4-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի Տերյան թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 19-րդ փողոցների, Մ.Մկրտչյան թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 11-րդ փողոցների, Խ.Աբովյան թաղամասի 2-րդ, 4-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ փողոցների, Պ.Դուրյան թաղամասի 1-ին, 2-րդ, […]
08:45 04.08.2022
Օգոստոսի 4-ին՝ ժամը 02։31-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Զանգակատուն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Լ. Մ. Մ., ծնված 1983 թ., ԻԻՀ քաղաքացի) դուրս է […]
08:36 04.08.2022
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ: «Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է և ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտերի, ներառյալ զոհերի և մարդկային կորուստների մասին հաղորդումներին: Մենք կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ։ Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության […]