16:32 03.08.2022
ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ մեկնարկել է 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով 40 հազար դրամական աջակցությանը դիմելու հայտերի ընդունումը: Հայտագրվելու համար անհրաժեշտ է մուտք գործել http://statesupport.am կայք և սեղմել «Հայտագրվել» կոճակը: Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է մուտքագրել չափահաս անձի հանրային ծառայությունների համարանիշը և սեղմել […]
16:27 03.08.2022
Այսօր լրանում է Սինջարի եզդիների ցեղասպանության 8-րդ տարելիցը: Արդեն 8 տարի է անցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված ոճրագործությունից, քաղաքական հանցագործություն, որը իր խորը հետքն է թողել եզդի ժողովրդի քաղաքական, հասարակական, հոգեգիտակցական կյանքի ու դրա կազմակերպման վրա։ «Այսօր էլ, բազմաթիվ եզդիներ ապրում են վրաններում` ծայրահեղ ծանր պայմաններում, շատերը, ցեղասպանությունից մազապուրծ, խաղաղ կյանք են փնտրում […]
16:20 03.08.2022
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն օգոստոսի 3-ին հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երևանյան ներկայացուցչության ղեկավար Ջորջ Ախալկացիի գլխավորած պատվիրակության հետ։ Կողմերը գոհունակություն են հայտնել համագործակցության առկա մակարդակից և անդրադարձել համատեղ իրականացվող ծրագրերի հետագա քայլերին ու միջոցառումներին։ Հանդիպմանը քննարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի ընթացքը և կարևորվել ծրագրի գնման գործընթացի փուլի […]
16:14 03.08.2022
Օգոստոսի 2-ի երեկոյան պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները մայրաքաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Մեկնարկից առաջ անձնակազմին հրահանգավորել են ՀԱԱԳՎ պետ Գեորգի Այվազյանն ու պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը։ Մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում պարեկներն արձանագրեցին ճանապարհային երթևեկության կանոնների 344 խախտում։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 23, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 34 […]
16:11 03.08.2022
Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ և Հայաստանի ներդրումային խորհրդի համակարգմամբ օգոստոսի 2-ին կայացել է փոխվարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՓՄՁ արտադրողականության բարձրացմանն ուղղված նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության՝ Տնտեսության արդիականացման միջոցառումը հաստատելու մասին որոշման մեջ:
16:08 03.08.2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը «Զվարթնոց» օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետի (ՍԲՀԿ) անձնակազմին է ներկայացրել ՍԲՀԿ նորանշանակ պետ Դավիթ Ղազարյանին։ Շնորհավորելով Դավիթ Ղազարյանին նշանակման կապակցությամբ` Հակոբ Ավագյանը կարևորել է ՍԲՀԿ կանխարգելիչ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումը և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում։
16:00 03.08.2022
ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է: «Արցախը Հայաստանին կապող ճանապարհի «Բերձորի հումանիտար միջանցք»-ում դեպքեր ու պատահարներ չեն արձանագրվել: Ազատ ու անվտանգ երթևեկն ապահովվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ:
15:52 03.08.2022
Ժամը 15:00-ի սահմաններում շփման գծի հյուսիսարևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
15:41 03.08.2022
Օգոսոսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Արարատ Միրզոյանն Անջեյ Կասպրչիկին է ներկայացրել վերջին օրերի ընթացքում տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը։ Նախարար Միրզոյանը դատապարտել է եռակողմ հայտարարությունների կամայական մեկնաբանության և իրավիճակի ապակայունացման ադրբեջանական փորձերը՝ ընդգծելով միջազգային հանրության՝ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների […]
15:37 03.08.2022
Բորջոմիի մունիցիպալիտետի Սակիրե գյուղում Ղրիմ-Կոնգո տենդից մինչև 45 տարեկան տղամարդ է մահացել։ Ընդհանուր հաշվով այս տարի այս հիվանդությունից մահացել է 3 մարդ, որոնցից երկուսը Սամցխե-Ջավախեթիի մարզից են։ Այս տեղեկությունը լրատվամիջոցներին հաստատել է NCDC-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Նինո Զեդգինիձեն, փոխանցում է Aliq.ge-ն։ Մահվան մասին նախնական տեղեկությունը տարածել է Borjomi․tv հեռուստաընկերությունը։ Տեղեկության համաձայն՝ այս տարի Սամցխե-Ջավախեթիում պաշտոնապես հաստատվել […]
15:30 03.08.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգմամբ պարզել են, որ «Ռոբերտ Էմիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում շտկվել են սանիտարահիգիենիկ նորմերի նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները: ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կազմակերպության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:
15:24 03.08.2022
Օգոստոսի 3-ին` ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ «Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ […]
14:58 03.08.2022
ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել «Վալլեքս Գարդեն Հոթել» ՓԲ ընկերության կազմակերպատնօրինչական, վարչատնտեսական լիազորություններով օժտված անձի կողմից շահադիտական դրդումներից ելնելով 18.700.000 դրամ յուրացման եղանակով հափշտակելու, ինչպես նաև իր լիազորությունները ընկերության շահերին հակառակ՝ ուրիշ անձանց օգտին օգտագործելու նպատակով երկու առանձին հանցադրվագով՝ մի դեպքում 6.400.000 և 7.500.000 դրամ դուրս գրելու, մյուս դեպքում […]
14:51 03.08.2022
Թուրքիայի «Երկիր» կուսակցության ղեկավար Մուհարրեմ Ինջեն, որը նախկինում եղել է Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) անդամ, քննադատել է իր նախկին կուսակցության ներկայիս նախագահ Քեմալ Քըլըջդարօղլուին, փոխանցում է Ermenihaber-ը։ Այս համատեքստում Ինջեն անդրադարձել է նաև Հայաստանին՝ նշելով, որ իշխանության գալու դեպքում իրենց քաղաքական ուժն ավելի շատ կօգնի Ադրբեջանին, քան հիմա է դա արվում իշխանությունների կողմից։ […]
14:45 03.08.2022
Քրիստիննե Գրիգորյանն օգոստոսի 2-ին փաստահավաք այց է իրականացրել Գեղարքունիքի մարզի մի շարք սահմանամերձ համայնքներ։ Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Վարդենիս, Կութ, Սոթք, Նորաբակ, Վերին և Ներքին Շորժա բնակավայրեր, ինչպես նաև Վերին Շորժայի սարատեղի։ Քրիստիննե Գրիգորյանի փաստահավաք այցը մեկնարկել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ հանդիպմամբ։ Մարզպետը Պաշտպանին է ներկայացրել մարզի խնդիրները, առաջնահերթ կարգով՝ սահմաններին տիրող […]
14:02 03.08.2022
Օգոստոսի 3-ին` տեղական ժամանակով ժամը 13:11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:11-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․18⁰ և արևելյան երկայնության 43․94⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը […]
13:57 03.08.2022
2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքներն այսօր ամփոփել են ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում։ Հիմնական զեկույցով հանդես է եկել ՃՈ պետի տեղակալ Արմեն Օհանյանը: Ճանապարհային ոստիկանության պետ, փոխգնդապետ Մավրիկ Նասիբյանն անձնակազմին տվել է մի շարք հանձնարարականներ: 2022 թվականի 1-ին կիսամյակն ինչպես ամբողջ ոստիկանության, այնպես էլ ճանապարհային ոստիկանության համար եղել է բավականին ծանր և լարված ժամանակահատված, […]
13:45 03.08.2022
Երևան քաղաքում երեկ՝ օգոստոսի 2-ին, ծնվել է 62 երեխա` 32 տղա և 30 աղջիկ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
13:41 03.08.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելության ներկայացուցիչներին, որոնց թվում էր ԱԶԲ տեղական ավագ փորձագետ Սթիվ Ալլենը։ Հանդիպմանը, որի հիմնական քննարկման թեման Հարավային Կովկասում և դրանից դուրս ագրոպարենային ապրանքների մուլտիմոդալ բեռնափոխադրումներն էր, մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵՆ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեյի նախագահ Միհրան Խաչատրյանը և «Հարավկովկասյան երկաթուղի» […]
13:30 03.08.2022
Օգոստոսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորանշանակ ներկայացուցիչ Ջիհան Թավիլահին՝ հավատարմագրման նամակը հանձնելու կապակցությամբ: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ԱՀԿ ծավալած գործունեությունը Հայաստանում և երախտագիտություն հայտնել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում և համավարակի հետևանքները հաղթահարելու գործում կազմակերպության աջակցության համար։ Մտքեր են փոխանակվել Հայաստանում անցկացվող առողջապահական բարեփոխումների և ԱՀԿ […]
13:23 03.08.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ: Նախարարը Հանրապետության նախագահին է ներկայացրել իրականացվող աշխատանքները, կրթական համակարգի բարեփոխումների ռազմավարության ուղղությունները և առաջիկա ծրագրերը: Անդրադարձ է եղել 2022-ին Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության քննությունների ընդհանուր արդյունքներին: Մտքեր են փոխանակվել նաև սպորտի և մշակույթի ոլորտներում իրականացվող ծրագրերի շուրջ:
13:17 03.08.2022
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շեշտում է, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում: – Պարոն Գրիգորյան, ԼՂ նախագահը երեկ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել է, թե Ադրբեջանը ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով իրենց […]
00:05 03.08.2022
Հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել են Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «Վերջինիս կողմից սահմանը հատելու պատճառների պարզաբանման արդյունքում պարզվել է, որ նա մոլորվել է։ Այսօր Իբաեւը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական […]
23:55 02.08.2022
Երևանի Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատի իրականացրած մասնագիտական զննության արդյունքում պարզվել է, որ ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել: «Ինչպես միշտ՝ Երևանի մետրոպոլիտենն իր […]
23:30 02.08.2022
Թուրքիայում մինչ այժմ գրանցվել է «կապիկի ծաղիկ» հիվանդության 5 դեպք։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Նա նշել է, որ հիվանդներից 4-ն արդեն լիովին ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ 1-ը շարունակում է մնալ մեկուսացված։ Ըստ նախարարի՝ «կապիկի ծաղիկ» վիրուսը Թուրքիայի համար համաճարակային […]
23:20 02.08.2022
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը օգոստոսի 2-ին կանչել է ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բըրնսին։ Նրան բողոք է ներկայացվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի` Թայվան կատարած այցի կապակցությամբ, որը ՉԺՀ-ն համարում է իր անբաժանելի մասը: Փելոսիի այցը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի առաջին պաշտոնական այցն է Թայվան վերջին 25 տարվա ընթացքում։ Քաղաքական գործիչը կղզի է ժամանել երեքշաբթի։ Ժամանելուն […]
23:10 02.08.2022
Ուկրաինական հացահատիկով առաջին բեռնանավը oգոստոսի 2-ի երեկոյան ժամանել է Ստամբուլ։ Այս մասին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։ «Բեռնանավը երեկ դուրս է եկել Ուկրաինայի Օդեսայի նավահանգստից, հասել Բոսֆորի նեղուցի սևծովյան մուտքին և խարիսխ է գցել իրեն հատկացված վայրում»,- ասված է նախարարության Twitter-ի հաղորդագրության մեջ: Երեքշաբթի ավելի վաղ հաղորդվել էր, որ նավը զննվելու է ժամանելու հաջորդ օրը՝ […]