23:09 02.08.2022
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Հանրապետության տարածքում օգոստոսի 3-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 5-7-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-6-ը կնվազի 6-8 աստիճանով: […]
22:47 02.08.2022
Օգոստոսի 2-ին՝ ժամը 18։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանում, մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, Զվարթնոց միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ մեկնել է վերոնշյալ հասցեներ։ Զվարթնոց միջազգային օդանավակայան է մեկնել […]
22:42 02.08.2022
Գալիք ուսումնական տարում Արագածոտնի մարզի 8 տասնյակից ավելի կրթօջախների աշակերտներ կունենան նոր ու ժամանակակից մարզադահլիճներ, հանդերձարաններ, դասարաններ, հանդիսությունների դահլիճներ, բուֆետ ու սանհանգույցներ, լաբորատորիաներ ու տանիքներ։ Այս օրերին մարզի մի շարք դպրոցներում շինարարական եռուզեռ է, նախատեսվում է մինչև սեպտեմբեր ավարտել գործը։ Վերակառուցման աշխատանքներն իրականացվում են մարզպետ Սերգեյ Մովսիսյանի որոշումներով՝ ՀՀ պետական բյուջեից Արագածոտնի մարզպետարանին հատկացված գումարներից […]
22:24 02.08.2022
Թուրքիայի ներկայիս Սիվաս (պատմ. Սեբաստիա) նահանգում գտնվող նախկինում հայաբնակ (նաև հույներ) Աղըլ գյուղը հիմա ամբողջովին լքված ու ավերակված վիճակում է: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ հայերն ու հույներնայստեղ հիմնականում բնակվել են նախքան Թուրքիայի Հանրապետության հիմնադրումը (1923թ.): 1980-ականներին տեղի ունեցած ներքին հրահրումների հետևանքով գյուղն ամբողջովին դատարկվում է, ինչից հետո էլ պարբերաբար հայտնվում է գանձագողերի թիրախում: Հույս […]
21:45 02.08.2022
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն էին ստացել, որն իրացրին Սյունիքի մարզային վարչության, Կապանի և Մեղրիի բաժինների գործընկերների հետ: Հուլիսի 29-ին, առավոտյան ժամը 4.30-ին, Կապանի Ձորք թաղամասի բենզալցակայանում իրավապահները կանգնեցրին Արցախում հաշվառված 56-ամյա մի տղամարդու վարած «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ կար երկու ուղևոր: Վարորդը, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, […]
21:02 02.08.2022
Ստեփանակերտի որոշ հասցեներում օգոստոսի 3-ին ներմիացման աշխատանքների իրականացման պատճառով գազամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի։ Այս մասին հայտնում են «Արցախգազ» ՓԲԸ-ից։ «Հարգելի բաժանորդ «Արցախգազ» ՓԲԸ իրազեկում է այն մասին,որ սույն թվականի օգոստոսի 3-ին ժամը ` 10:00-ից մինչև 15:00-ն և 10:00-ից մինչև 12:00 ընկած ժամանակահատվածը, ներմիացման աշխատանքների իրականացման պատճառով կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի հետևյալ հասցեների բնակիչ-բաժանորդների և հիմնարկ-ձեռնարկությունների […]
20:51 02.08.2022
Եվրոպական Միությունը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճով: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Մտահոգված ենք վերջին օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճի մասին հաղորդումներով: Եվրամիությունը հանձնառու է՝ խորացնելու ներգրավվածությունը խաղաղ գործընթացում: Կարևոր է նվազեցնել լարվածությունը և բաց չթողնել պատերազմի՝ […]
20:16 02.08.2022
Անձնակազմի մասնագիտական հմտությունների կատարելագործման, դաշտային վարժվածության մակարդակի բարձրացման, բարոյահոգեբանական և ֆիզիկական հատկանիշների ամրապնդման նպատակով օգոստոսի 2-ին N զորամասի հրաձգային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մարտավարական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
20:03 02.08.2022
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օգոստոսի 2-ին՝ ժամը 18:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում […]
15:57 02.08.2022
Օգոստոսի 2-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են նաև տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը: Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել 44-օրյա պատերազմի […]
15:56 02.08.2022
Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ «Ադրբեջանն իր դիրքորոշումն ու քաղաքականությունը չի փոխել։ Պետք է հասկանալ, որ իրավիճակը, ընդհանուր առմամբ, բարդ է Արցախում, աշխարհում, որի պարագայում պետք է շատ պրոֆեսիոնալ ու հայրենասեր մոտեցում ցուցաբերել։ Լինենք շատ զուսպ և դեմագոգներից հնարավորինս հեռու»,- նշել է նա։
15:55 02.08.2022
Վրաստանում վերջին 7 ամսում հաստատվել է Ղրիմ-Կոնգոյի 42 դեպք, մահացել է 2 հիվանդ, Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Նա ընդգծել է, որ նախորդ տարիների համեմատ երկրում ավելացել է Ղրիմ-Կոնգոյի դեպքերի թիվը։ Գամկրելիձեի խոսքերով՝ Ղրիմ-Կոնգոն ամենալուրջ հիվանդություններից է։ Բնորոշվում է բարձր ջերմությամբ, բերանի չորությամբ, գլխապտույտով, փսխումով, լորձաթաղանթների կարմրությամբ։ «7 ամսում […]
15:53 02.08.2022
Փոքրիկ Մարիան այսօր առաջին անգամ լսել է ծնողների ձայնը, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից։ Մարիան լսել է առողջապահության նախարարության ծրագրի` ականջի խխունջի պատվաստման (կոխլեար իմպլանտացիայի) և արհեստավարժ մասնագետների շնորհիվ։ 4 տարվա ընթացքում լիարժեք լսելու հնարավորություն է ստացել 51 երեխա։ Մասնագետներն ասում են՝ բնական է. առաջին արձագանքը կարող է արտահայտվել վախի, զարմանքի, լացի կամ ժպիտի ձևով։
15:44 02.08.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ և աշխատակազմերին ներկայացրել վարչական շրջանների նորանշանակ ղեկավարներ Հակոբ Բալայանին և Արտակ Հովակիմյանին: Քաղաքապետն առանձնացրել է այն ոլորտները, որոնց անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել: Մասնավորապես, նշվել է, որ օրվա խնդիրները լուծելուց բացի անհրաժեշտ է մնայուն համակարգեր ձևավորել: «Երևանի քաղաքապետարանը բազմաթիվ ծրագրեր է նախաձեռնել, որոնք նպաստելու […]
15:43 02.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն oգոստոսի 1-ին հանդիսատեսի դատին է հանձնել Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» երեք գործողությամբ բալետային ներկայացումը: Առաջնախաղին ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Ներկայացման ավարտից հետո նախարարի տեղակալը շնորհավորել է բոլորին սպասված առաջնախաղի […]
15:30 02.08.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր եղել է Կրասար բնակավայրում, Աշոցք համայնքի ղեկավարի հետ տեղում քննարկել Կրասարի կամրջի ներկա վիճակին ու դրա վերականգնմանն առնչվող հարցեր, տեղեկացնում են մարզպետարանից։ Կրասար 1872-ին մեկնարկած և 1892-ին շահագործման հանձնված կամուրջն ընդգրկված է տեղական նշանակության հուշարձանների ցանկում, ներկայումս գտնվում է վթարային վիճակում: Կամուրջը գտնվում է Կրասար-Մեծ Սեպասար […]
15:24 02.08.2022
Թուրքիան Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը փոխանցել է թուրքական արտադրության 13 միավոր ականազերծող մեքենա (MEMATT): Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվել է, որ Ադրբեջանին մատակարարված «MEMATT» մեքենաների քանակը հասել է 20-ի: Ըստ տեղեկությունների՝ մեքենաները կիրառվելու են Լեռնային Ղարաբաղի տարածքներում ականազերծման աշխատանքների ժամանակ: Հիշյալ ականազերծող մեքենաների ունեն 300 ձիաուժ հզորությամբ […]
15:14 02.08.2022
ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Ապագա առաջնորդների ներգրավում․ երիտասարդների համար հարմարվողականության հիմնախնդիրների և լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի նպատակն է զարգացող երկրներում կրթել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում առկա խնդիրների համատեքստում նորարարական լուծումներ և փոփոխություններ նախաձեռնող երիտասարդների նոր […]
15:07 02.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների 2022 թվականի վերապատրաստման ծրագրի պաշտոնական մեկնարկը: Այս տարվա ծրագիրն անցկացվում է համակցված (առկա և հեռավար) ձևաչափով: Ծրագրի մեկնարկի առիթով ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալվել էին առկա վերապատրաստմանը մասնակցող «Հայ մշակույթի պատմություն և արվեստ» դասավանդող ուսուցիչները: Նրանց ընդունել է ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի […]
15:01 02.08.2022
Ս.թ. հուլիսի 27-ին Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել նոր միջպետական ամբողջական գանգատ ընդդեմ Ադրբեջանի: Այս մասին տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը։ Նշված գանգատը, ի թիվս այլնի, վերաբերում է 2022 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Խրամորթ և Փառուխ գյուղերի ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտմանը, Արցախի Հանրապետության սահմանամերձ գյուղերի բնակչության […]