TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+23.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին. Չավուշօղլու

14:40 02.08.2022

Օգոստոսի 2-ին Տաշքենդում տեղի է ունեցել Թուրքիա-Ուզբեկստան-Ադրբեջան արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների ժողով, որի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է Միջին միջանցքի, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական բանակցությունների թեմաներին, փոխանցում է Ermenihaber-ը։ Միջին միջանցքի մասին խոսելիս՝ Չավուշօղլուն հետևյալ շեշտադրումներն է արել. «Այս ճգնաժամային միջավայրն իր բերած ռիսկերով հանդերձ տալիս է նար հնարավորություններ: Խորացող ուժային մրցակցությանը հակառակ՝ […]

̰
Ֆիզուլիի շրջանում 3 ադրբեջանցիներ տուժել են ականի պայթյունից

14:33 02.08.2022

Ֆիզուլիի (Վարանդա) շրջանում հերթապահություն իրականացնելիս 2022 թվականի օգոստոսի 2-ին հակահետևակային ականի պայթյունից տուժել են ականազերծող ընկերության 3 ադրբեջանցի աշխատակիցներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ քննությամբ պարզվել է, որ նշված տարածքում ականազերծման աշխատանքների ժամանակ հակահետևակային ականի պայթյունից տուժել են Ադրբեջանի քաղաքացիներ Յադիգար Շուկուրովը (ծնված 1990 թ.), Ռովշան Ալիզադեն (ծնված 1991 թ.) և Գիլման Հուսեյնովը (ծնված 1976 թ.)։ […]

̰
Վեդի համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

14:27 02.08.2022

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է Վեդի համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքի անցում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարը, պաշտոնավարման ընթացքում՝ 1999-2021թթ. ընկած ժամանակահատվածում, անցել է պաշտոնեական լիազորությունները՝ էական վնաս պատճառելով անձանց իրավունքներին, ինչպես նաև հասարակության […]

̰
Հ-43 /Մ-2/-Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհի հատվածում մեկնարկել է ասֆալտապատումը

14:18 02.08.2022

Հ-43 /Մ-2/-Գնդեվազ-Ջերմուկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ23+754 հատվածում մեկնարկել է ասֆալտապատումը։ 23.754կմ երկարությամբ հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Նորոգման աշխատանքների համար միջոցներ հատկացվել են ՀՀ պետական բյուջեից։

̰
Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ավստրիային, կանանց հավաքականը՝ Իռլանդիային. ՖԻԴԵ-ի 44-րդ շախմատի Օլիմպիադա

14:03 02.08.2022

ՖԻԴԵ-ի 44-րդ շախմատի Օլիմպիադայի 4-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել Ավստրիայի ընտրանուն 3-1 հաշվով և շարունակում է գտնվել առաջատարների խմբում։ Կանանց հավաքականը 4-0 հաշվով հաղթեց Իռլանդիային։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շախմատի ֆեդերացիայից։

̰
Պարեկին 100 ԱՄՆ դոլար կաշառք առաջարկելու համար քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել

13:55 02.08.2022

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձին` պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկին 100 ԱՄՆ դոլար կաշառք առաջարկելու դեպք: Մասնավորապես` պարեկներ Հ. Պ.-ն և Ա. Կ.-ն ծառայության ընթացքում` ժամը 01:20-ի սահմաններում, կանգնեցրել են Կ. Մ.-ի վարած ավտոմեքենան և ստուգման ընթացքում պարզել, որ վերջինս ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում: […]

̰
Վերակառուցվում է Ստեփանակերտի «Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր» հիմնադրամի հիմնական մասնաշենքը

13:47 02.08.2022

Վերակառուցվում է Ստեփանակերտ քաղաքի «Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր» հիմնադրամի հիմնական մասնաշենքը, տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։ Ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։ Վերակառուցման աշխատանքները կատարում է «Միլենիում Գրուպ» ՍՊԸ-ն։

̰
Արցախում հրշեջ-փրկարարները լիկվիդացրել են չոր խոտատարածքներում բռնկված հրդեհները

13:40 02.08.2022

Օգոստոսի 1-ին՝ ժամը 09:58-ին, ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի հարակից տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 09:59-ին Մարտունու հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Օպերատիվ իրավիճակը գնահատելուց հետո, օգնություն ցուցաբերելու նպատակով, դեպքի վայր է ուղարկվել երկրորդ հրշեջ մեքենան: Հրդեհաշիջման […]

̰
Հայտնի է՝ երբ կսկսվի օգոստոս ամսվա կենսաթոշակների վճարումը

13:33 02.08.2022

2022 թվականի օգոստոս ամսվա կենսաթոշակների վճարումը «ՀայՓոստ» ընկերությունում կսկսվի օգոստոսի 2-ից, իսկ մյուս վճարող կազմակերպություններում (բանկեր)՝ օգոստոսի 3-ից: Այս մասին տեղեկացնում են Միասնական սոցիալական ծառայությունից։

̰
Գեղարքունիքի մարզպետն ու ՀՀ ՄԻՊ-ը քննարկել են մարզի սահմաններին տիրող իրավիճակը

13:26 02.08.2022

Օգոստոսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին և ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին։ «Հանդիպման սկզբում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հետաքրքրվեց մարզի սահմաններին տիրող իրավիճակով, բնակավայրերի ջրամատակարարման, գազամատակարարման, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, ապաստարանների ընդհանուր վիճակի, շինարարական աշխատանքների ընթացքի, քաղաքացիներից ստացված դիմումների կամ ահազանգերի հասանելիության և արձագանքման հետ կապված հարցերով։ Նշեմ, որ մարզպետարանը […]

̰
Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել

13:21 02.08.2022

Օգոստոսի 2-ին՝ ժամը 11։22-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։47-ին, մարվել՝ 12։04-ին։ Այրվել են տան տանիքի կառուցատարրերը (18 քմ)։ […]

̰
ԱՀԿ-ն և ԵՄ-ն սառցարան-մեքենա են նվիրաբերել ՀՎԿԱԿ-ին

13:15 02.08.2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու Եվրոպական միությունը COVID-19 համավարակի արձագանքմանն ուղղված շարունակական աջակցության շրջանակում սառցարան-մեքենա են նվիրաբերել ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին: Սառցարան-մեքենան հերթական ներդրումն է՝ ապահովելու համար պատվաստանյութերի պատշաճ պահեստավորումն ու տեղափոխումը Հայաստանի ողջ տարածքում։  

̰

13:08 02.08.2022

Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան Էրզրում (պատմական Կարին) նահանգի Թեքմանի շրջանում գրանցվել է 4.3 մագնիտուդով երկրաշարժ, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժն արձանագրվել է օգոստոսի 2-ին՝ ժամը 03։30-ի սահմաններում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 6.99կմ խորության վրա։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։

̰
Արցախում վիրավոր ունենք. ԱՀ ՊԲ

00:18 02.08.2022

Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ «Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:58 01.08.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Դատավորներ են նշանակվել

23:56 01.08.2022

ՀՀ նախագահի հրամանագրեր է ստորագրել դատավորներ նշանակվելու վերաբերյալ։ Արշակ Հարությունյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Գիվի Հովհաննիսյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր: Արմեն Հովհաննիսյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր: Կարեն Ամիրյանը նշանակվել է վերաքննիչ […]

̰
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Շվեյցարիայի նախագահին

23:48 01.08.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Իգնացիո Կասիսին երկրի Ազգային տոնի առթիվ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված միջպետական կապերը տարեցտարի ավելի են ամրապնդվում և խորանում։ Այս տարի նշում ենք Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման […]

̰
Դանակահարություն Երևանում. 59-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

23:33 01.08.2022

Այսօր՝ օգոստոսի 1-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Գրիգոր Աբգարյանը, Ռաֆիկ Վարդանյանը, Ազատ Խաչատրանը և Վանիկ Լալայանը Նոր Նորք վարչական շրջանում ծառայություն կատարելիս են լինում, երբ նույն վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանը օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկություն է ստանում, որ Նոր Նորք վարչական […]

̰
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բենինի նախագահին

23:24 01.08.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բենինի Հանրապետության նախագահ Պատրիս Տալոնին՝ Բենինի Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահի ուղերձում ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բենինի ժողովրդին Բենինի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Այս տարի լրանում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Բենինի […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի

23:15 01.08.2022

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Հանրապետության տարածքում օգոստոսի 2-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 5-6-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-6-ը կնվազի 6-8 […]

̰ ̰
Բլինքենը հայտարարել Է, որ ԿԺԴՀ-ն պատրաստվում է նոր միջուկային փորձարկման

22:55 01.08.2022

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն պատրաստվում է նոր միջուկային փորձարկմանը։ «Քանի դեռ մենք այստեղ հանդիպում ենք ձեզ հետ, Փհենյանը պատրաստվում է յոթերորդ միջուկային փորձարկումն անցկացնել», – ասել է Բլինքենը ՄԱԿ-ում միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ամփոփիչ խորհրդաժողովում: Հունիսի վերջին Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեում հերթական անգամ նշել էին, որ ԿԺԴՀ-ն որոշակի […]

̰
ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

22:48 01.08.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 1-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքը և «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Կառավարչական […]

̰ ̰
̰
Օրվա ընթացքում Գեղարքունիքի մարզի սահմանների ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել․ մարզպետ

22:24 01.08.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը պաշտոնապես հերքել է լրատվամիջոցներում ու սոցցանցերում շրջանառվող տեղեկությունը, թե ադրբեջանական կողմը կրկին կրակ է բացել Գեղարքունիքի մարզի ուղղությամբ։ «Ամբողջ օրվա ընթացքում Գեղարքունիքի մարզի սահմանների ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել։ Կոչ եմ անում անհիմն լարվածություն չառաջացնել, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածել»,- գրել է մարզպետը։

̰
ՊԲ զինվորական անձնակազմը շարունակում է պաշտպանել իրեն վստահված բնագիծը․ Արցախի տեղեկատվական շտաբ

22:11 01.08.2022

Ժամը 22։00-ի դրությամբ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան առաջնագծի երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է և շարունակում է գտնվել Պաշտպանության բանակի լիարժեք վերահսկողության տակ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Հայկական կողմի կենդանի ուժի և դիրքային կորուստների մասին սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, և ՊԲ զինվորական անձնակազմը շարունակում է պաշտպանել […]

̰
SHANTNEWS

22:00 01.08.2022

̰
Գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված կազմակերպություններում հերթագրվել կարելի է նաև հեռախոսազանգով

21:50 01.08.2022

Տեղեկացնում ենք, որ գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված կազմակերպություններում հերթագրվել կարելի է նաև  ներկայացված հեռախոսահամարներով՝ առանց այցելելու կազմակերպություն։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։ Լիցենզավորված կազմակերպություններում հերթագրումն իրականացվում է բառացապես անվճար։ Հերթագրման համար լիցենզավորված կազմակերպության կողմից գումար պահանջելու դեպքերի մասին խնդրում ենք տեղեկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ նշելով լիցենզավորված կազմակերպության տվյալները

̰
Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ԱՀ ՊՆ

21:37 01.08.2022

Համացանցում շրջանառվող տեղեկությունները Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին չեն համապատասխանում իրականությանը: Շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է: Հանրապետության ղեկավարությունը, ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ «ԱՀ պաշտպանական գերատեսչությունը լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերի անհատ օգտատերերին […]

̰
BACK_TO_TOP